АРМИНФОЦЕНТР: Государственный
секретарь США Хиллари
Клинтон во
второй раз посетит
Армению 4 июня 2012 года. Известно,
что для армян 4 июня 1918 года является
датой заключения в гор. Батуми неприемлемого
и унизительного договора с Турцией, а его логическим продолжением в наши дни является столь же неприемлемые и проблематичные Армяно-Турецкие Протоколы. (на армянском языке)
Քլինթոնի Հայաստան այցելության օրը ինչո՞ւ է ընտրվել հունիսի 4-ը
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը երկրորդ անգամ Հայաստան է այցելում 2012-ի հունիսի 4-ին: Հայտնի է, որ հայերի համար 1918-ի հունիսի 4-ը Բաթումի խնդրահարույց պայմանագրի կնքման օրն է, իսկ դրա տրամաբանական շարունակությունը մեր օրերում նույնքան խնդրահարույց Հայաստան-Թուրքիա Արձանագրություններն են:
Այսու, հարց է ծագում, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը համաձա՞յն է Բաթումի դաշնագրի եւ Հայաստան-Թուրքիա Արձանագրությունների բովանդակային հենքին, թե՞ ոչ: Կարծում ենք կարելի է նրանից իմանալ այդ կարեւոր հարցի պատասխանը եւ միաժամանակ նշել, որ մենք հասկանում ենք, թե ինչ օր է ընտրվել Հայաստան այցելության համար:
Հիշեցնենք որ նախորդ այցելությունը Հայաստան տեղի էր ունեցել 2010-ի հուլիսի 4-ին, այսինքն` ԱՄՆ անկախության օրը: Իսկ դա նշանակում էր արդյո՞ք, որ Քլինթոնը այն ժամանակ բարձր էր գնահատում Հայաստանի անկախության փաստը:
Կից ուղարկում եմ Բաթումիի դաշնագրի եւ Հայաստան-Թուրքիա Արձանագրությոնների տեքստերը եւ դրանց վերաբերյալ մեր բազմաթիվ հրապարակումներից մեկը:
Շնորհավորում ենք Սարդարապատի հաղթանակի եւ Հայաստանի անկախության ազգային պետական մեծ տոների կապակցությամբ:
Հաջողության եւ հաղթանակի մաղթանքներով`
«Ուխտ Արարատի», Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի ազատամարտիկների եւ նախկին քաղբանտարկյալների հասարակական նախաձեռնություն
«УХТ АРАРАТИ» (Обет Арарата) - общественной
патриотической организации бывших политзаключенных и ветеранов Армянской
секретной армии освобождения Армении «АСАЛА» - («ASALA»).
28.05.2012
|