АРМИНФОЦЕНТР: Вчера,
10 августа, в Ереване состоялась встреча членов Движения армянской молодежи «hАйазн»
(«Հայազն») с
руководителями Национального Совета Западной Армении – председателем Национального
Совета Западной Армении Арменаком Абрамяном и премьер-миистром правительства
Западной Армении в изгнании Тиграном Пашабезяном, посвященная 91-й годовщине
Севрского договора.(на армянском языке)
ՍԵՎՐԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ
Հանդիպման բանախոսներ. Արևմտյան Հայաստանի Հայերի Ազգային Խորհրդի նախագահ Արմենակ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Արևմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության վարչապետ Տիգրան ՓԱՇԱԲԵԶՅԱՆ
1920 թվականի օգոստոսի 10-ին բոլորիս քաջ հայտնի Սևրի պայմանագրով վերջապես ի կատար էր ածվում Հայերիս վաղեմի երազանքը՝ Միացյալ Հայաստանի ստեղծումը: Սակայն ի հեճուկս Հայության արդարացի պահանջի՝ այն մնաց թղթի վրա՝ չվերածվելով իրականության, և դարձավ այն նպատակակետը, դեպի որը այդուհետև ուղղված պիտի լինեին ազգիս միասնական ջանքերը: Հայ երիտասարդությունը,
հանձինս մեզ, այսօր արթուն է, զգոն ու պատրաստ շարունակելու պայքարը հանուն մեր հայրենիքի հզորացման, հանուն Հայ ժողովրդի դարավոր իղձերի կյանքի կոչման: Մենք համոզված ենք, որ մոտ ապագայում այս օրը կնշենք որպես Միացյալ Հայաստանի վերածննդի տոն ու կնշենք ազգովի: Ինչպես նախորդ,այս տարի ևս Հայազն Երիտասարդների Միաբանությունը այս օրը միջոցառում էր կազմակերպել:Միաբանության կենտրոնական գրասենյակում հանդիպում-դասախոսություն էր կազմակերպվել
<<Սևրն այսօր>> խորագրով:Օրվա բանախոսներն էին Արևմտյան Հայաստանի Հայերի Ազգային Խորհրդի նախագահ Արմենակ Աբրահամյանը և Արևմտյան Հայաստանի Վտարանդի կառավարության վարչապետ Տիգրան Փաշապեզյանը: Բանախոսները ներկայացրեցին,թե ինչ էր կատարվում 91տարի առաջ այդ օրը Փարիզի Սևր արվարձանում,խոսեցին պայմանագրի վերհանման հնարավորությունների,ինչպես նաև նորաստեղծ Վտարանդի կառավարության մասին: Հայազն Երիտասարդների Միաբանության լրատվական հանձնախումբ
|