АРМИНФОЦЕНТР: Редакционная статья "УХТ АРАРАТИ": <<...ՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ ՎԱՂԵՄԻՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏ ՉԻ ԿՊՉՈՒՄ>> К убийству срок давности неприемлем. на армянском языке. Часть 2 Պարույր Սեւակ, <<Եռաձայն պատարագ>>, 1965 թ., փետրվար, Երեւան Ցեղասպանության ժխտողականությունը հանցագործություն է
Շարունակություն, մաս 2 1. Ցեղասպանության ժխտողականությունը հանցագործություն է: Հոդված 3. Պատժելի են հետեւյալ արարքները` c) ցեղասպանության ուղղակի եւ հրապարակային հրահրումը: /<<Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ դրա համար պատժի մասին>> Կոնվենցիա, 9-ը դեկտեմբերի 1948 թ./ Այն ամենը, ինչով հիմա զբաղված է թուրքական քաղաքական վերնախավը, այսինքն, այն քաղաքական դիմակայությունը, որը նրանք հանդես են բերում Ֆրանսիայի Սենատի Հայերի եւ հրեաների ցեղասպանության ժխտողականության դեմ պատիժ սահմանող օրինագծի նկատմամբ, հանցագործություն է: Այնպես որ, Թուրքիայի ԵՄ անդամակցության հարցերով գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշը, վարչապետ Ռեջեփ Թաիբ Էրդողանը, նախագահ Աբդուլլահ Գյուլը, Արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն, Ազգային մեծ ժողովի խոսնակ Ջեմիլ Չիչեքը, ինչպես նաեւ Ե Վ նախագահ Մովլուդ Չավուշօղլուն, Ադրբեջանի ներկայի քաղաքական վերնախավը, Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար Ալլահշուքյուր Փաշազադեն ինչքան էլ խոսեն հարցը պատմաբաններին թողնելու եւ կամ խոսքի ազատության իրավունքը ոտնահարելու հարցերի շուրջ, այնուհանդերձ ողջ այդ դյուրագրգիռ հռետորաբանությունը անտեղի է եւ ավելորդ, որովհետեւ հայերին ցեղասպանության ենթարկելուց ու հայրենիքից զրկելուց հետո այդ հայերին են փորձել զրկել նաեւ սեփական պատմությունը ճշգրիտ ու ստույգ ներկայացնելու եւ սեփական իրավունքները առաջադրելու ազատ խոսքի իրավունքից ու հնարավորությունից: Ավելին` դա հարցի մեկ կողմն է միայն, մյուս կողմից, որեւէ ցեղասպանության ժխտողականություն` հանցագործություն է, որովհետեւ միտում ունի հինը արդարացնելու միջոցով կատարելու նոր ցեղասպանության քարոզչություն, որովհետեւ հանցագործություն է նաեւ ցեղասպանության հրահրումը, այն է` ցեղասպանության քարոզչությունը: Ժխտողականությունը մերժելու տեսակետից շատ հետաքրքիր է թուրքական հետեւյալ կազմակերպությունների արձագանքը. Թուրքիայի մարդու իրավունքերի միության (IHD) Ստամբուլի մասնաճյուղի ռասիզմի եւ խտրականության դեմ հանձնաժողովի կողմից տարածված մամուլի հաղորդագրության մեջ կոչ է արվում հանգիստ թողնել Ֆրանսիայի ազգային ժողովի օրակարգում ներառված Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը եւ Թուրքիայի ներսում իրենց ձայնը բարձրացնել ժխտողականության եւ մերժման դեմ: Թուրքիայի մարդու իրավունքերի միության (IHD) Ստամբուլի մասնաճյուղի ռասիզմի եւ խտրականության դեմ հանձնաժողովի կողմից տարածած հայտարարության մեջ նշվում է, որ իրենք պնդում են, թե մարդկության դեմ իրականցված հանցանք համարվող ցեղասպանության ժխտումը չի կարող համարվել խոսքի եւ մտքի ազատություն: /News.am, 22.12.2011/ Թուրքիայի <<Հեղափոխական սոցիալիստական աշխատավորական>> (DSIP) կուսակցության առաջնորդ Դողան Թարքանը հայտարարել է. <<Մերժողականությունը ցեղասպանության վերջին էջն է: Կոչ ենք անում պայքարել Թուրքիայում ռասիզմի, խտրականության եւ ցեղասպանությունը ժխտողների դեմ: Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը եւ պետք է ներողություն խնդրի>>: /News.am, 27.12.2011/ Մարդկության` ազգերի եւ պետությունների զարգացման ուղին մեկն է: Արդարադատությունը կարող է ուշանալ, բայց չի կարող մահանալ, անշուշտ, եթե խոսքը չի գնում ինքնասպանության եւ ինքնաոչնչացման ակտի մասին, որը նույնպես անընդունելի է, քանի որ մարդկային քաղաքակրթությունը այսքան երկար ճանապարհ նրա համար չի անցել, որ դա հենց այնպես թույլ տա: 2. Սենատի օրինագիծը եւ թուրքական սպառնալիքները: <<Հավաքական ժխտողականությունը շատ ավելի վտանգավոր է եւ շատ ավելի անընդունելի է, քան ժխտողականությունն անհատական մակարդակում>>. Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Նիկոլա Սարկոզի /Tert.am, 06.10.2011/ Հետաքրքիր ժամանակաշրջան է արձանագրելու բոլոր այն անհատների եւ կազմակերպությունների անունները, որոնք դեմ են Ֆրանսիայի Սենատի օրինագծին, այսինքն դեմ են, որ մարդկության զարգացման պատմությունը ընթանա նոր ճանապարհովª բռնություններից ու ցեղասպանություններից ձերբազատման, խաղաղության ու խաղաղ համակեցության, առաջընթացի ու զարգացման ճանապարհով: Ֆրանսիայի նախագահի եւ Ֆրանսիայի Սենատի նախաձեռնությունը համամարդկային նշանակության նախաձեռնություն է, եւ այդ իմաստով օրինագիծն ավելի կարեւոր է, քան միայն որպես հայկական օրինագիծ: Բոլոր ժամանակաշրջաններում թուրքական քաղաքական հռետորաբանության մեջ մշտապես կարեւոր տեղ են զբաղեցրել սպառնալիքներն ու ահաբեկումները: Դրանք նախկինում ուղղված էին հայերի դեմ, հույների դեմ, հետագայում քրդերի եւ այդպես շարունակ: Այսօր դրանք ուղղված են Ֆրանսիային, Ֆրանսիայի իշխանություններին, Ֆրանսիայի Սենատի պատգամավորներին եւ օրինագծի հեղինակ` պատգամավոր Վալերի Բուայեին: Պատահական չէ, որ դրանք վրդովվեցրել են Ֆրանսիայի քաղաքական շրջանակներին: Բուշ Դյու Ռոնից պատգամավոր Վալերի Բուայեն ոստիկանությունում նշել է. <<Ես այլեւս այդպես չեմ կարող: Այդ գրոհները խղճուկ են... Այն, ինչ ես ապրում եմ այս վերջին օրերին, Ֆրանսիայի ծագումով հայ քաղաքացիներն արդեն ապրում են մի քանի տարի>>: Արմատական ձախ կուսակցության (PRG) նախագահ Ժան Միշել Բելեն ասել է. <<Ես չեմ կիսում տիկին Բուայեի քաղաքական համոզմունքները, սակայն դատապարտում եմ սպառնալիքներն ու ահաբեկումը>>: /News.am, 28.12.2011/ Ֆրանսիայի նախկին նախարար եւ <<Միություն հանուն ժողովրդական շարժման>> նախագահական կուսակցության անդամ, պատգամավոր Պատրիկ Դեւեջյանը դեկտեմբերի 27-ին France Inter ռադիոկայանի եթերում` հիշատակելով Իսրայելին, Կիպրոսին, Հունաստանին նկատել է. <<Ես հաշվել եմ, որ Թուրքիան մեկ տարուց էլ պակաս ժամկետում սպառնացել է ավելի քան 7 երկրների>>: /News.am, 27.12.2011/ Սակայն, ամբողջովին անընդունելի են թուրքական սպառնալիքներն ու ահաբեկումները, դրանց ժամանակները վաղուց անցել են եւ դա, առաջին հերթին, պետք է գիտակցեին ներկայի թուրքական քաղաքական վերնախավի ներկայացուցիչները: Անհերքելի իրողություն է, որ Ֆրանսիայի Սենատի պատգամավոր Վալերի Բուայեն ոչ միայն հայերի, այլեւ ողջ առաջադեմ մարդկության, կազմակերպությունների եւ պետությունների պաշտպանությունն ունի, որովհետեւ նրա դավանած գաղափարները, համամարդկային գաղափարներ ու արժեքներ են եւ հենց դրանցով էլ անգնահատելի են ու արժեքավոր: Շարունակելի
<<Ուխտ Արարատի>>, Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի ազատամարտիկների եւ նախկին քաղբանտարկյալների հասարակական նախաձեռնություն Հունվար, 2012 թ. Информация предоставлена пресс-службой «УХТ АРАРАТИ» (Обет Арарата) «Ուխտ Արարատի» - общественной патриотической организации бывших политзаключенных и ветеранов Армянской секретной армии освобождения Армении «АСАЛА» - («ASALA»).
|