АРМИНФОЦЕНТР: (Glendale, CA) - Ամերիկահայ Ճարտարագետների Եվ Գիտնականների Ընկերակցությունը (AESA) Հայաստնի Ամերիկյան Համալսարանի (AUA) հետ համատեղ ձեռնարկել է անդրանիկ եռօրյա գիտաժողով "Solar Hub Armenia", որը տեղի կունենա Հայաստնի Ամերիկյան Համալսարանում 2016թ-ի սեպտեմբերի 26-28: Գիտաժողովը բաց է հանրության համար և կանդրադառնա արևային եւ վերականգնվող էներգիայի գիտությանը, տեխնոլոգիային, դիզայնին և կիրառմանը:
AUA գիտաժողովը առաջինն է իր տեսակի մեջ: AESA-ն և AUA-ն շատ ուրախ են, որ որպես գլխավոր ներկայցուցիչ հանդես է գալու աշխարհահռչակ գիտնական, ինժեներ-խորհրդատու և ամերիկյան Vector Delta Design ընկերության ինժեներ-մասնագետ` պրոֆեսոր Փիթեր Գևորգյանը, իսկ Հայաստնի Ամերիկյան Համալսարանի պրոֆեսոր Արտակ Համբարյանը` որպես գիտաժողովի հյուրընկալող և համաներկայացուցիչ:
AESA-ն և AUA-ն համատեղ ուժերով գծագրել են մոտալուտ գիտաժողովի առաքելությունը-
Մեր գլխավոր առաքելությունն է Հայաստանում վերականգնվող էներգիայի սերնդի տեխնոլոգիաների հիմնադրումը` Հայաստանի համալսարաններում գիտության և ճարտարագիտության առաջադեմ և խորացված ուսուցումը խթանելու միջոցով, խթանել վերականգնվող էներգիայով տեխնոլոգիաների հետազոտման աճը և ստեղծել տարածաշրջանի զարգացման կենտրոն: Ընդհանուր առմամբ վերականգնվող էներգիայի համաշխարհային աճի պոտենցիալը և Հայաստանի համար բարձր տեխնոլոգիաների զարգացման անհրաժեշտությունը պատմական հնարավորութուն է բացել այնպիսի մի պատուհան, որը հնարավորություն կտա Հայաստանին վերականգնվող էներգետիկայի ոլորտում դառնալ գիտության, տեխնոլոգիայի և ճարտարագիտության առաջատարներից մեկը:
ԱՃԳԸ-ն ConnectTo-ի հետ համատեղ հանդիսանում են գիտաժողովի հովանավորները, վերջինս` զարգացրել ու ձևավորել է գիտաժողովի կայքը` www.solarhubarmenia.com. Նրանք, ովքեր հետքրքրված են գիտաժողովով կամ ցանկանում են մասնակցել գիտաժողովին կարող են գրանցվել կայքում և գիտաժողովի մանրամասների և յուրաքանչյուր սեսիայի ընթացքում խոսվելիք թեմաների մասին անհրաժեշտ տեղեկություն ստանալ:
Միջոցառումը նաև հեռարձակվելու է ուղիղ եթերով, ինչը շահագրգիռ անձանց հեռավոր մասնակցություն ունենալու, ինչպես նաև ինտերակտիվ հարց ու պատասխանի հնարավորություն կտա:
Պրոֆեսոր Փիթեր Գևորգյանը շուրջ 25 տարվա փորձ ունի արևային և վերականգնվող էներգիայի ոլորտում: Նա էներգիայի սերնդի համար նախագծել է ճարտարագիտական և դիզայներական ծրագրեր և' մեծ, և' փոքր մասշտաբներով: Ի լրումս հետազոտությանը և զարգացմանը, համալսարանական դասախոսություններին և արևային և վերականգնվող էներգիայի ուսումնասիրությունների ուսումնական զարգացմանը` պրոֆեսոր Գևորգյանը 17 գրքերի հեղինակ է, որոնցից 9-ը ընդգրկում են արևային էներգիայի տեխնոլոգիաներն ամբողջությամբ: Գրքերը հրատարակվել են McGraw-Hill-ի և Քեմբրիջի համալսարանի մամուլի կողմից: Պրոֆեսոր
Գևորգյանի գրքերն այժմ օգտագործվում են որպես ճարտարագիտական դասագրքեր բազմաթիվ
հմալսարաններում, ինչպես նաև արևային էներգիայի դիզայնի քաղվածքներ ամբողջ աշխարհում:
2017թ-ի գիտաժողովի հետագա պլանները Արևային և Վերականգնվող էներգիայի շուրջ կներառեն
միջազգային փորձագետներ, ընկերություններ, կառավարական նախարարություններ և
ակադեմիաներ` ավելի համապարփակ ֆորումի մասնակցելու համար:
Solar Hub Armenia 2016 գիտաժողովին հովանավորման հնարավորությունների պարզաբանման
նպատակով խնդրում ենք կապվել AESA-ի հետ
|