Меню сайта
Рубрики
АРМЕНИЯ [40]
- Республика Армения [611]
- Западная Армения [414]
- - Правовой пакет [1]
Правовой пакет Западной армении
- - Паспорт гражданина [5]
- Арцах [233]
- Амшен [28]
Амшен
- Джавахк [36]
- Нахичевань [3]
Армянская Церковь [193]
Армянский язык [12]
ДИАСПОРА [23]
- Российская община [138]
- Московская община [37]
- Европейские общины [37]
- Ближневосточная община [50]
- Американская община [26]
Геноцид [218]
Армянский вопрос [88]
- Ай Дат и АСАЛА [54]
- Фидаи и «Немезис» [16]
- Международные договора [9]
--- Московский договор [15]
Аналитика [161]
Политика [296]
Официоз [22]
- Партии [25]
Великая Победа [18]
Знаменитые армяне [67]
СМИ [49]
Мир [46]
Россия [153]
Европа [96]
США [91]
Ближний Восток [211]
Турция [352]
Азербайджан [247]
Грузия [87]
СНГ [71]
Азия и Африка [0]
Религия [108]
Энциклопедия [10]
Юриспруденция [12]
История [248]
Культура [99]
Литература [31]
Наука & образование [32]
- ИСН [17]
Происшествия [54]
Досуг [5]
- Женский клуб [58]
- Мужской клуб [8]
- Молодёжный клуб [2]
- Детский клуб [0]
- Клуб знакомств [6]
- Здоровье & спорт [68]
- Туризм [9]
- Традиции [30]
- Кулинария [5]
- Увлечения [3]
- Юмор [1]
- Музыка [20]
- Кино [19]
- TV [2]
Экономика [10]
- Банки & бизнес [14]
- Бизнес клуб [3]
- Работа & заработок [0]
Технологии [7]
Авто [3]
Справка [1]
Неопознанное [15]
ВИДЕО [302]
Видео сайта
Архив записей
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Форма входа
Главная » 2011 » Декабрь » 3 » Сенсационное интервью с бывшим Главой Российской епархии ААЦ архиепископом Тираном Кюрегяном
07:32
Сенсационное интервью с бывшим Главой Российской епархии ААЦ архиепископом Тираном Кюрегяном

АРМИНФОЦЕНТР: Представляем полный текст сенсационного интервью с бывшим Патриаршим Экзархом, Главой Ново-Нахичеванской и Российской епархии Армянской Апостольской Церкви архиепископом Тираном Кюрегяном, данное корреспонденту портала "Нetq" впервые за 10 лет молчания. В ней он открывает тайные страницы (о которых мы даже не могли предполагать) о смещении его с должности Главы Российской епархии со стороны Католикоса всех армян Гарегина Второго, о причине назначения на его место младшего брата Католикоса -  иеромонаха Езраса, об отношениях с РПЦ, властями России и Армении, серьезных проблемах  внутри ААЦ, фонде строительства Церкви и наконец о том, что готовит судебный иск за клевету на телекомпанию "Armenia TV".

(интервью на армянском языке; комментарии к интервью на армянском, русском и английском языках)

Հարցազրույց Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի նախկին առաջնորդ Տիրան արքեպիսկոպոս Կյուրեղյանի (ավազանի անունը` Ղազարոս Կյուրեղյան) հետ

Տիրան Արքեպիսկոպոս Կյուրեղյանին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն 2000-ին ազատել է թեմի առաջնորդի պաշտոնից, իսկ 2001-ին` կարգալույծ արել «անհնազանդության և անկարգությունների» համար: Նախկին առաջնորդը պատրաստվում է դատի տալ «Արմենիա TV» հեռուստաընկերությանը` իր մասին հեռարձակած տեղեկությունների համար, այն է` Մոսկվայի Սուրբ Խաչ եկեղեցու կառուցման նվիրատվությունից 3 մլն  է  յուրացրել:

Եթե հեռուստաընկերությունը հաջորդ օրը հերքել է տեղեկությունները, ինչո՞ւ եք ուզում դիմել դատարան:

Այդ հոդվածների մեջ խոսվում է, որ 3 մլն դոլարի համար ինձ Գարեգին Ներսիսյանը կարգալույծ արեց: Ինձ տարբեր երկրներից զանգեր եղան, Հայաստանից եղբայրս և հարազատներս զանգեցին, որ ամբողջ օրը այսպիսի տեսանյութ է պտտվում` իմ մեծ նկարով, որ այդ մարդը 3 մլն դոլար է յուրացրել, ժամը ութին պետք է հաղորդում լինի, հաղորդումը եղավ: Ես «Կոմերսանտի» հերքումն ուղարկեցի: Իրենք հաջորդ օրը, բավականին ուշ, Լոռվա շրջանի անտառների հրկիզումից հետո, ասացին, որ երեկ հայտնած այս լուրը չի համապատասխանում իրականությանը: Դատարան դիմելու ենք` իմանալու, թե որտեղից նրանց այդ տեղեկությունը, որ ինձ կարգալույծ են արել 3 մլն դոլարի համար: Ո՞վ է տվել իրենց այդ հրահանգը կամ ցուցումը: Սա պատվի հարց է:

Ձեր կարծիքով` ո՞վ է տվել այդ տեղեկատվությունը:

Չեմ կարող ասել: Անշուշտ, ինչ-որ մեկը գիտակից է: Ի միջիայլոց, եթե մտնեք ինտերնետ, ասվում է, որ եկեղեցու կառուցումը սկսվել է 2006թ.-ից, և պատճառը նախկին առաջնորդն է: 2004-ին Գարեգին կաթողիկոսի, Ալեքսի պատրիարքի և քաղաքապետ Լուժկովի ներկայությամբ հիմքն են օրհնել, ուրեմն հսկայական աշխատանք էր կատարվել: Հետևաբար, 2006-ին չի սկսվել, ինչն այսօր ամեն տեղ հայտարարվում է: Երբ մենք հողամասը ստացանք, ես դիմեցի Մոսկվայի քաղաքային իշխանությանը: Որոշում ընդունվեց, և ստեղծվեց բարեգործական հիմնադրամ:

Սուրբ Խաչ եկեղեցին ունենում էր բարեգործական մի օրգան, որը գումարներ պիտի հայթայթեր`եկեղեցին կառուցելու: Բայց ես այսքանով չբավարարվեցի, այդ ժամանակ դիմել եմ և պատրիարքին, և քաղաքագլխին, որոնք, ընդառաջելով ինձ, տվեցին մի նոր որոշում`սերտիֆիկատ, որտեղ ասվում է, որ կառուցվող շինարարության համար ստեղծված ֆոնդը դառնում է Մոսվայի քաղաքային բարեգործական ծրագիր, հետևաբար ոչ թե մենք` հայերս էինք հավաքում գումարը, այլ քաղաքային բարեգործական ֆոնդի բյուջեից էր կառուցվելու (23 մլն դոլար), և տրվելիք հողը 100 տոկոսով ազատվում էր հարկից: Եվ այստեղ կա շատ գեղեցիկ որոշում, որտեղ նշվում է` աշխատանքի սկիզբը` 3-րդ եռամսյակ 2000 թիվ, աշխատանքի ավարտը` 3 եռամսյակ 2002 թ.:

2001-ին մենք ավարտում էինք եկեղեցին, 2002-ի աշնանը` ամբողջ համալիրը: Արդեն 10 տարի է ոչինչ չի կատարվում: Հիմքն օրհնվելուց հետո ջարդուխուրդ արեցին, նախագիծը փոխվեց, արդյոք սա պիտի բերի օրհնություն և բարի մաղթանքներ մեր ժողովրդին, որովհետև հիմնքն արդեն խախտվել էր: Ամբողջ եկեղեցու օծված քարերը ջարդուխուրդ արեցին և ուրիշ տեղ դրեցին:

2005-ի ապրիլին իմ դեմ քրեական գործ հարուցվեց, որ ես 3 տարիների ընթացքում, երբ ստացել եմ տարածքը նոր եկեղեցի կառուցելու համար, պետությանը հարկ չեմ վճարել: Սուրբ Խաչ կրոնական համայնքը, եկեղեցին ոչ մի կոպեկ չի ունեցել, ամբողջ գումարները ֆոնդի միջոցով էին գնում, հետևաբար ես ամեն քառորդը մեկ ստորագրում էի զրո բալանս, որը տրվում էր հարկային կառույցին որպես հաշվետվություն: Ես պետք է բանտարկվեի 7 տարվա ազատազրկման, որ գիտակցաբար պետությանը հարկ չեմ մուծել: 2005թ-ի մարտին դատարանը որոշում է կայացրել` քրեական գործը կարճել հանցակազմի բացակայության պատճառով:

Ես մինչև հիմա որևէ մեկի դեմ հայտարարություն չեմ տվել, որովհետև առանց այն էլ մեր եկեղեցու վիճակը շատ լավ գիտեք. ժողովուրդը պետք է ասեր այն, ինչ ասում էին Մոսկվայում. «Երկու տերտերներ իրար են տալիս, փողերը չեն կարողանում իրենց մեջ բաժանել»: Եվ տուժողը ո՞վ է լինում` մեր եկեղեցին, մեր ժողովուրդը, հայ առաքելական եկեղեցու հավատացյալ համայնքը:

Ինչո՞ւ Ձեզ մեղադրեցին այդ 3 մլն դոլարը յուրացնելու մեջ: Դա պակասո՞րդ էր, որ պետք էր մեկին վերագրել:

Ոչ մի պակասորդ գոյություն չունի, ամբողջ հաշվապահությունը պահված է: Աստված չանի, եթե մեկ ռուբլու, ոչ թե մեկ դոլարի, պակաս լիներ: Ես ասի` պատրաստ եմ, կազմեք հանձնախումբ Ռուսաստանի, Հայաստանի դատախազությունում, Էջմիածնից ով որ կցանկանա, Մոսկվայի հայ համայնքը և այն հայ հեղինակավոր տղաները, ովքեր եկել էին: Եվ եթե գտնեք, որ ոչ թե միլիարդներ, միլինոններ, այլ մեկ ռուբլի Տիրան Սրբազանը ձեռք է տվել եկեղեցու կառուցման գործին արված նվիրատվությունից, ես պատրաստ եմ կրել յուրաքանչյուր պատիժը: Ֆոնդի մուտքի ու ելքի հետ Տիրան Սրբազանը երբեք գործ չի ունեցել:

Ֆոնդի գումարները հանգանակությամբ էր հավաքվո՞ւմ:

Երկու գանձանակ կար` «Արմենիա» մթերային խանութում` Տվերսկոյի վրա և եկեղեցում: Ընդամենը 10 հազար դոլար է հավաքվել 2,5 տարվա ընթացքում: Ողջ համալիրի նախահաշիվը շուրջ 23 մլն դոլար էր կազմել, որից 7 մլն-ը` եկեղեցու համար էր նախատեսված: Բարերար Վիտալի Սարկիսովիչը հանձն առավ վճարել եկեղեցու 7 մլն-ը: Ամեն ինչ պետք է կառուցվեր քաղաքային բարեգործական ֆոնդի հաշվին: Շուրջ 16 մլն դոլար պետք է փոխանցվեր Մոսկվայի քաղաքային բարեգործական հիմնադրամից, որը, սակայն, այդպես էլ չփոխանցվեց: Երբ Լուժկովին ասացին, որ ինձ հանում են, նա փակեց այդ ֆոնդային ծրագիրը: Մենք չօգտվեցինք այդ բարեգործական ֆոնդից:

Այսինքն` Ձեր անձով էր պայմանավորվա՞ծ:

Այո: Ոչ մի ռուբլի այդ ծրագրից չենք ստացել: Նրանք կարծում էին, որ այդ 23 մլն-ը արդեն մեր հաշվի վրա դրված է, չարաչար սխալվում էին: Իմ անձի նկատմամբ ունեցած վստահությունն ու հարգանքը և Ռուս ուղղափառ եկեղեցու, և ռուս պետության ֆեդերալ ղեկավարության, և Մոկվայի քաղաքապետարանի կողմից մեծ էր: Երեք հատ փաստաթուղթ ունեինք Լուժկովի կողմից ստորագրված` 3 հայկական, ազգային պետական դպրոցներ էին բացվելու: Ուսանողները մեծամասամբ լինելու էին հայեր, առարկաները լինելու էին ռուսերեն, հայոց լեզու, գրականություն, պատմություն, մշակույթ` հայերենով: Եվ սա պետք է ֆինանսավորվեր ռուսական պետության կողմից: Այսօր 600-1000 աշակերտ ունեցող մի դպրոցը 2 մլն դոլար է քաղաքային բյուջեի վրա արժենում: Իսկ Տիրան Սրբազանը կատարեց այն աշխատանքը, որ երեք հայկական պետական դպրոցներ պետք է լինեին: Դա նույնպես կանխվեց, դժբախտաբար, ինձ պաշտոնից ազատելու պատճառով:

Մամուլում գրվեց, որ Ձեզ կարգալույծ են արել կաթողիկոսին չհնազանդվելու պատճառով:

Ձեռնադրությունը մեր եկեղեցու վարդապետությունն է, յոթը խորհուրդներից մեկը: Ձեռնադրությունը անջնջելի ու անկրկնելի խորհուրդ է, ու երբեք հոգևորականի վրայից չի կարելի ձեռնադրության խորհուրդը ջնջել, որովհետև անձը չէ, որ տալիս է, այլ Աստծո և Սուրբ հոգու միջոցով, եթե, անշուշտ, հավատացյալ է անհատը: Ապա այս պարագայում, երբ իմ անձի նկատմամբ կային մեղադրանքներ, պետք է որ քննիչ ատյան կազմվեր, գար և ստուգեր: Եթե դա իսկապես մեղադրանքներ են, դրվում են Գերագույն հոգևոր խուրհրդի նիստին, ապա և եպիսկոպոսական ժողովին, և եթե եպիսկոպոսական ժողովը 2/3 ձայնով գտնում է, որ տվյալ եպիսկոպոսը կամ արքեպիսկոպոսը մեղավոր է, այդ ժամանակ է, որ նա պատժվում է, և ոչ թե բջջային հեռախոսով մի երկրից մյուսը զանգել, և ասել, որ ես կարգալույծ եմ: Սա բոլորովին ապօրինի է:

Իմ դեմ հերյուրանքներ կային, որ մեծ գումարներ եմ յուրացրել, բայց երբ դրանք հոդս ցնդեցին, իրենք գրեցին, որ կաթողիկոսին անհնազանդ է գտնվել: Ես անհնազանդ չեմ գտնվել, դա չի համապատասխանում իրականությանը: Առաջին իսկ ամիսներից Գարեգին Ներսիսյանը խախտեց մեր եկեղեցու կարգ ու կանոնը: Եկեղեցու գերագույն մարմինը ազգային եկեղեցական պատգամավորական ժողովն է: Սույն ժողովն ընտրում է Ամենայն Հայոց կաթողիկոսին, ընտրում է Գերագույն հոգևոր խորհրդի անդամներին, ընդունում, հաստատում կամ ավելացնում, փոփոխություններ է մտցնում եկեղեցու կանոնադրության մեջ: Բայց Գարեգին Ներսիսյանը առաջին իսկ օրվանից մեկ ամիս չէր անցել 8 անդամների դուրս շպրտեց Գերագույն հոգևոր խորհրդից, որոնց թվում նաև ես էի: Դրվեցին այն մարդիկ, որոնք իրեն համախոհներն էին:

Ձեր հարաբերությունները Գարեգին Բ-ի հետ ինչո՞ւ են լարված եղել: Ի՞նչ խնդիրներ եք ունեցել նախկինում:

Նախ ասեմ, որ ես շատ մոտ եմ եղել նրա հետ, իմ բնավորությամբ որևէ հոգևորականի հետ խնդիր չեմ ունեցել, մանավանդ իր անձի, ընտանիքի հետ: Իր անձնական ողջ կյանքին ես շատ քաջատեղյակ եմ, չափից դուրս շատ: Երբ 70-ական թվականներին Գերմանիայից հետ ուղարկվեց, եթե մտնեք պատմության մեջ` կիմանաք, թե ինչ-ինչ պատճառներով, ես Վազգեն կաթողիկոսի մոտ միջնորդեցի, որ անսխալական մարդ չկա, բոլորս էլ կարող ենք սխալվել, և չպետք է խիստ պատժել, և նրան բերեցի իմ մոտ` մի տարի որպես օգնական: Կաթողիկոսական ընտրություններին ես միացա եպիսկոպոսական այն խմբին, որոնք կատեգորիկ դեմ էին իր թեկնածությանը:

Եթե այդքան մոտ էիք նրա հետ, ինչո՞ւ դեմ եղաք նրա թեկնածությանը:

Ես այս խոսքերն եմ ասել. «Գարեգին Սրբազան, հիշում ես նախորդ ընտրությունը` 1995 թվականին, ինչպիսի ճնշում բանեցվեց բոլոր հոգևորականների վրա, առաջին հերթին քո և իմ վրա, հիմա եթե իշխանությունը քո անձի նկատմամբ ունի թեկնածության համարում, տոմս վերցրու, գնա Երուսաղեմի հայոց պատրիարքի, Կ. Պոլսո հայոց պատրիարքի մոտ, որոնք մեր եկեղեցու սյուներն են, ասա, որ իշխանությունն իմ անձի համեստ ուժերի վրա թեկնածության համարում ունի, ինչպես եք կարծում, Սրբազան հայրեր, կարո՞ղ եմ ես վստահել Ձեր աջակցությանը», և ոչ թե կատարվի այն, ինչ 1995-ին բոլոր եպիսկոպոսների նկատմամբ: Ես ասացի` քեզ հետ խնդիր չունեմ, բայց եթե դու կկարողանաս լեզու գտնել, ապա ինձ համար խնդիր չկա: Բայց եթե մեծամասնությունը դեմ էր, ես չեմ կարող մեծամասնությանը հակառակ գնալ ինչ-ինչ պատճառներով ( 52 եպիսկոպոսկներից 37-ը կատեգորիկ դեմ էին, 10-ը` ձեռնպահ, 4 թե 5 հոգի իր համախոհներն էին): Եվ ես ու իմ պատգամավորները ձայն տվեցինք Ներսես Սրբազանին: Դրանից հետո ինքն անմիջապես ձեռնամուխ եղավ ամեն ձևի աշխատանք տանել` ինձ այստեղից հանելու:

1999 թ.-ի հոկտեմբերի 26-ի երեկոյան ես 40 րոպե ելույթ ունեցա իմ պատգամավորների առջև: Ես այսպես եմ ասել. «Ուզում եք, որ ես մնամ ձեզ առաջնորդ, ուրեմն ձայն տվեք Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանին, ուզում եք, որ Հայաստանյաց առաքելական եկեղեցին հզորանա, ուրեմն ձայնը տվեք Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանին: Եթե ձայն տվեցիք Գարեգին Ներսիսյանին, առավելը մեկ տարի անց նա ինձ պաշտոնից կհանի: Եթե չհանեց, 1,5 տարի կտևի, ես եկեղեցին կկառուցեմ ու կհեռանամ, որովհետև ես չեմ մասնակցելու Հայաստանյաց առաքելական եկեղեցու քայքայմանն ու կործանմանը»:

Ինչո՞ւ հրաժարվեցիք գլխավորել Ուկրաինայի հայ համայնքը:

Երբ ասաց, որ հանում է ինձ, չնայած, ասաց, լավ հոգևորական ես, առաջնորդ ես, անհրաժեշտ ես Ուկրաինայի համար: Ասացի` ես Ուկրաինա չեմ կարող գնալ: Երբ Ուկրաինայի պատրիարք Ֆիլարետ Մետրոպոլիտը (Ռուս ուղղափառ եկեղեցու նախկին մետրոպոլիտը) բաժանում մտցրեց Ռուս ուղղափառ եկեղեցում, ես իր ներկայությամբ խիստ քննադատել եմ, ասել եմ, որ չպետք է եկեղեցին բաժանել: Հետևաբար իմ ներկայությամբ ես օգուտ չէի բերի Ուկրաինայի հայ համայնքին: Այդ դեպքում Գարեգին Բ-ն ասաց` խնդրեմ, ուզածդ թեմը Հայաստանում գնա, ուրիշին կուղարկեմ Ուկրաինա: Ո՞ւր մնացին այդ դեպքում իմ կարող ուժերը: «Ինչ է, քմահաճույք է»,- ասացի: Միանգամից ձայնը բարձրացրեց: Ես պատասխանեցի, որ 25 տարի ծառայել եմ, տա Աստված ամեն մեկը կարողանա այս աշխատանքները կատարել, ես կմնամ պարզ հոգևոր հովիվ:

Այդ տարիների մամուլը նաև գրել է, որ Ձեր թիկունքում մեծամեծ մարդիկ են կանգնած եղել, և Ձեր պայքարը հիմնականում նրանց վրա է հենված եղել: Ովքե՞ր են եղել Ձեր թիկունքում, և ինչո՞ւ չկարողացան կանխել Ձեր պաշտոնանկությունը:

25 տարիների իմ ծառայության ընթացքում ես շահել եմ վստահությունը ռուսական իշխանության: Ինձ մեղադրում են, որ ես չափից դուրս ռուսամետ եմ: Ես գտնում եմ, որ յուրաքանչյուր առաջնորդ, որտեղ որ նա գտնվում է, օրինակ` Թուրքիայում նա պետք է համապատասխան պրոթուրքական կեցվածք ունենա, Միացյալ Նահանագներում` Միացյալ Նահանգների քաղաքականության համախոհ լինի, Ռուսաստանում` ռուսական, որպեսզի կարողանա տեր ու տիրական դառնալ տեղի համայնքին: Իմ հետևում թիկունք էր կանգնած պետական կառույցը` արդարադատության նախարարությունը, արտաքին գործոց նախարարությունը, քաղաքային իշխանությունը և ֆեդերալ պետական կառույցները:

Ես ասացի, որ պատրաստ եմ մնալ պարզ հովիվ: Բոլորը զարմացան և ասացին, թե` Դուք այսքան շուտ տեղի եք տալիս, չէ՞ որ կատարվել է անարդարություն: Ասի` ես գիտեմ այդ մարդկանց ու նրանց կեցվածքը: Մինչև կարգալույծ անելը, երբ նստած էինք արդարադատության նախարարությունում մի քանի անձանց հետ (այդ մարդկանց անունները եթե պետք լինի` հետո կտամ), ասացին` հիմա եթե դու ստորագրես տվյալ փաստաթուղթը` Ռուսաստանում անկախ Հայ առաքելական եկեղեցի ստեղծելու, ինչպես Կիլիկիո կաթողիկոսը, դու կդառնաս կաթողիկոս, և ոչ ոք չի կարող ձեզ ձեռք տալ: Իմ պատասխանը եղավ. «Ինձ բաժանողի տեղ մի դրեք»: Կան հայազգի մարդիկ, որոնք ներկա էին այս խոսակցությանը, և 7 պետական այրեր (թույլ տվեք անունները չտալ) համաձայն էին, որ ես ստորագրեմ, որ ստեղծվի Անկախ հայ առաքելական եկեղեցի Ռուսաստանում: Ես իմ վրա վստահ եմ, որ երբեք չեմ դավաճանի մեր ազգին, մեր եկեղեցուն, բայց դժվար է ասել` ինչ կլինի ապագայում: Հայաստանյան առաքելական եկեղեցին մեծագույն գրավականն է հայապահպանման, նամանավանդ հայրենիքից դուրս: Հետևաբար, ես չէի կարող համաձայնել այն առաջարկին, որ արվել էր ինձ:

Բայց Դուք ուզում էիք ստեղծել «Մոսկվայի հայ առաքելական եկեղեցիների միություն» և առանձնանալ:

Ռուսաստանի իշխանությունը հրահանգ տվեց, որ բոլոր կրոնական կազմակերպությունները պետք է վերագրանցվեն: Մինչև Վազգեն կաթողիկոսի օրոք, հայաստանյաց եկեղեցիները խորհրդային միության տարածքում շարժվում էին «Պոլոժենիայի» կանոնադրությամբ: Իսկ Հայաստանի տարածքից դուրս ղեկավարվում էին «Ազգային սահմանադրությամբ»:

Մենք ունեինք մեր նոր կանոնադրությունը: Մենք ուղարկեցինք այն Էջմիածին` հաստատելու: Եվ Գարեգին Բ-ն չէր հաստատում: Պարզվում է` որպեսզի Խորհրդային Միության ժամանակվա եղած կանոնադրությամբ (որտեղ ասվում է, որ կաթողիկոսն է նշանակում առաջնորդին) ինձ ազատեր: Մեր ժամանակը գնում էր: 2000-ին մենք պետք է որ վերագրանցեինք մեր թեմը: Այդ ժամանակ գոյություն ունեին 3 ծխական կազմակերպություններ իրենց կանոնադրությամբ, որոնք իմ` իբրև առաջնորդի կողմից հաստատված էին: Իշխանության թելադրանքով, որպեսզի չկազմալուծվի Նոր Նախիջևանի և Ռուսաստանի Հայոց թեմը, գրանցել էինք «Մոսկվայի առաքելական եկեղեցիների միությունը»: Այս կառույցը մենք ստեղծել էինք մինչ այդ, որպեսզի չլուծարվի մեր թեմի կանոնադրությունը:

Հիմա ի՞նչ եք անում, ինչո՞վ եք զբաղվում:

3,5 տարի ես մնացի Սուրբ Հարություն, Սուրբ Խաչ եկեղեցիների հոգևոր հովիվ, նաև նոր կառուցվելիք Սուրբ Գևորգ Մատուռի (որը պետք է կառուցվեր, և արդեն կրոնական համայնքը ստեղծված էր. տարածքը ստացել էինք, այդ երեք միացյալ համայնքների ղեկավարն էի ու հովիվը): 2004թ-ի ապրիլից ես դուրս եմ եկել: Ես քաղաքից դուրս եմ ապրում, ունեմ բավականին մեծ գրականություն, հոբբիներիցս մեկը գրքերն են եղել: Ես ունեմ բավականին մեծ շրջանակ հայության մեջ: Կատարում եմ կնունքներ, պսակ կամ այլ արարողություններ, երբ իմ հավատացյալներն ինձ հրավիրում են: Մեկուսացել եմ, որովհետև, դժբախտաբար, որոշ հասարակական գործիչներ ժամանակին բավականին բացասական դեր խաղացին այս հարցում, բազմաթիվ հերյուրանքներ առ այսօր տարածում են իմ մասին` գերեզմաններ եմ վաճառել, հողի գործով եմ զբաղվում, ասֆալտը Մոսկվայի ամբողջը իմն է, 4 հարկանի դղյակ ունեմ Ռուբլյովկայի վրա: Կարող եք գալ տեսնել, թե ես ինչ պայմաններում եմ ապրում և որտեղ: Ապրում եմ բավականին համեստ, շուրջ 11 հազար ռուբլի թոշակ եմ ստանում պետությունից, այս է իմ ամբողջ եկամուտը: Ժամանակին ունեի շատ մեծ թվով շրջապատող ունևոր հարուստ հայեր, այս վիճակից հետո բոլորն արդեն հեռացել են: Իմ մոտ գալիս են պարզ, հավատացյալ մտավորական մարդիկ:

Գարեգին Բ-ի և Եզրաս Ներսիսյանի հետ Ձեր հարաբերություններն ինչպե՞ս են հիմա:

Բացարձակապես: Միայն մեկ անգամ եմ զանգահարել Գարեգին կաթողիկոսին, երբ իր քրոջ դուստրը հանկարծամահ եղավ, որովհետև այդ երեխաներն իմ աչքի առաջ էին մեծացել: Ցավակցել եմ, այդ է եղել:

Այս պայքարում Ձեզ պարտված համարո՞ւմ եք:

Ոչ: Ես հպարտ եմ զգում, և չեմ գտնում, որ պարտված եմ: Ես նվիրված և կամովին եկած եմ այս հարցին` դառնալ հոգևորական: Ես հոգևորական եմ ամենուրեք` և դրսում, և ներսում, և քաղաքում, և խանութներում: Երբեք ինձ որևէ մեկը չի տեսնի այնպիսի մի կացության մեջ, որ հետո ամոթ զգա, որ Սրբազանն իրեն այնպես չի պահում: Ես կարող եմ այցելել տներ, կատարել արարողություններ, որոնք կատարել եմ և կշարունակեմ կատարել: Ես հայ եկեղեցուն ուխտ եմ տվել Իջման սեղանին, և ոչ թե Գարեգին Ներսիսյանին: Տասնյակ հոգևորականների առանց ԳՀԽ-ի որոշման նա հանում է, որովհետև իրեն դուր չեն գալիս: Օրինակ` վերջերս Ժնևի հայ հովիվի նկատմամբ տեղի ունեցավ նման բան: Արդյոք պահը չէ՞ կանխելու այս բոլորը, ինչ կատարվում է Հայաստանում:

Շատ հաճախ ցավ եմ զգում, որ որևէ մի մշակութային միջոցառմանը չենք տեսնում Հայ առաքելական եկեղեցու որևէ հոգևարականի: Այս կամ այն գրողի, բանաստեղծի երեկոներին չկան: Բայց տեսնում ենք ուրիշ տեղեր` բիզնեսի այս կամ այն միջոցառումներին: Կարող եմ ասել, որ հայ քահանաների 80 տոկոսը, որոնք իսկապես ապրում են հավատացյալների նվիրատվությամբ, ազնիվ հոգևոր զինվորներն են, որոնք ծառայում են առաքելական եկեղեցուն:

Եկեղեցին գույքահարկից ազատելու նոր օրինագծին ինչպե՞ս եք վերաբերում:

Դժբախտաբար, այն ինչ որ դրված է հարկից ազատվելու պարագային, պարզ քահանաները չեն, ինքներդ շատ լավ գիտեք, թե ովքեր են նրանց հետևը կանգնած: Եկեղեցին պետք է որ հարկից ազատվի. բոլոր տաճարները, վանքերը, եկեղեցուն կից զանազան կառույցները` հովվատունը, մկրտատունը և զանազան այլ կառույցներ, որոնք անմիջապես կապված են հոգևոր-եկեղեցական կյանքին, դրանից դուրս ոչ մի կառույց չի կարող ազատվել հարկից: Կներեք, դա անբարոյականություն է: Ո՞ւր է գնում հարկը: Գնում է թոշակառուներին, մանկապարտեզներին, դպրոցներին, ուսուցիչներին, և եթե ինչ-որ կազմակերպություն հարկ չի վճարում, կնշանակի` նվազում է վերոհիշյալ կազմակերպությունների աշխատավարձը: Ինչպե՞ս կարող է եկեղեցին հանկարծ մտածի կտրել թոշակառուների, ուսուցիչների կամ մյուսների` առանց այն էլ չնչին հասնող աշխատավարձը կամ թոշակը:

Այսօր չկա մի նորակառույց եկեղեցի, որ եկեղեցին է կառուցել: Բոլոր կառուցվող եկեղեցիները ունեն իրենց բարերարները, կան բարերարներ, որոնք վերանորոգում են իրենց եկեղեցին: Հետևաբար, չեմ կարծում, որ եկեղեցին այսօր կարիք ունի ավելի քան 500 օբյեկտների բիզնեսով զբաղվելուն: Իսկ եթե շատ են ուզում, թող բարի լինեն 100 տոկոսով վճարեն հարկը, որպեսզի օգնեն առանց այն էլ բավականին ծանր վիճակում գտնվող հայ ժողովրդին Հայաստանում: Եկեղեցին ինքն է մեղավոր, հեռանում է ժողովրդից: Եվ սա խոսում է այն մասին, թե ինչպիսի «վերելք» և կամ անկում է ապրում մեր եկեղեցին:

Դուք այդ անկումը եկեղեցական առաջնորդների՞ հետ եք կապում:

Այո, նրանց ոչ ճիշտ կեցվածքով, հոգևոր կյանքի պասիվ գործունեությամբ: Նրանք պետք է միշտ լինեն ժողովրդի կողմից: Ինչպես Խրիմյան Հայրիկը, նրանք պետք է գյուղից գյուղ, տնից տուն գնան, և ոչ թե հարուստների օթյակներ` նրանց միջոցառումներն օրհնելու:

Եկեղեցին ամենամեծ, հզոր նեցուկն է պետության: Հզոր եկեղեցին հզոր նեցուկ կլինի պետականությանը: Պետությունը պետք է որ համախոհ, միասին գործի եկեղեցու հետ, բայց ոչ խառնվի եկեղեցու ներքին գործերին և մանավանդ ընտրություններին, բոլորովին հակառակ եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների կամքին իր ուզած թեկնածուն դնի: Տեսնում ենք արդյունքը: Պատմության մեջ բազմաթիվ դեպքեր են եղել, որ աթոռը գրավել են: Սկզբնական շրջանում Գրիգոր Լուսավորիչն ընտրվեց, ապա Արիստակեսը և Վրթանեսը հաջորդեցին: Հետո սկսվում է ընտրության շրջանը, հետո գալիս է մի շրջան, որ ասում են` աթոռը գրավվեց:

Այդքան մոտ լինելով ռուս ուղղափառ եկեղեցուն, դուք միաժամանակ հեռացաք հայկական եկեղեցուց: Թանկ չնստե՞ց ձեր մերձեցումը ռուսների հետ:

Դուք նկատի ունեք Ներսիսյանների՞ հայկական եկեղեցին: Ես չեմ անտեսվել մեր եկեղեցու կողմից: Ես այս թեմ եկել եմ, երբ ընդամենը 6 եկեղեցի կար: Մինչև 1996-ին Գարեգին Առաջինը բաժանեց ռուսահայոց թեմը, և ավելի քան 25 համայնքներ ու եկեղեցիներ եմ ստեղծել: Բաժանումից հետո նույնպես բոլոր քաղաքների հողամասերը ես եմ ստացել, հիմքերը ես եմ օրհնել` Վոլգոգրադ, Կրասնոյարսկ, Սամարա: Եկեղեցիներն ավարտվում էին, իրենք եկան, ասին, որ իրենք են սարքել: Նույնը Սանկտ Պետերբուրգի երկու եկեղեցիները: Տիրան Սրբազանն է պայքարել և ետ ստացել եկեղեցիները: Այնքան բան կա ասելու: Ես ուշ թե շուտ կպատրաստեմ իմ հիշողությունները` մեմուարները, ամեն ինչ ներգրավելով կտպեմ: Ես ունեմ բազմաթիվ փաստաթղթեր, որոնք կամաց-կամաց կհրապարակեմ:

25 տարվա ծառայության համար ես երկրորդր պետական շքանշանն էի ստանալու` «Орден почета»: Հայաստանից խնդրել էին, որ որոշ մարդիկ մտնեն նախագահի անձնակազմ, որպեսզի արգելեն ինձ շքանշան տալ: Ես գիտեմ ով մտավ, բայց ես շքանշան ստացա Պուտինի կողմից, չնայած արդեն առաջնորդ չէի, բայց ստացա իբրև առաջնորդ Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի: Բ. Ելցինից ստացել եմ «Орден дружбы», Վլ. Պուտինից 25 տարվա ծառայության համար ստացա «Орден почета», և երեք հատ` ռուս ուղղափառ եկեղեցու կողմից եմ ստացել: Չկա պատմության մեջ դեպք, որ հայ հոգևորականը ուղղափառների կողմից ընդունվի: Ես ռուսական ուղղափառ եկեղեցում հայերենով մկրտություններ եմ արել ու արարողություններ: Ինձ համար Ռուսաստանում ուղղափառ եկեղեցու դռները բաց էին, որովհետև ես ինքս եմ քայլ կատարել սիրո, եղբայրության դեպի ռուս ուղղափառ եկեղեցին: Այսօր ռուս ուղղափառ եկեղեցու դռները հայերի առաջ փակված են: Այդ բոլորը ջուրը գնաց:

«Բոլշոյ Գրուզինսկի» նրբանցքի վրա կա կաթողիկե մայր եկեղեցի, որտեղ ռուսական պատարագից հետո ամեն օր ավելի քան 3000 հայ գնում է այդ եկեղեցին: Հին մոսկվահայերն այցելում են ռուս ուղղափառ եկեղեցիներ, զգալի թվով գաղթականներ, մանավանդ ռուսախոս Ադրբեջանի գաղթականները, գնում են նոր եկեղեցիներ` ավետարանական և այլն: Մեր եկեղեցիններ այցելում են Հայաստանից եկած ժամանակավոր անձինք, որոնք աշխատում են որպես բանվոր և այլն:

Եթե բարձրաստիճան հոգևորականին զենք են նվիրում, դրա հետ ինչպե՞ս վարվել:

Նախ` նվիրողը անգրագետ ու հավատացյալ չէ: Երկորդ` պետք է այդ նվերն ընդունել, բայց այն կարելի է հանձնել պետական կամ ազգային թանգարանին: Վազգեն կաթողիկոսին առյուծի կորյուն էր նվիրել Եթովպիո կայսրը, կաթողիկոսն այն բերեց և հանձնեց Հայաստանի կենդանաբանական այգուն: Կարելի է ստանալ, բայց ոչ թե օգտագործել:

Представляем полный текст интервью с бывшим 

Ժողովուրդը սոված է, և երբ ժողովուրդը ծանր վիճակում է, չի կարող հոգևորականը, թեկուզ բարձրաստիճան, շռայլ ապրել, հղփացած ապրել: Եթե ամբողջ ազգը բարեկեցիկ է ապրում, շատ լավ է ապրում, այո, այդ պարագայում հոգևորականն էլ պետք է օգտագործի պատշաճ մեքենա, որը եկեղեցու հեղինակությունն է: Ես 25 տարի ծառայել եմ, 3 անգամ պարզ սև «Վոլգա» եմ օգտագործել: Եղել են մարդիկ, որ ուզեցել են «Մերսեդես» կամ ուրիշ մեքենա նվիրել, ես չէի կարող, մանավանդ այն պարագայում, երբ 88 թվականից հետո հսկայական թվով գաղթականներ և եևկրաշարժից տուժածներ եկան Բաքվից և Հայաստանից: Եվ Հայաստանյաց եկեղեցու բակը դարձել էր հայ մուրացկանների մի ամբողջ շարքի վայր: Ինչպե՞ս կարող էի ես եկեղեցի գալ մի ժամանակակից մեքենայով, երբ ժողովուրդը հացի կարիք ուներ: Տվե՞լ են «Բենթլի», տար վաճառիր, այդ գումարով օգնի ուսանողներին, որ կարողանան ստանալ բարձրագույն կրթություն, կամ մի հիվանդ երեխայի, որը կարիք ունի արյան փոխներարկման կամ բժշկության:

Источник: Нetq.am/, комментарии на русском, армянском и английском языках см. тут.

(пепепечатано в "юсисапайл")

Прикрепления: Картинка 1
Категория: Армянская Церковь | Просмотров: 1467 | Добавил: admin | Теги: фонд, Диаспора, Архиепископ, ААЦ, тиран, геноцид, ARMINFOCENTER, армения, АрмИнфоЦентр, Ереван | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
RSS
Наш-RSS
Реклама

Безлимитная связь для студентов по тарифам вдвое дешевле рыночных
Тел. +7 903 250 47 25
ИА REGNUM - Армения
NEWS.am
ЛЕНТА НОВОСТЕЙ
Поиск по сайту
Видео
Календарь
«  Декабрь 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
Голосование
Самое читаемое
[09.05.2020]
75-летие ПОБЕДЫ. Вечная слава Героям! Рядовые герои Великой Победы
[22.02.2014]
Эксклюзивное интервью Председателя Парламента Западной Армении о Парламенте и задачах армянской диаспорой в вопросе международного признания
[11.07.2013]
Телеканал "Культура": «По следам тайны: Армянское нагорье. 12 тысяч лет назад»
[07.06.2013]
Декларация о формировании Национального Собрания (Парламента) Западной Армении
[14.11.2012]
ТЕЛЕГОНИЯ: Информационная память о внебрачных сексуальных отношениях и любви. Видео.
[22.10.2012]
Истинное лицо современного ислама: Жестокая казнь за принятие христианства
[03.08.2012]
Вперед Армения! ...Лох Лава... - Առա՛ջ, Հայաստան... զում, զում, զում, զում...Լոխ լավա…или «Золотая» позиция олигархов
[25.07.2012]
Откуда родом Богородица – и за что убили Корюна Нагапетяна?
[17.07.2012]
Армения – Земля Ноя (видео)
[01.07.2012]
Свободная трибуна: Наталья Соболь - «ТАИНСТВЕННЫЙ НАРОД АМАЛЕК – ВЕХИ ИСТОРИИ»
[16.06.2012]
Свободная трибуна: Наталья Соболь - «АМЯНСКИЕ ПУШКАРИ В КАЗАНИ – Дела давно минувших дней»
[27.05.2012]
БРАВО!!! Вардапет (архимадрид) Комитас об армянском происхождении европейских наций и многих тайных страницах истории и мировой цивилизации
[24.04.2012]
ВИДЕО: Массовые акции, посвященные памяти жертв геноцида армян в Западной Армении, Киликии и в Османской Империи в 1894-1923г.г. в Мец Салах
[24.04.2012]
ОБРАЩЕНИЕ участников митинга посвященного памяти жертв геноцида армян в Западной Армении, Киликии и в Османской Империи в 1894-1923г.г.
[14.04.2012]
Обращение АРМИНФОЦЕНТРА к Президенту Армении и Католикосу всех армян по поводу антиармянских и антихристианских провокаций "Луйс Ашхар"
[21.01.2012]
Цитата из книги лауреата Нобелевской премии Шмуэля Йосефа Агнона «В сердцевине морей» об амалеках и армянах
[30.11.2011]
20 лет назад была учреждена Московская армянская община: Грустный экскурс в историю; Позорная роль Гегама Халатяна в стремлении ее разрушить
[24.07.2011]
Правда об АМАЛЕКАХ. - "Амалек – колыбель цивилизации"
[23.07.2011]
Правда об АМАЛЕКАХ. - Бог дает добро на убийство - Кто такие амаликитяне и какое они имеют отношение к армянам?
[24.06.2011]
ЗВЕРИНЫЙ ОСКАЛ ЛЕВОНОВСКОЙ ОППОЗИЦИИ: Мартовские погромы 2008 года в Ереване фактически инициировала оппозиция (аудио, видео)
[16.06.2011]
Мысли в слух: 16 июня 2000 года состоялся Учредительный съезд САР
[16.06.2011]
Видео - Страница Истории Союза армян России. Учредительный съезд, 16 июня 2000г., гостиница "Президент-отель", г. Москва.
[31.05.2011]
Позор! Экономическая и политическая элиты Армении: Депутаты Парламента, руководители партий, олигархи (Фото, Имена, Фамилии и ПРОЗВИЩА)
[28.05.2011]
ПОЗОР! Даже турки не могли себе позволить сделать такое: Памятник генералу Андранику в Сочи снесли руководители местного Союза Армян России
[24.05.2011]
Иудейский Азербайджан, или Тайны истории. Записки бывшего жителя города Баку
[24.04.2011]
Заявление Президента АРМИНФОЦЕНТРА Армена Тер-Саркисяна об инициировании в Гаагском трибунале вопроса об осуждении геноцида армян
Наши партнеры
Национальный совет Западной Армении
АМШЕНКА
Ухт Арарати
Все права защищены © 2011 Сайт АрмИнфоЦентр - Главный информационный ресурс Армянской диаспоры.
При полном или частичном использовании материала ссылка (гиперссылка) на АрмИнфоЦентр обязательна, даже если мы ссылаемся на другие источники.
Мнение АрмИнфоЦентр может не совпадать с мнением авторов отдельных материалов.
АрмИнфоЦентр не несет ответственности за содержание рекламы.
Использование материалов АрмИнфоЦентр в коммерческих целях без письменного разрешения АрмИнфоЦентр не допускается
Конструктор сайтов - uCoz