АРМИНФОЦЕНТРР: Предлагаем аналитическую статью политолога Ара Папьян, директора центра "Модус вивенди", экс-посла Армении: «Неужели история повторяется?» (на арм. яз. и перевод на рус. яз.)
Մի՞թե պատմությունը կրկնվում է կամ նորից բանակցային տրամաբանությունը փոխելու անհարաժեշտության մասին
Հին, բայց ոչ հնացած խոսք է` պատմությունը կրկնվում է: Քսաներորդ դարում Ռուսական կայսրությունը երկու անգամ (թեև երկրորդ անգամ ՍՍՀՄ անվանումով) տրոհվեց` 1917-18թթ. և 1991թ.: Երկու անգամ էլ Հարավային Կովկասում առաջացան պետություններ, երկու անգամ էլ տարակարծություններ առաջացան այդ պետությունների սահմանների վերաբերյալ և երկու անգամ էլ այդ իրավիճակը հանգեցրեց պատերազմների: Երկու անգամ էլ այդ պատերազմներում հայկական բանակը (նկատի ունեմ Հարավային Կովկասի մասով) հաղթող դուրս եկավ:
Առաջին անգամ միջազգային հանրությունը Հայաստանի Հանրապետությանը համոզեց-պարտադրեց հայկական զինված ուժերը դուրս բերել Լեռնային Ղարաբաղից կամ նորերը չտեղակայել այնտեղ:
Օրինակ, լայնորեն հայտնի է Արևելյան Անդրկովկասում Անտանտի երկրների զինված ուժերի հրամանատար բրիտանացի գեներալ Վիլյամ Թոմսոնի (William Thomson) 1918թ. դեկտեմբերի 2-ին (ինչպիսի խորհրդանշանական ամսաթիվ) ներկայիս Բերդաձոր գյուղում զորավար Անդրանիկին փոխանցված նամակի պատմությունը: Նամակով Թոմսոնը Անդրանիկին հորդորում էր այլևս առաջ չշարժվել և չմտնել Լեռնային Ղարաբաղ, քանի որ առաջիկայում Փարիզի խաղաղության վեհաժողովում քննարկվելու էին նաև Հարավային Կովկասի նորաստեղծ պետությունների սահմանների հարցը: Ակնարկն այն էր, որ պետք չէ ավելորդ բարդություններ ստեղծել` առանց դրանց էլ Լեռնային Ղարաբաղը հայասատանյան է լինելու, քանի որ բացառապես հայաբնակ էր: Հետագայում ղարաբաղցիներն առանց Անդրանիկի էլ կարողացան ընդհանուր առմամբ պաշտպանել իրենց երկրամասը, իսկ Ադրբեջանի Հանրապետությունը, չնայած հավակնություններին և հոխորտանքին, երբեք` անգամ Թուրքիայի ռազմական օժանդակությամբ, ի վիճակի չեղավ արդյունավետ վերահսկողություն (effective control) հաստատել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ: Ես նկատի ունեմ իհարկե մինչ այն պահը, երբ ղարաբաղցիները կերան բոլշևիկյան կուտը:
Թոմսոնը ճիշտ էր, կամ մասամբ ճիշտ էր: Փարիզի վեհաժողովը որոշեց, որ Լեռնային Ղարաբաղը, ինչպես նաև Դաշտային Ղարաբաղի զգալի մասը, պիտի մաս կազմեին Հայաստանի Հանրապետությանը: Սակայն առանց այդ երկրամասում հայկական զորքերի առկայության արդյո±ք այդ որշումն ի կատար ածվեց:
Ներկայումս, հաշվի առնելով հետևանքները, կարելի է տարբեր մոտեցումներ ունենալ Անդրանիկի արարքի հանդեպ: Սակայն հիշենք ժամանակի իրավիճակը և համեմատենք ներկա իրավիճակի հետ. ա/. Ադրբեջանի հիմնական դաշնակիցը և քաղաքական տատմերը` Թուրքիան, պատերազմում ջախջախիչ պարտություն էր կրել: Այսօր իրավիճակը բնավ այդպես չէ: բ/. Անդրբեջանի Հանրապետությունը, թեև հռչակել էր իր գոյությունը, սակայն այն գոյություն չուներ ոչ de facto, քանի որ չուներ արդյունավետ վերահսկում քիչ թե շատ նշանակալից որևէ տարածքի վրա և ոչ էլ de jure, քանի որ չուներ որևէ երկրի ճանաչում: Այսօր իրավիճակը բնավ այդպես չէ:
Օսմանյան ճանաչումը տվյալ պահին չուներ իրավական հետևանք, քանի որ սույն կայսրությունն ինքն անվերապահ կապիտուլյացիայի հետևանքով (30 հոկտեմբերի, 1918թ.) դադարել էր միջազգային իրավունքի սուբյեկտ լինելուց: գ/. Միջազգային հանրությունը հակամարտությունների լուծման հիմք միանշանակորեն ընդունում էր ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը, որը առաջ էր քաշվել ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի կողմից նրա հայտնի Տասնչորս կետանոց ուղերձի (Fourteen Points) մեջ 1918թ. հունվարի 8-ին: Այս անվիճելի սկզբունք էր դրված բոլոր զինադադարների և նոր պետությունների սահմանների հիմքում: Այսօր իրավիճակը բնավ այդպես չէ: Ի դեպ, Ազգերի լիգայի Հայաստանի սահմանները որոշող հանձնաժողովը 1920թ. փետրվարի 24-ին հայ-վրացական և հայ-ադրբեջանական սահմանների մասով վերահաստատեց այս դիրքորոշումը: դ/. Դաշնակից ուժերն Հարավային Կովկասում, ի սատարում իրենց խոսքերի, ունեին 23 հազարանոց ուժեղ զորաբանակ: Այսօր իրավիճակը բնավ այդպես չէ: Խոսվում է խաղաղապահների մասին, որոնք, ըստ վերջին տասնամյակների դառն փորձի, ի վիճակի չեն եղել իրենց իսկ պաշտպանել կամ կատարել ստանձնած առաքելությունը Բալկաններում կամ Ռուանդայում:
Այս համեմատությունները կարելի է դեռ շարունակել և, ցավոք սրտի, դրանք չեն լինելու հօգուտ մեր ժամանակների: Տեսնենք ի±նչ ունենք մենք հիմա, կամ ի±նչ են մեզ առաջարկում: Առաջարկում են զորքերը դուրս բերել մեր իսկ երկրից (կասկածողներին խորհուրդ կտամ կարդալ Ազգերի լիգայի 1920թ. փետրվարի 24-ի զեկույց-առաջարկը) դիմացը խոստանալով` համոզել Ադրբեջանին չսկսել պատերազմ, գոնե մի քանի տարի: Իհարկե, պատերազմը բնավ ցանկալի զարգացում չէ: Սակայն արդյոք ազատագրված տարածքների հանձնումը երաշխավորում է խաղաղությունը: Իհարկե` ոչ: Իմ խորին համոզմամբ այն ավելի է հավանական դարձնում պատերազմի վերսկսումը Ադրբեջանի կողմից: Եվ հակառակի նման, չկա և չի լինելու նախկին 23 հազարանոց զորաբանակը, որ կանխի այդ պատերազմը: Թեև, արդարության համար պետք է նշել, որ որևէ զորաբանակի տեղակայում մեր տարածաշրջանում տևական չի լինելու: Մյուս գործոններին չեմ էլ անդրադառնում` այնքան ակնհայտ են տարբերությունները:
