АРМИНФОЦЕНТР: ԱՍԱԼԱ. հայ ազգային - ազատագրական պայքարի արդի փուլը - "Megapolis” պարբերական, մայիս, 2010, էջ 86: Շարունակություն, մաս 2 АСАЛА: Современный этап национально-освободительной борьбы армян - на армянском языке, часть 2, журнал "Мегаполис", май 2010г. стр. 86. 3. Զինյալ կազմակերպությունների ծնունդը Գ. Յանիկյանի գործողությունից ճիշտ երկու տարի անց մի ռումբ պայթեց Բեյրութի Եկեղեցիների համաշխարհային խորհրդի շենքում: <<Արգելափակյալ հերոս Գ© Յանիկյանի անվան հեղափոխական խմբակը>> 1975 թ© հունվարի 23ին հրապարակեց հետեւյալ կոչը. <<1915ի թուրքերու կազմակերպած ցեղասպանութեան ժամանակէ ի վեր հայ ժողովուրդը կը պայքարէ արեւի տակ հողամաս մը ձեռք բերելու« կոչելու զայն <<Այս է մեր հայրենիքը>>: Բայց միշտ ալ մեծ պետութիւններու շահը կը պահանջեր ոտնակոխ ընել հայ ժողովուրդի արդար իրավունքը: Ու հիմայ մեզի կը մնայ դիմելու վերջին միակ լուծումին« որն է յեղափոխութիւն եւ սպառնանք բոլոր անոնց« որ կը շարունակեն բռնագրավված պահել մեր ժողովրդի հողն ու հայրենիքը>>: Դա Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի (հայերեն հապավումով` ՀԱՀԳԲ, անգլերեն` ASALA) առաջին հաղորդագրությունն էր, որը ճիշտ է, դեռեւս ստորագրված չէր կազմակերպության անունով, բայց 1975 թ© հոկտեմբերի 24ին հրապարակված Հայտարարությունն արդեն, որպես հոկտեմբերի 22ին Վիեննայի եւ հոկտեմբերի 24ին Փարիզի թուրք դեսպաններին ահաբեկելու կապակցությամբ լույս տեսած կոչ` պիտի ամրագրեր ՀԱՀԳԲ-ի <<կամքն ու վճռականութիւնը շարունակելու զինեալ պայքարը եւ յեղափոխական գործունեութիւնը թրքական իշխող շրջանակներու ֆաշիստական վայրագ բռնութեան դեմ>>: Միայն 1975-1985 թթ. ընթացքում ԱՍԱԼԱ-ն իրականացրել է ավելի քան 200 զինված հարձակումներ Հայոց ցեղասպանության փաստը ժխտող եւ Հայոց հայրենիքը բռնազավթած պահող թուրքական պետության շահերի, հաստատությունների ու պաշտոնյաների դեմ աշխարհում եւ Թուրքիայի տարածքում: Նշենք դրանցից մի քանիսը. 1979 թ., հարձակում Լիոնի թուրքական հյուպատոսարանի վրա: 1981 թ., Փարիզի կենտրոնում հարձակում թուրքական դեսպանատան զինվորական կցորդի վրա: 1981 թ. հունիս 9, հարձակում Ժնեւի թուրքական դեսպանատան զինվորական կցորդի վրա: Ժամեր անց ձերբակալված Մարտիրոս Ժամկոչյանը դատապարտվեց 15 տարվա բանտարկության: 1981 թ. սեպտեմբեր 24, կազմակերպության չորս մարտիկները` Վազգեն Սիսլյանը, Գեւորգ Գյուզելյանը, Արամ Բասմաջյանն ու Հակոբ Ջուլֆայանը գրավում են Փարիզի թուրքական հյուպատոսարանը: 1982 թ. օգոստոս 7, հարձակում Անկարայի <<Էսեմբողա>> միջազգային օդանավակայանի վրա, մարտիկներ` Զոհրապ Սարգսյան եւ Լեւոն էքմեքչյան: 1983 թ., հարձակում Կ. Պոլսի Ոսկու փակ շուկայի վրա, մարտիկ` Մկրտիչ Մադարյան: 1983 թ., ռմբային հարձակում Փարիզի Օռլի օդանավակայանի թուրքական ավիաուղիների բաժնի վրա: Հետագայում ձերբակալվեցին եւ տարբեր տարիների բանտարկության դատապարտվեցին Վարուժան Կարապետյանը, Սիմոն Նաիրյանը, Հովհաննես Սեմերջյանը: Ի դեպ, իրականացված գրեթե բոլոր գործողությունները ամրագրված էին հատուկ ասելիքով ու հաղորդագրություններով, որոնց ուսումնասիրությունը իր հերթին շատ հետաքրքրական նյութ է կազմակերպության գաղափարախոսությունն ու մարտավարությունը հասկանալու տեսակետից, որն ուներ ազատագրական պայքարի իր ծրագիրը եւ որի երկրորդ կետում ասված էր. <<Հայութիւնը հիմնական եւ անյետաձգելի նպատակ ունի ազատագրել Արեւմտեան Հայաստանը եւ բռնագրաւեալ այլ հողամասերը: Այս է Հայաստանի Ազատագրութեան Հայ Գաղտնի Բանակի միակ նպատակը, զոր իրագործելու համար ընտրած է զինեալ պայքարի ուղին>>3: Զինյալ պայքարի կարեւոր ձեռքբերումներից էր <<Հայկական ժողովրդային շարժում>> կազմակերպության` ԱՍԱԼԱ-ի քաղաքական թեւի կազմավորումը, որն ուներ մամուլի իր օրգանները եւ տեղակայված էր աշխարհի գրեթե բոլոր հայաշատ վայրերում: ԱՍԱԼԱ-ին զուգահեռ մարտի դաշտ են նետվում այլ զինյալ կազմակերպություններ եւս, որոնցից ամենահիշատակելին Հայոց Ցեղասպանության Արդարության Մարտիկներ կազմակերպությունն է, որն իր հերթին շատ ծանրակշիռ ներդրում ունի Հայոց նոր ժամանակների զինյալ ազատագրական պայքարի մեջ4: Շարունակելի Информация предоставлена пресс-службой «УХТ АРАРАТИ» (Обет Арарата) «Ուխտ Արարատի» - общественной патриотической организации бывших политзаключенных и ветеранов Армянской секретной армии освобождения Армении «АСАЛА» - («ASALA»).
|