Меню сайта
Рубрики
АРМЕНИЯ [40]
- Республика Армения [611]
- Западная Армения [414]
- - Правовой пакет [1]
Правовой пакет Западной армении
- - Паспорт гражданина [5]
- Арцах [233]
- Амшен [28]
Амшен
- Джавахк [36]
- Нахичевань [3]
Армянская Церковь [193]
Армянский язык [12]
ДИАСПОРА [23]
- Российская община [138]
- Московская община [37]
- Европейские общины [37]
- Ближневосточная община [50]
- Американская община [26]
Геноцид [218]
Армянский вопрос [88]
- Ай Дат и АСАЛА [54]
- Фидаи и «Немезис» [16]
- Международные договора [9]
--- Московский договор [15]
Аналитика [161]
Политика [296]
Официоз [22]
- Партии [25]
Великая Победа [18]
Знаменитые армяне [67]
СМИ [49]
Мир [46]
Россия [153]
Европа [96]
США [91]
Ближний Восток [211]
Турция [352]
Азербайджан [247]
Грузия [87]
СНГ [71]
Азия и Африка [0]
Религия [108]
Энциклопедия [10]
Юриспруденция [12]
История [248]
Культура [99]
Литература [31]
Наука & образование [32]
- ИСН [17]
Происшествия [54]
Досуг [5]
- Женский клуб [58]
- Мужской клуб [8]
- Молодёжный клуб [2]
- Детский клуб [0]
- Клуб знакомств [6]
- Здоровье & спорт [68]
- Туризм [9]
- Традиции [30]
- Кулинария [5]
- Увлечения [3]
- Юмор [1]
- Музыка [20]
- Кино [19]
- TV [2]
Экономика [10]
- Банки & бизнес [14]
- Бизнес клуб [3]
- Работа & заработок [0]
Технологии [7]
Авто [3]
Справка [1]
Неопознанное [15]
ВИДЕО [302]
Видео сайта
Архив записей
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Форма входа
Главная » 2016 » Март » 24 » Տիգրան Փաշաբեզյան. "Երբ Դավութօղլուն համեմատում է քրդերին եւ հայերին, իրականում նա փորձում է խոսել պայմանագրերի հոդվածների լեզվով"
19:12
Տիգրան Փաշաբեզյան. "Երբ Դավութօղլուն համեմատում է քրդերին եւ հայերին, իրականում նա փորձում է խոսել պայմանագրերի հոդվածների լեզվով"

ARMINFOCENTER: Когда Давутоглу сравнивает курдов и армян, в действительности он пытается говорить на языке статей позорных турецких "договоров".

Официальный ответ Премьер-министра Республики Западная Армения Тиграна Пашабезяна

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Վարչապետ Տիգրան Փաշաբեզյանի պաշտոնական արձագանքը

«Քուրդ զինյալներն այսօր նման են հայ ավազակներին, ովքեր համագործակցում էին ռուսների հետ», - Բինգյոլում կազմակերպված ընդունելության ժամանակ հայտարարել է Թուրքիայի Հանրապետության վարչապետ Ահմեթ Դավութօղլուն: (1)

 Ի՞նչ լեզվով է արտահայտվում Թուրքիայի Հանրապետության պաշտոնյան. դիվանագիտությա՞ն, իրավունքի՞, միջազգային իրավունքի սկզբունքների՞ ու նորմերի՞: Ո´չ, ամենեւին: Ըստ էության, Դավութօղլուն վերոնշյալ համեմատությունը ձեւակերպում է Բաթումի, Ալեքսանդարպոլի, Կարսի, Մոսկվայի պայմանագրերի համապատասխան հոդվածների ոգով ու տրամաբանությամբ:

 Հասկանալի է, որ այս հարցում մեկից ավելի խնդիրներ գոյություն ունեն, այդ թվում եւ Հայերի ցեղասպանության փաստի ընդունումը Թուրքիայի Հանրապետության պաշտոնյայի կողմից, սակայն մենք քննարկեն դրանցից երկուսը. ա/ Դավութօղլուի համեմատության լեզուն եւ պայմանագրերը եւ բ/ Մոսկվայի պայմանագրի վերանայման նշանակությունը հայ ժողովրդի համար:

 ա/ Դավութօղլուի համեմատության լեզուն հասկանալու համար պետք է նայել թուրքական կողմի կնքած պայմանագրերը մի կողմից ՀՀ-ի եւ ՀԽՍՀ-ի, մյուս կողմից՝ Խորհրդային Ռուսաստանի միջեւ: Հայ ժողովրդին եւ Հայաստանին վերաբերող այդ պայմանագրերում թուրքական կողմը միշտ փորձել է ներառել հատուկ հոդված, որի միջոցով խոչընդոտել է հայկական հայրենասիրական ուժերի ձեւավորումը:

 Այդ հարցն առաջին անգամ ներառվել է Բաթումի պայմանագրի մեջ (4 հունիս 1918 թ.): Այնտեղ 4-րդ հոդվածում նշված է.

«Հայկական Հանրապետության կառավարությունը պարտավորվում է գործուն կերպով հակազդել, որպեսզի ոչ մի բանդա չկազմավորվի եւ չզինվի իր տերիտորիայի սահմաններում, ինչպես եւ զինաթափել ու ցրել բոլոր բանդաները, որոնք կփորձեն թաքնվել այնտեղ»: (2)

 Ահա թե որտեղից է ծագում այդ չարաբաստիկ «բանդա-ավազախումբ» արտահայտությունը, որով իրականում թուրքական կողմը փորձել է բնորոշել հայ ժողովրդի ապրելու, զարգանալու եւ ապագա ունենալու անբեկանելի իրավունքները պաշտպանող հայ մարդկանց, խմբերին կազմավորումներին…

 Ալեքսանդրապոլի պայմանագրում (2 դեկտեմբեր 1920 թ.) այդ խնդիրը շարադրված է մի քանի հոդվածների միջոցով: Դրանք` 4-րդ, 5-րդ, 6-րդ հոդվածները, ամբողջությամբ ներկայացնում ենք ծանոթագրության մեջ: (3)

 Կարսի պայմանագրում (13 հոկտեմբեր 1921 թ.) նույն խնդիրը ձեւակերպվել է 10-րդ հոդվածում.

«Պայմանավորվող կողմերը պարտավորվում են իրենց տերիտորիաներում արգելել այնպիսի կազմակերպությունների եւ խմբերի առաջացումն ու գոյությունր, որոնք ունեն մյուս երկրի, կամ նրա տերիտորիայի մի մասի կառավարության դերն ստանձնելու հավակնություն, ինչպես նաեւ պարտավորվում են իրենց տերիտորիայում արգելել այնպիսի խմբերի գոյությունը, որոնց նպատակն Է պայքարը մյուս երկրի դեմ»:

 Ինչպես տեսնում ենք 1918-1921 թթ. ընթացքում ՀՀ-ի եւ այլոց մասնակցությամբ կնքված պայմանագրերում թուրքական կողմի պահանջով մշտապես ներառվել են հոդվածներ, որոնց միջոցով փորձ է արվել խոչընդոտել Հայկական Հարցի վերաբացման ցանկացած հնարավորություն, ինչպես նաեւ հայկական այն կազմավորումների կամ կազմակերպությունների առաջացումն ու ձեւավորումը, որոնք կարող էին առաջադրել հայկական իրավունքները հետապնդելու կամ այդ իրավունքները պաշտպանելու ծրագրեր, ընդհուպ մինչեւ ազատագրական պայքարի դիմելու հարցադրումներ:

 Պետք է ասել տասնամյակներ շարունակ նրանց հաջողվել է այս խնդիրը իրականացնել, ամեն դեպքում հայկական հայրենասիրական ուժերը մշտապես մեծ խնդիրների հետ են բախվել, թե արտերկրում եւ թե մանավանդ Խորհրդային Հայաստանում եւ ԽՍՀՄ-ում:

 Այս գործընթացի ծավալմանը նպաստել է նաեւ միջազգային ընկերակցության հիմնական դերակատարների անհաղորդ կեցվածքը հայ ժողովրդի իրավունքները ընդունելու, ճանաչելու, իրականացնելու հարցերում, ինչն էլ նոր հույս ու եռանդ է հաղորդել թուրքական կողմի հակահայ ծրագրերին:

 Մոսկվայի պայմանագրում (16 մարտ 1921 թ.) այդ նույն խնդիրը շարադրված է 8-րդ հոդվածում, բայց ամբողջական հոդվածը կներկայացնենք մեր նյութի երկրորդ մասում, այստեղ միայն նշենք, որ թուրքական կողմի մտահոգությունը, բառապաշարն ու մտածողությունը մնացել է նույնը, բան չի փոխվել:

 Սա է նախապատմությունը եւ իրականությունը, սակայն Թուրքիայի Հանրապետության պաշտոնյան այս հարցում հաշվի չի առնում այն հանգամանքը, որ ռազմաքաղաքական իրադարձությունները Մերձավոր Արեւելքում զարգանում են այլ տրամաբանությամբ, որոնց արդյունքում անպայման առաջանալու են ժամանակավրեպ պայմանագրերը վերանայելու անհրաժեշտություն, այդ թվում, դրանք չեղյալ հայտարարելու միջոցով:

 Իսկ դա իր հերթին նշանակում է, որ վերոնշյալ լեզվական համեմատությունը տեղին չէ, քանի որ պայմանագրերը մեր աչքի առաջ վերածվում են ժամանակավրեպ համաձայնագրերի ու առաջանում է նոր իրողությունները՝ նոր պայմանագրերով վավերացնելու ու հաստատելու կարիք, այդ թվում եւ Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների մասով` Արեւմտյան Հայաստանի նկատմամբ, որոնք այլեւս ոչ մի կերպ չես կարող անվանել, այսպես կոչված, «ավազախմբերի» կողմից ներկայացված հնարովի պահանջներ:

 բ/ Այժմ Մոսկվայի պայմանագրի վերանայման նշանակության մասին հայ ժողովրդի կյանքում:

Եթե շատ հակիրճ արտահայտվելու լինենք, ապա Մոսկվայի պայմանագրի 8- հոդվածով կողմերը վերցրել են հետեւյալ պարտավորությունը.

«Պայմանավորվող երկու կողմերը պարտավորվում են իրենց տերիտորիաներում արգելել այնպիսի կազմակերպությունների եւ խմբերի առաջացումն ու գոյությունը, որոնք ունեն մյուս երկրի, կամ նրա տերիտորիայի մի մասի կառավարության դերն ստանձնելու հավակնություն, ինչպես նաեւ պարտավորվում է իրեն տերիտորիայում արգելել այնպիսի խմբերի գոյությունը, որոնց նպատակն է պայքարը մյուս երկրի դեմ: Ռուսաստանն ու Թուրքիան փոխադարձության պայմանով ստանձնում են նույնպիսի պարտավորություն նաեւ Կովկասի Սովետական Հանրապետությունների վերաբերմամբ»:

 Սա էլ եղել ԽՍՀՄ-ում եւ Խորհրդային Հայաստանում ապրող հայերի հայրենասիրական ամեն տեսակ դրսեւորումների արգելքների, արգելանքների ու հետապնդումների պատճառը, այդ թվում՝ անհեթեթության հասնող, երբ օրինակ Զորավար Անդրանիկին նվիրված երգը երգելու մեղադրանքով հայ մարդուն կարող էին անվերջ հետապնդել, նույնիսկ աքսորել:

 Զարմանալին սակայն այն է, որ եթե ռուսական կողմը այդ պայմանավորվածությանը հավատարիմ մնաց եւ, հավանաբար, հավատարիմ է մինչեւ այսօր, ապա թուրքական կողմը այդ պարտավորվածությանը հավատարիմ չի եղել երբեք, նույնիսկ ստորագրման պահին, որովհետեւ պայմանագրի վավերացման ստորագրությունը դեռ չչորացած թուրքական կողմը սատարել ու հովանավորել է մյուս կողմին ընդդիմադիր ամեն տեսակ անհատների, կազմավորումների ու կազմակերպությունների: Այդպես է մինչեւ այսօր: (4)

 Ըստ էության, Մոսկվայի պայմանագրի վերանայումը եւ չեղյալ համարումը, առաջին հերթին, ունի այն նշանակությունը, որ Ռուսաստանի Դաշնության մեջ ապրող հայը, առանց հետապնդումների ենթարկվելու վախի՝ կկարողանա ազատորեն նշել Հայերի ցեղասպանության հիշատակի ու ոգեկոչման օրը, հնչեցնել հերոսներին նվիրված երգեր ու բանաստեղծություններ, ապրել՝ քիչ թե շատ հայեցի կյանքով ու ազգային մտահոգություններով:

 Մնացյալը… այն, թե իրականում ինչո՞վ պետք է փոխարինել Մոսկվայի պայմանագիրը դա վերանայելու կամ չեղյալ համարելու պարագայում, այլ ոլորտի հարցադրումից է, որտեղ ընդամենը պետք է հիշել 1918-1920 թթ. ընթացքում հայությանը եւ Հայաստանին նվիրված որոշումներն ու պայմանագրերը, այդ թվում՝ Ռուսաստանի Կառավարության Դեկրետը Արեմտյան Հայաստանի մասին, Սեւրի Խաղաղության պայմանագրի Հայաստանին վերաբերող հոդվածները, ԱՄՆ 28-րդ Նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճիռը Հայաստանի եւ Թուրքիայի սահմանի վերաբերյալ… Որոշումներ ու պայմանագրեր, որոնք կայացվել են, սակայն մինչեւ այսօր չեն իրականացվել:

 Տիգրան Փաշաբեզյան

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Վարչապետ

 23.03.2016 թ.

 ***

Ծանոթագրություն

1) Տես, Դավութօղլուն համեմատում է քրդերին եւ հայերին, Գեւորգ Ստամբոլցյան, 29.02.2016, azatutyun.am:
2) Նշված պայմանագրերը Տես, Ջոն Կիրակոսյան, Ռուբեն Սահակյան, «Հայաստանը միջազգային դիվանագիտության եւ արտաքին քաղաքականության փաստաթղթերում` 1828-1923թթ.», «Հայաստան» հրտ., Երեւան, 1972:
3) Տես նույն տեղում, Ալեքսանդրապոլի պայմանագիր, 2 դեկտեմբեր 1920 թ., 4-րդ, 5-րդ, 6-րդ հոդվածներ.

«4. Անկեղծորեն ձգտելով վերացնել Անտանտայի իմպերիալիստական կառավարությունների հետագա մեքենայությունները, որոնք կարող են խախտել երկրի անդորրությունը, Հայաստանի կառավարությունը համաձայնում է, բացի թեթեւ եւ երկրի կարգն ու անվտանգությունը պաշտպանելու համար բավարար քանակությամբ զենք ունեցող ժանդարմերիայից, սահմանների պահպանության համար չունենալ այլ ռազմական ուժ, բացի 1500 զինվորից բաղկացած ջոկատից՝ 8 լեռնային կամ դաշտային հրանոթով եւ 20 գնդացիրով: Զինապարտությունը Հայաստանում պարտադիր չի լինի… Հայաստանին իրավունք է վերապահվում բերդեր (ամրություններ) կառուցել եւ այնտեղ դնել ծանր հրանոթներ... այնպիսի քանակությամբ, որը նա հարկավոր կհամարի, պայմանով, որ չդնի 15 սանտիմետրանոց տրամաչափի եւ հեռահար հրանոթներ, որոնք գործադրվում են ինչպես հայկական, այնպես էլ ուրիշ բանակներում:

5. Հայաստանի կառավարությունը սրանով համաձայնում է Թուրքիայի քաղաքական ներկայացուցիչներին կամ դեսպանորդին, որը հաշտություն կնքելուց հետո կգտնվի Երեւանում, թույլ տալ ըստ իր ցանկության տեսչություն եւ հետաքննություն կատարել վերոհիշյալ պայմաններին վերաբերող հարցերի գծով: Իր կողմից Թուրքիայի... կառավարությունը պարտավորվում է իր զինված օգնությունը տրամադրել Հայաստանին, երբ այդ պահանջի արտաքին կամ ներքին վտանգը եւ երբ Հայաստանի հանրապետությունը դիմի իրեն մատնանշված խնդրով:

6. Պայմանավորվող կողմերը համաձայնվում են նախկին սահմանի տերիտորիայում իրենց տեղերը վերադարձնել բոլոր գաղթականներին, բացառությամբ նրանցից, ովքեր արտաքսվել են համաշխարհային պատերազմի րնթացքում եւ թշնամու շարքերում կռվել են իրենց կառավարության դեմ եւ նրանցից, ովքեր մասնակցել են ջարդերին: Պայմանավորվող կողմերը պարտավորվում են հայրենիք վերադարձող գաղթականներին տալ այն իրավունքները, որ տրվում են փոքրամասնություններին առավել քաղաքակիրթ երկրներում»:

4) Տես, Виктор Надеин-Раевский, Зачем России «дружба» и «братство» с Турцией ?, 8 Февраля 2016, http://regnum.ru/news/polit/2074091.html

Категория: Политика | Просмотров: 1885 | Добавил: admin | Теги: АрмИнфоЦентр ARMINFOCENTER, Парламент Зап. Армении, Давудоглы, Сирия Турция, США Европа, Диаспора Геноцид Церковь, Армения Ереван, Амшенка, Пашабезян, россия | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
RSS
Наш-RSS
Реклама

Безлимитная связь для студентов по тарифам вдвое дешевле рыночных
Тел. +7 903 250 47 25
ИА REGNUM - Армения
NEWS.am
ЛЕНТА НОВОСТЕЙ
Поиск по сайту
Видео
Календарь
«  Март 2016  »
ПнВтСрЧтПтСбВс
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
Голосование
Самое читаемое
[09.05.2020]
75-летие ПОБЕДЫ. Вечная слава Героям! Рядовые герои Великой Победы
[22.02.2014]
Эксклюзивное интервью Председателя Парламента Западной Армении о Парламенте и задачах армянской диаспорой в вопросе международного признания
[11.07.2013]
Телеканал "Культура": «По следам тайны: Армянское нагорье. 12 тысяч лет назад»
[07.06.2013]
Декларация о формировании Национального Собрания (Парламента) Западной Армении
[14.11.2012]
ТЕЛЕГОНИЯ: Информационная память о внебрачных сексуальных отношениях и любви. Видео.
[22.10.2012]
Истинное лицо современного ислама: Жестокая казнь за принятие христианства
[03.08.2012]
Вперед Армения! ...Лох Лава... - Առա՛ջ, Հայաստան... զում, զում, զում, զում...Լոխ լավա…или «Золотая» позиция олигархов
[25.07.2012]
Откуда родом Богородица – и за что убили Корюна Нагапетяна?
[17.07.2012]
Армения – Земля Ноя (видео)
[01.07.2012]
Свободная трибуна: Наталья Соболь - «ТАИНСТВЕННЫЙ НАРОД АМАЛЕК – ВЕХИ ИСТОРИИ»
[16.06.2012]
Свободная трибуна: Наталья Соболь - «АМЯНСКИЕ ПУШКАРИ В КАЗАНИ – Дела давно минувших дней»
[27.05.2012]
БРАВО!!! Вардапет (архимадрид) Комитас об армянском происхождении европейских наций и многих тайных страницах истории и мировой цивилизации
[24.04.2012]
ВИДЕО: Массовые акции, посвященные памяти жертв геноцида армян в Западной Армении, Киликии и в Османской Империи в 1894-1923г.г. в Мец Салах
[24.04.2012]
ОБРАЩЕНИЕ участников митинга посвященного памяти жертв геноцида армян в Западной Армении, Киликии и в Османской Империи в 1894-1923г.г.
[14.04.2012]
Обращение АРМИНФОЦЕНТРА к Президенту Армении и Католикосу всех армян по поводу антиармянских и антихристианских провокаций "Луйс Ашхар"
[21.01.2012]
Цитата из книги лауреата Нобелевской премии Шмуэля Йосефа Агнона «В сердцевине морей» об амалеках и армянах
[30.11.2011]
20 лет назад была учреждена Московская армянская община: Грустный экскурс в историю; Позорная роль Гегама Халатяна в стремлении ее разрушить
[24.07.2011]
Правда об АМАЛЕКАХ. - "Амалек – колыбель цивилизации"
[23.07.2011]
Правда об АМАЛЕКАХ. - Бог дает добро на убийство - Кто такие амаликитяне и какое они имеют отношение к армянам?
[24.06.2011]
ЗВЕРИНЫЙ ОСКАЛ ЛЕВОНОВСКОЙ ОППОЗИЦИИ: Мартовские погромы 2008 года в Ереване фактически инициировала оппозиция (аудио, видео)
[16.06.2011]
Мысли в слух: 16 июня 2000 года состоялся Учредительный съезд САР
[16.06.2011]
Видео - Страница Истории Союза армян России. Учредительный съезд, 16 июня 2000г., гостиница "Президент-отель", г. Москва.
[31.05.2011]
Позор! Экономическая и политическая элиты Армении: Депутаты Парламента, руководители партий, олигархи (Фото, Имена, Фамилии и ПРОЗВИЩА)
[28.05.2011]
ПОЗОР! Даже турки не могли себе позволить сделать такое: Памятник генералу Андранику в Сочи снесли руководители местного Союза Армян России
[24.05.2011]
Иудейский Азербайджан, или Тайны истории. Записки бывшего жителя города Баку
[24.04.2011]
Заявление Президента АРМИНФОЦЕНТРА Армена Тер-Саркисяна об инициировании в Гаагском трибунале вопроса об осуждении геноцида армян
Наши партнеры
Национальный совет Западной Армении
АМШЕНКА
Ухт Арарати
Все права защищены © 2011 Сайт АрмИнфоЦентр - Главный информационный ресурс Армянской диаспоры.
При полном или частичном использовании материала ссылка (гиперссылка) на АрмИнфоЦентр обязательна, даже если мы ссылаемся на другие источники.
Мнение АрмИнфоЦентр может не совпадать с мнением авторов отдельных материалов.
АрмИнфоЦентр не несет ответственности за содержание рекламы.
Использование материалов АрмИнфоЦентр в коммерческих целях без письменного разрешения АрмИнфоЦентр не допускается
Конструктор сайтов - uCoz