АРМИНФОЦЕНТР: РУБРИКА
Литературный клуб.
Представляем нашим читателям патриотические произведения
поэтессы Карине Айрапетян, куратора образовательных программ правительства
Западной Армении в изгнании. Стихи, посвященные МГЕРУ - герою народного эпоса «Давид
Сасунский»: «Беседы Мгера и Марии. Песнь 3 - «ՄՀԵՐԻ ՈՒ ՄԱՐԷԻ ԶՐՈՒՅՑԸ - Երգ Գ (Լուսին – գելէր - էլեր)»
ՄՀԵՐԻ ՈՒ ՄԱՐԷԻ ԶՐՈՒՅՑԸ Երգ Գ (Լուսին- գելէր- էլեր)
Տի տամ հազար Արեւ Պստիկ Մհերին, Տի տամ հազար Արեւ Գոհար թագուհուն, Տի տամ հազար Արեւ Ձենով Հովանին, Տի տամ հազար Արեւ Քեռի Թորոսին, Տի տամ հազար Արեւ յոթ ճուղ Դավթին, Տի տամ հազար Արեւ վեր Մհերի ճուղին։
Յոթ ավր ու յոթ գիշեր Խանդութ Մարէն Մհերի հետ զրից էրավ, Մարէն ա բախտավոր, Մհերն ա Զորավոր, Մեր ու Որդի վէր Մարութա Սարին, Էրգնքին հասնող Կրակի Բոցին, Կողի կուտան, հին ու նորը կըդնեն, կվերցեն, Չարն ու բարին, սիպտակն ու սեվը զիրարից կբաժնեն: Խանդութ կպատմե Զիր զորավոր Աստված Մհերին Սասնա գլխին Էգած- գացածը:
Մարէ, պատմէ, էդ որ ես գացի, հեդո՞ հինչ էլավ, Վո՞վ էգավ Էրգիր, վո՞վ գնաց Էրգրից: -Որդի՛ս, դու գացիր, Հայու դուռ կրնգի վրա էբաց մնաց , -Հայու տուն լցվան լուսնըկա-էլեր ու գէլեր: Վերգոյանք ասին բարով էք էկեր, Էկեք, մեր տուն ձեզի հլնի:
Սասնեցին ԴՈԻՌ ԲԻՆԱԿ ըսեց՝ «ՀՅՈՒՐՆ ԱՍՏԾՈՒՆ» ա -Մարէ՛, գելէրն ու էլերն էդ ինչ են, Մարէ՛, էնդոնք ի՞նչ կուզին, -Որդի՛ս, Քեզնէ կրակ ու պատիժ կուզին, ինչ կուզին, -Որդի՛ս, Էնդոնք Մըր Էրգիր կուզին, Առանց Հայու կուզին, Հայու հավատ ջնջել կուզին, Հայու Անուն կուզին, Հայու ԱՄԱԳ կուզին, Հայու Խելք, հայու Իմաստութուն կուզին Հայու Հոգին կուզին, հայու Ոգին կուզին: Հայու Արարմունք հիրանցը դարձնել կուզին, Հայու Արարչագործութուն կուզին, Հայու Առաքելութուն կուզին:
Գելեր էդքան մեր հետ կապրին, ասուն չդարձան Մեկ է մեզնե կարդալ, գրել էլ չըսովրան, Համա մեր Արարքը հիրանց ավարը կհամարեն, հիրանցով կանեն: Էդոնք ոչ գիր ունեցան , ոչ է՛լ կալամ:
Լուսնըկանի օրենք տարբեր է, էտոնք կարդացվոր են, Էտոնք էլ ծրագիր կկազմեն. թե հիրանց ցեղ, ոնց խելքովցնեն, Բուզուրի- Լուսնա կանանց զոռի-հունարով կըտան Խոյերուն , Հետո էդոնց առաջ Լուսնականի փակած Դարգահ կբացեն: Լուսնական կասէ աշխարհքին « Ցուլը ձերն է, կովը մերն է , էդոնցից ծնած թազա հորթ Մերն է ու Մերն է »:
-Մարէ՜, Լուսնըկան որ կասե, էտի ասելիք է, Ասելիք Ասողիկ է, Ասողիկ օրենք չի դառնա, Մարէ՛, Հայա Ցուլի ժառանգը Լուսնըկանից թե էլերից, Հա՛յ է, Հայու ժառանգը, որ իրեն կհամարի Լուսնըկան, Էնիկ Լուսնըկան չի դառնա, էնիկ Հայու Դավաճան կդառնա: Մարէ՛, Հայու Դավաճան Հայու Ատեանի առաջ ծնկաչո՛ք տի՛ գա: Հայա Արու՛ն ա գլխավորը, Մարէ՛, Հայ ժառանգը Հայա, էսիկ Աստծո գրած օրենք է, Էսիկ Արեւու Օրենք է, էսիկ Աստվածներու Օրենքն է, Ցուլ տի եղնի էտա ժառանգի տեր, Ժառանգը Հորից, Սերմը մշակից , Մարէ՛, Էսիկ Հայա օրենքն է, Բյուրաց դարերու, Հայա Աստվածներու, Լուսնըկան էլ կարդացվոր ազգ է, ՄԸԳԱՐ չիդէ՞ Աստծո օրենք, Մարէ՛,Լուսնըկան խարդախութուն կանէ, -Մարէ ես Լուսնըկանին տի կանչեմ Վերին Ատեանին՝ Մենք զիրարու հետ խնդիրք ունինք:
-Մհեր՛,Որդի՛ս, Գէլեր ու զէլեր էլ հիրանց Ցեղ շատըցնելու, Հիրանց հունար կբանցնեն, Գէլի ցեղը շատ կտաբերի մադու Զարմեն, Էդոնց մի հատիկ արուն, չուրի հարույր հատ էգ ունի, Լամուկներն էլ թիվ ու քանակ չունեն, աշխարհք են լցուկ: Անկոտոշ անասուն են, հա կշատնան, Ո՛չ Մարդկութուն կսովրեն, ո՛չ Սեր, ո՛չ կարգ, ոչ չա՛փ: -Մարէ Էդ Գէ՞լ վորդեղի՞ց Էկավ, Լուս աշխարհք ընկա՛վ, -Գելը , որդիս դու գացիր մտար Ակռավաքար, Գէլն եկավ Մութ Աշխարհքեն ու Մեր Լուս Աշխարհք ընգավ: - Գելը աջապ, զալում, կէնդանի է, Մեր լուսից կվախնա, շա՜տ կվախնա, Արեւ կկայնի Երկինք, Լուսին կերթա, գէլն էլ հիր բունը կերթա, Գէլը անկոտոշ գազան է, համա թե սուր ակռեք ունի, Գելը քշերը Կրակից կվախենա ու մոտ չի երթա Կրակին, Գելը ման կու գա մութ օրվա, դումանի: Գէլի աչքերն են սուր, մութ տեղ լուս կուտան: Լուսինը գէլին հիճեցրեց , Աշխարհք բերեց: Գելը Լուսնի լուսով գիշերները կուժավորվի, Մութով գլուխ, մռութ վեր Լուսին կպարզի, Աչքեր չրաղան լուսով կչռի վեր Լուսին ու մե ձենի կոռնա, Գելը Լուսնից իր ուժ կառնի, Լուսինն էնօր ուժ կուտա: Լուսինն էլ էնոնց մեկ- մեկ գործի կդնէ,կհրամայե: Հարամաններ կուտա. Գե՛լեր, կայնե՛ք, Գելեր, կոռզվեք, Գելեր, պառկե՛ք, Գէլեր լզե՛ք Գելեր, չոքէ՛ք, Գելեր, էզա՛ր, Հմիկ էն արունը խմէ, գէլն էն արունը կխմէ: -Կըս է գե՛լ փոր ՃՈՂէ, գէլը փոր կճողէ,
Մութին կելնեն լուսնի լուսուն տակ հիրանց որս կանեն: -Գէլերը հինչքան կնիկարմատ, Հալիվոր թե ճիժ, Հինչքան շինական, խաղաղ սերմնացան, Անթուր ու անսուր, անմզրախ Մարդ -մարդանակ տենան փորը կճողէն, Արուն Կխմեն, Թաթեր, Քիթ, Ըռեխ կլզեն, Կըսեն էտի Մեր Մեղք չի : Գելեր կհավաքվեն հիրար գլխու Նոր կէրթան Մեկ Հատ Խոյու վրա, -Մարէ, էդ գէլեր մենակ չե՞ն Էրթա կըռիվ:
-Որդիս , գէլ մենագ կըռիվ չի էրթա, վախլուկ ա, Գելէր տի շատվոր հլնեն, Ոհմակ բռնեն, նոր էրթան կռիվ, Որ մե հատ Միամտի Կալ ու մեջ անեն ու կոկորդ կռծեն: Գելեր որսի էրթալուց առաջ գելթոզի կանեն, Գելէրը, թե որ սոված հելան հիրար էլ կուտեն, Հեր- Աստված չունեն, Կջոկեն հիրանց մեջների թուլ, Փորը կճողեն, ջանդակ կուտեն: Էդոնք չուր էսօր էլ նույնն են մնացե, չեն փոխվե, բան մէ չի փոխվե: Գէլէր ու զէլեր մըր Էրգիր ավր-ավրգնա էն արէ: Մեր ժողովուրդ կերան, արունք խման:
- Որդի՛ս, աշխարհք Բուզուր- Լուսին – Գելեր կիշխեն, Աշխարհքի տերեր էնոնք էն դարձե, Հիրենց ծրագիր կանեն, որոշում կհանեն, կռիվ կսարքեն: Մեկի ձեռից զիր Հայրենին, հող ու տուն կառնեն, Մեկելի ձեռից Զիր հարստություն, թափած ամագ կառնեն: Հետո կփոշմնեն, նորից կառնեն, արունք ու կոտորած կանեն: -Մհեր լսեց, զիր Շառավիղք երես Նիաթեց, Ըռըկեց ասեց. - Մարէ էլ չեմ կռնա էդա պատմութուն լսեմ: -Մհեր հելավ կայնավ, պագեց Մարեի ճակատ, ասեց, -Մարէ՛ Հրով էղնի, Ջրով էղնի Թրով եղնի, Աստծով տի՛ եղնի , Մարէ՛ Ես իմ Էրգիր տի Ազատեմ: Առավոտ լուսո Մհեր ԶորնդեղԿայնավ վըր Մարութա Սար, Արեւն Աչքերուն Կարմիր էր կապում, Բոց էր դուս գցում:
-Մարէ՛, Էդ ժողովուրդ արդեն եկած է, ինձի կսպասէ, - Մհէ'ր,— ասին,— չեվ դու գնացիր՝ Չուր հիմիկ կը աղոթենք, Աստված կը կանչենք, Քո զարկի համար, Քեզի կսպասենք: Քո գալը լսանք, ամեն խնդացանք։ Մեծ ու պստիկով քո ապո՛վ էկանք։
Թորոսանք էլան, թմբուկ զարկին, ասին. «Էլե՛ք,էլեք Առյուծ, արծիվ, Անուշ Քոթոթ, Քաջեր Խորի, Վժիկ Մըխո,– Ճընճղափորիկ, Ու Խոր Մանուկ, Ու Խոր Գուսան, Ու Ճոռ Վիրապ, ՈՒ վեր Զաբահ Էլե՛ք, էլե՛ք, Էսօր լավ է, քանց ամեն օր, Էրթանք, տեսնենք — Շատեն՝ շա՛տ, ու քչեն՝ քիչ. Աստված կը տմեզի»։ Հեծավ Մհեր Քուռկիկ Արարին ՝ Ոտքը զարնեց ասպանդակին,՝ Մհեր քաշե'ց Թուր Կեծակին, Էրգի'նք Պարզեց Թուր Կեծակին՝ Գոչեց աղոթքն հաղթանակի՝ «Հա՜ցն ու գինի՜ն, Տե'ր կենդանի՜ն, Մարութա բանձր Աստվածածի՜ն, Խաչ պատրաստեն վեր աջ թևին»:
Հեղինակ ` ԿԱՐԻՆԵ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
|