Главная » 2011»Июль»19 » С 18 по 20 сентябре 2011г. в Ереване состоится Всеармянский форум представителей армянской Диаспоры
23:42
С 18 по 20 сентябре 2011г. в Ереване состоится Всеармянский форум представителей армянской Диаспоры
АРМИНФОЦЕНТР:С 18 по 20 сентябре 2011г. в Ереване состоится Всеармянский форум представителей организаций и руководителей общин Диаспоры
Շարունակում են ստացվել սեպտեմբերի 18-20-ը կայանալիք Սփյուռքի կազմակերպությունների ներկայացուցիչների և համայնքների ղեկավարների համահայկական համաժողովի մասնակցության հայտերը
ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ ս.թ. սեպտեմբերի 19-20-ին կայանալիք Սփյուռքի կազմակերպությունների ներկայացուցիչների և համայնքների ղեկավարների համահայկական համաժողովի կազմկոմիտեին կից աշխատանքային խումբը տեղեկացնում է, որ այս պահի դրությամբ համաժողովին մասնակցելու հայտ են ներկայացրել Սփյուռքի 100-ից ավելի համայնքային, հասարակական-քաղաքական և կրթամշակութային գործիչներ` 34 պետություններից:
Համաժողովի ընթացքում քննարկվելու են համահայկական նշանակության հարցեր, ինչպիսիք են` Հայաստան-Սփյուռք գործակցության ներկա իրավիճակը, Հայաստան-Սփյուռք գործակցության քաղաքականության և դրա զարգացման կառուցակարգերը, Սփյուռքի երիտասարդության, լեզվի և կրթության հարցերը, ԼՂՀ հիմնահարցի կարգավորման ներկա վիճակը, Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ` տարածաշրջանային հանձնախմբերի ստեղծման և գործունեության վերաբերյալ:
Համաժողովի ընթացքում տեղի են ունենալու նաև համապատասխան թեմատիկ նիստեր: