Меню сайта
Рубрики
АРМЕНИЯ [40]
- Республика Армения [611]
- Западная Армения [414]
- - Правовой пакет [1]
Правовой пакет Западной армении
- - Паспорт гражданина [5]
- Арцах [233]
- Амшен [28]
Амшен
- Джавахк [36]
- Нахичевань [3]
Армянская Церковь [193]
Армянский язык [12]
ДИАСПОРА [23]
- Российская община [138]
- Московская община [37]
- Европейские общины [37]
- Ближневосточная община [50]
- Американская община [26]
Геноцид [218]
Армянский вопрос [88]
- Ай Дат и АСАЛА [54]
- Фидаи и «Немезис» [16]
- Международные договора [9]
--- Московский договор [15]
Аналитика [161]
Политика [296]
Официоз [22]
- Партии [25]
Великая Победа [18]
Знаменитые армяне [67]
СМИ [49]
Мир [46]
Россия [153]
Европа [96]
США [91]
Ближний Восток [211]
Турция [352]
Азербайджан [247]
Грузия [87]
СНГ [71]
Азия и Африка [0]
Религия [108]
Энциклопедия [10]
Юриспруденция [12]
История [248]
Культура [99]
Литература [31]
Наука & образование [32]
- ИСН [17]
Происшествия [54]
Досуг [5]
- Женский клуб [58]
- Мужской клуб [8]
- Молодёжный клуб [2]
- Детский клуб [0]
- Клуб знакомств [6]
- Здоровье & спорт [68]
- Туризм [9]
- Традиции [30]
- Кулинария [5]
- Увлечения [3]
- Юмор [1]
- Музыка [20]
- Кино [19]
- TV [2]
Экономика [10]
- Банки & бизнес [14]
- Бизнес клуб [3]
- Работа & заработок [0]
Технологии [7]
Авто [3]
Справка [1]
Неопознанное [15]
ВИДЕО [302]
Видео сайта
Архив записей
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Форма входа
Главная » 2011 » Август » 7 » Раффи "Гайдуки" 7 августа день памяти современным фидаинам - ՐԱՖՖԻ «ՀԱՅԴՈԻԳՆԵՐ» .Օգոսոտոսի 7-ին՝ Նորագույն զինյալ ազատագրակատագրական պայքար
23:41
Раффи "Гайдуки" 7 августа день памяти современным фидаинам - ՐԱՖՖԻ «ՀԱՅԴՈԻԳՆԵՐ» .Օգոսոտոսի 7-ին՝ Նորագույն զինյալ ազատագրակատագրական պայքար

АРМИНФОЦЕНТР:Сегодня , 7 августа,  день памяти жертв (мучеников)  освободительной вооруженной борьбы современности                                                   "...принимая во внимание, что необходимо, чтобы права человека охранялись властью закона в целях обеспечения того, чтобы человек не был вынужден прибегать, в качестве последнего средства, к восстанию против тирании и угнетения;..." Всеобщая декларация прав человека (Принята резолюцией  217 Генеральной Ассамблеи ООН от 10 декабря 1948 года)                                                          Раффи "Гайдуки"                                                             (статья великого армянского писателя на армянском языке)                                                               Напечатано московским Юсисапайлом                                                                                            ՐԱՖՖԻ «ՀԱՅԴՈԻԳՆԵՐ»                                                          (1) (Այս ծանոթագրությունըՐաֆֆու հատորը կազմողների(1892 թ.) Հայդուգ բառը չէ նշանակում գող, ավազակ, կամ վտարանդի 1 (Այսծանոթագրությունը <<Ուխտ Արարատի>> պարբերականի) ելուզակներ, դա նույն նշանակությունն ունի, ինչ որ էին հունաց կլիֆտները (2) նրանց ապստամբության ժամանակ, կամ …, սուլիոտները (3): Հայդուգը բնական արտահայտություն է բռնակալության լծի տակ ճնշված, հարստահարությունից տանջված եւ յուր մարդկային բոլոր իրավունքները կորցրած ժողովրդի կյանքի 2: Հայդուգը ստրուկի բողոքն է իշխողի բարբարոսության դեմ: Նա թողնում է ընտանեկան օջախը, որ իր համար պղծված էր, նա թողնում է յուր հասարակությունը, առանձնանում է մթին անտառների խորքում, սարերի անմատչելի փապարներում, եւ այնտեղ` որպես մի փոքրիկ թագավոր, լեռների ազատ որդին սկսում է տիրել ամայության վրա: Բնությունը միանում է հաջող ձեռքի հետ, եւ հայդուգը իր որջից մահ եւ սարսափ է սպառնում իր շրջակայքի վրա: Իրավ, նա մորթում է, կողոպտում է, այրում է մարդկանց բնակարանները, բայց այդ բոլորը գործում է` որպես նեղված ժողովրդի բարկության ոգին, որ վրեժխնդրության մեջ բավականություն է գտնում:   այդուգը հասարակ ավազակից որոշվում է գլխավորապես նրանով, որ նա ոչ թե հափշտակության ագահությունից դրդված, կամ հանգամանքներից ստիպված է գործադրում իր արյունահեղ արհեստը, այլ նրա սրտի հետ կապված է խորին ազգային զգացմունք եւ ազատության բաղձանք: Հայդուգի գործունեությունը հեղափոխական բնավորություն է ստանում այս կողմից, որովհետեւ նա իր սրով պաշտպան է հանդիսանում նեղյալին եւ ուխտում է անգթաբար պատժել անիրավությունը 3: Իր սիրելի հայրենիքը ազատված տեսնել տիրանի ճնշումից, իր արյունակից եղբայրներին փրկել բարբարոս ձեռքից, ահա դրանք են նրա ցանկությունները 4. սրանց հասնելու համար նա չէ խնայում ամեն սարսափելի միջոցներ: Մեզանում դեռ գրականությունն ուշադրություն չէ դարձրել այս տեսակ երեւույթների վրա, հայդուգները, ավազակները մեզ մոտ դեռ չեն մտել վեպերի կամ բեմական գրվածքների մեջ 5, թեեւ նրանք խիստ հաճախ հայտնվել են եւ անհետացել ժամանակի հոսանքի հետ: Հայդուգը եւ ավազակը չեն ճանաչվել մեզանում որպես պատմական անձնավորություններ, որպես հանկարծ ցայտող կայծեր ժողովրդի հանգած քաջազնական կյանքից: Մի գրող միայն, հանգուցյալ Աբովյանը 6, իր գրքի մեջ դուրս բերեց այդ կենդանի ժողովրդական տարրը, նրա Աղասին իր խմբով ուրիշ ոչինչ չէ, եթե ոչ հայդուգների մի հրոսակ: Դեռեւս մոտ ժամանակներում հայտնվեցան եթե ոչ հայդուգներ, բայց նշանավոր ավազակներ, որպես էին` Ղարաբաղցի Քեշիշօղլին, երեւելի Ադիկյուպել պարսկի ընկերը, Եզիկը, Եզնակը, Քոչոն, Ասատբեկի ընկերը: Դրանց գործերի մեջ, որքան լսել եմ, կա շատ ինչ բանաստեղծական եւ վիպական: Բայց նրանց մոտ ծանոթները գոնյա չգրեցին իրանց կենսագրությունը: Հայ ավազակապետները ռուսաց եւ պարսից պատերազմի ժամանակ, ռուսաց եւ տաճկաց պատերազմների ժամանակ(4), միշտ մեծ դեր են խաղացել հայ գեներալների ձեռքի տակ, որպես էին Մադաթովը, Բեբութովը, եւ այս վերջին պատերազմում (5)` Լորիս Մելիքովը ու Տեր-Ղուկասովը: Տեսնելով, թե ինչ տպավորություն գործեց իմ <<Ջալալեդդին>> փոքրիկ վեպիկը ընթերցողների վրա, ես քաջալերվեցա իմ վաղվա գրած մի աշխատությունը լույս ընծայել, որ կրում է անունս <<Հայդուգներ>>: Դա որպես կտեսնի ընթերցողը, հայդուգների մի խումբի հիշատակարան է, որ գոյություն է ունեցել մոտ 70 տարի առաջ, որի մասին դեռ երեխայությունից ես շատ ավանդություններ էի լսել իմ հայրենիքում, եւ որի մասին տեղական լեգենդական զրույցները դեռ չեն կորել Վասպուրականի հայ ժողովրդի բերանից: Ես նպատակ չունեի այսպես շուտ հրատարակելու այս աշխատությունը, ի նկատի ունենալով մի քանի թերություններ, որ պետք էր լրացնել, կրկին ճանապարհորդելով Վանի, Մուշի եւ առհասարակ Վասպուրականի կողմերը, ուր հանդիսանում են մեր հայդուգները. ինձ պետք էին մի քանի վիպագրական ճիշտ տեղեկություններ, որոնք թռել էին իմ հիշողությունից, դեռ 15 տարի առաջ ճանապարհորդած լինելով այն կողմերում: Իսկ այսքանն Էլ բավական է ցույց տալու համար, թե մեզանում պակաս չեն եղել տղամարդիկ, որ չզգային թուրքերի լծի դառնությունը եւ չաշխատեին ազատ լինել: Ես իմ աշխատությանը հիշատակարանի ձեւ տվի, որովհետեւ նրանք քաղել եմ մի իննսունամյա ծերունու պատմությունից, որ պահված էր նրա հիշողության մեջ, եւ որ ինքն իմ նկարագրած խմբի նշանավոր անդամներից մեկն է եղել: (ՐաֆֆիԵրկերի ժողովածուհ. 11, Հրապարակախոսական եւգրական-քննադատական հոդվածներՆաիրի հրտ., Երեւան, 1991, էջ 96) ԾանոթագրությունըՐաֆֆու հատորը կազմողների Հոդվածը նախապես գրվել է իբրեւ <<Կայծեր>> վեպի առաջաբան: Հեղինակի կենդանության օրոք այն չի տպագրվել: Առաջին անգամ հրապարակել է Աննա Րաֆֆին 1892 թ. <<Արաքս>> հանդեսում` կից հղելով հետեւյալ ծանոթագրությունը. <<Այս գրականական բեկորը, որը մեծ սիրով զիջեց մեզ տպագրելու հանգուցյալ Րաֆֆու մեծարգո այրին, երեւի հանգուցյալից նշանակված է եղել իբրեւ առաջաբան մի ընդարձակ վեպի, որ լույս չէ տեսել, գուցե այդ վեպը լինի հռչակավոր <<Կայծերը>> 71. Հայդուգներ – հայդուկներ (հունգարերեն` հետեւակային) են կոչվել XV-XIX դարերում թուրքերի դեմ մարտնչող կամավորական ջոկատները, հարավային սլավոնական ազգերի, ինչպես եւ հայերի միջավայրում հայդուկներ են անվանվել թուրքական վայրագություններից լեռներում ապաստանած վրիժառուները (էջ 96): 2. Կլիֆտները հույն ալբանական ցեղախմբեր են, որոնք մարտնչում էին թուրք տիրապետողների դեմ: 1821-28 թթ. հունական ժողովրդական ապստամբության տարիներին կլիֆտները ունեին իրենց առանձին զորքը (էջ 96): 5. Սուլիոտ – ինչպես եւ կլիֆտները հռչակվել են թուրքական բռնակալության դեմ հունական ազատագրական պայքարի օրերին: Իրենց անունը սուլիոտները ստացել են Սուլի լեռան անվանումից, ուր նրանք բնակություն էին հաստատել` խուսափելով թուրքերի հալածանքներից: Տես` Մ. Հակոբյան, <<Մետեորա>> հանդեսը: Երեւան, 1977, էջ 167-225:: 4. …ռուսաց եւ պարսից…, ռուսաց եւ տաճկաց պատերազմների… – նկատի ունի 1826-27 թթ. ռուս-պարսկական եւ 1828-29 թթ. ռուս-թուրքական պատերազմները (էջ 97): 5. …եւ այս վերջին պատերազմում… – նկատի ունի 1877-78 թթ. ռուս-թուրքական պատերազմը (էջ 97): Հոդվածն արտատպվել է <<Արաքս>> հանդեսից, Պետերբուրգ, 1892 թ., գիրք Ա, էջ 91-93: —————————————- Հայդուկ (հունգարերեն` հետեւակ), թուրքական բռնապետության (XV – XIX դդ.) դեմ պայքարող մարտիկ (նաեւ ապստամբ – պարտիզան) Հունգարիայում, Բուլղարիայում, Հարավսլավիայում (Սերբիա, Խորվաթիա, Մակեդոնիա եւն), Մոլդովայում, Վալախիայում, Արեւմտյան Հայաստանում (տես` ֆիդայի): Իր դասակարգային էությամբ պայքարը հակաֆեոդալական էր, նպատակը` ազգային անկախությունն ու ազատությունը: (Հայկական սովետական հանրագիտարան, հ. 6, Երեւան, 1980, էջ 157) Ֆիդայիներ (արաբերեն` զոհեր), XIX դարի վերջին եւ XX դարի սկզբին Արեւմտյան Հայաստանում թուրք. բռնապետության դեմ պայքարող մարտիկներ: Ֆ-ի ազգային-ազատագրական, հակաֆեոդալական, դեմոկրատական շարժումն իր բնույթով համապատասխանում է XV – XIX դդ. թուրք. նվաճողների դեմ բալկանյան ժողովուրդների հայդուկային (տես` Հայդուկ) պայքարին: Սկզբնապես դրսեւորվելով որպես ընդվզում առանձին հարստահարիչների դեմ` Ֆ-ի շարժումը ծավալվել է սուլթան. կառավարության ազգային հալածանքների եւ սոցիալ. ճնշումների դեմ, վերաճել ազգային-ազատագրական պայքարի: ՌՍՖԲԿ II համագումարին Բաքվի կոմիտեի ներկայացրած զեկուցագրում, որ կազմել էր Բ. Կնունյանցը, Արեւմտյան Հայաստանի Ֆ-ի (հայդուկային) խմբերը գնահատվել են որպես հեղափոխ. ուժեր: Ֆ. ունեցել են գործունեության հատուկ սկզբունքներ, որոնք հետագայում իր <<Մարտական հրահանգներում>> ամփոփել եւ ամբողջացրել է Անդրանիկ Օզանյանը: Անդամագրվելով խմբին` Ֆ. երդվել են կյանքը զոհել հայրենիքի եւ ժողովրդի համար, անվրեպ կրակել, մաքուր պահել զենքը, լինել գաղտնապահ, ճշտախոս, բարոյապես բարձր, չհայհոյել, չօգտագործել ոգելից խմիչքներ, բավարարվել համեստ սննդով, չվիրավորել միմյանց, հարգանքով վերաբերվել աշխատավոր ժողովրդին` անկախ ազգությունից, մարտում ցուցաբերել խիզախություն, հնարամտություն, հաղթել թվական գերակշռություն ունեցող թշնամուն: Որպես ժողովրդի ազատագրության գործին ամեն պահի զոհաբերվելու պատրաստակամության խորհրդանշան` Ֆ. իրենց հետ ունեցել են պատանքներ (դիասավաններ): Ֆ. անընդհատ գտնվել են շարժման մեջ, պայքարել բռնակալության դեմ, պաշտպանել աշխատավորների շահերը: 1880-ական թթ. Ֆ-ի առաջին խմբերը Մուշ եւ Սասուն գավառներում գլխավորել են Արաբոն եւ Մխո Շահենը (Մխիթար Սեֆերյան), Վասպուրականում` Կաճեթ գյուղի բնակիչներ Չաթոն եւ Շերոն: Արաբոյի խմբում կռվել են ալիզռնանցի Լեւոնը, մըկթենքցի Գեւորգ Չաուշը, գոմերցի Հովիկը, բերդակցի Ներսոն եւ ուրիշներ: 1880-ական թթ. 2-րդ կեսին նուսում եւ Կարինում հայ Ֆ-ի շարժումը ղեկավարել է Հակոբ Սարկավագը: Առաջին հայ Ֆ-ից էր Հունոն (սալմաստեցի Հարություն աղա): 1880-ական թթ. վերջին եւ 1890-ական թթ. սկզբին Երզնկայում եւ Սեբաստիայում գործել է Հովհաննես Մինասյանի (Մինաս օղլու) խումբը: Ֆ. են դարձել նաեւ Արեւելյան Հայաստանից, Ռուսաստանից եւ ուրիշ հայկ. գաղթավայրերից Արեւմտյան Հայաստան անցած բազմաթիվ հայ երիտասարդներ: 1889-ի մայիսի 15-ին, Սալմաստից Վան անցնելու ճանապարհին, թուրք. ուժերի դեմ անհավասար մարտում զոհվել են Մոսկվայի Լազարյան ճեմարանի նախկին ուսանող Վարդան (Ալեքսանդր) Գոլոշյանը եւ Հովհաննես Ագրիպասյանը: 1890-ական թթ. ձեւավորվել են բիթլիսցի Մուշեղի (Ղպեյան), Աղբյուր Սերոբի, Անդրանիկի, սպաղանցի Մակարի խմբերը, որոնք ժողովրդին կոչել են զինված պայքարի` ընդդեմ թուրք. բռնապետության: Ֆիդայի Հրայրը (Արմենակ Ղազարյան) 1890-ական թթ. ջանացել է խմբակային կռիվների մարտավարությունից անցնել ժողովրդ. լայն շարժման, թուրք. լծի դեմ հայ եւ քուրդ ժողովուրդների համատեղ պայքարի կազմակերպմանը: Աղբյուր Սերոբի զոհվելուց (1899) հետո Ֆ-ի շարժումը ղեկավարել է Անդրանիկը: 1901-ին 80 Ֆ., Անդրանիկի եւ Գեւորգ Չավուշի գլխավորությամբ Մշո Առաքելոց վանքում 21 օր մարտնչել են թուրք. բազմաքանակ զորքի դեմ, ապա ճեղքելով պաշարման օղակը` ապաստանել են Սասունում: Ֆ. խիզախորեն մասնակցել են նաեւ թուրք. ջարդարարների դեմ հայ ժողովրդի մղած ինքնապաշտպանական մարտերին (1894-96-ի հայկ. կոտորածների ժամանակ, 1902-04-ին եւն): 1908-ի երիտթուրք. հեղաշրջումից հետո, երբ Ֆ-ին ներում է շնորհվել, նրանցից շատերը իջել են լեռներից եւ զբաղվել խաղաղ աշխատանքով: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Ֆ. կռվել են կամավորական ջոկատներում (տես` Կամավորական շարժում 1914-18), 1915-ին` Մեծ եղեռնի ժամանակ, մասնակցել հայ ժողովրդի գոյամարտերին: Ժողովուրդը փառաբանել է Ֆ-ի հերոսությունը, նրանց մասին ստեղծել բազմաթիվ երգեր: Խ. Դաշտենցն իր <<Ռանչպարների կանչը>> վեպում էպիկական շնչով կերտել է մի շարք նշանավոր Ֆ-ի կերպարներ: (Հայկական սովետական հանրագիտարան, հ. 12, Երեւան, 1986, էջ 641) Ծանոթագրությունը <<Ուխտ Արարատի>> 1. <<Հայդուգ բառը չէ նշանակում գող, ավազակ, կամ վտարանդի>>,- գրում է Րաֆֆին: Մենք կարող ենք ավելացնել, չի նշանակում նաեւ <<ահաբեկիչ>> (տեռորիստ), որը գերտերությունների կողմից անվան նենգափոխումն է` արդարացնելու համար իրենց ագրեսիվ ու ծավալապաշտական արտաքին քաղաքականությունը եւ զրկելու իրավազրկված ժողովուրդներին պաշտպանության դիմելու իրավունքից: Ներկայիս <<միջազգային ահաբեկչություն>> (տեռորիզմ) կոչվածը գերտերությունների հատուկ ծառայությունների կողմից ստեղծված հանցագործ խմբերն են, որոնք ահաբեկում են թիրախ ընտրված երկրների անզեն, խաղաղ, անպաշտպան բնակչությանը: 2. Ժողովրդի ազատագրական պայքարի եւ ինքնապաշտպանության դիմելու իրավունքի մասին է խոսում Րաֆֆին, որը հետագայում ամրագրվեց Ազգերի Լիգայի, Միավորված Ազգերի Կազմակերպության միջազգային տարբեր փաստաթղթերում: 3. Ազատամարտիկի բարոյական կերպարի մասին է խոսքը, որը շատ լավ է պատկերացրել ու նկարագրել Րաֆֆին, բայց, որը նույնպես ցանկանում են նենգափոխել բոլոր նրանք, ովքեր ուզում են կասկածի տակ առնել հայ ժողովրդի ինքնապաշտպանության իրավունքը: 4. Ուրիշ ի՞նչ նպատակներ է հետապնդում ազատագրական պայքարը, եթե ոչ Րաֆֆու նշածները… <<Իր սիրելի հայրենիքը ազատված տեսնել տիրանի ճնշումից, իր արյունակից եղբայրներին փրկել բարբարոս ձեռքից>>: 5. Սակայն, ժողովուրդն աննկատ չի թողել իր հերոսներին: Գուսանները հյուսել են երգեր, որոնք մեզ են հասել անգամ արգելքի պայմաններում, զորօրինակ` Հայրիկ Մուրադյանի ազգանվեր աշխատանքով 1970-ականներին բազմաթիվ ուսանողներ սովորեցին դրանք: Քաջարի հայդուկ – ֆիդայիների մասին հյուսվել են լեգենդներ, պատմություններ, որոնք ապրում ու դաստիարակում են նոր սերունդներ: 6. Մեր ժամանակներում էլ, ցավոք, մի գրող է` Խաչիկ Դաշտենցը` <<Ռանչպարների կանչը>> վեպով: 7. ԽՍՀՄ-ում Րաֆֆին արգելված էր մինչեւ 1950-ականների կեսերը, սակայն, մինչեւ Րաֆֆու գրքերի առաջին հրատարակությունը, Սովետական Հայաստանի երիտասարդները մեծ ոգեւորությամբ, առաջին հերթին հենց <<Կայծերը>> գաղտագողի կարդալով են մեծացել: Մտահոգիչ է, որ մեր օրերում` վերջին քսան տարիներին` անկախության հռչակումից ի վեր, մեր երկրի հեռուստատեսությունը, ըստ էության, ամեն բան անում է մոռացության մատնելու ոչ միայն Րաֆֆուն եւ Թումանյանին, այլեւ մեր մյուս ազգային գործիչներին, մեծերին… —————————— <<Ուխտ Արարատի>> պարբերականթիվ 1 (17), մարտ – ապրիլ, 2009, էջ 23-24:            


Прикрепления: Картинка 1
Категория: Юриспруденция | Просмотров: 1778 | Добавил: admin | Теги: Диаспора, москва, Карабах, геноцид, Раффи Гайдуки Фидаин, церковь, ARMINFOCENTER, армения, АрмИнфоЦентр, Ереван | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
RSS
Наш-RSS
Реклама

Безлимитная связь для студентов по тарифам вдвое дешевле рыночных
Тел. +7 903 250 47 25
ИА REGNUM - Армения
NEWS.am
ЛЕНТА НОВОСТЕЙ
Поиск по сайту
Видео
Календарь
Голосование
Самое читаемое
[09.05.2020]
75-летие ПОБЕДЫ. Вечная слава Героям! Рядовые герои Великой Победы
[22.02.2014]
Эксклюзивное интервью Председателя Парламента Западной Армении о Парламенте и задачах армянской диаспорой в вопросе международного признания
[11.07.2013]
Телеканал "Культура": «По следам тайны: Армянское нагорье. 12 тысяч лет назад»
[07.06.2013]
Декларация о формировании Национального Собрания (Парламента) Западной Армении
[14.11.2012]
ТЕЛЕГОНИЯ: Информационная память о внебрачных сексуальных отношениях и любви. Видео.
