Անորոշություն, վախեր, համաճարակ, տնտեսական ճգնաժամ ... այդպիսին է այսօրվա աշխարհը:
Ի՞նչ կարելի է հակադրել այս դժվարություններին:
Մասնագիտական աճ, վստահություն սեփական գիտելիքների նկատմամբ, ստեղծագործական մթնոլորտ, բարձրորակ կրթություն և մարդկային հարաբերություններ, ժամանակակից տեխնոլոգիաներ և շարունակական կապ բազմադարյա մշակույթի հետ, և հետևաբար՝ Հայ-Ռուսականհամալսարան:
Ուզում եք գալ մեզ մոտ՝ մի հապա՛ղեք: Եթե այդ մասին դեռ չեք մտածել՝ մտած՛եք այսօր: Դրա համար հարկավոր չէ փոխել քաղաքացիությունը, խախտել կարանտինը, անհանգստանալ փակ սահմանների և թռիչքների բացակայության մասին, քանի որ մեր համալսարանի համար սահմանները նշանակություն չունեն:
Բավական է անցնել կարճ առցանց հարցազրույց և ներկայացնել մեկ հիմնական առարկայի քննության արդյունքը:
Մեզ համար ամենակարևորը ձեր ցանկությունն է միանալ համալսարանական եղբայրությանը: