АРМИНФОЦЕНТР: РУБРИКА
Литературный клуб.
Представляем нашим читателям патриотические произведения
поэтессы Карине Айрапетян, куратора образовательных программ правительства
Западной Армении в изгнании. Стихи, посвященные МГЕРУ - герою народного эпоса «Давид
Сасунский»: «Беседы Мгера и Марии. Песнь 1 - «ՄՀԵՐԻ ՈՒ ՄԱՐԷԻ ԶՐՈՒՅՑԸ - Երգ Ա (Վերգո - բուզուր)»
ՄՀԵՐԻ ՈՒ ՄԱՐԷԻ ԶՐՈՒՅՑԸ
Երգ Ա (Վերգո - բուզուր)
Տի տամ հազար Արեւ Պստիկ Մհերին, Տի տամ հազար Արեւ Գոհար թագուհուն, Տի տամ հազար Արեւ Ձենով Հովանին, Տի տամ հազար Արեւ Քեռի Թորոսին, Տի տամ հազար Արևեւ յոթ ճուղ Դավթին, Տի տամ հազար Արևեւ վեր Մհերի ճուղին։
Յոթ ավուր ու յոթ գիշեր Խանդութ Մարէն Մհերի խետ զրից արավ, Մեր ու Որդի վեր Մարութա Սարին, Էրգնքին հասնող Կրակի Բոցին, Կողի կուտան, հին ու նորը կդնեն, կվերցեն, Չարն ու բարին, սիպտակն ու սեվը զիրարից կբաժնեն: Խանդութ կպատմե Զիր զորավոր Աստված Մհերին Սասնա գլխին էգած - գացածը : -Մարէ, չուրիկ հիմա ո՞վ է իշխած մէր Էրգիր, -Ձեռա'ց- ձե'ռ, Լաո', ձեռա'ց – ձե'ռ: Առյուձ Արքաներ ունեցած ինք լաո, Առյուձ, քաջ, Զորեղ, մեն -մենակ կհելնին հազարի դիմաց կռվի: Լաո', Էդ Առյուձ թագավոր զինք շատ զորեղ ա, Դե', առանց Թուր – Կեծակի ի՞նչ կարէր անէր, Է՜, Առյուձ մենագ, Գէլեր շատ, Ինչքան կռվի մեն- մենագ՝ առանցի Քզի, Մհե'ր:
-Մարէ, վայ թե էդ թշնամիք շատվորցեր են: -Լաո', թիվ կա աստղերուն, թիվ չկա թշնամուն: Իրեք կողմըն աշխարհի Բուզուրի ձեռն է. Մենակ մե՛կ Պստի կողմն աշխարհի մնաց Քո Էրգիր, - Մարէ, հեդո ինչ էլավ, վո՞վ էգավ էրգիր, վո՞վ գնաց էրգրից :
- Մհե’ր, Որդիս, դու թողիր, գացիր, Քո քեռի Թորոս քո դարդեն մեռավ: Հորոխպեր Ձենով Օհան մռմուռեն կմռնչա, Սասնա խոյեր մնացին անտեր: Վժիկ Մխո, Ճնճղափորիկ, Ու խոր Գուսան, Ու խոր Մանուկ, Ու ճոո Վիրապ ՈՒ վեր ԶԱբահ ... Էրգրի մեջը Ցռան Վերգոյի ցեղ շատըցավ : Վերգոյի ցեղ շատըցավ Հայու էրգրին մեջ, Հիրարու հերթ չտալով, հիրար գլոխ ջարդելով, Թագավոր դարձան, վազիր ու վաքիլ դարձան, Էրգիր քանդան, թալնան, փռողք լցան ժողովրդի գլխուն: Վերգոն էլավ թագավոր, հինքը մէ Ցռան՝ Գյուվա թագավոր հելավ, անունն էլ ՏԵՐ դրավ: ՀԱՅԱ Տերերի անունն էլ՝ ըտէղ լավոթավ:
Վերգոն վախլուկ, ուժը չէր պատում էրգրացիների վրեն , Հինքը մէ Ցռան Վերգո, մէ խատ էլ խարդախ Սառայե ճարավ, էդա կնգա ցեղ էգավ մդավ Հայու տուն՝ Վերգոյին քոմակ, Էլերն ու Գելէրն էլ հելան էնոնց թեվ ու թիկունք, –Տի չտա՛մ Արեւ՛ Վերգոյին ու էնդոնց ցեղին:
-Մարէ, բա էդոնք ո՞նց էգան մտան մըր Էրգիր: -Որդի'ս, առաջուց Էդոնց էգերը էկան ՝ տնավորվան, Բուզուր իմաստուններ ծրագիր կազման, Տվան իրանց խարդախ Էգերուն՝ Թե, ո՞ր մե խոյերուն հիրանցով անեն ՝ Հայա ժառանգ Հայեն վերցեն, հետ հիրանցուց դարձուցեն : Էտոնց Էգերն էլ Խպարտութուն չունին , պատիվ չունին, Հիրանց պատիվ կծախեն, ոսկի գհավաքեն, Ծրագիրն էրած Ջոջանց տունը կքանդեն:
Վերգոն դարձուցին թագավոր, հիրանք էլ վոտ առան, Վերգոն ըտոնց ծառա տարցավ, ամեն տեղ ավիրավ , Էրգիր ավրգնա արավ , քանդավ, թալնավ, Մէր Արէվ խավրցրավ, մէր Լուսը կդրավ, Հայուն Զիրա տան մեջ ցրտամեռ էրավ, Հացը կդրավ, ջուրը կդրավ, արո՜ւն թափավ, Հէր ու որդի, Մէր ու մանգունք, հիրարից զրկավ:
Ճռռան , Ճառ- ճառան, սութ ու փութ, Ինչ ասես բերնեն խանավ - թափավ: Էնա խեղճ ու կրակ էրխեքին խափելով, էրխեքի գլուխն աղալով, մեջքը կոդրելով, Խափելով՝ առավօտ –իրիգուն տարավ աջ- ձախ, վիրեվ- ցաձր, Ախպորն- ախպոր դեմ խանավ, Հիրարու մեջ կռիվ գցավ, Հայու ազգի մեջ թշնամութուն սարքավ, դավաճանութուն: Հայուն զիր Պապենական տնեն ՝ Էրգրե'ն, կդրա'վ: Հայուն Խանա՜վ, ցըվրավ էտա խարդախ աշխարհքի գլխին, Սասնա Խոյեր, Արիներ խռովան գացին, Էրգիր դարտկվավ, Ով էլ որ մնաց Սրտի մռմուռեն, Դարդեն ու Ցավեն Կմռնչա, Զինքն -զիրան սարեսար կզանա, թոզ դուման կանա- քեզի կսպասա , Մհե՛ր ,Որդի՛ս, քեզի կսպասեն, Սասնա Խոյեր Քեզի կկանչեն:
Լուսադեմին , առավոտ կանուխ,Մհեր հարցուց. – Մարէ, Էդ ժողովուրդ ինչի՞ էկած էն։ — Մհէ'ր,— ասին,— ինչ դու գնացիր՝ Չուր հիմիկ կը աղոթենք, Աստված կը կանչենք, Քո զարկի համար, Քեզի կսպասենք: Քո գալը լսանք, ամեն խնդացանք, ուրախացանք։ Մեծ ու պստիկ քո ապո՛վ էկանք։
Մհեր Զորընդեղ էլավ կայնավ , Թորոսանք էլան, թմբուկ զարկին, ասին. «Էլե՛ք,էլեք Առյուծ, արծիվ, Անուշ Քոթոթ, Քաջեր Խորի, Վժիկ Մըխո,– Ճընճղափորիկ, Ու Խոր Մանուկ, Ու Խոր Գուսան, Ու Ճոռ Վիրապ, ՈՒ վեր Զաբահ էլեք,էլե՛ք, Էսօր լավ է, քանց ամեն օր: Հեծավ Մհեր Քուռկիկ Արարին ՝ Ոտքը զարնեց ասպանդակին,՝ Մհեր քաշե'ց Թուր Կեծակին, Էրգի'նք Պարզեց Թուր Կեծակին՝ Գոչեց աղոթքն հաղթանակի՝ «Հա՜ցն ու գինի՜ն, Տե'ր կենդանի՜ն, Մարութա բանձր Աստվածածի՜ն, Խաչ պատրաստեն վեր աջ թևին»
Հեղինակ ` ԿԱՐԻՆԵ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
|