Меню сайта
Рубрики
АРМЕНИЯ [40]
- Республика Армения [611]
- Западная Армения [414]
- - Правовой пакет [1]
Правовой пакет Западной армении
- - Паспорт гражданина [5]
- Арцах [233]
- Амшен [28]
Амшен
- Джавахк [36]
- Нахичевань [3]
Армянская Церковь [193]
Армянский язык [12]
ДИАСПОРА [23]
- Российская община [138]
- Московская община [37]
- Европейские общины [37]
- Ближневосточная община [50]
- Американская община [26]
Геноцид [218]
Армянский вопрос [88]
- Ай Дат и АСАЛА [54]
- Фидаи и «Немезис» [16]
- Международные договора [9]
--- Московский договор [15]
Аналитика [161]
Политика [296]
Официоз [22]
- Партии [25]
Великая Победа [18]
Знаменитые армяне [67]
СМИ [49]
Мир [46]
Россия [153]
Европа [96]
США [91]
Ближний Восток [211]
Турция [352]
Азербайджан [247]
Грузия [87]
СНГ [71]
Азия и Африка [0]
Религия [108]
Энциклопедия [10]
Юриспруденция [12]
История [248]
Культура [99]
Литература [31]
Наука & образование [32]
- ИСН [17]
Происшествия [54]
Досуг [5]
- Женский клуб [58]
- Мужской клуб [8]
- Молодёжный клуб [2]
- Детский клуб [0]
- Клуб знакомств [6]
- Здоровье & спорт [68]
- Туризм [9]
- Традиции [30]
- Кулинария [5]
- Увлечения [3]
- Юмор [1]
- Музыка [20]
- Кино [19]
- TV [2]
Экономика [10]
- Банки & бизнес [14]
- Бизнес клуб [3]
- Работа & заработок [0]
Технологии [7]
Авто [3]
Справка [1]
Неопознанное [15]
ВИДЕО [302]
Видео сайта
Архив записей
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Форма входа
Главная » 2016 » Сентябрь » 26 » Մեր ազգային խորհրդանիշները` արևմտյան կեղծ-հայագիտության հարվածի տակ (քաղաքագետներ - Արմեն Այվազյան, Գրիգորի Ավթանդիլով, Ռազմիկ Փանոսյան)
10:00
Մեր ազգային խորհրդանիշները` արևմտյան կեղծ-հայագիտության հարվածի տակ (քաղաքագետներ - Արմեն Այվազյան, Գրիգորի Ավթանդիլով, Ռազմիկ Փանոսյան)


АРМИНФОЦЕНТР: Наши национальные символы под ударом западных псевдо-исследований (интервью с политологами: Армен Айвазян, Григорий Автандилов, Размик Паносян)

Պարոն Այվազյան, մայիսին Երևանում անցկացվեց մի գիտաժողով, որ շատ խոստումնալի վերտառություն ուներ՝ «Պատմություն և մշակույթ. ընդդեմ կեղծիքի և ոտնձգության»: Ասում եմ խոստումնալի՝ նկատի ունենալով սպասվող արդյունքները, առաջին հերթին հայ ժողովրդի պատմության կեղծարարությանը հակահարված տալը: Թեև դուք այդ գիտաժողովին հրավիրված չեք եղել՝ խնդրում եմ ասեք՝ նման հակահարված տրվե՞ց և արդյո՞ք մենք այդ ճակատում ձեռքբերումներ ունենք:

- Անչափ ուրախ կլինեի, եթե հատկապես Հայաստանում հայոց պատմության և մշակույթի՝ միջազգային մակարդակով իրականացվող կեղծարարության դեմ մղվեր պետական հովանավորություն ունեցող համակարգված պայքար:

Ցավոք՝ այդպիսի բան գոյություն չունի:

Ավելին՝ մեր պատմության կեղծարարներն այսօր դեսանտով իջեցվում են Հայաստանի Հանրապետություն և անգամ ճակատային գծում գտնվող Արցախ:

Արևմտյան կեղծ տեսակետները, թե հայերը բնիկ չեն, մեր պատմության ոսկեդարի սկզբնաղբյուրներն արժանահավատ չեն, հայերն իրենց հայրենիքում մեծամասնություն չեն կազմել, հայկական ինքնությունը շատ ուշ է ձևավորվել, մեր հին և միջնադարյան պետությունները եղել են ընդամենը խաղալիք՝ հզորների ձեռքին և այլն, բազմիցս քննադատության են արժանացել, ինքս այդ մասին շատ եմ գրել, այդ թվում երկու գիրք եմ հրապարակել (առաջինը՝ «Հայաստանի պատմության լուսաբանումը ամերիկյան պատմագրության մեջ. Քննական տեսություն», Երևան, 1998):

Սակայն այս հակագիտական և հակահայ տեսակետները ՀՀ ակադեմիական և պետական շրջանակների, ինչպես նաև Սփյուռքի կողմից հակահարվածի չարժանանալով, արևմուտքում տիրապետող են դարձել, ավելին՝ այժմ կազմակերպված ձևով ներդրվում են արդեն Հայաստանում: Ձեր նշած գիտաժողովը ես համարում եմ ձախողված և ձևական, քանի որ այնտեղ խոսք է եղել միայն ադրբեջանա-թուրքական կեղծարարության մասին, իսկ ավելի վտանգավոր՝ արևմտյան, հատկապես ամերիկյան կեղծարարությունը, ինչպես միշտ, այս անգամ էլ անտեսվել է (այդ մասին տես՝ մայիսի 4-ին «Անկախ» շաբաթաթերթում հրապարակված՝ Անի Գասպարյանի հաղորդագրությունը):

Այդ գիտաժողովին հրավիրվել է նույնիսկ «Կովկասի ինստիտուտը», որը հայտնի է հայոց պատմության աղավաղման գործում իր ուրույն «նպաստով» (այդ մասին բազմաթիվ հրապարակումներից վերջինը՝ պատ. գիտ. դոկտոր Է. Դանիելյանի անդրադարձը լույս տեսավ օրեր առաջ՝ հունիսի 14-ին «Գոլոս Արմենիի» թերթում): Իսկ 2009 թ. Կովկասի ինստիտուտը» Երևանում անգլերեն և ռուսերեն գիրք էր տպագրել, ուր մի թուրք հեղինակ ժխտում էր Հայոց ցեղասպանությունը՝ ինչպես բաց տեքստով, այնպես էլ 34 անգամ (!) այն չակերտելով: Այդ հարցով «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնը դատական գործ էր հարուցել «Կովկասի ինստիտուտի» դեմ, որը նույնպես լայնորեն լուսաբանվեց մամուլում, ներառյալ ձեր թերթում: Եվ հիմա այդ «ինստիտուտը» հրավիրվել է մասնակցելու հայոց պատմության ու մշակույթի կեղծարարության դեմ իբր պայքարելու կոչված գիտաժողովի: Սա մեզանում արդեն տարածում ստացած մի գործելաոճ է, երբ վեհ գաղափարների, հատկապես հայրենասիրության դրոշը պարզելով՝ անում են ճիշտ հակառակը: Մինչդեռ արտասահմանում ամեն տարի բազմաթիվ գրքեր ու հոդվածներ են տպագրվում, որոնցում հայ ժողովրդի պատմությունն աշխարհաքաղաքական նպատակներից ելնելով շարունակաբար կեղծվում ու խեղաթյուրվում է: Օրինակները բազմաթիվ են և շատ մտահոգիչ:

- «Արցախ» հասարակագիտական ամառային դպրոցի նախագիծը և՞ս այդ շարքում է. դրա վերաբերյալ համացանցում հաղորդագրություն կար, արտաքուստ շատ անմեղ, նույնիսկ օգտակար միջոցառում թվաց:

- Այդ դպրոցը բացվելու է հունիսի 26-ին, ֆիանանսավորումը կատարում է Հայ բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ), դասախոսելու են գալու Ռազմիկ Փանոսյանը, Ասպետ Քոչիկյանը, Ռոբերտ Նալբանդովը, Գրիգորի Ավթանդիլովը՝ բոլորն ԱՄՆ-ից: Այդ դպրոցն ունենալու է մասնագիտական երկու խմբակ՝ քաղաքագիտական և պատմագիտական:

Ահա թե ինչ են գրում. «Պատմագիտական խմբակի ուշադրության կենտրոնում կլինեն հայ պատմագիտության ձեռքբերումները և հիմնախնդիրները»: Այժմ տեսնենք, թե օրինակ Ռազմիկ Փանոսյանն ինչն է պատմագիտական ձեռքբերում համարում: 2006 թ. Կոլումբիայի համալսարանի հրատարակչությունում լույս է տեսել նրա գիրքը՝ «Հայեր. թագավորներից և հոգևորականներից մինչև վաճառականներ և կոմիսարներ» (The Armenians: From Kings and Priests to Merchants and Commissars): Արդեն վերնագրից ընդգծվում է արհամարհանքը՝ հայոց պատմության և ժողովրդի հանդեպ, իբր՝ որտեղից ուր են հասել: Այս մարդը հավանաբար մոռացել է, որ բոլոր դարերում հայերը տվել են տաղանդավոր գործիչներ, ընդ որում՝ կենսագործունեության բոլոր բնագավառներում՝ լինի մշակույթ, թե գիտություն, ռազմարվեստ, թե քաղաքականություն:

- «Կոմիսար» պիտակով երևի խորհրդային հային է ծանակում:

- Այդ ընդգծումը պատահական չէ, որովհետև ԱՄՆ-ում կոմունիստական որևէ առնչություն ընթերցողի վրա միայն բացասական տպավորություն է թողնում: Անգլախոս ընթերցողի համար վաճառականը ևս դրական կերպար չէ: Փանոսյանն ամբողջ գրքում կուրորեն պաշտպանում է ամերիկյան հայագիտության ամենախայտառակ կեղծիքները: Սա հերթական ծրագրված հարձակումն է հայոց ազգային պատմագրության դեմ: Որոշակի թերություններով հանդերձ՝ վերջին տասնամյակներին Հայաստանում ստեղծվել է պատմագիտական դպրոց, որը Փանոսյանը համարում է նացիոնալիստական: Մասնավորապես նացիոնալիստ և ռևիզիոնիստ են պիտակվում հայոց բնիկությունը հաստատող հեղինակները (էջ 33-34): Հայերի բնիկ լինելու վերաբերյալ բոլոր տեղեկություններն ու հետազոտությունները շրջանցված են: Ըստ նրա՝ «Հայաստանի մտավորականների և պատմաբանների մեծամասնությունը» հարում է «նացիոնալիստական գծին» և չի ընդունում «արևմտյան (քննական) միտքը», որն այս դոգմատիկի համար միակ ճշմարիտն է (էջ 16, ծնթ. 32):

Հայ գիտնականներից հականե-հանվանե նացիոնալիստ են կոչված պատմաբաններ Լենդրուշ Խուրշուդյանը, Մանվել Զուլալյանը, Մուրադ Օհանյանը, ես, Երևանի պետհամալսարանի Հայոց պատմության ամբիոնն ամբողջությամբ, փիլիսոփա Համլետ Գևորգյանը, բանասեր Վարդան Դևրիկյանը (էջ 14-17, 34, 114) և այլոք:

Փանոսյանը որևէ արևմտյան պատմաբանի երբեք նացիոնալիստ կամ, եթե իրերն իրենց անուններով կոչենք, իմպերիալիստ, բնականաբար, չի անվանում:

Պատմության ադրբեջանա-թուրքական կեղծարարության քննադատությունը նրա գրքում նույնպես բացակայում է: Նրա գլխավոր խնդիրը հայ պատմագիտական դպրոցը վարկաբեկելն է, այն նացիոնալիստական, այսինքն՝ անհավաստի հռչակելը:

Միաժամանակ «ծայրահեղ նացիոնալիստ» են անվանված նաև ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը և Հանրապետական կուսակցության որոշ հին անդամներ, որոնք նաև ծաղրի են ենթարկված՝ նժդեհյան ցեղակրոնության գաղափարներին հարելու համար (էջ 389-392): Ցեղասպանությունից մազապուրծ փրկված և օտարության մեջ տառապող հայության լայն խավերին նա պիտակավորում է «ռադիկալ» անվամբ, պատճառաբանելով՝ թե նրանք համակրում էին 1970-1980-ական թթ. ԱՍԱԼԱ-ին և հայկական մյուս գաղտնի կազմակերպություններին: Մինչդեռ Փանոսյանը այդ հայ վրիժառուներին՝ բոլորին՝ այլընտրանք չհանդուրժող «տեռորիստ» տերմինով է կոչում, ընդգծելով, թե նրանք «նացիոնալիստական պահանջներ» էին առաջ քաշում ու չհամաձայնելով նրանց «ազատամարտիկ» համարողների հետ (էջ 227, 310-311):

Իսկ XIX դ. վերջի-XX դ. սկզբի հայ հեղափոխական-ֆիդայիների գործողությունների մասին նա խորշանքով գրում է. «Նրանք աղտոտեցին իրենց ձեռքերը մեծավ մասամբ Օսմանյան և պակաս չափով Ռուսական կայսրություններում» (էջ 226):

Առհասարակ՝ Փանոսյանի զրպարտչագիրն ընթերցելուց հետո այն տպավորությունն է ստեղծվում, թե այժմ Հայաստանում՝ քաղաքական և հատկապես ակադեմիական բնագավառներում իշխում է մոլի նացիոնալիզմը, որն իհարկե բացահայտ սուտ է: Եվ նա ի՞նչ է սովորեցնելու արցախցի ուսանողներին. ինքնապախարակո՞ւմ՝ հայությանը նացիոնալիզմի մեջ անհիմն մեղադրե՞լ…

- Միշտ թվացել է, թե «նացիոնալիստը» զուտ բոլշևիկյան մեղադրանք է, պարզվում է՝ առաջադեմ ԱՄՆ-ում ևս դա գործածվող մտրակ է:

- Այդ հասկացությունը նույն կերպ է գործածում նաև արևմուտքը: Կայսրությունները և բազմազգ պետությունները մեծ վախ ունեն ազատագրական շարժումներից: Դրանք անվանելով ազգայնամոլական՝ փոքր ազգերի հետ իրենց ուզած ձևով են վարվում: Նացիոնալիստը բացասական պիտակ է, և Փանոսյանը լինելով ամերիկյան «հայագիտության» սանիկ՝ հենց այդ իմաստով էլ այն օգտագործում է:

- Չխորշելով ազգանվան յան-ից: Բնականաբար նա փոքրիկ «հունձքով» չի սահմանափակվել, այդ վերաշարադրանքում ուրիշ ի՞նչ «հայտնագործություններ» է ընդգծում:

- Փանոսյանի նմաններին ես կոչում եմ երիտսյունիներ: Ինչպես և տխրահռչակ կեղծարար Ռ. Սյունին, նա երբևէ գիտական որևէ լուրջ ուսումնասիրություն չի հեղինակել, նրա այս գիրքն էլ ընդամենը կրկնությունն է այն բոլոր կեղծ դրույթների, որոնք ժամանակին հնչեցրել են Նինա Գարսոյանը, Ռոբերտ Թոմսոնը, Ջեյմս Ռասելը, Ռոնալդ Սյունին, ամերիկյան «հայագիտական» դպրոցի այլ ներկայացուցիչներ:

Օրինակ, Փանոսյանը կրկնում է այն սուտ դրույթը, թե հին Հայաստանը եղել է «կախյալ թագավորություն՝ որոշակի ներքին ինքնավարությամբ» (էջ 38): Այսինքն՝ իբր մենք չենք ունեցել հզոր պետություն՝ 120 հազարանոց զորքով, այլ ընդամենը՝ ներքին ինքնավարություն:

Իհարկե՝ Ուրարտուն նա հայկական պետություն չի համարում: Գրում է Հայաստան, փակագծում ավելացնում թուրքական հնարովի տերմինը՝ Անատոլիա (էջ 34): Ավելին, ըստ նրա՝ «հայերի պատմական հայրենիքը գտնվում է Անատոլիայի սրտում», ընդ որում հայերն իրենց հայրենիքում լավագույն դեպքում կազմել են «հարաբերական մեծամասնություն» (էջ 387):

Փանոսյանը նսեմացնում է նաև հայ արքայատոհմերին, օրինակ գրում է, թե հայտնի չէ՝ Երվանդունիները հա՞յ են, թե այլազգի, որովհետև «նրանք հավանաբար խառնամուսնությունների մեջ էին մտնում Պարսկաստանի իշխող [ընտանիքների] հետ» (էջ 35): Իսկ որ երկրի արքայատոհմերում դրանք հնարավոր չէին, հենց այսօր Անգլիայի թագուհու արյան մեջ անգլիականը որքա՞ն է, բայց մի՞թե կարելի է նրան անգլուհի չհամարել: Կամ՝ Փանոսյանը անհիմն թեականությամբ է խոսում Արշակունիների հայախոս լինելու մասին, անհարկիորեն շահարկելով առաջին Արշակունիների պարթևական ծագումը (էջ 38-39): Իսկ «իսկական հայկական առաջին պետության հիմքերը», ըստ նրա, դրվել են Արտաշես Ա-ի օրոք միայն (էջ 36):

- Հայ ժողովրդի ծագման և ինքնության խեղաթյուրումն ի՞նչ «հիմնավորումներով է» հրամցվում:

- Հիմնավորումներ չկան, կան անհեթեթ հայտարարություններ, որոնք լուծում են քարոզչական խնդիր՝ նսեմացնել հայերին, նրանց անցյալն ու ներկան, պատմությունն ու մշակույթը: Գալով, օրինակ, Արշակունյաց շրջանի հայի ինքնությանը՝ անապացույց ասում է, որ այն իբր «տեղական, պարսկական, հունահռոմեական տարրերի մի յուրահատուկ սինթեզ էր» (էջ 40): Այսինքն հայերը մշակութային առումով հայ էլ չէին դեռ, այլ մի ինչ-որ խառնուրդ:

Փանոսյանը չափազանցելով՝ քանիցս կրկնում է, որ հայոց լեզուն, հայկական մշակույթն ու սովորույթները «խորապես ազդվել են» պարսից լեզվից, զրադաշտական կրոնից և սովորույթներից, թե հայերի «ինքնությունը հիմնված էր մի մշակույթի վրա, որը մասամբ փոխառված էր Հռոմից և Պարսկաստանից, սակայն արմատներ էր գցել Հայաստանում: Հայոց լեզուն էլ ազդված էր պարսկերեն փոխառումներից, բայց (?!- Ա.Ա.) շարունակում էր լայնորեն գործածվել» (էջ 35, 39):

Գրում է, թե հայկական Արտաշեսյանների ժամանակ հայկական վերնախավն իբր «ամենայն հավանականությամբ, խոսում էր հունարեն և պարսկերեն, մինչդեռ արամեերենը մնում էր վարչարարական լեզու, իսկ հայերենը հասարակ ժողովրդի խոսակցական լեզուն էր» (էջ 37): Այս իր հայտարարությունն անելուց հետո վկայակոչում է Ստրաբոնին, իհարկե՝ առանց բառացի մեջբերում կամ որևէ հղում անելու, որպեսզի կեղծիքը չբացահայտվի: Ստրաբոնը նման բան չի գրել, այլ ընդամենն ընդգծել է Հայաստանի բնակչության հայալեզու լինելը՝ «բոլորը միալեզու են» ասելով:

Փանոսյանը թութակի պես կրկնել է նաև այն հին ու անհեթեթ, միայն վարկաբեկիչ նպատակներով օգտագործվող «թեզը», թե հայ ժողովրդի մեջ ռեգիոնալ տարբերություններ են եղել (էջ 40): Իսկ որտե՞ղ դրանք չեն եղել. ռեգիոնալ տարբերություններ կան անգամ ներկայիս Գերմանիայում և Իտալիայում, Շվեյցարիայում և Բելգիայում: Իսկ օրինակ Անգլիայում հե՛նց նրա մայրաքաղաքում քանի՞ բարբառով են խոսում:

- Թոմսոնը Խորենացուն 5-րդ դարից տեղափոխում է 8-րդ՝ համոզելու համար, որ նրա աշխատությունը հավաստի չէ, հաղորդած տեղեկություններն էլ ամբողջությամբ կեղծիք են: Պարոն երիտսյունին ավելի հեռուն չի՞ գնացել:

- Պարզապես կրկնել է Թոմսոնի ասածները, շողոքորթելով, թե իբր Թոմսոնը «համոզիչ փաստարկներ է բերում առ այն, որ Խորենացին գրել է 8-րդ դարի կեսերին», և անտեսելով Թոմսոնի բազմաթիվ քննադատների բոլոր փաստարկները: Փանոսյանը ևս մեկ անգամ մեջբերում է Պատմահոր հասցեին Թոմսոնի հայհոյանքը՝ «Մովսեսը մի լկտի և կեղծարար խաբեբա է»՝ մտքի ծայրով իսկ չանցկացնելով, որ հայոց Պատմահոր հասցեին այս վիրավորանքն ուղղված է յուրաքանչյուր հայորդու դեմ (էջ 50):

Խորենացին մեր պատմագրության հիմքն է, ամբողջությամբ հերքելով նրա երկի արժանահավատությունը, նրան կոչելով, «լկտի խաբեբա»՝ փորձում են զրկել մեր հավաքական հիշողությունն իր հիմքից, փլուզել հայ պատմագրության մեծ շենքը: Խորենացու հաղորդած ահռելի և բացառիկ նյութի քննական վերլուծության հիման վրա միայն կարելի է պարզել, թե Հայաստան պետությունը երբ է ստեղծվել, պետական ինչ կառուցվածք ու ռազմական հզորություն է ունեցել:

Մինչդեռ Թոմսոնը Խորենացու «Հայոց պատմությունը» թարգմանել է միտումնավոր սխալներով՝ նպատակ ունենալով ոչ թե արևմտյան պատմագիտության շրջանառության մեջ մտցնել համաշխարհային պատմագրության այդ խոշորագույն կոթողներից մեկը, այլ թույլ չտալ, որ այն արևմուտքում պատշաճ հետազոտության արժանանա:

Ցավոք, ՀՀ ԳԱԱ-ի, պետության և Սփյուռքի կառույցների կրավորականության պատճառով դա նրան մեծապես հաջողվել է:

Այսօր Խորենացու երկի արժանահավատությունը ժխտվում է անգամ Բրիտանիկա հանրագիտարանում: Մինչդեռ թե Թոմսոնի թերի թարգմանությունը, թե նրա «առաջաբանը, դասական կեղծարարության օրինակ են:

Ի դեպ հենց վերջերս Երևանում պաշտպանված թեկնածուական իր դիսերտացիայում բանասեր Լուիզա Գասպարյանը հիմնավոր կերպով ևս մեկ անգամ հերքել է Թոմսոնի միտումնավորությունն ու սխալները՝ սկսած վերնագրի սխալ ընթերցումից («Հայաստանի պատմության» փոխարեն՝ «Հայերի պատմություն») մինչև Ատրպատականի փոխարեն Ադրբեջան գրելը:

- Հետաքրքիր է, թե ազգային-ազատագրական պայքարն ի՞նչ բնութագրումների է արժանացել:

- Հայոց ազգային-ազատագրական շարժումները կեղծարարների ամենագլխավոր թիրախներից են: Օրինակ՝ Դավիթ Բեկի գլխավորած Սյունյաց ապստամբությունը, ըստ Փանոսյանի, ազգային-ազատագրական պայքար չէր, այլ… այն այդպես են կոչում «նացիոնալիստ պատմաբանները» ընդ որում՝ իբր «այդպիսի մեկնաբանության արմատները գալիս են խորհրդային ժամանակաշրջանից» (էջ 114):
Խոսելով Վարդանանց պատերազմի մասին՝ նա հետևելով Ռ. Սյունիին՝ անտեսում է նրա ազգային-ազատագրական բնույթը՝ անհեթեթ կարծիք հայտնելով, թե դա միայն կրոնական պատերազմ էր: «Մահ իմացեալ անմահութիւն է» արտահայտությունը նրա կարծիքով վերաբերում է միայն հոգու անմահությանը, մահվանից հետո կյանքի գոյությանը, և ոչ մի դեպքում՝ հայրենիքի ազատության համար զոհվելուն (էջ 197): Այնինչ քրիստոնեական կրոնն այն ժամանակվա գաղափարախոսությունն էր և բնականաբար շաղկապված էր ազգային ինքնագիտակցությանը, այլ կերպ չէր կարող լինել:

Արևմտյան Հայաստանը նկատի ունենալով, նա չակերտների մեջ է դնում՝ «կորուսյալ հողեր» արտահայտությունը, փաստորեն ծաղրելով հայրենիքի նկատմամբ հայոց ունեցած զգացմունքները (էջ 317, 388):

Մի խոսքով՝ մեր ազգային բոլոր խորհրդանիշներն արևմտյան կեղծ-հայագիտության հարվածի տակ են հայտնվել: Եթե կարողացան դրանք ջարդել՝ հայ ժողովրդի արժանապատվությունը կկործանվի վերջնականապես: Այնուհետև հայերի հետ ցանկացած բան կարելի կլինի անել. նրանք ոչ զենքով կդիմադրեն, ոչ էլ առանց զենքի:

 

- Ուզում եմ առարկել. իմ կարծիքով մեր ազգային համընդհանուր դիմադրողականությունը դեռ ամուր է, միգուցե ճեղքեր կան, բայց խելացի գործողություններով դրանք կարելի է վերացնել:

- Բանն էլ հենց այն է, որ մենք արդեն 20 տարի շարունակ ականատեսն ենք ոչխելացի գործողությունների: Ցավոք և Հայաստանում, և Սփյուռքում տեղեկատվական-հոգեբանական անվտանգության ճակատը լայնորեն բաց է ամեն տեսակի ներխուժումների և ավերածությունների առջև, որովհետև այդ ճակատի պատասխանատվությունը հրապարակայնորեն ստանձնած հայկական կառույցները մեղմ ասած, չեն կատարում իրենց գործը, այդ թվում՝ պետությունն իր բազմաթիվ պատկան մարմիններով, Սփյուռքի տարատեսակ կազմակերպությունները, եկեղեցին:

Թեկուզ հիշենք, թե հեռուստաեթերով զօրուգիշեր ինչ է մատուցվում մեր երիտասարդությանը. միայն սերիալները հերիք են, որ նրանց ազգային ոգին մեռնի:

ՀԲԸՄ-ի կողմից «Արցախ» հորջորջված հասարակագիտական ամառային դպրոցի ֆինանսավորումն ինքնին խոսուն փաստ է: Լրացուցիչ մեկնաբանությունների կարիք չունի նաև այն, որ անգամ Արցախում՝ հայոց սահմանագծին չեն հասկանում, թե ում են պատրաստվում գրկաբաց ընդունել և վստահել հայ երիտասարդների կրթադաստիարակչական գործը:

Կրկնեմ հարցս՝ հայ ուսանողներին երիտսյունիներն ի՞նչ են սովորեցնելու՝ կեղծ պատմությո՞ւն, ինքնատյացությո՞ւն, կամազրկությո՞ւն, պարտությո՞ւն:

 

- Ուրիշ օրինակներ ձեզ հայտնի՞ են, թե սա մի անզգույշ սայթաքում է:

- Խնդրեմ՝ թուրքական «Անադոլու կուլտուր» կազմակերպությունը, հայկական Ազգաբանական հետազոտությունների կենտրոն «Հազարաշենը» և Հայաստանի դերասանների միությունը նախաձեռնել են մի հերթական հայ-թուրքական «երկխոսության» ծրագիր:

Արևմտյան կեղծ հայագետները հաճախ են խոսում այն մասին, թե իբր պատմության ուսումնասիրությունը կապ չունի քաղաքականության հետ: Սակայն թեկուզ միայն այս ծրագրի նախաձեռնումը ցույց է տալիս, թե որքան մեծ է այդ կապը: Հապա ինչո՞ւ է օտար պետության քաղաքական կառույցը՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը՝ ֆինանսավորում մի ծրագիր, որն իբր կոչված է «լայնացնելու մասնակիցների գիտելիքները՝ պատմությունն ուսումնասիրելու մոտեցումների և գործիքների մասին»: Իսկ այդ ծրագրի հարցերից մեկը ձևակերպված է այսպես՝ «Անատոլիայի հայկական համայնքների ոչնչացումը 1915 թ.»: Այս կարճ ձևակերպման մեջ աղավաղված է միանգամից չորս հարց.
1. Իրավական կշիռ ունեցող Հայոց ցեղասպանություն տերմինը չի գործածվում, փոխարենը խոսվում է ոչնչացման (destruction) մասին, որը կարող է նաև ցեղասպանություն չլինել և չնշանակել:

2. Բնիկ հայ ժողովրդի` իր հայրենիքում բնաջնջումն անվանված է ընդամենը «հայկական համայնքների» ոչնչացում, տպավորություն ստեղծելով, թե հայ բնակչությունն իբր թուրքական օվկիանոսի մեջ ցրված մեկուսի կղզյակներ էր ներկայացնում:
3. Այդ «ոչնչացման» ժամանակը սահմանափակվում է միայն 1915-ով՝ պատրանք ստեղծելու համար, թե ոճրագործությունը պատերազմական թոհուբոհի հետևանք էր, այնինչ Հայոց ցեղասպանությունն իրականացվել է 1893-1923 թթ. ընթացքում՝ մի քանի փուլով:

4. Վերջապես՝ Արևմտյան Հայաստանը թուրքավարի անվանված է Անատոլիա, որպեսզի իսպառ մերժվի հայերի՝ իրենց հայրենիքում բնաջնջված լինելու իրողությունը:

Թե ինչպես են կազմակերպիչները «լայնացնելու» հայ երիտասարդների գիտելիքները՝ արդեն հասկանալի է՝ աղավաղելով նրանց պատկերացումները սեփական պատմության մասին և Հայաստանում թուրքական ժխտողականություն սերմանելով: Եթե թուրքական որևէ կազմակերպություն կամ անհատ չի ընդունում Հայոց ցեղասպանության փաստը, ապա նրա հետ որևէ համագործակցություն անիմաստ է, այն կարող է միայն վնաս հասցնել հայկական կողմին: Սա, իհարկե, առաջին դեպքը չէ. եռանդուն աշխատանքներ են տարվում հայ հասարակության, հատկապես երիտասարդության շրջանում թշնամու հետ համագործակցողներ՝ կոլաբորացիոնիստներ դաստիարակելու համար:

2009 թ. փետրվարին Թուրքիայի Նևշեհիր քաղաքում տեղի ունեցած նման մի հավաքում, որը կազմակերպել էին տնտեսական և սոցիալական ուսումնասիրությունների թուրքական TESEV հիմնադրամը (ի դեպ՝ սա վերոհիշյալ «Կովկասի ինստիտուտի» մշտական գործընկերն է), Հելսինկյան քաղաքացիական ասամբլեան և Կ. Պոլսում լույս տեսնող «Ակոս» օրաթերթը, ընդունել էր հայ և թուրք ուսանողների մի համատեղ հայտարարություն, որը ժխտում էր Հայոց ցեղասպանությունը՝ այն թուրքավարի անվանելով «1915 թ. դեպքեր»:

Հայաստանցի 20 հայ ուսանողներ այդ խայտառակ փաստաթղթի տակ դրել էին իրենց ստորագրությունները:

 

-Նման հակահայ գրոհները կանխելու հարցում, փաստորեն, մեր պետությունն անկարող է, մնում է դրանց հասարակական հնչողություն տա՞լը:

- Ես բազմիցս գրել և ահազանգել եմ, այժմ հնարավոր եմ համարում միայն ևս մեկ անգամ դրանց անդրադառնալը և ուշադրություն հրավիրելը: Խորհելու համար ևս մի քանի փաստ բերեմ Արցախում դասավանդելու հրավիրված Ռ. Փանոսյանի հակահայ գաղափարական դիրքորոշումների մասին:

Նա Ջավախքն անվանում է վրացական տերմինով՝ Ջավախեթի, հայոց այդ տարածքի նկատմամբ ազգային զգացմունքներն ու քաղաքական մոտեցումները դարձյալ բացասաբար է բնութագրում՝ դրանք իռեդենտիստական և նացիոնալիստական պիտակավորելով (էջ 317):

Ավելին՝ 1988-1994 թթ. արցախյան ազգային-ազատագրական շարժումը Փանոսյանն անվանում է անջատողական` secessionist movement (էջ 317), ավելացնելով, թե այն՝ «նացիոնալիստական պահանջների կիզակետ դառնալով եկավ ամբողջովին փոխարինելու Սփյուռքի ահաբեկչական շարժմանը» (էջ 311):

Փաստորեն, սա հե՛նց այն է, ինչ ասում են Բաքվում և Անկարայում՝ Արցախյան գոյամարտը ոչ այլ ինչ էր, քան հայերի նացիոնալիստական և ահաբեկչական մի շարժում: Ես ուզում եմ հարցս ուղղել Արցախի ղեկավար այրերին՝ արդյո՞ք տեղյակ եք այս ամենի մասին: Իսկ եթե տեղյակ չե՞ք՝ դրանում ո՞վ է մեղավոր…

Այսպես շարունակվելու պարագայում չեմ զարմանա, եթե շուտով Ստեփանակերտում Ամառային դպրոց անցկացնեն Բաքվից ժամանած բունիաթովական «պատմաբանները»…

Հրաչուհի Փալանդուզյան

«Հայաստանի զրուցակից» շաբաթաթերթ, 2012թ.

Источник: Magaghat.am

 

Категория: Аналитика | Просмотров: 1829 | Добавил: admin | Теги: Россия Москва, Карабах, Сирия, кавказ, Амшенка, Армения Ереван, церковь, Диаспора Геноцид, ARMINFOCENTER, АрмИнфоЦентр | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
RSS
Наш-RSS
Реклама

Безлимитная связь для студентов по тарифам вдвое дешевле рыночных
Тел. +7 903 250 47 25
ИА REGNUM - Армения
NEWS.am
ЛЕНТА НОВОСТЕЙ
Поиск по сайту
Видео
Календарь
«  Сентябрь 2016  »
ПнВтСрЧтПтСбВс
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
Голосование
Самое читаемое
[09.05.2020]
75-летие ПОБЕДЫ. Вечная слава Героям! Рядовые герои Великой Победы
[22.02.2014]
Эксклюзивное интервью Председателя Парламента Западной Армении о Парламенте и задачах армянской диаспорой в вопросе международного признания
[11.07.2013]
Телеканал "Культура": «По следам тайны: Армянское нагорье. 12 тысяч лет назад»
[07.06.2013]
Декларация о формировании Национального Собрания (Парламента) Западной Армении
[14.11.2012]
ТЕЛЕГОНИЯ: Информационная память о внебрачных сексуальных отношениях и любви. Видео.
[22.10.2012]
Истинное лицо современного ислама: Жестокая казнь за принятие христианства
[03.08.2012]
Вперед Армения! ...Лох Лава... - Առա՛ջ, Հայաստան... զում, զում, զում, զում...Լոխ լավա…или «Золотая» позиция олигархов
[25.07.2012]
Откуда родом Богородица – и за что убили Корюна Нагапетяна?
[17.07.2012]
Армения – Земля Ноя (видео)
[01.07.2012]
Свободная трибуна: Наталья Соболь - «ТАИНСТВЕННЫЙ НАРОД АМАЛЕК – ВЕХИ ИСТОРИИ»
[16.06.2012]
Свободная трибуна: Наталья Соболь - «АМЯНСКИЕ ПУШКАРИ В КАЗАНИ – Дела давно минувших дней»
[27.05.2012]
БРАВО!!! Вардапет (архимадрид) Комитас об армянском происхождении европейских наций и многих тайных страницах истории и мировой цивилизации
[24.04.2012]
ВИДЕО: Массовые акции, посвященные памяти жертв геноцида армян в Западной Армении, Киликии и в Османской Империи в 1894-1923г.г. в Мец Салах
[24.04.2012]
ОБРАЩЕНИЕ участников митинга посвященного памяти жертв геноцида армян в Западной Армении, Киликии и в Османской Империи в 1894-1923г.г.
[14.04.2012]
Обращение АРМИНФОЦЕНТРА к Президенту Армении и Католикосу всех армян по поводу антиармянских и антихристианских провокаций "Луйс Ашхар"
[21.01.2012]
Цитата из книги лауреата Нобелевской премии Шмуэля Йосефа Агнона «В сердцевине морей» об амалеках и армянах
[30.11.2011]
20 лет назад была учреждена Московская армянская община: Грустный экскурс в историю; Позорная роль Гегама Халатяна в стремлении ее разрушить
[24.07.2011]
Правда об АМАЛЕКАХ. - "Амалек – колыбель цивилизации"
[23.07.2011]
Правда об АМАЛЕКАХ. - Бог дает добро на убийство - Кто такие амаликитяне и какое они имеют отношение к армянам?
[24.06.2011]
ЗВЕРИНЫЙ ОСКАЛ ЛЕВОНОВСКОЙ ОППОЗИЦИИ: Мартовские погромы 2008 года в Ереване фактически инициировала оппозиция (аудио, видео)
[16.06.2011]
Мысли в слух: 16 июня 2000 года состоялся Учредительный съезд САР
[16.06.2011]
Видео - Страница Истории Союза армян России. Учредительный съезд, 16 июня 2000г., гостиница "Президент-отель", г. Москва.
[31.05.2011]
Позор! Экономическая и политическая элиты Армении: Депутаты Парламента, руководители партий, олигархи (Фото, Имена, Фамилии и ПРОЗВИЩА)
[28.05.2011]
ПОЗОР! Даже турки не могли себе позволить сделать такое: Памятник генералу Андранику в Сочи снесли руководители местного Союза Армян России
[24.05.2011]
Иудейский Азербайджан, или Тайны истории. Записки бывшего жителя города Баку
[24.04.2011]
Заявление Президента АРМИНФОЦЕНТРА Армена Тер-Саркисяна об инициировании в Гаагском трибунале вопроса об осуждении геноцида армян
Наши партнеры
Национальный совет Западной Армении
АМШЕНКА
Ухт Арарати
Все права защищены © 2011 Сайт АрмИнфоЦентр - Главный информационный ресурс Армянской диаспоры.
При полном или частичном использовании материала ссылка (гиперссылка) на АрмИнфоЦентр обязательна, даже если мы ссылаемся на другие источники.
Мнение АрмИнфоЦентр может не совпадать с мнением авторов отдельных материалов.
АрмИнфоЦентр не несет ответственности за содержание рекламы.
Использование материалов АрмИнфоЦентр в коммерческих целях без письменного разрешения АрмИнфоЦентр не допускается
Конструктор сайтов - uCoz