Меню сайта
Рубрики
АРМЕНИЯ [40]
- Республика Армения [611]
- Западная Армения [414]
- - Правовой пакет [1]
Правовой пакет Западной армении
- - Паспорт гражданина [5]
- Арцах [233]
- Амшен [28]
Амшен
- Джавахк [36]
- Нахичевань [3]
Армянская Церковь [193]
Армянский язык [12]
ДИАСПОРА [23]
- Российская община [138]
- Московская община [37]
- Европейские общины [37]
- Ближневосточная община [50]
- Американская община [26]
Геноцид [218]
Армянский вопрос [88]
- Ай Дат и АСАЛА [54]
- Фидаи и «Немезис» [16]
- Международные договора [9]
--- Московский договор [15]
Аналитика [161]
Политика [296]
Официоз [22]
- Партии [25]
Великая Победа [18]
Знаменитые армяне [67]
СМИ [49]
Мир [46]
Россия [153]
Европа [96]
США [91]
Ближний Восток [211]
Турция [352]
Азербайджан [247]
Грузия [87]
СНГ [71]
Азия и Африка [0]
Религия [108]
Энциклопедия [10]
Юриспруденция [12]
История [248]
Культура [99]
Литература [31]
Наука & образование [32]
- ИСН [17]
Происшествия [54]
Досуг [5]
- Женский клуб [58]
- Мужской клуб [8]
- Молодёжный клуб [2]
- Детский клуб [0]
- Клуб знакомств [6]
- Здоровье & спорт [68]
- Туризм [9]
- Традиции [30]
- Кулинария [5]
- Увлечения [3]
- Юмор [1]
- Музыка [20]
- Кино [19]
- TV [2]
Экономика [10]
- Банки & бизнес [14]
- Бизнес клуб [3]
- Работа & заработок [0]
Технологии [7]
Авто [3]
Справка [1]
Неопознанное [15]
ВИДЕО [302]
Видео сайта
Архив записей
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Форма входа
Главная » 2020 » Ноябрь » 22 » VIDEO — ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի կայացրած Իրավարար վճռի 100-ամյակի կապակցությամբ — 22.11.2020
19:29
VIDEO — ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի կայացրած Իրավարար վճռի 100-ամյակի կապակցությամբ — 22.11.2020

ARMINFOCENTER: Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռադիկ Խամոյանի ելույթը

Նախաբան

2020 սեպտեմբերի 27-ին ադրբեջանա-թուրքական ագրեսիան ու պատերազմական հանցագործությունը՝ Արցախի, Հայաստանի ու հայ ժողովրդի դեմ, միջազգային ահաբեկչական խմբերի եւ իսրայելա-թուրքական ԱԹՍ-ների կիրառմամբ, եւս մեկ անգամ փաստեց, որ սա բարբարոսության հերթական պատերազմն է քաղաքակրթության դեմ, եւ որ Հայկական լեռնաշխարհի՝ քաղաքակրթությունների բնօրրանի ու խաչմերուկի ազատագրումը պատմական ու կենսական անհրաժեշտություն է մարդկության ու քաղաքակրթության հետագա զարգացման գոյատեւման տեսանկյունից։  (1) (2)

 Հակաահաբեկչական դաշինք ձեւավորելու եւ Ադրբեջանի Հանրապետության մեջ ահաբեկիչներին դիմագրավելու Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի 2020 թվականի հոկտեմբերի 6-ի կոչը անպատասխան մնաց։ Դա նշանակում է, որ այս հարցով մարտահրավերների դեմ կանգնած պետությունները, այդ թվում՝ եվրոպական, առաջիկայում ստիպված են միայնակ դիմագրավել այդ սպառնալիքները։ (3)

———-

Հայկական միացյալ պատվիրակության համանախագահների՝ Պողոս Նուբարի ու Ավետիս Ահարոնյանի կողմից՝ 1919 թ. փետրվարի 12–ին, Փարիզի խաղաղության վեհաժողովին ներկայացվեց հուշագիր հայկական պահանջների մասին, որը հիմնավորում էր հայկական անկախ պետության ստեղծման անհրաժեշտությունը, ճշտում նրա տարածքը՝ Արեւմտյան Հայաստանի յոթ վիլայեթների (ներառյալ Տրապիզոնը), Հայաստանի Հանրապետության եւ Կիլիկիայի միացմամբ:

Միացյալ պատվիրակությունը փետրվարի 26-ին ներկայացավ Տասի խորհրդի նիստին` կրկնելով հուշագրի հիմնական պահանջները: Պատվիրակությանը 1919 թ. ապրիլի 17-ին ընդունեց ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը եւ հավաստիացրեց, որ հնարավոր ամեն ինչ կանի հայերի տարածքային պահանջները պաշտպանելու համար:

Դաշնակից Տերությունների Գերագույն Խորհուրդը, բաղկացած Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի եւ Ճապոնիայի ներկայացուցիչներից, 1920թ. ապրիլի 26-ին դիմեց ԱՄՆ նախագահին

  1. Հայաստանի ու Թուրքիայի միջեւ սահմանի,
  2. դեպի ծով ելքի Հայաստանին տրամադրելու,
  3. հայկական սահմանին հարակից թուրքական տարածքի ապառազմական հարցերով իրավարար վճիռ կայացնելու խնդրանքով: (4)

Իրավարար վճիռ կայացնելու խնդրանքը 89-րդ հոդվածի տեսքով ներառվեց Սեւրի խաղաղության պայմանագրի մեջ եւ արդեն Հայաստանի եւ Թուրքիայի, ինչպես նաեւ դաշնագիրը ստորագրած մյուս պետությունների անունից հղվեց ԱՄՆ նախագահին:

Սեւրի խաղաղության պայմանագրի 89-րդ հոդվածում այդ մասին ամրագրվեց հետեւյալը․ «Թուրքիան եւ Հայաստանը, ինչպես եւ Բարձր պայմանավորվող կողմերը, համաձայնվում են Էրզրումի, Տրապիզոնի, Վանի եւ Բիթլիսի վիլայեթներում Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանազատումը թողնել Ամերիկայի Միացյալ Նահանգների որոշմանը եւ ընդունել ինչպես նրա որոշումը, նույնպես եւ այն բոլոր միջոցառումները, որոնք նա կարող է առաջարկել Հայաստանին դեպի ծով ելք տալու եւ հիշյալ սահմանագծին հարող օսմանյան բոլոր տարածքների ապառազմականացման վերաբերյալ»: (5)

ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնը Իրավարար վճիռը կայացրեց 1920 թ. նոյեմբերի 22-ին։

Ասվածից բացի, Իրավարար վճռի վերաբերյալ, մասնավորապես, պետք է ընդգծել հետեւյալը․

  1. Իրավարար վճիռը անժամանցելի է, անբեկանելի եւ կատարման համար պարտադիր։
  2. Ըստ իրավարար վճռի, Հայաստանի տիտղոսն ու իրավունքները ամրագրված են նախկին Օսմանյան կայսրության Վանի, Բիթլիսի, Էրզրումի եւ Տրապիզոնի նահանգների վրա:
  3. Իրավարար վճիռը պարտադիր է ինչպես Հայաստանի եւ Թուրքիայի, այնպես էլ Սեւրի խաղաղության պայմանագիրը ստորագրած մյուս հայցվորների, ինչպես նաեւ իրավարարի՝ Միացյալ Նահանգների համար։
  4. Իրավարար վճռի համաձայն, 1920 թ․ նոյեմբերի 22-ից հետո, այսինքն՝ Իրավարար վճռի կայացման պահից, հայկական սահմանին հարակից թուրքական տարածքը ապառազմականացվելու է։

Այսօր, արդեն տասնամյակներ ի վեր, Մեծ Մերձավոր Արեւելքը գտնվում է մարդասիրական ու ռազմաքաղաքական խորը ճգնաժամի մեջ, որն ըստ էության վաղուց վերաճել է քաղաքակրթական ճգնաժամի։ Նաեւ այն տարածքում, որ ընդունված է կոչել քաղաքակրթունների բնօրրան ու խաչմերուկ՝ Հայկական լեռնաշխարհ։ Պատճառն այն է, որ չեն իրականացվել 1920 թ․ ընթացքում հայերի եւ այլ ժողովուրդների իրավունքների վերաբերյալ կայացված որոշումները, այդ թվում՝ Սեւրի խաղաղության պայմանագրով եւ ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի կայացրած Իրավարար վճռով։ Տարածաշրջանային այս ճգնաժամից, որն ազդում է նաեւ համաշխարհային գործընթացների վրա, դուրս գալու եւ ազատվելու այլ ելք չկա, քան կյանքի կոչելու եւ իրականացնելու այդ որոշումները, դրա միջոցով խցանումից ազատելով նաեւ քաղաքակրթությունների բնօրանն ու խաչմերուկը՝ Հայկական լեռնաշխարհը։

Մեզ մնում է հիշեցնել, որ Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը (Հայաստան) 2018 թ․ որոշում է կայացրել եւ դիմել է ՄԱԿ եւ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի Մշտական Անդամ պետություններին մի քանի հարցերով, այդ թվում նաեւ 1920 թ․ նոյեմբերի 22-ին ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի կայացրած Իրավարար վճիռը կյանքի կոչելու եւ իրականացնելու հարցով, որի ամբողջական անվանումն է՝ «Ամերիկայի Միացեալ Նահանգների նախագահի որոշումը Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանի, Հայաստանի դեպի ծով ելքի եւ հայկական սահմանին հարակից թուրքական տարածքի ապառազմականացման վերաբերյալ»։ (6) (7)

 Որովհետեւ հստակ է, որ հայ եւ տարածաշրջանի այլ բնիկ ժողովուրդների իրավունքների

պաշտպանության ու իրականացման միջոցով է հնարավոր Մեծ Մերձավոր Արեւելքում հաստատել այնքան սպասված ու պահանջված կայուն խաղաղություն ու համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների ու ազգերի միջեւ։ (8) (9)

 Ռադիկ Խամոյան

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (ՀայաստանՆախագահ

 22 նոյեմբեր 2020 թ.

—————-

 Ծանոթագրություն

  1. ԼՂ-ում պատերազմի նախաձեռնողները Թուրքիան եւ բրիտանական հատուկ ծառայություններն են, 26.10.2020 —

https://www.7or.am/am/news/view/200210/?fbclid=IwAR22pJkuWvVjTpU7AWJSyPy-MTmu_EfocCUqoEWDsyeryxdGHQRn5XX8Ay8

  1. ՄԱԿ ԱԽ հոկտեմբերի 19-ի նիստի հայտարարության նախագիծը տապալել է մշտական հինգ անդամ երկրներից մեկը: Ենթադրաբար, դա Մեծ Բրիտանիան էր, որի հատուկ ծառայության նոր ղեկավարն էլ Թուրքիայում դեսպան աշխատած եւ Էրդողանի ընկեր համարվող Ռիչարդ Մուրն է: ՄԱԿ ԱԽ նիստում պետք է կայանա՞ր խաղաղապահների տեղակայման մասին որոշումը, ինչը փաստորեն թույլ կտար բանը չհասցնել մինչեւ Շուշի:

Ինչն է ձախողվել պատերազմում հոկտեմբերի 19-ին, հասցնելով այն մինչեւ Շուշի, 14.11.2020 — https://www.lragir.am/2020/11/14/599377/

  1. Արցախի նախագահը կոչ է անում երկրներին միջազգային հակաահաբեկչական նոր կոալիցիա ձեւավորել, 6 Հոկտեմբեր, 2020 — https://armenpress.am/arm/news/1030629.html
  2. Սան Ռեմոյում Դաշնակից ուժերի Գերագույն խորհուրդը ապրիլի 26-ին որոշեց դիմել ԱՄՆ նախագահին երկու խնդրանքով. առաջին` ստանձնել Հայաստանի մանդատը, երկրորդ` իրավարար վճռով որոշել Հայաստանի եւ Թուրքիայի սահմանը:

https://www.aniarc.am/2020/04/26/bolshevik-kemalist-cooperation-part-two/

  1. Սեւրի խաղաղության պայմանագրի Հայաստանին վերաբերող հոդվածները տես, Ջոն Կիրակոսյան, Ռուբեն Սահակյան, Հայաստանը միջազգային դիվանագիտության եւ արտաքին քաղաքականության փաստաթղթերում՝ 1828-1923 թթ., «Հայաստան» հրտ., Երեւան, 1972, էջ 672:
  2. Տես, Քաղվածք № 6 Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 1-ին գումարման 7-րդ նստաշրջանի 2-րդ նիստի արձանագրությունից, 29 մայիսի 2018 թ. — http://gov-wa.info/?p=2335&lang=hy
  3. ՄԱԿ-ի ուղարկված դիմումների համառոտագրված տեքստերը տես, Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) կառավարության եւ խորհրդարանի պաշտոնական կայքերում, Դիմումներ ՄԱԿ-ին բաժնում — http://gov-wa.info/ http://parliament-wa.info/
  4. Տես, Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության իրավական — քաղաքական միասնական փաթեթ, ժողովածու՝ հայերեն, արեւմտահայերեն, ռուսերեն, ֆրանսերեն, անգլերեն, թուրքերեն լեզուներով։ Տես, Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) կառավարության եւ խորհրդարանի պաշտոնական կայքերում, Իրավական փաթեթ բաժնում — http://gov-wa.info/ http://parliament-wa.info/
  5. Տես, Մերձավոր Արեւելքի նոր քարտեզը ըստ արյունակցական կապերի եւ հավատի նմանությունների, թարգմանությունը եւ նախաբանը «Ազգ» օրաթերթի, 25.08.2006 թ.։
Категория: Армянский вопрос | Просмотров: 1250 | Добавил: admin | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
RSS
Наш-RSS
Реклама

Безлимитная связь для студентов по тарифам вдвое дешевле рыночных
Тел. +7 903 250 47 25
ИА REGNUM - Армения
NEWS.am
ЛЕНТА НОВОСТЕЙ
Поиск по сайту
Видео
Календарь
«  Ноябрь 2020  »
ПнВтСрЧтПтСбВс
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
Голосование
Самое читаемое
[09.05.2020]
75-летие ПОБЕДЫ. Вечная слава Героям! Рядовые герои Великой Победы
[22.02.2014]
Эксклюзивное интервью Председателя Парламента Западной Армении о Парламенте и задачах армянской диаспорой в вопросе международного признания
[11.07.2013]
Телеканал "Культура": «По следам тайны: Армянское нагорье. 12 тысяч лет назад»
[07.06.2013]
Декларация о формировании Национального Собрания (Парламента) Западной Армении
[14.11.2012]
ТЕЛЕГОНИЯ: Информационная память о внебрачных сексуальных отношениях и любви. Видео.
[22.10.2012]
Истинное лицо современного ислама: Жестокая казнь за принятие христианства
[03.08.2012]
Вперед Армения! ...Лох Лава... - Առա՛ջ, Հայաստան... զում, զում, զում, զում...Լոխ լավա…или «Золотая» позиция олигархов
[25.07.2012]
Откуда родом Богородица – и за что убили Корюна Нагапетяна?
[17.07.2012]
Армения – Земля Ноя (видео)
[01.07.2012]
Свободная трибуна: Наталья Соболь - «ТАИНСТВЕННЫЙ НАРОД АМАЛЕК – ВЕХИ ИСТОРИИ»
[16.06.2012]
Свободная трибуна: Наталья Соболь - «АМЯНСКИЕ ПУШКАРИ В КАЗАНИ – Дела давно минувших дней»
[27.05.2012]
БРАВО!!! Вардапет (архимадрид) Комитас об армянском происхождении европейских наций и многих тайных страницах истории и мировой цивилизации
[24.04.2012]
ВИДЕО: Массовые акции, посвященные памяти жертв геноцида армян в Западной Армении, Киликии и в Османской Империи в 1894-1923г.г. в Мец Салах
[24.04.2012]
ОБРАЩЕНИЕ участников митинга посвященного памяти жертв геноцида армян в Западной Армении, Киликии и в Османской Империи в 1894-1923г.г.
[14.04.2012]
Обращение АРМИНФОЦЕНТРА к Президенту Армении и Католикосу всех армян по поводу антиармянских и антихристианских провокаций "Луйс Ашхар"
[21.01.2012]
Цитата из книги лауреата Нобелевской премии Шмуэля Йосефа Агнона «В сердцевине морей» об амалеках и армянах
[30.11.2011]
20 лет назад была учреждена Московская армянская община: Грустный экскурс в историю; Позорная роль Гегама Халатяна в стремлении ее разрушить
[24.07.2011]
Правда об АМАЛЕКАХ. - "Амалек – колыбель цивилизации"
[23.07.2011]
Правда об АМАЛЕКАХ. - Бог дает добро на убийство - Кто такие амаликитяне и какое они имеют отношение к армянам?
[24.06.2011]
ЗВЕРИНЫЙ ОСКАЛ ЛЕВОНОВСКОЙ ОППОЗИЦИИ: Мартовские погромы 2008 года в Ереване фактически инициировала оппозиция (аудио, видео)
[16.06.2011]
Мысли в слух: 16 июня 2000 года состоялся Учредительный съезд САР
[16.06.2011]
Видео - Страница Истории Союза армян России. Учредительный съезд, 16 июня 2000г., гостиница "Президент-отель", г. Москва.
[31.05.2011]
Позор! Экономическая и политическая элиты Армении: Депутаты Парламента, руководители партий, олигархи (Фото, Имена, Фамилии и ПРОЗВИЩА)
[28.05.2011]
ПОЗОР! Даже турки не могли себе позволить сделать такое: Памятник генералу Андранику в Сочи снесли руководители местного Союза Армян России
[24.05.2011]
Иудейский Азербайджан, или Тайны истории. Записки бывшего жителя города Баку
[24.04.2011]
Заявление Президента АРМИНФОЦЕНТРА Армена Тер-Саркисяна об инициировании в Гаагском трибунале вопроса об осуждении геноцида армян
Наши партнеры
Национальный совет Западной Армении
АМШЕНКА
Ухт Арарати
Все права защищены © 2011 Сайт АрмИнфоЦентр - Главный информационный ресурс Армянской диаспоры.
При полном или частичном использовании материала ссылка (гиперссылка) на АрмИнфоЦентр обязательна, даже если мы ссылаемся на другие источники.
Мнение АрмИнфоЦентр может не совпадать с мнением авторов отдельных материалов.
АрмИнфоЦентр не несет ответственности за содержание рекламы.
Использование материалов АрмИнфоЦентр в коммерческих целях без письменного разрешения АрмИнфоЦентр не допускается
Конструктор сайтов - uCoz