АРМИНФОЦЕНТР: Публикуем третью часть интервью с премьер-министром Правительства Западной Армении Тиграном Пашебезяном, данное журналистке Армине Симонян: «Почему проблема оккупированных территорий Западной Армении (включая Киликию), потому что именно с этих территорий исходят современные угрозы для армянской нации и Армении», в которой автор представляет позицию Национального Совета и Правительства Западной Армении по данному вопросу. В статье также дается ответ на измышления экс-посла Армении в Канаде Ара Папяна, которую мы напечатали в предыдущей публикации. (часть 3, на армянском языке. Продолжение следует). Начало интервью: 1. "Почему именно Правительство Западной Армении?" и 2. "Западная Армения: географическое понятие или административно-территориальное образование»,"в предыдущих постах
3. Ինչո՞ւ Արեւմտյան Հայաստանի (ներառյալ Կիլիկիայի) <<օկուպացված>>
տարածքների խնդիր, որովհետեւ այդ տարածքներից է բխեցվում հայությանն ու Հայաստանին
ուղղված ներկայի սպառնալիքները
Պարզաբանում է քաղաքագետ, Արեւմտյան Հայաստանի Կառավարության վարչապետ Տիգրան Փաշաբեզյանը
Հարց - Պարոն Պապյանը նշում է, որ Արեւմտյան Հայաստանը դա Հայաստանի Հանրապետության տարածքն է, որ օկուպացված է թուրքերի կողմից։ Ի՞նչ
կասեք այս հարցադրման վերաբերյալ։
Պատասխան - Դա Ձեր հարցազրույցում արծարծված ամենկարեւոր
խնդիրն է, ամենաարդիական, եւ ահա թե ինչու։ Որովհետեւ այդ տարածքներից է բխեցվում
տարածաշրջանում ապրող հայությանն ու Հայաստանի Հանրապետությանը (Հայաստանին) ուղղված
արդի բոլոր հիմնական սպառնալիքները, եւ ոչ միայն հայությանն ու Հայաստանին։ Որովհետեւ,
առաջին հերթին, Արեւմտյան Հայաստանի ու Կիլիկյան Հայաստանի օկուպացված տարածքների վրա
են տեղակայված ժամանակակից Թուրքիայի այն զինված ուժերը, որոնք այդ տարածքներից սպառնում
են Հայաստանի Հանրապետությանը, Վրաստանում ու Ջավախքում ապրող հայությանը, Իրանին (ներառյալ
Իրանում ապրող հայությանը), Իրաքին (ներառյալ Իրաքում ապրող հայությանը), Սիրիային
(ներառյալ Սիրիայում ապրող հայությանը)։
Ստացվում
է, որ մեր հայրենի տարածքներից մեզ են սպառնում բոլոր ուղղություններով։
Հատկանշական
է, որ ՀՀ նոր շրջափակումների խճանկարը համընկնում է ՀՀ նոր անկախացման ժամանահատվածին։
Այսպես, ՀՀ անկախությունը հռչակվեց 1990 թ. օգոստոսին, ընդունվեց պետության Մայր Օրենքը՝
ՀՀ Անկախության Հռչակագիրը։
Մեկ տարի
առաջ, 1989-ին սկսվեց ԼՂՀ, ՀՀ համապարփակ շրջափակումը Ադրբեջանի կողմից։ Փակվեց կենսական
նշանակության երկաթուղային երկու ճանապարհներից մեկը՝ Նախիջեւանի ուղղությունը։
Ոչ անմիջապես
նկատելի, սակայն բավականին ակնառու, ՀՀ հեռահար շրջափակումը սկիզբ առավ Իրաքի վրա ԱՄՆ
զորքերի առաջին հարձակումով՝ 1990-ին, ապա ամբողջացավ 1992-ին՝ ԱՄՆ բանակի Իրաք ներխուժումով,
որով Իրաքը, Իրանից հետո միակ տրամաբանական ուղիղ ճանապարհը՝ մուտքը, դեպի Միջին Արեւելքի
երկրներ ու այնտեղի Հայկական գաղթավայրեր, արգելափակվեց։
1992-ին
վրաց-աբխազական հակամարտության պատճառաբանությամբ փակվեց ու փակված է մնաց երկաթուղին,
որն իրականում, առաջին հերթին, պետք էր եւ Վրաստանին, եւ Հայաստանին։
1993-ին
Թուրքիան իր հերթին գտավ ՀՀ-ի համապարփակ շրջափակումն իր մասով ամբողջացնելու պատրվակը։
Ահա այսպես,
ՀՀ անկախության փաստին ու գործընթացին զուգահեռ իրականացվեց ՀՀ համապարփակ շրջափակումը,
գրեթե բոլոր ուղղություններով, նույնիսկ Իրանի, որովհետեւ ինչպես արդեն նշեցինք Իրանի
շարունակությունը Իրաքով արգելափակված է։
Այս ամենը
չի հիշեցնում, արդյո՞ք, 1918-1920 թթ. ՀՀ-ի նկատմամբ մեկ անգամ արդեն իսկ փորձված ու
գործարկված սցենարը եւ պարզ չէ՞, արդյոք, թե ինչո՞ւ ենք այսքան մանրամասն հիշեցնում
այս մասին։
Որովհետեւ,
վաղուց արդեն ժամանակն է, որ հայությունը նեցուկ կանգնի ՀՀ-ին ու գործնական քայլեր
ձեռնարկի, առաջին հեթին, հենց ապօրինի ու անօրինական շրջափակումները վերացնելու ուղղությամբ։
Իսկ դրա ամենաիրական ճանապարհը, որպես տեր եւ (իրավատեր) իր սեփական հայրենիքին տեր
կանգնելու գործընթացն է.
Ահա թե
ինչու, ստեղծվեց Արեւմտյան Հայաստանի Կառավարությունը։
Ահա թե
ինչու, Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդը հայտարարեց Արեւմտյան Հայաստանի Մշտական,
զինված, դրական չեզոքությունը, որն առաջին հերթին վերաբերում է տարածքին, այսինքն՝
Արեւմտյան Հայաստանին (ներառյալ Կիլիկիան)։
Ահա թե
ինչու, Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդը եւ Արեւմտյան Հայաստանի Կառավարությունը
դիմեց Սեւրի դաշնագիրը ստորագրած պետություններին՝ իր մասով իրավահաջորդության դիմումով։
Ահա թե
ինչու, Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդը եւ Արեւմտյան Հայաստանի Կառավարությունը
դիմեց ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին՝ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճիռը կյանքի կոչելու
դիմումով։
Ահա թե
ինչու, Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդը եւ Արեւմտյան Հայաստանի Կառավարությունը
դիմեց Եվրոպառլամենտի պատգամավորներին <<Հայկական հարցի քաղաքական լուծման մասին>>
1987-ի Բանաձեւի որոշ դրույթներ վերանայելու դիմումով։
Որովհետեւ
նաեւ Արեւմտյան Հայաստանի (ներառյալ Կիլիկիան) օկուպացված տարածքներից է իրականացվում
Հայաստանի Հանրապետության շրջափակումը, որը կրկնակի շրջափակման հանգամանք է ստանում։
(շարունակելի)
Հարցազրույցը
վարեց Արմինե Սիմոնյանը
21.11.2011 թ.
|