ARMINFOCENTER: Հայոց ցեղասպանության տարելիցից գրեթե մեկ ամիս անց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը սովորականից մարդաշատ է: Ամեն տարի մայիսի 19-ին Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակման օրվա կապակցությամբ այստեղ են այցելում նաեւ Հայաստանում բնակվող հույներն ու ասորիները, ովքեր նույնպես ցեղասպան քաղաքականության զոհ են դարձել:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների գլխավորությամբ` անմար կրակի մոտ ծաղիկներ խոնարհեցին ՀՀ-ում Հունաստանի դեսպանատան, hունական համայնքի եւ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության կառավարության եւ խորհրդարանի պաշտոնյաներ ու պատգամավորներ: