Меню сайта
Рубрики
АРМЕНИЯ [40]
- Республика Армения [611]
- Западная Армения [414]
- - Правовой пакет [1]
Правовой пакет Западной армении
- - Паспорт гражданина [5]
- Арцах [233]
- Амшен [28]
Амшен
- Джавахк [36]
- Нахичевань [3]
Армянская Церковь [193]
Армянский язык [12]
ДИАСПОРА [23]
- Российская община [138]
- Московская община [37]
- Европейские общины [37]
- Ближневосточная община [50]
- Американская община [26]
Геноцид [218]
Армянский вопрос [88]
- Ай Дат и АСАЛА [54]
- Фидаи и «Немезис» [16]
- Международные договора [9]
--- Московский договор [15]
Аналитика [161]
Политика [296]
Официоз [22]
- Партии [25]
Великая Победа [18]
Знаменитые армяне [67]
СМИ [49]
Мир [46]
Россия [153]
Европа [96]
США [91]
Ближний Восток [211]
Турция [352]
Азербайджан [247]
Грузия [87]
СНГ [71]
Азия и Африка [0]
Религия [108]
Энциклопедия [10]
Юриспруденция [12]
История [248]
Культура [99]
Литература [31]
Наука & образование [32]
- ИСН [17]
Происшествия [54]
Досуг [5]
- Женский клуб [58]
- Мужской клуб [8]
- Молодёжный клуб [2]
- Детский клуб [0]
- Клуб знакомств [6]
- Здоровье & спорт [68]
- Туризм [9]
- Традиции [30]
- Кулинария [5]
- Увлечения [3]
- Юмор [1]
- Музыка [20]
- Кино [19]
- TV [2]
Экономика [10]
- Банки & бизнес [14]
- Бизнес клуб [3]
- Работа & заработок [0]
Технологии [7]
Авто [3]
Справка [1]
Неопознанное [15]
ВИДЕО [302]
Видео сайта
Архив записей
Статистика

Онлайн всего: 2
Гостей: 2
Пользователей: 0
Форма входа
Главная » 2012 » Июнь » 17 » Продажный «ученый» армянского народа прочтет лекцию в Ереване по вопросу Геноцида армян
20:43
Продажный «ученый» армянского народа прочтет лекцию в Ереване по вопросу Геноцида армян

АРМИНФОЦЕНТР: По инициативе программ Центра исследований ресурсов Кавказа (CRRC) 15 июня в Институте Кавказа (г. Ереван) профессор Мичиганского университета Рональд Григор Суни прочел лекцию по вопросу геноцида армян, при этом, он, по мнению многих армянских историков является лже-арменоведом, с антиармянскими позициями.

(на армянском языке)

Հայազգի «ծախու գիտնականը» Երևանում Հայոց ցեղասպանության վերաբերյալ դասախոսություն է կարդալու

Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնների (ՀՌԿԿ) ծրագրի նախաձեռնությամբ այսօր` հունիսի 15-ին, Երևանում` Կովկասի ինստիտուտում, դասախոսություն է կարդալու հայազգի պրոֆեսոր Ռոնալդ Գրիգոր Սյունին, ով շատ հայ պատմաբանների կողմից համարվում է կեղծ հայագետ` ոչ հայանպաստ դիրքորոշմամբ:

Դասախոսության թեման հետևյալն է. «Ինչպե՞ս են բռնությունն ու Ցեղասպանությունն Օսմանյան Թուրքիայում այսօր ազդում մեր աշխարհի վրա»: Թե ի՞նչ բովանդակությւն ունի այդ դասախոսությունը, կպարզենք ավելի ուշ, սակայն թեմայից արդեն ենթադրվում է, որ Սյունին այդ ընթացքում բացահայտ հակահայ մտքեր չի արտահայտի:

Սակայն մտահոգության տեղիք է տալիս երևույթը` այն, որ հայաստանյան գիտական շրջանակների կողմից մերժված գիտնականն այսօր Երևանում է և դասախոսություն է կարդալու:

Հիշեցնենք, որ Սյունին, 1995-ից լինելով ամերիկյան ամենահեղինակավոր համալսարաններից մեկի` Չիկագոյի համալսարանի քաղաքագիտության ամբիոնի, իսկ մինչ այդ Միչիգանի համալսարանում Ալեք Մանուկյանի նվիրատվությամբ հիմնադրված ու նրա անունը կրող ամբիոնի պրոֆեսոր` այդ տարիներին գրել է «Հայացք դեպի Արարատ. Հայաստանը նոր պատմության մեջ» իր աշխատությունը, որը բուռն քննադատության է արժանացել պատմաբան, քաղաքագետ Արմեն Այվազյանի կողմից: Նա գրել է, որ ինչպես մեկ այլ «հայագետ»` Ռոբերթ Թոմսոնն էր Խորենացու երկի թարգմանության իր առաջաբանում հայոց պատմության և ընդհանրապես հայության վերաբերյալ գրել, թե Մովսես Խորենացին լկտի և կեղծարար խաբեբա է, իսկ նրա երկը` ոչ հավաստի աղբյուր, այնպես էլ Սյունին «Հայացք դեպի Արարատի» առաջաբանում նախապես նշել է իր երկի բուն նպատակը. «կազմալուծել hայ քաղաքական ազգայնականների քաղաքական գաղափարախոսության hիմքը, ըստ որի` hայերի` որպես պատմական ժողովրդի շարունակական գոյությունը, առաջացումը hայկական լեռնաշխարհում նրանց զինում է ինքնորոշման և պետականության իրավունքով ու նաև պատմականորեն վավերացված պահանջատիրությամբ այն տարածքների նկատմամբ, որ կազմում են Հայաստանը»

Իսկ Սյունիի գնահատմամբ` հայերի այս կարծիքը ոչ այլ ինչ է, եթե ոչ «հավատալիքների հավաքածու»:

Այս մասին մանրամաս կարող եք կարդալ հետևյալ հղումով` Ամերիկյան «հայագիտության» գլուխգործոցը կամ Ռոնալդ Սյունի Կեղծարար :

Բացի այդ, իր գրքում նա անդրադարձել է նաև ադրբեջանցիների և ղարաբաղցիների ծագումնաբանությանը, ղարաբաղյան շարժմանը, հայոց ցեղասպանությանը, հայոց մշակույթին, գիտությանն ու կրթությանը, Հայաստանին ու հայությանը վերաբերող մի շարք այլ հարցերի` բազմաթիվ կեղծ մեկնաբանություններով ու խեղաթյուրումներով:

Վերջերս էլ ադրբեջանական մամուլին տված իր հարցազրույցներից մեկում Սյունին արտահայտել էր հետևյալ միտքը. «Այն փաստը, որ հայերը մեծամասնություն են և պետք է ինքնակառավարման հնարավորություն ունենան Ղարաբաղում, պետք է համատեղվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ` գուցե մի իրական արժեք ունեցող դաշնային կարգավիճակի միջոցով Ղարաբաղին տալով ամբողջական ինքնավարություն, բայց իրավականորեն պահպանելով նրա կապվածությունը Ադրբեջանին»։

Այս նյութին ևս կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով` Հայազգի պրոֆեսորի հերթական ադրբեջանամետ հայտարարությունը :

Սյունիի երևանյան դասախոսության վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություն ստանալ ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանից: Ներկայացնում ենք այն ամբողջությամբ. «Ես անձամբ ծանոթ չեմ Սյունիի հետ, բայց տեղյակ եմ նրա կեղծ և խեղաթյուրված հրապարակումների մասին: Ի՞նչ ասեմ, նա ծախու գիտնական է, նրան չեմ ընդունում: Մենք մի քանի տարի առաջ մեր ամբիոնում որոշում կայացրեցինք նման հայագետներին չաջակցելու և նրանց հետ չհամագործակցելու վերաբերյալ: Իսկ նրանք, ովքեր նրանց հրավիրում են դասախոսության, երևի նույն աղբյուրներից են սնվում և իրենց ձեռնտու է: Համենայնդեպս, ես դեմ եմ: Այդ մարդուն պետք է իր տեղը ցույց տալ, ոչ թե հրավիրել դասախոսություն կարդալու»:

Գիտություների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանը, սակայն, նման գիտնականների դեմ պայքարելու իր ուրույն տեսակետն ունի` ոչ թե նրանց ցույց տալ իրենց տեղը, այլ հասկանալ, երկխոսել և վերադաստիարակել. «Գիտե՞ք ինչ, Սյունին ունի սխալ կարծիք մասնագիտական որոշ հարցերի մասին, բայց մենք նման գիտնականներին չպետք է քննադատենք և վանենք, դա ճիշտ չէ: Պետք է կանչենք, վերադաստիարակենք և փոխենք: Ես կարծում եմ, որ պետք է լսել նաև Սյունիին և ասել, որ էսպես չի կամ էսպես չի, ոչ թե գցել թշնամու գիրկը»:

Ակադեմիկոսի այս տեսակետն ընդունելի կլիներ, եթե իսկապես նման հայագետներին «վերադաստիարակելու» և «փոխելու» ուղղությամբ աշխատանքներ տարվեին, բայց որքանով մեզ հայտնի է` նման հաջողված պատմություններ չունենք:

Նշենք նաև, որ Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի համագործակցությամբ գործող ՀՌԿԿ ծրագիրը, որի շրջանակներում Սյունին հրավիրվել է Երևան, Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի մայրաքաղաքներում հիմնադրված ռեսուրսների և ուսուցման կենտրոնների ցանց է: Գործունեության նպատակը, ինչպես կազմակերպության կայքում է գրված, հասարակագիտական հետազոտություններն ու պետական քաղաքականության վերլուծությունը խթանել է Հարավային Կովկասում, ինչպես նաև բարձրորակ հետազոտական ռեսուրսների մատչելիությունն ապահովելը, հետազոտական կարողությունները զարգացնելը, հասարակական գիտությունների հետազոտողների և քաղաքական գործիչների միջև երկխոսությունն ու համագործակցությունն ընդլայնելը:

«Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն»-ի տնօրեն Հեղինե Մանասյանը «Անկախ»-ին հայտնեց, որ Ռոնալդ Սյունիի` Երևանում գտնվելու բուն նպատակը ոչ թե այդ դասախոսությունն է, այլ որպես փորձագետ` իրենց ծրագիրը գնահատելը: Նրա խոսքով, Երևանում ակադեմիական շրջանակների համար դասախոսություն կարդալը եղել է իրենց տարածաշրջանային տնօրեն Հանս Գութբրոդի նախաձեռնությունը:

Ինչ վերաբերում է Հայաստանում Սյունիի վերաբերյալ հակասական դիրքորոշումներին, ապա Մանասյանը դրանց մասին լսել է, սակայն կարծում է, որ եթե գիտնականն աշխարհում հայտնի է, ապա պետք է նրա տեսակետները լսել և հարկ եղած դեպքում` բանավիճել:

Ի դեպ, դասախոսությունն անց է կացվելու անգլերենով: Դրա պատճառն, ըստ Մանասյանի, այն է, որ դասախոսությունն անսպասելի էր, և ժամանակի սղության պատճառով իրենք չեն հասցրել թարգմանիչ հրավիրել:

Անի Գասպարյան, Аankakh.com

 Հունիսի 15, 2012  

Прикрепления: Картинка 1
Категория: - Республика Армения | Просмотров: 1493 | Добавил: admin | Теги: Диаспора, москва, Карабах, геноцид, церковь, ARMINFOCENTER, армения, АрмИнфоЦентр, Ереван, Рональд Григор Суни | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
RSS
Наш-RSS
Реклама

Безлимитная связь для студентов по тарифам вдвое дешевле рыночных
Тел. +7 903 250 47 25
ИА REGNUM - Армения
NEWS.am
ЛЕНТА НОВОСТЕЙ
Поиск по сайту
Видео
Календарь
Голосование
Самое читаемое
[09.05.2020]
75-летие ПОБЕДЫ. Вечная слава Героям! Рядовые герои Великой Победы
[22.02.2014]
Эксклюзивное интервью Председателя Парламента Западной Армении о Парламенте и задачах армянской диаспорой в вопросе международного признания
[11.07.2013]
Телеканал "Культура": «По следам тайны: Армянское нагорье. 12 тысяч лет назад»
[07.06.2013]
Декларация о формировании Национального Собрания (Парламента) Западной Армении
[14.11.2012]
ТЕЛЕГОНИЯ: Информационная память о внебрачных сексуальных отношениях и любви. Видео.
[22.10.2012]
Истинное лицо современного ислама: Жестокая казнь за принятие христианства
[03.08.2012]
Вперед Армения! ...Лох Лава... - Առա՛ջ, Հայաստան... զում, զում, զում, զում...Լոխ լավա…или «Золотая» позиция олигархов
[25.07.2012]
Откуда родом Богородица – и за что убили Корюна Нагапетяна?
[17.07.2012]
Армения – Земля Ноя (видео)
[01.07.2012]
Свободная трибуна: Наталья Соболь - «ТАИНСТВЕННЫЙ НАРОД АМАЛЕК – ВЕХИ ИСТОРИИ»
[16.06.2012]
Свободная трибуна: Наталья Соболь - «АМЯНСКИЕ ПУШКАРИ В КАЗАНИ – Дела давно минувших дней»
[27.05.2012]
БРАВО!!! Вардапет (архимадрид) Комитас об армянском происхождении европейских наций и многих тайных страницах истории и мировой цивилизации
[24.04.2012]
ВИДЕО: Массовые акции, посвященные памяти жертв геноцида армян в Западной Армении, Киликии и в Османской Империи в 1894-1923г.г. в Мец Салах
[24.04.2012]
ОБРАЩЕНИЕ участников митинга посвященного памяти жертв геноцида армян в Западной Армении, Киликии и в Османской Империи в 1894-1923г.г.
[14.04.2012]
Обращение АРМИНФОЦЕНТРА к Президенту Армении и Католикосу всех армян по поводу антиармянских и антихристианских провокаций "Луйс Ашхар"
[21.01.2012]
Цитата из книги лауреата Нобелевской премии Шмуэля Йосефа Агнона «В сердцевине морей» об амалеках и армянах
[30.11.2011]
20 лет назад была учреждена Московская армянская община: Грустный экскурс в историю; Позорная роль Гегама Халатяна в стремлении ее разрушить
[24.07.2011]
Правда об АМАЛЕКАХ. - "Амалек – колыбель цивилизации"
[23.07.2011]
Правда об АМАЛЕКАХ. - Бог дает добро на убийство - Кто такие амаликитяне и какое они имеют отношение к армянам?
[24.06.2011]
ЗВЕРИНЫЙ ОСКАЛ ЛЕВОНОВСКОЙ ОППОЗИЦИИ: Мартовские погромы 2008 года в Ереване фактически инициировала оппозиция (аудио, видео)
[16.06.2011]
Мысли в слух: 16 июня 2000 года состоялся Учредительный съезд САР
[16.06.2011]
Видео - Страница Истории Союза армян России. Учредительный съезд, 16 июня 2000г., гостиница "Президент-отель", г. Москва.
[31.05.2011]
Позор! Экономическая и политическая элиты Армении: Депутаты Парламента, руководители партий, олигархи (Фото, Имена, Фамилии и ПРОЗВИЩА)
[28.05.2011]
ПОЗОР! Даже турки не могли себе позволить сделать такое: Памятник генералу Андранику в Сочи снесли руководители местного Союза Армян России
[24.05.2011]
Иудейский Азербайджан, или Тайны истории. Записки бывшего жителя города Баку
[24.04.2011]
Заявление Президента АРМИНФОЦЕНТРА Армена Тер-Саркисяна об инициировании в Гаагском трибунале вопроса об осуждении геноцида армян
Наши партнеры
Национальный совет Западной Армении
АМШЕНКА
Ухт Арарати
Все права защищены © 2011 Сайт АрмИнфоЦентр - Главный информационный ресурс Армянской диаспоры.
При полном или частичном использовании материала ссылка (гиперссылка) на АрмИнфоЦентр обязательна, даже если мы ссылаемся на другие источники.
Мнение АрмИнфоЦентр может не совпадать с мнением авторов отдельных материалов.
АрмИнфоЦентр не несет ответственности за содержание рекламы.
Использование материалов АрмИнфоЦентр в коммерческих целях без письменного разрешения АрмИнфоЦентр не допускается
Конструктор сайтов - uCoz