Главная » 2011 » Октябрь » 20 » Карен Микаелян и.... общенациональное на службе личных интересов? - Համազգայինը ծառայեցնել սեփական շահերի՞ն (на арм.яз.)
01:18
Карен Микаелян и.... общенациональное на службе личных интересов? - Համազգայինը ծառայեցնել սեփական շահերի՞ն (на арм.яз.)
АРМИНФОЦЕНТР:Карен Микаелян и.... общенациональное на службе личных интересов?.
(на армянском языке)
Մի քանի տարի է, ինչ մոսկվայաբնակ պատմաբան Կարեն Միքայելյանին հանգիստ չի տալիս համահայկական կառույցի ստեղծման գաղափարը, մինչդեռ, դրան հասնելու պատմաբանի բոլոր ջանքերը շարունակաբար ձախողվում են: Պատճառն անվստահությունն ու ներքին տարաձայնություններն են:
Անվստահություն` Կարեն Միքայելյանի անձի հանդեպ, ոմանք նրան նույնիսկ համարում են ՙՌուսաստանի մարդըՙ, որը Կրեմլի ցուցումով փորձում է Հայկական հարցը ծառայեցնել ՙմեծ եղբոր՚ շահերին: Իսկ տարբնույթ հարցերի շուրջ տարաձայնություններն էլ ժամանակին պատճառ դարձան, որ Միքայելյանի հետ համագործակցությունից հրաժարվեն մի շարք անվանի մտավորականներ: Դեռ երկու տարի առաջ քանդվեց նաև Միքայելյան-Աբրահամյան տանդեմը: Ռուսաստանի հայերի միության նախագահը, պարզապես, հրաժարվեց ֆինանսավորել պատմաբանին ու վերջինիս ազգափրկիչ ծրագրերը երկար ժամանակ մնացին չիրագործված: Միքայելյանի թիմակիցներն այս հարցում, իհարկե, մեղադրում են Արա Աբրահամյանին, նկատելով, թե վերջինիս հետաքրքրում են ոչ այնքան ազգային, որքան սեփական տնտեսական շահերը: Իսկ այսօր արդեն, Կարեն Միքայելյանի` Հայաստանում հայտնվելն ու ակտիվ աշխատանքներ ծավալելը փաստում է այն մասին, որ գտնվել են Արա Աբրահամյանին փոխարինող ֆինանսավորման այլ աղբյուրներ: Այս անգամ Միքայելյանը խիստ գործնական է տրամադրված. Երևան ժամանելու նպատակը հոկտեմբեր ամսվա առաջին տասնօրյակին ներկայացուցչական համաժողով կազմակերպելն է, ապա Փարիզում համագումար հրավիրելը: Ի դեպ, փարիզյան համագումարի օրը ևս որոշված է` նոյեմբերի 11-ը: Սակայն մոսկովյան պատմաբանի նպատակներն այսքանով չեն ավարտվում. Վերջինս հավակնում է դառնալ ձևավորվելիք համահայկական կառույցի նախագահը. սեփական նախաձեռնությամբ պատվիրակների ընտրությունը մեկ նպատակ ունի` դյուրին դարձնել նախագահ ընտրվելու ճանապարհը, իսկ լեգիտիմությունը քիչ շահարկելի: Սպասենք զարգացումներին: