Меню сайта
Рубрики
АРМЕНИЯ [40]
- Республика Армения [611]
- Западная Армения [414]
- - Правовой пакет [1]
Правовой пакет Западной армении
- - Паспорт гражданина [5]
- Арцах [233]
- Амшен [28]
Амшен
- Джавахк [36]
- Нахичевань [3]
Армянская Церковь [193]
Армянский язык [12]
ДИАСПОРА [23]
- Российская община [138]
- Московская община [37]
- Европейские общины [37]
- Ближневосточная община [50]
- Американская община [26]
Геноцид [218]
Армянский вопрос [88]
- Ай Дат и АСАЛА [54]
- Фидаи и «Немезис» [16]
- Международные договора [9]
--- Московский договор [15]
Аналитика [161]
Политика [296]
Официоз [22]
- Партии [25]
Великая Победа [18]
Знаменитые армяне [67]
СМИ [49]
Мир [46]
Россия [153]
Европа [96]
США [91]
Ближний Восток [211]
Турция [352]
Азербайджан [247]
Грузия [87]
СНГ [71]
Азия и Африка [0]
Религия [108]
Энциклопедия [10]
Юриспруденция [12]
История [248]
Культура [99]
Литература [31]
Наука & образование [32]
- ИСН [17]
Происшествия [54]
Досуг [5]
- Женский клуб [58]
- Мужской клуб [8]
- Молодёжный клуб [2]
- Детский клуб [0]
- Клуб знакомств [6]
- Здоровье & спорт [68]
- Туризм [9]
- Традиции [30]
- Кулинария [5]
- Увлечения [3]
- Юмор [1]
- Музыка [20]
- Кино [19]
- TV [2]
Экономика [10]
- Банки & бизнес [14]
- Бизнес клуб [3]
- Работа & заработок [0]
Технологии [7]
Авто [3]
Справка [1]
Неопознанное [15]
ВИДЕО [302]
Видео сайта
Архив записей
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Форма входа
Главная » 2016 » Ноябрь » 22 » Արմեն Տեր-Սարգսյան. «Հայկական Հարցը եւ Թուրքիայի նեոօսմանական քաղաքականությունը, մարտահրավերներ եւ սպառնալիքներ»
10:15
Արմեն Տեր-Սարգսյան. «Հայկական Հարցը եւ Թուրքիայի նեոօսմանական քաղաքականությունը, մարտահրավերներ եւ սպառնալիքներ»

ARMINFOCENTER: Армен Тер-Саркисян: «Армянский Вопрос и неоосманская политика Турции: вызовы и угрозы»

Թուրքիայի Հանրապետության վարած ներկայի նեոօսմանական քաղաքականությունը, ըստ էության, Օսմանյան Կայսրության եւ Թուրքիայի Հանրապետության 1894-1923 թթ. վարած քաղաքականության կրկնությունն է եւ դրանով իսկ սպառնալիքներ ու մարտահրավերներ պարունակող խիստ վտանգավոր քաղաքականություն Թուրքիայի Հանրապետության մեջ ապրող ժողովուրդների եւ մերձավորարեւելյան տարածաշրջանի երկրների ու ժողովուրդների համար: 

Օսմանյան կայսրությունը պատմության մեջ հայտնի է որպես ժողովուրդների հանրաբանտ: Դրանով իսկ Օսմանյան կայսրությունը հարյուրամյակներ շարունակ արգելափակեց կայսրության տարածքում ապրող ժողովուրդների ազատության եւ քաղաքակրթական զարգացման հնարավորությունն ու բնական իրավունքը: Սակայն իրավիճակը շատ ավելի սրվեց ու վատթարացավ, երբ 19-րդ դարի առաջին կեսից կայսրությունը որդեգրեց սկզբում պանօսմանիզմի, ապա 1873-74 թթ.-ից նաեւ պանթուրքիզմի քաղաքականությունը: 

Դա հանգեցրեց կայսրության մեջ ապրող ժողովուրդների, առաջին հերթին քրիստոնյաների, ցեղասպանությանն ու բռնագաղթին: 1916-1923 թթ. ցեղասպանության ու բռնագաղթի ենթարկվեցին հույները, 1914-1923 թթ. ասորիները, իսկ ամբողջ 1894-1923 թթ. ընթացքում՝ հայերը: Ավելի քան 30 տարի տեւած եւ 19-րդ դարի վերջը ու 20-րդ դարի սկիզբը ընդգրկած մեծագույն հանցագործության հետեւանքում, որ իրականացրին թուրքական երեք իրար հաջորդող կառավարություններ՝ սուլթանական, երիտթուրքական, քեմալական, հազարամյակներ շարունակ Բնօրրան Հայրենիքում՝ Հայկական Լեռնաշխարհում ապրող ավելի քան 1.5 միլիոն հայեր ցեղասպանության ենթարկվեցին, նույնքան էլ բռնագաղթի ու աքսորի, հարյուրհազարավորներ, այդ թվում՝ կանայք ու երեխաներ, բռնի մահմեդականացման: 

Հայերի ցեղասպանությունը առաջինը դատապարտեցին Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Ռուսաստանը 1915 թ. մայիսի 24-ին այն որակելով, որպես «Հանցագործություն՝ մարդկայնության դեմ», տեղեկացնելով, որ դրա «կազմակերպիչներն ու իրականացնողները ենթակա են լինելու քրեական պատասխանատվության»: Հետագայում աշխարհի առաջադեմ շատ պետություններ ճանաչեցին ու դատապարտեցին թուրքական իշխանությունների հրեշավոր հանցագործությունները: Ճանաչման ու դատապարտման այդ գործընթացը շարունակվում եւ այսօր: Հատկանշական է, որ նույնիսկ թուրքական պետությունը Կոստանդնուպոլսի ռազմական հատուկ ատյանում 1919-20 թթ. իրականացրեց երիտթուրքական կառավարության պարագլուխների դատավարությունը, նրանցից շատերի համար մահվան դատավճիռներ արձակելով:

Եթե 19-րդ դարի վերջին ծնունդ առավ Հայկական Հարցը, ապա հայկական իրավունքների հարցում, այդ թվում՝ Հայաստան պետության (նկատի առնելով միացյալ Հայաստանը՝ արեւմտյան եւ արեւելյան) վերաբերյալ որոշումները կայացվեցին 20-րդ դարի սկզբին՝ 1918-1920 թթ.:

Հիշենք դրանք: 
- 1918 թ. հունվարի 11-ին Ռուսաստանի Կառավարությունը ընդունեց «Թուրքահայաստանի մասին» Դեկրետը («Արեւմտյան Հայաստանի մասին»), 
- 1920 թ. հունվարի 19-ին, Փարիզի Վեհաժողովի ժամանակ, Դաշնակից Տերությունների Գերագույն Խորհուրդը դե ֆակտո (de facto) ճանաչեց Հայաստան պետության անկախությունը, 
- 1920 թ. մայիս 11-ին Դաշնակից Տերությունների Գերագույն Խորհուրդը դե յուրե (de jure) ճամաչեց Հայաստան պետության անկախությունը, 
- 1920 թ. օգոստոսի 10-ին կնքվեց Սեւրի խաղաղության պայմանագիրը, որի 88-93-րդ հոդվածները վերաբերում են Հայաստանին, 
- 1920 թ. նոյեմբերի 22-ին ԱՄՆ 28-րդ Նախագահ Վուդրո Վիլսոնը կայացրեց Իրավարար վճիռ Հայաստանի եւ Թուրքիայի սահմանի վերաբերյալ: 

Ներկայի Թուրքիայի Հանրապետության իշխանությունները ոչ միայն շարունակում են Հայերի ցեղասպանության ժխտողականության քաղաքականություն վարել, ոչ միայն մերժում են ճանաչել հայերին ու Հայաստան պետությանը 1918-1920 թթ. ընթացքում տրված իրավունքները, այլեւ կրկին որդեգրելով ու շարունակելով նախորդ թուրքական կառավարությունների պանօսմանիզմի ու պանթուրքիզմի քաղաքականությունը՝ նոր սպառնալիքներ ու մարտահրավերներ են ստեղծում հանրապետության մեջ եւ, դրանից դուրս, տարածաշրջանում ապրող ժողովուրդների ու պետությունների համար: 

