АРМИНФОЦЕНТР: Заявление пресс-служба Национального Совета Западной Армении "О вопросе точной хронологии Геноцида армян, 1915-1923 или 1894-1923..." (на армянском языке)
Հայոց ցեղասպանության ճշգրիտ ժամանակագրության հարցը`
1915-1923 թթ., թե՞ 1894-1923 թթ.
"PanArmenia.net – ը հաղորդում է, որ <<ԱԺ
արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում Արմեն Ռուստամյանի
նախագահությամբ քննարկվեց Լարիսա Ալավերդյանի հեղինակած «1988-1994թթ. ընթացքում
հայերի նկատմամբ Ադրբեջանի ոճրագործությունները 1915-1923թթ. Թուրքիայի եւ
Ադրբեջանի կողմից կազմակերպված եւ իրականացված ցեղասպանության շարունակություն
ճանաչելու մասին է ԱԺ հայտարարության
նախագիծը>> /16 մարտի 2012 - 18:53 AMT/:
Ինչ խոսք լավ նախաձեռնություն է,
սակայն իրավաբանական դիրքորոշման տեսակետից
կարեւոր է, թե ի՞նչ ժամանակահատվածում եւ ո՞ւմ կողմից է իրականացվել Հայոց
ցեղասպանությունը: Այդ իմաստով մերժելի
է 1915-1923 թթ. ձեւակերպումը: Ճիշտ է
պատմականորեն փաստված 1894-1923 թթ. ձեւակերպումը եւ ժամանակագրությունը,
որովհետեւ երեք, եւ ավելի, իրար հաջորդող թուրքական
կառավարություններ նույնատիպ բնաջնջման
գործողություններ են իրականացրել հայերի նկատմամբ: Համեմատելու համար
ուղարկում ենք նախագահ Գյուլին ուղղված Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի
դիմումը` ուղղված Թուրքայի նախագահ Աբդուլլահ Գյուլին:
Բացի դրանից, կարեւոր է հիշատակելը
1894-96 թթ. Աբդուլ Համիդ 2-ի կազմակերպած Կիլիկիայի հայերի կոտորածները, 1909 թ.
Երիտթուրքերի կազմակերպած Ադանայի հայության կոտորածները, որոնք նույնպես Հայոց
ցեղասպանության դրվագներից են: Մենք ոչ իրավական, ոչ քաղաքական, եւ ոչ էլ բարոյական
իրավունք ունենք դրանք անտեսելու եւ մոռացության մատնելու, առավել եւս, որ դրանք
Հայոց պահանջատիրության ապագա քայլերի իմաստով խիստ կարեւոր նշանակություն ունեն
ընդհանուր շղթայի մեջ:
Հիշեցենենք նաեւ, որ Հայաստանի Հանրապետության Հռչակագրի 11-րդ հոդվածում
նշված է, որ` <<Հայաստանի
Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում եւ
Արեւմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին>>:
Ուստի, կարեւոր է այսպիսի նախաձեռնությունների ժամանակ խորհրդակցել Արեւմտյան
Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության դիրքերում գտնվող կազմակերպությունների
ու կառույցների հետ, այդ թվում` Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի:
Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի Լրատվական ծառայություն
18.03.2012 թ.
|