АРМИНФОЦЕНТР: По инициативе Министерства диаспоры Республики Армения стартовал
фестиваль армянской культуры «Моя Армения», целью которого является содействие армянской культуры, сохранение национальной самобытности и его развития. Фестиваль станет уникальным праздником культуры на Родине и будет регулярно проводиться раз в два года. (на армянском языке) «Իմ Հայաստան» համահայկական մշակութային փառատոն
Մեկնարկել է ՀՀ Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ անցկացվող` «Իմ Հայաստան» համահայկական փառատոնը, որի նպատակն է` նպաստել հայ մշակույթի, ազգային ինքնության պահպանմանն ու զարգացմանը:
Փառատոնը լինելու է հայ մշակույթի բացառիկ տոն հայրենիքում, որը շարունակական բնույթ է կրելու և անցկացվելու է երկու տարին մեկ անգամ:
Ստեղծվել է փառատոնի կայքէջը` www.im-hayastan.com:
Քանի որ անհրաժեշտություն կա փառատոնը պատշաճ կերպով ներկայացնելու և’ Հայաստանում, և’ Սփյուռքում, խնդրում ենք «Իմ Հայաստան» կայքէջի հղումը տեղադրել ձեր կայքում:
Փառատոնի շրջանակներում նախատեսվում են հետևյալ միջոցառումները`
1. «Պարարվեստի օրեր»` հունիսի 29-ից հուլիսի 10-ը,
2..«Երգչախմբային արվեստի օրեր»` օգոստոսի 9-ից 14-ը,
3. Անհատ կատարողների ելույթներ` հունիսից հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում,
4. «Դուդուկի համահայկական փառատոն»` սեպտեմբերի
14-18-ը:
5. «Լրագրողների համահայկական VI համաժողով»` հոկտեմբերի
4-6-ը:
«Իմ Հայաստան» համահայկական փառատոնի շրջանակներում կիրականացվեն 50-ից ավելի միջոցառումներ (բացօթյա համերգներ Երևանում և մարզերում, ԼՂՀ-ում, համերգներ ՀՀ-ի և ԼՂՀ-ի բազմաթիվ համերգասրահներում, վարպետության դասընթացներ պարուսույցների և խմբավարների համար, ֆլեշմոբեր, կլոր սեղաններ, էքսկուրսիաներ, հանդիպումներ քաղաքական, մշակութային, հասարակական գործիչների հետ):
Փառատոնի հանդիսավոր բացումը տեղի կունենա հունիսի 29-ին Զվարթնոց տաճարում:
|