Թուրքիայի Հանրապետության նեոօսմանական քաղաքականության սպառնալիքն ամբողջությամբ ի հայտ եկավ Մերձավոր Արեւելքում` Իրաքի ու Սիրիայի պատերազմների ժամանակ, երբ հանրապետության իշխանությունը սկսեց բացահայտ աջակցել սիրիական ընդդիմությանը, այդ թվում՝ ծայրահեղ ընդդիմադիր խմբավորումներին: Դրանք հանգեցրին Սիրիայի հյուսիսային տարածքներ ներխուժման, Հալեպում հումանիտար աղետի բռնկման, բռնի տեղահանվածների հարցով Եվրոպային ահաբեկելու գործողություններում: 

Եւ միանգամայն ճիշտ նշեց Ռուսաստանի Նախագահ Վլադիմիր Պուտինը, երբ 24 նոյեմբեր 2015 թ.-ին Սիրիայում ռուսական ռազմատիեզերական ուժերի ռմբակոծիչ ՍՈՒ-24-ի խոցումը Թուրքիայի կողմից՝ որակեց որպես «...հարված թիկունքից, որ մեզ հասցրին ահաբեկիչների աջակիցները»: 

Հատկանշական է, որ 9 նոյեմբեր 2016 թ.-ին Եվրահանձնաժողովն իր տարեկան զեկույցում Թուրքիային մեղադրել է այն բանում, որ այդ երկրում տարածվում են հայտարարություններ, որոնք ատելություն են սերմանում հայերի նկատմամբ, հրապարակվում են ելույթներ ու սպառնալիքներ, ուղղված բնիկ ժողովուրդների, ազգային եւ կրոնական փոքրամասնությունների դեմ: Առանձին շեշտված է, որ «Թուրքիայի իշխանությունները շարունակում են կոշտ արձագանքել Հայերի ցեղասպանության ճանաչման փաստերին այս կամ այն երկրում»: Եվրահանձնաժողովը Թուրքիային նաեւ մեղադրել է Լեռնային Ղարաբաղում 2016 թ-ին ապրիլյան չորսորյա պատերազմում Ադրբեջանին բացահայտորեն աջակցելու մեջ: Եւ «այս ամենը խորը մտահոգություններ է առաջացնում», - ասված է զեկույցում:

Ինչպես նաեւ, Արցախյան պատերազմի օրերին, որտեղ Թուրքիայի Հանրապետության ներկայի ղեկավարությունը փորձելով շեղել համաշխարհային հանրության ուշադրությունը իր իրական նպատակներից ու գործողություններից, ինչպես նաեւ անխուսափելի պատասխանատվությունից, ձգտում էր Ադրբեջանի Հանրապետության կողմից սանձազերված ապրիլյան չորսօրյա ագրեսիայի միջոցով այդ խնդիրները մոռացության տալ ու փոխանցել ՀՀ-ի եւ Արցախի սահմաններ: Ավելորդ է ասել, որ դրանք չեն հաջողվի իրականացնել եւ ամեն ինչ կավարտվի այնտեղ, որտեղ սկսվել է, այդ թվում Արեւմտյան Հայաստանում՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության հաստատմամբ: 

Մինչդեռ պետք չէ մոռանալ, որ 1920 թ. կնքված Սեւրի խաղաղության պայմանագիրը, ըստ էության, խաղաղության պայմանագիր է եւ դա վավերացնելու, դրա բոլոր որոշումները հարգելու եւ իրականացնելու միջոցով է հնարավոր Մերձավոր Արեւելքում հաստատել կայուն խաղաղություն ու իրական համագործակցություն: 

Սեւրի խաղաղության պայմանագրի առաքելությունը տարածաշրջանի համար ավարտված չէ: Հայերի, ասորիների, հույների, ալեվիների, արաբների, քրդերի ու նույնիսկ թուրքերի իրավունքները հարգելով եւ դրանք իրականացնելով է հնարավոր տարածաշրջանում հասնել իրական արդարության ու խաղաղ գոյակցության: 

Ուստի, տարածաշրջանում ապրող բոլոր ժողովուրդների ապրելու, զարգանալու եւ ապագա ունենալու իրավունքի իրականացման միջոցով է միայն հնարավոր իրականացնել այնքան սպասված խաղաղություն եւ խաղաղ համակեցություն տարածաշրջանում, այդ թվում՝ հայերին եւ Հայաստան պետությանը վերաբերող Սեւրի խաղաղության պայմանագրի հոդվածները եւ Վիլսոնյան Իրավարար վճիռը կյանքի կոչելու միջոցով: 

Այլ ճանապարհներ, այդ թվում՝ նեոօսմանիզմի քաղաքականության շարունակումը Թուրքիայի Հանրապետության կողմից խիստ վտանգավոր սպառնալիքներ ու մարտահրավերներ է պարունակում տարածաշրջանում ապրող բոլոր ժողովուրդների համար: 

Դեռեւս ունենք հնարավորություն խուսափելու դրանից, ունենք հնարավորություն հարգելու միմյանց իրավունքները եւ խաղաղ ճանապարհով կյանքի կոչելու դրանք: Շտապենք, այլապես վաղը ուշ է լինելու: Մենք հավատում ենք, որ այս դեպքում առողջ բանականությունն ու բարի կամքն են հաղթելու: 

Արմեն Տեր-Սարգսյան`
Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Նախագահ

 (Հատուկ զեկույց Մերձավոր Արեւելքի հարցով «REGNUM» Ռուսաստանի դաշնային լրատվական գործակալություն կազմակերպած «Թուրքիայի վարած ներկայի նեոօսմանական քաղաքականությունը` մարտահրավերներ ու սպառնալիքներ» անվանումով միջազգային կոնֆերանսում՝ Ռուսաստանի, Հայաստանի Հանրապետության, Սիրիայի, Իրանի, Թուրքիայի, Իրաքի եւ Իսրայելի ճանաչված քաղաքագետների եւ փորձագետների մասնակցությամբ, 17.11.2016 թ.:)

--------------
Թարգմանությունը ռուսերենից՝ «Նոյյան Տապան» Լրատվական գործակալության

Լուսանկարը - Անուշավան Շախնազարով @ IA ARMINFOCENTER

Категория: Политика | Просмотров: 1649 | Добавил: admin | Теги: Армен Тер-Саркисян, АрмИнфоЦентр ARMINFOCENTER, Карабах Регнум, Сирия, Амшенка, Армения Ереван, церковь, Диаспора Геноцид, россия, Турция | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
RSS
Наш-RSS
Реклама

Безлимитная связь для студентов по тарифам вдвое дешевле рыночных
Тел. +7 903 250 47 25
ИА REGNUM - Армения
NEWS.am
ЛЕНТА НОВОСТЕЙ
Поиск по сайту
Видео
Календарь
«  Ноябрь 2016  »
ПнВтСрЧтПтСбВс
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930
Голосование
Самое читаемое
[09.05.2020]
75-летие ПОБЕДЫ. Вечная слава Героям! Рядовые герои Великой Победы
[22.02.2014]
Эксклюзивное интервью Председателя Парламента Западной Армении о Парламенте и задачах армянской диаспорой в вопросе международного признания
[11.07.2013]
Телеканал "Культура": «По следам тайны: Армянское нагорье. 12 тысяч лет назад»
[07.06.2013]
Декларация о формировании Национального Собрания (Парламента) Западной Армении
[14.11.2012]
ТЕЛЕГОНИЯ: Информационная память о внебрачных сексуальных отношениях и любви. Видео.
[22.10.2012]
Истинное лицо современного ислама: Жестокая казнь за принятие христианства
[03.08.2012]
Вперед Армения! ...Лох Лава... - Առա՛ջ, Հայաստան... զում, զում, զում, զում...Լոխ լավա…или «Золотая» позиция олигархов
[25.07.2012]
Откуда родом Богородица – и за что убили Корюна Нагапетяна?
[17.07.2012]
Армения – Земля Ноя (видео)
[01.07.2012]
Свободная трибуна: Наталья Соболь - «ТАИНСТВЕННЫЙ НАРОД АМАЛЕК – ВЕХИ ИСТОРИИ»
[16.06.2012]
Свободная трибуна: Наталья Соболь - «АМЯНСКИЕ ПУШКАРИ В КАЗАНИ – Дела давно минувших дней»
[27.05.2012]
БРАВО!!! Вардапет (архимадрид) Комитас об армянском происхождении европейских наций и многих тайных страницах истории и мировой цивилизации
[24.04.2012]
ВИДЕО: Массовые акции, посвященные памяти жертв геноцида армян в Западной Армении, Киликии и в Османской Империи в 1894-1923г.г. в Мец Салах
[24.04.2012]
ОБРАЩЕНИЕ участников митинга посвященного памяти жертв геноцида армян в Западной Армении, Киликии и в Османской Империи в 1894-1923г.г.
[14.04.2012]
Обращение АРМИНФОЦЕНТРА к Президенту Армении и Католикосу всех армян по поводу антиармянских и антихристианских провокаций "Луйс Ашхар"
[21.01.2012]
Цитата из книги лауреата Нобелевской премии Шмуэля Йосефа Агнона «В сердцевине морей» об амалеках и армянах
[30.11.2011]
20 лет назад была учреждена Московская армянская община: Грустный экскурс в историю; Позорная роль Гегама Халатяна в стремлении ее разрушить
[24.07.2011]
Правда об АМАЛЕКАХ. - "Амалек – колыбель цивилизации"
[23.07.2011]
Правда об АМАЛЕКАХ. - Бог дает добро на убийство - Кто такие амаликитяне и какое они имеют отношение к армянам?
[24.06.2011]
ЗВЕРИНЫЙ ОСКАЛ ЛЕВОНОВСКОЙ ОППОЗИЦИИ: Мартовские погромы 2008 года в Ереване фактически инициировала оппозиция (аудио, видео)
[16.06.2011]
Мысли в слух: 16 июня 2000 года состоялся Учредительный съезд САР
[16.06.2011]
Видео - Страница Истории Союза армян России. Учредительный съезд, 16 июня 2000г., гостиница "Президент-отель", г. Москва.
[31.05.2011]
Позор! Экономическая и политическая элиты Армении: Депутаты Парламента, руководители партий, олигархи (Фото, Имена, Фамилии и ПРОЗВИЩА)
[28.05.2011]
ПОЗОР! Даже турки не могли себе позволить сделать такое: Памятник генералу Андранику в Сочи снесли руководители местного Союза Армян России
[24.05.2011]
Иудейский Азербайджан, или Тайны истории. Записки бывшего жителя города Баку
[24.04.2011]
Заявление Президента АРМИНФОЦЕНТРА Армена Тер-Саркисяна об инициировании в Гаагском трибунале вопроса об осуждении геноцида армян
Наши партнеры
Национальный совет Западной Армении
АМШЕНКА
Ухт Арарати
Все права защищены © 2011 Сайт АрмИнфоЦентр - Главный информационный ресурс Армянской диаспоры.
При полном или частичном использовании материала ссылка (гиперссылка) на АрмИнфоЦентр обязательна, даже если мы ссылаемся на другие источники.
Мнение АрмИнфоЦентр может не совпадать с мнением авторов отдельных материалов.
АрмИнфоЦентр не несет ответственности за содержание рекламы.
Использование материалов АрмИнфоЦентр в коммерческих целях без письменного разрешения АрмИнфоЦентр не допускается
Конструктор сайтов - uCoz