Меню сайта
Рубрики
АРМЕНИЯ [40]
- Республика Армения [611]
- Западная Армения [414]
- - Правовой пакет [1]
Правовой пакет Западной армении
- - Паспорт гражданина [5]
- Арцах [233]
- Амшен [28]
Амшен
- Джавахк [36]
- Нахичевань [3]
Армянская Церковь [193]
Армянский язык [12]
ДИАСПОРА [23]
- Российская община [138]
- Московская община [37]
- Европейские общины [37]
- Ближневосточная община [50]
- Американская община [26]
Геноцид [218]
Армянский вопрос [88]
- Ай Дат и АСАЛА [54]
- Фидаи и «Немезис» [16]
- Международные договора [9]
--- Московский договор [15]
Аналитика [161]
Политика [296]
Официоз [22]
- Партии [25]
Великая Победа [18]
Знаменитые армяне [67]
СМИ [49]
Мир [46]
Россия [153]
Европа [96]
США [91]
Ближний Восток [211]
Турция [352]
Азербайджан [247]
Грузия [87]
СНГ [71]
Азия и Африка [0]
Религия [108]
Энциклопедия [10]
Юриспруденция [12]
История [248]
Культура [99]
Литература [31]
Наука & образование [32]
- ИСН [17]
Происшествия [54]
Досуг [5]
- Женский клуб [58]
- Мужской клуб [8]
- Молодёжный клуб [2]
- Детский клуб [0]
- Клуб знакомств [6]
- Здоровье & спорт [68]
- Туризм [9]
- Традиции [30]
- Кулинария [5]
- Увлечения [3]
- Юмор [1]
- Музыка [20]
- Кино [19]
- TV [2]
Экономика [10]
- Банки & бизнес [14]
- Бизнес клуб [3]
- Работа & заработок [0]
Технологии [7]
Авто [3]
Справка [1]
Неопознанное [15]
ВИДЕО [302]
Видео сайта
Архив записей
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Форма входа
Главная » 2017 » Апрель » 22 » Ըստ բասկերի լեգենդների, ինչպես նաև գիտական հետազոտությունների, իրենք եկել են Հայաստանից 5000 տարի առաջ
02:16
Ըստ բասկերի լեգենդների, ինչպես նաև գիտական հետազոտությունների, իրենք եկել են Հայաստանից 5000 տարի առաջ

ARMINFOCENTER: Согласно легендам басков, а также научным исследованиям, они пришли в страну Басков 5 000 лет назад из Армении

Բասկերն այնքան հայ են, որ նույնիսկ բախտն է հայկական. ռեժիսոր Արտակ Ավդալյանը՝ բասկեր-հայեր առնչությունների մասին (ԲԱՑԱՌԻԿ)

Ձեզ ենք ներկայացնում «Արմեդիա» ՏՎԳ բացառիկ հարցազրույցը կինոռեժիսոր Արտակ Ավդալյանի հետ, ով բազմաթիվ փաստավավերագրական ֆիլմերի, հաղորդումների, տեսահոլովակների հեղինակ է:
-2010 թ. Դուք նկարահանել եք փաստագրական ֆիլմ հայերի և բասկերի նմանությունների մասին: Ինչպե՞ս ծագեց նման ֆիլմ ստեղծելու գաղափարը:

–Մինչև բասկագետ Վահան Սարգսյանին հանդիպելը ես շատ քիչ բան գիտեի բասկերի մասին: Հիշում եմ՝ պատանի հասակում մի անգամ դիտում էի Յուրի Սենկևիչի «Ճանապարհորդների ակումբ» խորհրդային տարիներին հայտնի հեռուստահաղորդումներից մեկը, որի ժամանակ ցույց տվեցին հայկական տարազի նման հագուստ հագած մի ազգի, որոնց և՛ պարը, և՛ պարեղանակը քոչարի էր հիշեցնում: Խոսքը բասկերի մասին էր:
Կինոռեժիսոր Արտակ Ավդալյան
Կինոռեժիսոր Արտակ Ավդալյան

Ես շատ զարմացած էի:
Եվ ահա շատ-շատ տարիներ անց ինձ զանգահարում է իմ շատ լավ ընկեր Դավիթ Ասլիկյանը (ով ֆինանսավորեց այդ ֆիլմը), ասում, որ նստած են բասկագետ Վահան Սարգսյանի հետ, որ հայերի ու բասկերի առնչությունների մասին ֆիլմ նկարելու գաղափար կա, և եթե դա ինձ հետաքրքրում է, ապա կարող եմ գալ: Իհարկե, դա ինձ շատ հետաքրքիր էր, մանավանդ որ արդեն փաստագրական ֆիլմեր ունեի նկարած հայերի, հայոց պատմության, իմ ազգի արմատների վերաբերյալ: Արդյունքում երեքով գնացինք Իսպանիա, Ֆրանսիա՝ Բասկերի երկիր՝ տեղում նկարահանումներ անելու: Վահանն արդեն բազմիցս եղել էր այնտեղ, ուսումնասիրություններ էր կատարում, բասկերենից հայերեն, հայերենից բասկերեն գրքեր թարգմանում հենց Բասկերի երկրի ֆինանսավորմամբ:

–Բասկերի երկրում ո՞րն էր Ձեր առաջին տպավորությունը:

Ես աշխարհի բազմաթիվ երկրներում եմ եղել, բայց այսպիսի մաքուր, քաղաքակիրթ մարդկանց դեռ չէի հանդիպել: Նույնիսկ Ֆրանսիայի և Իսպանիայի մյուս շրջաններում մարդիկ այդքան մաքուր, քաղաքակիրթ, ջերմ, բարեհաճ չէին, ինչքան այստեղ: Մենք ականատես եղանք ազգային երգի-պարի մի մեծ տոնախմբության, այնտեղ նաև ուժային մրցումներ էին անցկացվում (մեծ քարեր, գերաններ էին գլորում): Այնտեղ հատուկ մարդիկ կային՝ ձեռքներին աղբամաններ, որոնք հետևում էին մաքրությանը:

Բայց նրանք անգործ էին, որովհետև ոչ ոք գետնին աղբ չէր նետում: Նույնիսկ ես տեսա, թե ինչպես պապն իր մոտ երեքամյա թոռնիկին ցույց տվեց աղբամանը, որ նա գնա և կոնֆետի թուղթը այնտեղ գցի: Ոչ թե թուղթը ձեռքից վերցրեց պապը, այլ երեխային աղբամանի տեղը ցույց տվեց:

Իրոք, արտաքուստ նրանք շատ նման են հայերին: Ինչպես ասացի, ես շատ եմ ճամփորդել և միշտ էլ տարբեր ազգերի մեջ կարողացել եմ ենթագիտակցորեն, թե այլ կերպ (գենետիկ կանչով) զգալ, որ դիմացից հայ է գալիս: Բասկերի երկրում էր, որ ասում էի՝ սա հայ է, ասում էին՝ ո՛չ, բասկ է:

Նրանք իրոք հայի են նման՝ մարդաբանությամբ, աչքերի արտահայտությամբ, խոսելաձևով, շարժումներով, քայլվածքով և այլն: Այնքան հայ են, որ նույնիսկ բախտն է հայկական: Օրինակ՝ մեծ, հզոր Հայաստանից մնացել է 30,000 քառ.կմ, նույնն էլ Բասկերի հզոր երկրից մնացել է 30,000 քառ.կմ:

Բասկերն իրենց երկրում 3 մլն են, իսկ սփյուռքը՝ մոտ 20 մլն, որոնք հիմնականում ապրում են Կենտրոնական և Հարավային Ամերիկայում, որտեղ բանկային համակարգը բասկերի ձեռքում է:

– Իսկ ինչպիսի՞ն է լեզուն: Հայերենին նմա՞ն է:

–Լեզվի մեջ շատ ընդհանրություններ կան, նույնիսկ այն աստիճան, որ փոխադարձ հասկանալի էր: Օրինակ՝ կտրտել, ճմրթել, հուռթի, որդի, քար, սար, Հայա: Նույն տեղանուններն ունեն՝ Արալեռ (նրանք ասում են՝ սա Արարատ լեռան պատվին է), որի ստորոտով հոսում է Արաքս գետը, Դեբեդ, Եփրատ, Ուրմիա, «ոսկի»-ով շատ տեղանուններ ունեն: Իրենք իրենց ոչ թե «բասկ» են անվանում, այլ «էուսկալտու», «էուսկ»-ը դա «ոսկի»-ն է, «կալտու»-ն՝ «կալարած», «ունեցող»: Մենք ասում ենք՝ «դաշտավայր», իրենք ասում են՝ «ծավալատեղիա», լրիվ հասկանալի է, չէ՞: Նրանք ունեն հայերենի բոլոր հնչյունները, բայց այբուբենը լատինատառ է: Բայերի հոլովումը հայերենի նման է, նրանց մոտ էլ է «չ»-ն ժխտական մասնիկ, «ք»-ն հոգնակին արտահայտելու համար է: Ըստ բասկերի լեգենդների, ինչպես նաև գիտական հետազոտությունների, իրենք եկել են Հայաստանից 5000 տարի առաջ:

Իսկ ինչո՞ւ մինչև հիմա մարդիկ «Բասկեր և հայեր» ֆիլմից տեղյակ չեն, ինչո՞ւ այն չի հեռարձակվել, չնայած 2010-ից պատրաստ է:

Այո՛, ցավոք, ինչ-ինչ պատճառներով շատ քիչ մարդ է դիտել այս 40-րոպեանոց վավերագրական ֆիլմը: Մի քանի տարի առաջ մահացավ Վահան Սարգսյանը, իսկ պրոդյուսերն էլ որոշ խնդիրներ ունի:

Միգուցե Վահան Սարգսյանի հիշատակին այդ ֆիլմը հեռարձակվի՞ մոտ ժամանակներս:

Ես միայն ուրախ կլինեմ, քանի որ ահռելի աշխատանք է կատարվել, և ֆիլմն իր մեջ պարունակում է բավականին հետաքրքիր տեղեկատվություն, ինչն իրոք կարևոր և ուրախալի է մեզ՝ հայերիս համար:

Իսկ այժմ ինչի՞ վրա եք աշխատում:

Աշխատում եմ Ուրարտուի մասին շատ մեծ փաստագրական ֆիլմի վրա պատմաբան Արտակ Մովսիսյանի հետ, ում հետ արդեն մի շարք պատմական ֆիլմեր ենք պատրաստել՝ «Ժայռապատկերներից մինչև այբուբեն», «Երևան՝ Հռոմից հին մայրաքաղաք»: Փորձում ենք ամբողջ աշխարհին և առաջին հերթին մեզ ապացուցել, որ Ուրարտուն հայկական թագավորություն էր: Ուրարտու բառը սխալ է թարգմանվում: Չէ՞ որ սեպագրերը ձայնավոր չեն ունեցել, իսկ միայն բաղաձայնով գրված է՝ «րրտ», որ կարդացվում է «Արարատ»:

Դուք նաև մտադիր եք Մաշտոցի մասին ֆիլմ նկարահանել:

Մի քանի տարի գրել եմ սցենար Մաշտոցի և գրերի գյուտի մասին, արդեն կատարվել է դերասանների մի զգալի մասի, տեղանքի 60-70%-ի ընտրությունը, պատրաստվել են զգեստները: Արդեն պատրաստ էինք նկարահանումների, սակայն խոստացված ֆինանսներն ուշացնելու պատճառով նկարահանումները սառեցված են: Շատ ցավալի է, որ նման կարևոր ֆիլմի նկարահանման համար ֆինանսներ հայթայթելը շատ բարդ է, իսկ ինչ-որ անհասկանալի կատակերգությունները լուրջ ֆինանսավորում են գտնում առանց դժվարության:

Մանավանդ որ մինչև հիմա մենք Մաշտոցի մասին ֆիլմ չունենք, մինչդեռ այբուբենի վերականգնումը մեր ժողովրդի համար ամենակարևոր պատմական փաստերից է:

Մեր ֆիլմը ոչ միայն տառերի գյուտի, հայկական այբուբենի վերականգնման մասին է: Ֆիլմի գերխնդիրն է՝ երբ երկրի աշխարհիկ առաջնորդը՝ թագավորը, հոգևոր առաջնորդը՝ կաթողիկոսը և մտավորականն ու զինվորականը (ի դեպ, Մաշտոցը, մինչև հոգևորական դառնալը շատ հայտնի զինվորական է եղել) լծվում են մի ազգապահպան գործի (ազգին վերադարձնել գրավոր հայերենը), միավորվում են, չլուծվող հարց չի լինում: Հիմա էլ, եթե ազգի առջև դրվեն լուրջ խնդիրներ, անպայման հարկավոր է այս երեք ուժերի միասնությունը:

Ես ո՛չ լավատես եմ, ո՛չ էլ հոռետես, բայց համոզված եմ, որ գալու է մի օր, երբ այն ազգապահպան գաղափարներն ու ծրագրերը, որոնք ես և իմ նմանները տարիների ընթացքում մշակել ենք, կիրականացվեն, իսկ առանց բարերարների մենք ոչինչ անել չենք կարող: Հուսով եմ, մի գեղեցիկ օր մեր կողքին կհայտնվեն այնպիսի մարդիկ, ովքեր կհասկանան, որ Մաշտոցի մասին ֆիլմը կարևոր է, և իրենց աջակցությունը կառաջարկեն՝ նման նախագիծն առաջ տանելու համար:

Նաիրա Մկրտչյան

www.magaghat.am

Перепчатано в Lousavor Avedis

Категория: История | Просмотров: 1518 | Добавил: admin | Теги: Карабах Арцах Кавказ, АрмИнфоЦентр ARMINFOCENTER, Парламент Зап. Армении, США Европа, Армения Ереван, Церковь Амшенка, Диаспора Геноцид, россия, Баски Турция | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
RSS
Наш-RSS
Реклама

Безлимитная связь для студентов по тарифам вдвое дешевле рыночных
Тел. +7 903 250 47 25
ИА REGNUM - Армения
NEWS.am
ЛЕНТА НОВОСТЕЙ
Поиск по сайту
Видео
Календарь
«  Апрель 2017  »
ПнВтСрЧтПтСбВс
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Голосование
Самое читаемое
[09.05.2020]
75-летие ПОБЕДЫ. Вечная слава Героям! Рядовые герои Великой Победы
[22.02.2014]
Эксклюзивное интервью Председателя Парламента Западной Армении о Парламенте и задачах армянской диаспорой в вопросе международного признания
[11.07.2013]
Телеканал "Культура": «По следам тайны: Армянское нагорье. 12 тысяч лет назад»
[07.06.2013]
Декларация о формировании Национального Собрания (Парламента) Западной Армении
[14.11.2012]
ТЕЛЕГОНИЯ: Информационная память о внебрачных сексуальных отношениях и любви. Видео.
[22.10.2012]
Истинное лицо современного ислама: Жестокая казнь за принятие христианства
[03.08.2012]
Вперед Армения! ...Лох Лава... - Առա՛ջ, Հայաստան... զում, զում, զում, զում...Լոխ լավա…или «Золотая» позиция олигархов
[25.07.2012]
Откуда родом Богородица – и за что убили Корюна Нагапетяна?
[17.07.2012]
Армения – Земля Ноя (видео)
[01.07.2012]
Свободная трибуна: Наталья Соболь - «ТАИНСТВЕННЫЙ НАРОД АМАЛЕК – ВЕХИ ИСТОРИИ»
[16.06.2012]
Свободная трибуна: Наталья Соболь - «АМЯНСКИЕ ПУШКАРИ В КАЗАНИ – Дела давно минувших дней»
[27.05.2012]
БРАВО!!! Вардапет (архимадрид) Комитас об армянском происхождении европейских наций и многих тайных страницах истории и мировой цивилизации
[24.04.2012]
ВИДЕО: Массовые акции, посвященные памяти жертв геноцида армян в Западной Армении, Киликии и в Османской Империи в 1894-1923г.г. в Мец Салах
[24.04.2012]
ОБРАЩЕНИЕ участников митинга посвященного памяти жертв геноцида армян в Западной Армении, Киликии и в Османской Империи в 1894-1923г.г.
[14.04.2012]
Обращение АРМИНФОЦЕНТРА к Президенту Армении и Католикосу всех армян по поводу антиармянских и антихристианских провокаций "Луйс Ашхар"
[21.01.2012]
Цитата из книги лауреата Нобелевской премии Шмуэля Йосефа Агнона «В сердцевине морей» об амалеках и армянах
[30.11.2011]
20 лет назад была учреждена Московская армянская община: Грустный экскурс в историю; Позорная роль Гегама Халатяна в стремлении ее разрушить
[24.07.2011]
Правда об АМАЛЕКАХ. - "Амалек – колыбель цивилизации"
[23.07.2011]
Правда об АМАЛЕКАХ. - Бог дает добро на убийство - Кто такие амаликитяне и какое они имеют отношение к армянам?
[24.06.2011]
ЗВЕРИНЫЙ ОСКАЛ ЛЕВОНОВСКОЙ ОППОЗИЦИИ: Мартовские погромы 2008 года в Ереване фактически инициировала оппозиция (аудио, видео)
[16.06.2011]
Мысли в слух: 16 июня 2000 года состоялся Учредительный съезд САР
[16.06.2011]
Видео - Страница Истории Союза армян России. Учредительный съезд, 16 июня 2000г., гостиница "Президент-отель", г. Москва.
[31.05.2011]
Позор! Экономическая и политическая элиты Армении: Депутаты Парламента, руководители партий, олигархи (Фото, Имена, Фамилии и ПРОЗВИЩА)
[28.05.2011]
ПОЗОР! Даже турки не могли себе позволить сделать такое: Памятник генералу Андранику в Сочи снесли руководители местного Союза Армян России
[24.05.2011]
Иудейский Азербайджан, или Тайны истории. Записки бывшего жителя города Баку
[24.04.2011]
Заявление Президента АРМИНФОЦЕНТРА Армена Тер-Саркисяна об инициировании в Гаагском трибунале вопроса об осуждении геноцида армян
Наши партнеры
Национальный совет Западной Армении
АМШЕНКА
Ухт Арарати
Все права защищены © 2011 Сайт АрмИнфоЦентр - Главный информационный ресурс Армянской диаспоры.
При полном или частичном использовании материала ссылка (гиперссылка) на АрмИнфоЦентр обязательна, даже если мы ссылаемся на другие источники.
Мнение АрмИнфоЦентр может не совпадать с мнением авторов отдельных материалов.
АрмИнфоЦентр не несет ответственности за содержание рекламы.
Использование материалов АрмИнфоЦентр в коммерческих целях без письменного разрешения АрмИнфоЦентр не допускается
Конструктор сайтов - uCoz