[22.10.2012]
Истинное лицо современного ислама: Жестокая казнь за принятие христианства
[03.08.2012]
Вперед Армения! ...Лох Лава... - Առա՛ջ, Հայաստան... զում, զում, զում, զում...Լոխ լավա…или «Золотая» позиция олигархов
[25.07.2012]
Откуда родом Богородица – и за что убили Корюна Нагапетяна?
[17.07.2012]
Армения – Земля Ноя (видео)
[01.07.2012]
Свободная трибуна: Наталья Соболь - «ТАИНСТВЕННЫЙ НАРОД АМАЛЕК – ВЕХИ ИСТОРИИ»
[16.06.2012]
Свободная трибуна: Наталья Соболь - «АМЯНСКИЕ ПУШКАРИ В КАЗАНИ – Дела давно минувших дней»
[27.05.2012]
БРАВО!!! Вардапет (архимадрид) Комитас об армянском происхождении европейских наций и многих тайных страницах истории и мировой цивилизации
[24.04.2012]
ВИДЕО: Массовые акции, посвященные памяти жертв геноцида армян в Западной Армении, Киликии и в Османской Империи в 1894-1923г.г. в Мец Салах
[24.04.2012]
ОБРАЩЕНИЕ участников митинга посвященного памяти жертв геноцида армян в Западной Армении, Киликии и в Османской Империи в 1894-1923г.г.
[14.04.2012]
Обращение АРМИНФОЦЕНТРА к Президенту Армении и Католикосу всех армян по поводу антиармянских и антихристианских провокаций "Луйс Ашхар"
[21.01.2012]
Цитата из книги лауреата Нобелевской премии Шмуэля Йосефа Агнона «В сердцевине морей» об амалеках и армянах
[30.11.2011]
20 лет назад была учреждена Московская армянская община: Грустный экскурс в историю; Позорная роль Гегама Халатяна в стремлении ее разрушить
[24.07.2011]
Правда об АМАЛЕКАХ. - "Амалек – колыбель цивилизации"
[23.07.2011]
Правда об АМАЛЕКАХ. - Бог дает добро на убийство - Кто такие амаликитяне и какое они имеют отношение к армянам?
[24.06.2011]
ЗВЕРИНЫЙ ОСКАЛ ЛЕВОНОВСКОЙ ОППОЗИЦИИ: Мартовские погромы 2008 года в Ереване фактически инициировала оппозиция (аудио, видео)
[16.06.2011]
Мысли в слух: 16 июня 2000 года состоялся Учредительный съезд САР
[16.06.2011]
Видео - Страница Истории Союза армян России. Учредительный съезд, 16 июня 2000г., гостиница "Президент-отель", г. Москва.
[31.05.2011]
Позор! Экономическая и политическая элиты Армении: Депутаты Парламента, руководители партий, олигархи (Фото, Имена, Фамилии и ПРОЗВИЩА)
[28.05.2011]
ПОЗОР! Даже турки не могли себе позволить сделать такое: Памятник генералу Андранику в Сочи снесли руководители местного Союза Армян России
[24.05.2011]
Иудейский Азербайджан, или Тайны истории. Записки бывшего жителя города Баку
[24.04.2011]
Заявление Президента АРМИНФОЦЕНТРА Армена Тер-Саркисяна об инициировании в Гаагском трибунале вопроса об осуждении геноцида армян
Наши партнеры
Национальный совет Западной Армении
АМШЕНКА
Ухт Арарати
Все права защищены © 2011 Сайт АрмИнфоЦентр - Главный информационный ресурс Армянской диаспоры.
При полном или частичном использовании материала ссылка (гиперссылка) на АрмИнфоЦентр обязательна, даже если мы ссылаемся на другие источники.
Мнение АрмИнфоЦентр может не совпадать с мнением авторов отдельных материалов.
АрмИнфоЦентр не несет ответственности за содержание рекламы.
Использование материалов АрмИнфоЦентр в коммерческих целях без письменного разрешения АрмИнфоЦентр не допускается
Конструктор сайтов - uCoz