Հաղորդագրութիւն
Աստ կու գանք յստակացնելու, որ մեր կազմակերպութեան կողմէ, ոեւէ հայ հետազօտողի կամ գիտաշխատողի հասցէին, ոչ մէկ սպառնական կամ արհամարհական յայտարարութիւն հրապարակուած է:
Ընդդիմախօսութիւնն ու բազմակարծութիւնը` ազատ արտայայտուելու իրաւունքի նկատմամբ յարգաքն ու անոր պաշտպանութիւնը կը նկատենք բոլորիս, այդ շարքին նաև մեր կազմակերպութեան սկզբունքային պարտականութիւնը` անկախ արտայայտուած տեսակէտի բովանդակութենէ:
Հայ հասարակութիւնը անտեղի լարուածութիւններէ հեռու պահելու մտահոգութենէ մեկնած, բոլոր հետազօտող հայորդիներուն կը յորդորենք, գիտաշխատողին և հետազօտողին վայել կեցուացքով, խուսափին անհիմն և անճիշտ վերագրումներէ և զրպարտութիւններէ, ըլլան աւելի առարկայական և շրջահայեաց:
Կոչ կ’ուղղենք նաև Հայ նորագոյն ազգային ազատագրական պայքարի մէջ ներդրողներուն` մեր բոլոր համակիրներուն, որ իրենց դրսեւորումերուն մէջ ըլլան աւելի զուսպ, համոզուած մնալով, որ մեր պայքարի բուն հզօրութիւնը, մեր ժողովուրդի դատի իրաւացիութենէն և արդարացիութենէն է պայմանաւորուած:
Զէնքով կարելի է պատերազմել, իսկ յաղթել կարելի է միայն բարոյականութեամբ:
Վերջնական յաղթանակը հայ ժողովրդինն է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԱՏԱԳՐՈՒԹԵԱՆ ՀԱՅ ԳԱՂՏՆԻ ԲԱՆԱԿ
4 Օգոստոս 2011
(Перевод Заявления на русский язык:)
ЗАЯВЛЕНИЕ
«Настоящим заявляем, что каких-либо угроз или пренебрежительных заявлений в адрес какого-либо армянского исследователя или научного сотрудника со стороны нашей организации не поступало.
Мы выступаем за здоровое оппонирование и существование множества различных мнений. Все члены нашей организации уважают и защищают свободу слова и право на открытое выражение своей точки зрения, независимо от ее содержания.
Исходя из намерения не допустить создания в армянском обществе излишней напряженности, мы обращаемся ко всем ученым и исследователям армянской национальности с просьбой избегать беспочвенных и ошибочных заявлений и ложных обвинений и быть более конкретными и осмотрительными.
Обращаемся также ко всем, кто вносит свой вклад в освободительную борьбу армянского народа, ко всем нашим друзьям и единомышленникам с просьбой быть более сдержанными в своих высказываниях, оставаясь уверенными в том, что истинная сила нашей борьбы зависит от правдивости и справедливости нашего народа.
Сражаться можно оружием, но победить можно только нравственностью.
Окончательная победа будет за армянским народом!
АРМЯНСКАЯ СЕКРЕТНАЯ АРМИЯ ОСВОБОЖДЕНИЯ АРМЕНИИ
4 августа 2011 года»
(опубликовано в Юсисапайле)