АРМИНФОЦЕНТР: Как сообщили АРМИНФОЦЕНТРУ в пресс-службе Правительства Запаадной Армении в изгнании, Национальный Совет Западной Армении готовит обращение в ЮНЕСКО по поводу культурного наследия древней Армянской столицы Ани, которая временно оккупирована Турцией. (на армянском языке) Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդը Անիի մշակութային ժառանգության հարցով դիմում է պատրաստում ուղղված UNESCO-ին Խնդիրն այն է, որ 1983 թվականից Համաշխարհային ժառանգության կոնվենցիային անդամակցող Թուրքիան 2012 թ. ապրիլի 13-ին UNESCO է ներկայացրել նոր հուշարձանախմբերի ցանկը, որի մեջ առաջարկված 38 հուշարձանախմբերի կազմում ներառվել է նաեւ Անի քաղաքը, որպես թուրքական մշակույթի նշանակալի մաս:
Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդը գտնում է, որ Թուրքիան իրավասու չէ միջազգային հանրությանը ներկայացնել ժամանակակից Արեւմտյան Հայաստանի տարածքում եւ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռով սահմանազատված Արեւմտյան Հայաստանի չորս նահանգներում գտնվող որեւէ հուշարձան: Ավելին, Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդը գտնում է, որ թուրքական կառավարությունը պատասխանատու է Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի եւ Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության առջեւ հայ ժողովրդի մշակույթի անմխիթար վիճակի համար, այդ թվում նաեւ ավերված Անիի պատմական մշակութային կոթողների այսօրվա կարգավիճակի համար: Դիմումի մեջ նշվելու է, որ 1894-1923 թթ. օսմանյան, երիտթուրքական, քեմալական կառավարությունների կողմից՝ հայության եւ հայկական քաղաքակրթության դեմ կատարված շարունակական ոճրագործությամբ, այսինքն` հայերի դեմ իրականացված ցեղասպանությամբ Թուրքիայի Հանրապետությունը տիրացավ Արեւմտյան Հայաստանի բոլոր արժեքներին: Իսկ այսօր Թուրքիայի Հանրապետությունը, Հայերի դեմ պետականորեն ծրագրավորված եւ իրականացված ֆիզիկական ցեղասպանությունից հետո, իրականացնում է նաեւ մշակութային ցեղասպանություն: Անիի մշակութային ժառանգությունը հայության բացառիկ քաղաքակրթական եւ մշակությաին արժեքներից է, ուստի` Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդը, Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարությունը եւ Արեւմտյան Հայաստանի Հայերի Համագումարը` այդ հատուկ դիմումով պահանջելու են UNESCO-ից պաշտոնապես մերժել Թուրքիայի Հանրապետության կողմից ներկայացվող ցանկացած դիմում, որի միջոցով փորձ կարվի Արեւմտյան Հայաստանի տարածքների վրա գտնվող պատմական մշակութային արժեքները ներկայացնել որպես Թուրքիայի Հանրապետության մշակութային ժառանգության մաս, միաժամանակ մերժել Թուրքիայի Հանրապետության կողմից ներկայացված, բայց իրականում Արեւմտյան Հայաստանին պատկանող Անի քաղաքի մշակութային ժառանգության գրանցման միջնորդությունը: Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության Լրատվական բաժին 14.06.2012 թ.
|