Հիմա ամենակարևոր հարցը` ի±նչ անել: Անել այն, ինչը նախատեսված էր նման դեպքի համար: Դեռ ժամանակին հենց այսօրվա քաղաքական մեծավորները որոշել էին` Հարավային Կովկասի երկրներին տրվում էր խիստ սահմանափակ ժամանակահատված (որն ավարտվել է 1920թ. նոյեմբերի 22-ին) փոխադարձ համաձայնությամբ սահմանավեճերը կարգավորելու համար: Փոխադարձ համաձայնությամբ հարցերը չլուծվելու պարագային սահմանները որոշվում են Ազգերի լիգայի (ներկայումս` ՄԱԿ) հովանու ներքո գործող հանձնաժողովի իրավարարությամբ (arbitration) "սկզբունքնորեն հիմք ընդունելով ազգագրական տվյալները” (taking into account, in principle, of ethnographical data). Այսօր այս սկզբունքը կարող է կիրարկվել երկու տարբերակով` նախնական (հիմք ընդուելով 1920թ. տարեվերջի ազգագրական տվյալները), որով ոչ միայն Լեռնային, այլև Դաշտային Ղարաբաղն էր Հայաստանի Հանրապետության մաս: Սակայն Հայաստանը Ադրբեջանին է զիջում մերձարաքսյան որոշ տարածքներ: Կամ հաշվի առնելով վերջին 90 տարվա զարգացումները (հիմք ընդունելով ներկայիս ազգագրական պատկերը), որով Հայաստանի Հանրապետությանն է անցնում հայկական ուժերի կողմից ներկայումս վերահսկվող տարածքները, իսկ Դաշտային Ղարաբաղի տիտղոսը Հայաստանը զիջում է Ադրբեջանին:
Այսօր ակնահայտ է, որ բանակցային գործընթացը, չնայած հայկական կողմերի բոլոր ջանքերին և քաղաքական չափազանց փափկանկատությանը, հայտվել է փակուղու մեջ: Հիմնական պատճառն այն է, որ Ադրբեջանը պատրաստ չէ դյուզն իսկ զիջումի: Ըստ էության, նա Լեռնային Ղարաբաղին առաջարկում է ավելի ցածր կարգավիճակ, քան ԼՂԻՄ ուներ մինչև 1988թ.: Այստեղ պետք է շեշտել, որ միջազգային հանրությունը, հանձին միջնորդական խմբի, ունի մեղքի իր բաժինը: Փոխանակ Ադրբեջանին պարտադրելու իրականացնել իր իսկ պարտավորությունները (լայն առումով` ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը հարգելու, իսկ ավելի նեղ առումով` զինադադարը հարգելու) իրականացնում է Ադրբեջանին սիրաշահելու խիստ վտանգավոր քաղաքականություն: Ի վերջո, խաղաղության պահպանմամբ ոչ միայն հայկական կողմերը պիտի շահագրգռված լինեն: Ադրբեջանի կորցնելիքը հաստատ ավելի շատ է լինելու և հետևանքն ավելի աղետալի: Նաև թող մի քիչ էլ Արևմուքի գլուխը ցավի իր ներդրումների ապագայի համար: Հաստատ մետաղի ջարդոնի գինն ավելի նվազ է, քանի նավթային աշտարակների կամ նավթա//գազամուղների:
Հասկանալի է, որ ներկայումս խիստ դժվար է փոփոխել բանակցային գործընթացի տրամաբանությունը, որի ակունքները գալիս են գերթե երկու տասնամյակի խորքից: Սակայն այլ ելք չկա: Հատկապես` քանի դեռ համաձայնեցված չէ ամբողջը, ուրեմն համաձայնեցված չէ ոչինչ: Երբեմն այլընտրանքի բացակայույթունն է դառնում հիմնական շարժիչ ուժը, մեծ ջանքերի ու փոփոխությունների հիմնական մղիչը:
Ի վերջո, եթե աշխարհի քաղաքական մեծավորները այսօր պարաստ չեն
կենսագործելու առնվազն երեք փաստաթղթի մեջ (տես` Հայաստանի սահմանները որոշող [Ազգերի լիգայի] հանձնախմբի զեկույցը և առաջարկները, 24 փետրվարի, 1920թ.; Սևրի պայմանագիր, հոդված # 92, 10 օգոստոսի 1920թ.; Վիլսոնի իրավարար վճիռ, հավելված 1, թիվ # 2) ամրագրված իսկ որոշումները, ապա ի՞նչ երաշխիք, որ վաղը հավատարիմ կմնան իրենց այսօրվա կիսաբերան խոստումներին:
Արա Պապյան, Մոդուս վիվենդի կենտրոնի ղեկավար
«Неужели история повторяется?»
Старое, но не устаревшее высказывание: история повторяется. В 20-ом веке Российская империя дважды (хотя во второй раз под названием СССР) разваливалась – в 1917-18 гг. и в 1991г. Оба раза на Южном Кавказе образовались государства, оба раза возникли разногласия по поводу границ этих государств и оба раза ситуация привела к войнам. И оба раза в этих войнах армянская армия (имею в виду по части Южного Кавказа) вышла победительницей. В первый раз международное сообщество уговорило/принудило Республику Армения вывести свои вооруженные силы из Нагорного Карабаха или не размещать там новых. Например, широко известна история письма, переданного Зоравару Андранику 2 декабря 1918г. (какая символичная дата) в нынешнем селе Бердадзор, от командира вооруженных сил стран Антанты в Восточном Закавказье, британского генерала Уильяма Томсона (William Thomson). В письме Томсон советовал Андранику больше не продвигаться вперед и не вступать в Нагорный Карабах, поскольку на предстоящей в Париже мирной конференции должны были обсуждать вопрос границ новых государств Южного Кавказа. Это был намек на то, что не нужно создавать лишних сложностей, и без того Нагорный Карабах будет принадлежать Армении, поскольку он был населен исключительно армянами. В дальнейшем карабахцы и без Андраника сумели в целом защитить свой край, а Азербайджанская Республика, несмотря на свои притязания и браваду, даже при военной поддержке Турции, оказалась не в состоянии установить эффективный контроль (effective control) над Нагорным Карабахом. Я имею в виду, конечно, до того момента, как карабахцы проглотили большевистскую наживку. Томсон был прав или частично прав. Парижская конференция решила, что Нагорный Карабах, а также значительная часть Равнинного Карабаха должна стать частью Республики Армения. Но было ли реализовано это решение без присутствия в этом крае армянских войск? В настоящее время, учитывая последствия, можно по-разному относиться к поступку Андраника. Однако вспомним положение того времени и сравним с нынешней ситуацией: а) Основной союзник и политический покровитель Азербайджана – Турция в войне потерпела разгромное поражение. Сегодня ситуация отнюдь не такая. б) Азербайджанская Республика, хотя и провозгласила свое существование, однако не существовала ни de facto, поскольку не имела эффективного контроля над более или менее значительной территорией, ни de jure, поскольку ни одна страна ее не признала. Сегодня ситуация отнюдь не такая. Османское признание на тот момент не имело правового последствия, поскольку данная империя вследствие безоговорочной капитуляции (30 октября 1918г.) перестала быть субъектом международного права. в) Международное сообщество в качестве основы решения конфликтов однозначно признавало принцип самоопределения народов, который был выдвинут президентом США Вудро Вильсоном в его послании от 8 января 1918г., состоящем из 14 пунктов (Fourteen Points). Этот бесспорный принцип был заложен в основу всех перемирий и установления границ новых государств. Сегодня ситуация отнюдь не такая. Кстати, Комиссия Лиги наций, определявшая границы Армении, 24 февраля 1920г. по части армяно-грузинских и армяно-азербайджанских границ подтвердила свою позицию. г) Силы союзников, во исполнение своих слов, разместили сильное 23-тысячное войско на Южном Кавказе. Сегодня ситуация отнюдь не такая. Говорится о миротворцах, которые, по горькому опыту последних десятилетий, оказались не в состоянии защитить самих себя или выполнить взятую на себя миссию на Балканах или в Руанде. Эти сравнения можно еще продолжить и, к сожалению, они будут не в пользу нашего времени. Посмотрим, что у нас есть сейчас или что нам предлагают. Предлагают вывести войска из нашей же страны (сомневающимся дам совет почитать доклад-предложение Лиги наций от 24 февраля 1920г.), взамен обещая убедить Азербайджан не начинать войну, хотя бы в течение нескольких лет. Конечно, война – вовсе не желательное развитие ситуации. Но гарантирует ли сдача освобожденных территорий мир? Конечно же, нет. Я глубоко убежден, она повышает вероятность возобновления войны со стороны Азербайджана. И как назло, нет и не будет прежнего 23-тысячного войска, которое бы пресекло эту войну. Хотя, справедливости ради, нужно отметить, что размещение какого-либо военного контингента в нашем регионе длительным не будет. К другим факторам я даже не обращаюсь, настолько очевидны различия. Теперь самый важный вопрос: что делать? Делать то, что было предусмотрено для подобной ситуации. Еще в свое время как раз сегодняшние главные политические игроки решили: странам Южного Кавказа предоставляется чрезвычайно ограниченный период времени (который завершился 22 ноября 1920г.) для урегулирования пограничных споров по взаимному согласию. В случае отсутствия взаимосогласованного решения вопросов границы определяются на основе арбитража (arbitration) Комиссии, действующей под эгидой Лиги наций (ныне – ООН), «принципиально принимая за основу этнографические данные» (taking into account, in principle, of ethnographical data) [1]. Сегодня этот принцип может применяться в двух вариантах: по предварительному варианту (принимая за основу этнографические данные конца 1920г.), по которому не только Нагорный, но и Равнинный Карабах был частью Республики Армения. Однако Армения в этом случае уступает Азербайджану некоторые территории на берегу Аракса. Или учитывая процессы последних 90 лет (принимая за основу нынешнюю этнографическую картину), по которой Республике Армения переходят ныне контролируемые армянскими силами территории, а титул Равнинного Карабаха Армения уступает Азербайджану. Сегодня очевидно, что переговорный процесс, несмотря на все усилия и чрезвычайную тактичность армянских сторон, оказался в тупике. Основная причина заключается в том, что Азербайджан не готов ни к каким компромиссам. По сути, он предлагает Нагорному Карабаху более низкий статус, чем был у НКАО до 1988г. Здесь нужно подчеркнуть, что международное сообщество, в лице посреднической группы, имеет свою долю вины. Вместо того, чтобы заставить Азербайджан выполнять свои обязательства (в широком смысле – уважать принцип самоопределения народов, а в более узком – уважать перемирие), оно проводит весьма опасную политику задабривания Азербайджана. В конце концов, в соблюдении мира должны быть заинтересованы не только армянские стороны. Азербайджан точно потеряет больше, последствия для него будут более катастрофичными. Пусть и у Запада немного поболит голова из-за будущего его инвестиций. Цена металлолома, бесспорно, ниже, чем нефтяных вышек или нефте- и газопроводов. Понятно, что сейчас очень трудно изменить логику переговорного процесса, истоки которого идут из глубины почти двух десятилетий. Однако другого выхода нет. Тем более, что пока не согласовано все, не согласовано ничего. Иногда отсутствие альтернативы становится основной движущей силой, основным стимулом для больших усилий и перемен. В итоге, если главные политики сегодня не готовы реализовать решения, закрепленные, по меньшей мере, в трех документах (см. Доклад и предложения Комиссии [Лиги наций] по определению границ Армении, 24 февраля 1920г.; Севрский договор, статья 92, 10 августа 1920г.; Арбитражное решение Вильсона, дополнение 1, №2), то где гарантия, что завтра они останутся приверженными сегодняшним половинчатым обещаниям? Ара Папян, руководитель центра «Модус вивенди»,
Источник: Юсисапайл и Hraparak.am
|