АРМИНФОЦЕНТР:
Интервью с Жирайром Липаритяном - главным советником экс-президента Армении Левона Тер-Петросяна о ситуации в Сириии путях решения проблем армянской диаспоры в Сирии. данное TV компании "Первый информационный!. (наармянском языке) «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Միչիգանի համալսարանի պրոֆեսոր, 1994-1997թթ. ՀՀ առաջին
նախագահ
Լևոն
Տեր-Պետրոսյանի
գլխավոր
խորհրդական
Ժիրայր
Լիպարիտյանը:
- Ի՞նչ է սպասվում
Սիրիայի հայ համայնքին,
պարոն Լիպարիտյան: Վերջին
օրերին տարբեր տեղեկությունների
համաձայն` հայերի նկատմամբ
բացասական վերաբերմունք կա Սիրիայի
ընդդիմության կողմից, պատճառն
այն է, որ սիրիահայությունը
շարունակում է պաշտպանել Ասադին:
Այս իրավիճակում ի՞նչ լուծումներ
եք տեսնում:
- Այդ
հարցում
որևէ
լավ
լուծում
չկա:
Վերջին
տասնամյակներում`
1950-ականներից
սկսած,
Մերձավոր
Արևելքում
խնդիրներ
են
ծագել,
ազգային
փոքրամասնությունները
տուժել
են
հեղափոխություններից,
քաղաքացիական
բռնկումներից`
Իրանում,
Սիրիայում,
Լիբանանում,
Իրաքում,
Եգիպտոսում:
Ես
չեմ
կարծում,
որ
այնտեղ
մեծ
ապագա
կա:
Բայց
մենք
նաև
քաղաքականություն
էինք
վարում,
որ
այդ
երկրներում
որոշ
ուժեր,
որոնք
առանց
մեզ
և
այլ
փոքրամասնությունների
չէին
կարող
իշխանություն
պահել`
մեր
կարողությունները
օգտագործվում
էին,
և
մենք
ունեինք
կապեր
աջակողմյան
ուժերի
հետ:
Ընդհանրապես
մշտապես
ասվել
է`
մենք
իշխանությունների
հետ
ենք,
բայց
հետևանքներն
էլ
այսպիսին
են:
Սիրիայի
ընդդիմությունն,
անշուշտ,
միացյալ
ընդդիմություն
չէ,
ես
չեմ
նկատել,
որ
այդ
ընդդիմությունը
հակահայկական
դիրքորոշում
ունի,
բայց
նման
դրսևորումներ
կարող
են
լինել
ընդդիմության
մեջ,
և
դա
անխուսափելի
է,
քանի
որ
նրանք
գիտեն,
որ
հայերը
մոտ
են
եղել
Ասադի
ընտանիքին
ի
սկզբանե:
Այսինքն`
այստեղ
հարցն
այն
չէ,
որ
մենք
պետք
է
տարբեր
քաղաքականություն
վարենք,
մենք
այդ
ուժը
ներսում
չունենք:
Եթե
ՀՀ
իշխանությունները
պետք
է
մտածեն
այս
ուղղությամբ,
և
ոչ
միայն
Սիրիայի
պարագայում,
այլև`
Լիբանանի,
Եգիպտոսի
և
այլն,
ապա
իմ
կարծիքով`
ռազմավարական
տեսանկունից
պետք
է
հարցը
դիտարկել,
և
փորձել
հասկանալ,
թե
լավագույն
լուծումը
ո՞րն
է,
և
պետք
է
փորձել
մեր
ժողովրդի,
մեր
պետության
շահերից
բխող
լավագույն
ճանապարհը
գտնել:
Այդ
երկրներում,
միևնույն
է,
անկախ
ամեն
ինչից,
հայաթափում
տեղի
է
ունենում,
և
դա
կշարունակվի:
Անշուշտ,
մարդիկ
իրենք
են
իրենց
ապագայի
համար
որոշում
կայացնում,
բայց
իշխանությունները
կարող
են
մտածել,
քաղաքականություն
մշակել,
որ
այդ
մարդիկ,
օրինակ,
Հայաստան
տեղափոխվեն,
ոչ
թե
Միացյալ
Նահանգներ
կամ
այլ
երկրներ:
Ժամանակին
ես
Իրաքի
պատերազմի
ընթացքում
նույն
դիրքորոշումն
ունեի,
Իրաքի
փորձն
արդեն
ունենք:
Երբ
ՀՀ
իշխանություններին
նույնը
ասացի
Լիբանանի
պատերազմի
ժամանակ`
նրանք
ինձ
ասացին,
թե
լիբանանահայերը
խնդրել
են,
որ
նման
նախաձեռնություն
չլինի
Հայաստանի
կողմից:
Հիմա
Հայաստանն
ա՞յդ
վիճակում
է,
իշխանությունները
կարո՞ղ
են
ներգաղթ
կազմակերպել`
չգիտեմ,
կարծես
իրաքահայության
դեպքում
փորձը
այնքան
էլ
հաջող
չէր
2000-ականներին:
Բայց
նշեմ,
որ
սա
Հայաստանի
և
այդ
երկրների
իշխանությունների
ձախողումն
է
նաև,
ուստի
լավ
ընտրություն
կատարելու
հնարավորություն
չունենք,
որ
կարծենք,
թե
սիրիահայությունը
կարող
է
ինչ-որ քաղաքականություն
վարելով`
փրկվել...
Այդ
երկրները
իրենց
ճանապարհը
ունեն,
մենք
տեսնում
ենք
այսօր,
որ
այդ
հեղափոխություններում
մեծ
են
կրոնական,
իսլամական
շարժումները:
15.02.2012 | Էմմա Գաբրիելյան,1in.am
|