Главная » 2017»Май»9 » 09.05.2017թ. Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը հարգանքի տուրք մատուցեց Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին
21:51
09.05.2017թ. Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը հարգանքի տուրք մատուցեց Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին
ARMINFOCENTER: Եռատոնի կապակցությամբ Հաղթանակի զբոսայգի էին եկել նաև Արևմտյան Հայաստանի Հանրապետության կառավարության և խորհրդարանի պաշտոնյաներ ու պատգամավորներ՝ իրենց ընտանիքների անդամների հետ:
Կարևորելով Հայկական Հարցի լուծումը` Արևմտյան Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Փաշաբեզյանն ընդգծեց, որ ներկայիս տարածաշրջանում տեղի ունեցող փոփոխությունների ֆոնին հայ ժողովուրդն իր ներուժը պետք է կենտրոնացնի հայերին տրված բոլոր իրավունքների վերկանգնման խնդիրների վրա, ինչը կնպաստի, թե Արցախի Հանրապետության անվտանգությանը, թե Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության պահպանմանն ու հզորացմանը:
Արևմտյան Հայաստանի Հանրապետության պաշտոնական պատվիրակությունը ծաղիկներ խոնհարեց անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեց զոհվածների հիշատակը: