АРМИНФОЦЕНТР: Օգնենք մեր գործընկերոջը Весь
состав информационно-аналитического центра "Ноян Тапан” и журналисты Армении
обеспокоены состоянием здоровья нашего коллеги, аналитика ИАЦ "Ноян Тапан”,
главного редактора газеты "The Noyan Tapan Highlights” известного и уважаемого в
Армении журналиста Арутюна Хачатряна.
(на арм.языке)
Հարգելի գործընկերներ,
”Նոյյան Տապան” լրատվական-վերլուծական կենտրոնի ողջ կազմը, Հայաստանի լրագրողական շրջանակները խիստ անհանգստացած են մեր գործընկեր, "Նոյյան Տապան՚” լրատվական-վերլուծական կենտրոնի վերլուծաբան, "The Noyan Tapan Highlights” թերթի գլխավոր խմբագրի, Հայաստանի հայտնի եւ հարգված լրագրողներից մեկի` Հարություն Խաչատրյանի առողջական վիճակի կապակցությամբ։ Բանն այն է, որ նրա մոտ ի հայտ է եկել հազվագյուտ հիվանդություն` ոտքերի, ձեռքերի եւ խոսքի մկանների կոորդինացիայի խափանում, ինչի հետեւանքով նա չի կարողանում նորմալ քայլել եւ խոսել: Պրն Խաչատրյանը անցել է հետազոտություն Հայաստանի մի շարք մասնագետների մոտ: Ստացել է նախնական ախտորոշում` օլիվո-պոնտո-ցերեբելար ատրոֆիա: Այս հիվանդությունը բուժելու հանձն է առել համապատասխան բժիշկը Մյունխենում եւ նախնական գնահատականներով, բոլոր պրոցեդուրաների արժեքը կազմում է 21 հազար եւրո: Մենք, Հայաստանի մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչներս, հնարավորություն ենք փնտրում որեւէ կերպ օգնելու մեր գործընկերոջը՝ բուժվելու այս հիվանդությունից, որն օրը-օրի խորանում է։ Դիմում ենք բոլորին՝ նաեւ Ձեզ, խնդրելով հնարավորություն գտնել որեւէ կերպ նպաստել անհրաժեշտ դրամը հայթայթելու գործում՝ Հարություն Խաչատրյանին արտերկրում բուժում ստանալու եւ հիվանդության հետագա խորացումը կանգնեցնելու հարցում։ Այս գործին են միանում բազմաթիվ լրագրողներ, մտավորականներ եւ գիտնականներ։
Դրամական օգնություն ցուցաբերելու ցանկության եւ հնարավորության դեպքում միջոցները պետք է փոխանցվեն հետեւյալ հաշվին. AREXIMBANK,Gazprmobak group CJSC
Dram 01225 860100 USD 01225 80000 Euro 01225 860149 Haroutiun Khachatrian կամ փոխանցեք Paypal համակարգով`
Կանխավ շնորհակալություն։ ИАЦ "Ноян Тапан"
|