АРМИНФОЦЕНТР: Аналитическая статья
журнала УХТ АРАРАТИ: «2000 летняя борьба против цивилизации» о программе хищения
и уничтожения политических и культурных ценностей нации, которая началась еще
с ограбления храма «Мусасир» в древнем Урарту и постоянно повторяется. "Շուրջ 2000-ամյա անտիքաղաքակրթություն" (на
армянском языке)
Ազգերի քաղաքակրթական ու մշակութային
արժեքները գողանալու կամ ոչնչացնելու ծրագիրն է սա, որ գործողության մեջ է ավելի քան
2000 տարի, շատ հավանական է սկսված Ուրարտուի Մուսասիր տաճարի կողոպուտով: Սա անտիքաղաքակրթություն է, որ անկրթություն կարելի էր համարել, եթե ծրագրային լուրջ բովանդակություն չունենար եւ շարունակ լինելու եւ կրկնվելու միտումներ հանդես չբերեր:
Կամ գողանում են գրքերը, կամ
կրակի մատնում գրադարաներն ու թանգարանները, կամ պայթեցնում ու ավերում են հուշարձանները…
Հիշենք հայկական եկեղեցիների ու հուշարձանների ոչնչացումը Մեծ Եղեռնի տարիներին ու
դրանից հետո թուրքերի միջոցով, Բուդդայի արձանի պայթեցումը Աֆղանստանում թալիբների
ձեռքով, Նախիջեւանի խաչքարերի ոչնչացումը Ադրբեջանի բանակի զինվորների կողմից եւ այլ…
օրինակները հազարավոր են եւ վերաբերում են ողջ աշխարհին, ոչ միայն հայերին…
Այս ծրագրի ու ձեռագրի մեկ այլ արտահայտությունն էլ Հայոց պատմության,
մշակույթի, քաղաքակրթական արժեքների աննախադեպ կեղծարարության ահագնացող ծավալներն են ողջ աշխարհում...
Խնդիրն այն է, թե ե՞րբ եւ ինչպե՞ս
է վերջ դրվելու այս հանցավոր գործընթացին: Եվ կամ ե՞րբ է մի խնդիր` մի վայրում, հետապնդվելու
մինչեւ վերջ, մինչեւ վերջնական բացահայտում… Այլ հարց է, որ հիմա էլ հայտնի է, թե վերջին հաշվով որտեղի՞ց են անհետանում եւ ու՞ր են հայտնվում այդ գողացված
գրքերն ու արժեքները, եւ թե ինչո՞ւ են ոչնչացվում այդ հուշարձաններն ու պատմական - մշակութային արժեքները:
Արժեր,
որ հայ պատմաբաններն ու մասնագետները մի ծավալուն ուսումնասիրություն պատրաստեին այս հարցի վերաբերյալ, ինչպես ժամանակին արեց Արմեն Այվազյանը, երբ ներկայացրեց ԱՄՆ-ի հայագիտական կենտրոնների կողմից Հայոց պատմության կեղծելու ողջ գործընթացը:
<<Ուխտ Արարատի>>, Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի (ASALA) ազատամարտիկների եւ նախկին քաղբանտարկյալների հայրենասիրական հասարակական նախաձեռնություն
09.03.2012 թ.
|