Меню сайта
Рубрики
АРМЕНИЯ [40]
- Республика Армения [611]
- Западная Армения [414]
- - Правовой пакет [1]
Правовой пакет Западной армении
- - Паспорт гражданина [5]
- Арцах [233]
- Амшен [28]
Амшен
- Джавахк [36]
- Нахичевань [3]
Армянская Церковь [193]
Армянский язык [12]
ДИАСПОРА [23]
- Российская община [138]
- Московская община [37]
- Европейские общины [37]
- Ближневосточная община [50]
- Американская община [26]
Геноцид [218]
Армянский вопрос [88]
- Ай Дат и АСАЛА [54]
- Фидаи и «Немезис» [16]
- Международные договора [9]
--- Московский договор [15]
Аналитика [161]
Политика [296]
Официоз [22]
- Партии [25]
Великая Победа [18]
Знаменитые армяне [67]
СМИ [49]
Мир [46]
Россия [153]
Европа [96]
США [91]
Ближний Восток [211]
Турция [352]
Азербайджан [247]
Грузия [87]
СНГ [71]
Азия и Африка [0]
Религия [108]
Энциклопедия [10]
Юриспруденция [12]
История [248]
Культура [99]
Литература [31]
Наука & образование [32]
- ИСН [17]
Происшествия [54]
Досуг [5]
- Женский клуб [58]
- Мужской клуб [8]
- Молодёжный клуб [2]
- Детский клуб [0]
- Клуб знакомств [6]
- Здоровье & спорт [68]
- Туризм [9]
- Традиции [30]
- Кулинария [5]
- Увлечения [3]
- Юмор [1]
- Музыка [20]
- Кино [19]
- TV [2]
Экономика [10]
- Банки & бизнес [14]
- Бизнес клуб [3]
- Работа & заработок [0]
Технологии [7]
Авто [3]
Справка [1]
Неопознанное [15]
ВИДЕО [302]
Видео сайта
Архив записей
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Форма входа
Главная » 2012 » Январь » 21 » “Megapolis” - ԱՍԱԼԱ. հայ ազգային - ազատագրական պայքարի արդի փուլը. АСАЛА: Современный этап национально-освободительной борьбы армян
03:42
“Megapolis” - ԱՍԱԼԱ. հայ ազգային - ազատագրական պայքարի արդի փուլը. АСАЛА: Современный этап национально-освободительной борьбы армян

АРМИНФОЦЕНТР: ԱՍԱԼԱհայ ազգային - ազատագրական պայքարի արդի փուլը - "Megapolis” պարբերականմայիս, 2010, էջ 86:

Շարունակությունմաս 5

АСАЛА:  Современный этап национально-освободительной борьбы армян - на армянском языке,  часть 5, журнал "Мегаполис", май 2010г. стр. 86.

 6. ԱՍԱԼԱ. Ազատագրական պայքարի փիլիսոփայությունը

Տարիներ առաջ մի թուրք լրագրողի այն հարցին, թե ինչ է մտածում ԱՍԱԼԱ-ի մասին` ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը պատասխանեց. <<ԱՍԱԼԱ-ն ազատագրական պայքարի փլիսոփայություն է>>: Ավելի ճշգրիտ եւ զորեղ երեւի հնարավոր չէր ձեւակերպել...

Իրավացի է Ստեփան Պողոսյանը, երբ գտնում է, որ <<Հակառակ ԱՍԱԼԱ-ի ջատագովների« դժբախտաբար, ՀԱՀԳԲ-ին չհաջողվեց հայության մեջ հաստատել Հայկական հարցը լուծելու համար պայքարելու պատրաստակամություն: Հայը շարունակեց մնալ իր ճակատագրի հանդեպ կրավորական կեցվածքում>>: Դրան նպաստեց նաեւ սփյուռքի կուսակցությունների կրավորական, չասելու համար հաճախ թշնամական, կեցվածքը` Նորագույն զինյալ ազատագրական պայքարի հանդեպ:

 Պայթեց 1988-ը: Ազերի թուրքերն, իրենց ավագ եղբայր թուրքերի անպատժելիությունից, ԽՍՀՄ ղեկավարության եւ միջազգային ընկերակցության թողտվությունից ոգեւորված, ձեռնարկեցին նոր հանցագործություններ մարդկության եւ հայության հանդեպ: Իսկ այն, ինչ կատարվեց ԱՍԱԼԱ-ի ներսում հրաշալի է ներկայացրել ֆրանսահայ ռեժիսոր Ռոբեր Քեշիշյանը իր նկարահանած <<Արամ>> ֆիլմում: Ազատագրական պայքարի մասնակից եղբայրներ Արամն ու Լեւոնը քննարկում են. <<Ի±նչ անել, շարունակել պայքարը նույն ճանապարհով ու մեթոդներով, թե± առաջնահերթությունը տալ Արցախի ազատագրական պայքարին>>: Բայց վիճաբանելու ժամանակ էլ չկա, եւ ԱՍԱԼԱ-ի հայտնի ու անհայտ շատ մարտիկներ, հայտնվելով Արցախյան ազատամարտի թոհ ու բոհի մեջ, զարմանքով հայտնաբերեցին, որ Նորագույն զինյալ ազատագրական պայքարի շունչն ու ոգին, իրենցից շատ առաջ ընկած, արդեն Հայաստանում եւ Արցախում է:

Մարտիրոս Ժամկոչյանը հիշում է. <<Բանտից ազատվելու նույն օրն եւեթ ես Հայաստանում էի` Վազգեն Սարգսյանի մոտ, շատ լավ ընդունելության արժանացա: Նա ինձ ասաց. <<Էլ խնդիր չունես, դու քո տանն ես` հայրենիքում, հիմա ազատ ես, գնա քեֆիդ նայիր, այդ իրավունքն ունես>>: Ասացի, որ քեֆ անելու չեմ եկել, եկել եմ պայքարելու: Ասաց. <<Դու խենթ ես, տասը տարի նստելուց հետո քեֆ-ուրախություն են անում>>: Ես ավելացրի, որ մինչեւ քեզ մոտ հասնելը քանի¯ նկար եւ սեւ պաստառ եմ տեսել ճանապարհին, որոնք գուժում են տղաների մահը, այդքանից հետո ինչպե±ս կարող եմ հանգիստ կյանքի մասին մտածել, անհնար բան ես ասում: <<Ես արգելում եմ քեզ Ղարաբաղ գնալ>>,-նա կտրուկ ընդհատեց ինձ: Ասացի` արգելիր, եթե կկարողանաս: Այդպես էլ եղավ. զենք հայթայթեցի եւ Մոնթեի հետ գնացի Շահումյան: 1992-ին` 17 հոգանոց խմբով մտանք Մարտունի...>>

Նախկին քաղբանտարկյալներն ու ազատամարտիկները տեղափոխվում էին Հայրենիք: Գեւորգ Գյուզելյանը կազմել էր <<Մեծն Մուրադ>> ջոկատը, Հակոբ Ջուլֆայանն ու Վազգեն Սիսլյանը օգնում էին նրան, Մոնթե Մելքոնյանը հաստատվել էր Արցախում, Մարտիրոս ժամկոչյանը շտապում էր միանալ Արցախյան ազատամարտին մասնակից երկրապահ կամավորական եւ աշխարհազորային եղբայրներին` հաղթանակով ավարտելու համար Հայաստանի սահմանների պաշտպանության, Արցախահայության ազատ ու անվտանգ ապրելու իրավունքի համար սկզբնավորված սրբազան գործը: Եղան մարտիկներ, որ հրադադարից հետո ազատվեցին բանտից եւ չհասցրին մասնակցել մեծ գործին, բայց ԱՍԱԼԱ-ի հիմնադիրներ` Գեւորգ Աճեմյանի, Սիմոն Սիմոնյանի, Հակոբ Հակոբյանի, Լեւոն Երկաթի, Հայկական ժողովրդային շարժման հիմնադիրներից` Կարապետ Փաշաբեզյանի եւ մյուսների նվիրումն իր գործն արել էր արդեն: ԱՍԱԼԱ-ն հաստատել էր ազատագրական պայքարի փլիսոփայությունը նոր ժամանակներում, որի գլխավոր դասը սպառնալիքները կանխարգելելն էր եւ ոչ թե ուշացած` հետեւանքների մասին մտածելը...

Ո±վ գիտե, գուցե, իսկապես, Գուրգեն Յանիկյանին հաջողվել էր այն հեռավոր 1973-ին այնպես շրջել հայոց պատմության անիվը, որ այնուհետեւ միայն հաղթանակով էին պսակվելու հայության մղած գալիք բոլոր ինքնապաշտպանական կռիվներն ու ազատամարտերը7:

 Տիգրան Փաշաբեզյան

<<Ուխտ Արարատի>>, Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի (ԱՍԱԼԱ) ազատամարտիկների եւ նախկին քաղբանտարկյալների հասարակական նախաձեռնություն

 Հ.Գ. - 2005 թ. ապրիլի 24-ին, ՀԱՀԳԲ-ի ազատամարտիկներն ու նախկին քաղբանտարկյալները կրկին համախմբվեցին եւ հիմնեցին <<Ուխտ Արարատի>> հասարակական նախաձեռնությունը` հայրենիքին ծառայելու նոր ուխտով եւ վճռակամությամբ: Նրանք ստեղծեցին <<Ուխտ Արարատի>> պարբերականը եւ քաղաքական իրադարձությունների վերլուծական կենտրոնը: Այս ընթացքում հրատարակվել է պարբերականի 18 թիվ եւ վերլուծական-խմբագրական բազմաթիվ նյութեր ու հոդվածներ, որոնք շատ դեպքերում նոր խոսք են հայ քաղաքական մտքի ասպարեզում: 2010-ից <<Ուխտ Արարատի>>-ն ծրագրում է աշխուժացնել աշխատանքները նաեւ հասարակական-քաղաքական նախաձեռնությունների ոլորտում:

 Ծանոթագրություն

1. Լենդրուշ Խուրշուդյան, Հայկական հարցը, Երեւան, 1995, էջ 58-70:

2. Տես, Գուրգեն Յանիկյան, Նպատակ եւ ճշմարտություն, Երեւան, 1999, <<Տիգրան Մեծ>> հրտ.: Գիրքը հրատարակության է պատրաստել Հայկական ժողովրդային շարժումը:

3. Տես, ՀԱՀԳԲ-ի վերամշակված ծրագիրը, 1991թ., www.oukhtararati.com կայք:

4. Տես, Հայկական ցեղասպանության արդարության մարտիկներ (ՀՑԱՄ, Justice Commandoes of the Armenian Genocide), Հայկական Հարց Հանրագիտարան, Երեւան, 1996, էջ 277-278:

5. Տես, Րաֆֆի, Հայդուկներ (1892թ.), Երկերի ժողովածու, Հ. 11, Նաիրի հրտ., Երեւան, 1991, էջ 96:

6. Տես, <<Ուխտ Արարատի>>, թիվ 3 (14), 2007, էջ 54:

7. Մենք ափոսում ենք, որ հոդվածում չկարողացանք խոսել <<Նեմեսիսի>> գործունեության մասին, որովհետեւ դա վերաբերում է 1919-1922 թթ. ժամանակահատվածին, երբ Սողոմոն Թեհլերյանը, Արամ Երկանյանն ու մյուս նվիրյալ հայորդիները Շահան Նաթալիի գլխավորությամբ իրականացրին հայ ժողովրդի եւ Կ. Պոլսի ռազմական ատյանի արձակած մահվան դատավճիռը Հայոց ցեղասպանության կազմակերպիչների նկատմամբ:

 Լուսանկարներում`

1. Վիրավոր Վազգեն Սիսլյանը թողնում է Փարիզի թուրքական հյուպատոսարանի շենքը:

2. Ծերունազարդ հերոսը` Գուրգեն Յանիկյան:

3. Արա-Ալեքսանդր Ենիգոմշյանն ու փաստաբան Ժերարդ Բընուան Ժնեւի դատարանում:

4. <<Վան>> գործողության չորս մարտիկները Փարիզի դատավարության ժամանակ:

5. <<Արամ>> ֆիլիմի հերոս Սիմոն Աբգարյանը Արամների շրջապատում:

6. ԱՍԱԼԱ-ի դրոշը Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիրում:

7. ԱՍԱԼԱ-ի մարտիկները մարզումների ժամանակ:

 Информация предоставлена пресс-службой «УХТ АРАРАТИ» (Обет Арарата) «Ուխտ Արարատի» - общественной патриотической организации бывших политзаключенных и ветеранов Армянской секретной армии освобождения Армении «АСАЛА» - («ASALA»).

Прикрепления: Картинка 1
Категория: - Ай Дат и АСАЛА | Просмотров: 1665 | Добавил: admin | Теги: Диаспора, москва, Карабах, геноцид, церковь, ARMINFOCENTER, россия, армения, АрмИнфоЦентр, Ереван | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
RSS
Наш-RSS
Реклама

Безлимитная связь для студентов по тарифам вдвое дешевле рыночных
Тел. +7 903 250 47 25
ИА REGNUM - Армения
NEWS.am
ЛЕНТА НОВОСТЕЙ
Поиск по сайту
Видео
Календарь
«  Январь 2012  »
ПнВтСрЧтПтСбВс
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Голосование
Самое читаемое
[09.05.2020]
75-летие ПОБЕДЫ. Вечная слава Героям! Рядовые герои Великой Победы
[22.02.2014]
Эксклюзивное интервью Председателя Парламента Западной Армении о Парламенте и задачах армянской диаспорой в вопросе международного признания
[11.07.2013]
Телеканал "Культура": «По следам тайны: Армянское нагорье. 12 тысяч лет назад»
[07.06.2013]
Декларация о формировании Национального Собрания (Парламента) Западной Армении
[14.11.2012]
ТЕЛЕГОНИЯ: Информационная память о внебрачных сексуальных отношениях и любви. Видео.
[22.10.2012]
Истинное лицо современного ислама: Жестокая казнь за принятие христианства
[03.08.2012]
Вперед Армения! ...Лох Лава... - Առա՛ջ, Հայաստան... զում, զում, զում, զում...Լոխ լավա…или «Золотая» позиция олигархов
[25.07.2012]
Откуда родом Богородица – и за что убили Корюна Нагапетяна?
[17.07.2012]
Армения – Земля Ноя (видео)
[01.07.2012]
Свободная трибуна: Наталья Соболь - «ТАИНСТВЕННЫЙ НАРОД АМАЛЕК – ВЕХИ ИСТОРИИ»
[16.06.2012]
Свободная трибуна: Наталья Соболь - «АМЯНСКИЕ ПУШКАРИ В КАЗАНИ – Дела давно минувших дней»
[27.05.2012]
БРАВО!!! Вардапет (архимадрид) Комитас об армянском происхождении европейских наций и многих тайных страницах истории и мировой цивилизации
[24.04.2012]
ВИДЕО: Массовые акции, посвященные памяти жертв геноцида армян в Западной Армении, Киликии и в Османской Империи в 1894-1923г.г. в Мец Салах
[24.04.2012]
ОБРАЩЕНИЕ участников митинга посвященного памяти жертв геноцида армян в Западной Армении, Киликии и в Османской Империи в 1894-1923г.г.
[14.04.2012]
Обращение АРМИНФОЦЕНТРА к Президенту Армении и Католикосу всех армян по поводу антиармянских и антихристианских провокаций "Луйс Ашхар"
[21.01.2012]
Цитата из книги лауреата Нобелевской премии Шмуэля Йосефа Агнона «В сердцевине морей» об амалеках и армянах
[30.11.2011]
20 лет назад была учреждена Московская армянская община: Грустный экскурс в историю; Позорная роль Гегама Халатяна в стремлении ее разрушить
[24.07.2011]
Правда об АМАЛЕКАХ. - "Амалек – колыбель цивилизации"
[23.07.2011]
Правда об АМАЛЕКАХ. - Бог дает добро на убийство - Кто такие амаликитяне и какое они имеют отношение к армянам?
[24.06.2011]
ЗВЕРИНЫЙ ОСКАЛ ЛЕВОНОВСКОЙ ОППОЗИЦИИ: Мартовские погромы 2008 года в Ереване фактически инициировала оппозиция (аудио, видео)
[16.06.2011]
Мысли в слух: 16 июня 2000 года состоялся Учредительный съезд САР
[16.06.2011]
Видео - Страница Истории Союза армян России. Учредительный съезд, 16 июня 2000г., гостиница "Президент-отель", г. Москва.
[31.05.2011]
Позор! Экономическая и политическая элиты Армении: Депутаты Парламента, руководители партий, олигархи (Фото, Имена, Фамилии и ПРОЗВИЩА)
[28.05.2011]
ПОЗОР! Даже турки не могли себе позволить сделать такое: Памятник генералу Андранику в Сочи снесли руководители местного Союза Армян России
[24.05.2011]
Иудейский Азербайджан, или Тайны истории. Записки бывшего жителя города Баку
[24.04.2011]
Заявление Президента АРМИНФОЦЕНТРА Армена Тер-Саркисяна об инициировании в Гаагском трибунале вопроса об осуждении геноцида армян
Наши партнеры
Национальный совет Западной Армении
АМШЕНКА
Ухт Арарати
Все права защищены © 2011 Сайт АрмИнфоЦентр - Главный информационный ресурс Армянской диаспоры.
При полном или частичном использовании материала ссылка (гиперссылка) на АрмИнфоЦентр обязательна, даже если мы ссылаемся на другие источники.
Мнение АрмИнфоЦентр может не совпадать с мнением авторов отдельных материалов.
АрмИнфоЦентр не несет ответственности за содержание рекламы.
Использование материалов АрмИнфоЦентр в коммерческих целях без письменного разрешения АрмИнфоЦентр не допускается
Конструктор сайтов - uCoz