Меню сайта
Рубрики
АРМЕНИЯ [40]
- Республика Армения [611]
- Западная Армения [414]
- - Правовой пакет [1]
Правовой пакет Западной армении
- - Паспорт гражданина [5]
- Арцах [233]
- Амшен [28]
Амшен
- Джавахк [36]
- Нахичевань [3]
Армянская Церковь [193]
Армянский язык [12]
ДИАСПОРА [23]
- Российская община [138]
- Московская община [37]
- Европейские общины [37]
- Ближневосточная община [50]
- Американская община [26]
Геноцид [218]
Армянский вопрос [88]
- Ай Дат и АСАЛА [54]
- Фидаи и «Немезис» [16]
- Международные договора [9]
--- Московский договор [15]
Аналитика [161]
Политика [296]
Официоз [22]
- Партии [25]
Великая Победа [18]
Знаменитые армяне [67]
СМИ [49]
Мир [46]
Россия [153]
Европа [96]
США [91]
Ближний Восток [211]
Турция [352]
Азербайджан [247]
Грузия [87]
СНГ [71]
Азия и Африка [0]
Религия [108]
Энциклопедия [10]
Юриспруденция [12]
История [248]
Культура [99]
Литература [31]
Наука & образование [32]
- ИСН [17]
Происшествия [54]
Досуг [5]
- Женский клуб [58]
- Мужской клуб [8]
- Молодёжный клуб [2]
- Детский клуб [0]
- Клуб знакомств [6]
- Здоровье & спорт [68]
- Туризм [9]
- Традиции [30]
- Кулинария [5]
- Увлечения [3]
- Юмор [1]
- Музыка [20]
- Кино [19]
- TV [2]
Экономика [10]
- Банки & бизнес [14]
- Бизнес клуб [3]
- Работа & заработок [0]
Технологии [7]
Авто [3]
Справка [1]
Неопознанное [15]
ВИДЕО [302]
Видео сайта
Архив записей
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Форма входа
Главная » 2016 » Март » 2 » Սոֆյա Հակոբյան. Սասունն ու Սասունի հայերը Ցեղասպանությունից հետո մինչ այսօր
04:30
Սոֆյա Հակոբյան. Սասունն ու Սասունի հայերը Ցեղասպանությունից հետո մինչ այսօր

АРМИНФОЦЕНТР: Софья Акопян: Сасун и армяне Сасуна. После геноцида армян и до наших дней

Որքա՞ն հայ փրկվեց Սասունում, նրանք ինչպե՞ս շարունակեցին իրենց կյանքը, ի՞նչ դժվարությունների միջով անցան, և որտե՞ղ են հիմա նրանց ժառանգները…

Այս ուսումնսիրությունը, որի մեջ ներառված են Սասունի` Ցեղասպանությունից մինչ օրս քրիստոնյա և իսլամացված հայերի թվաքանակի, բնակության վայրերի, նոր գաղթի ուղղությունների, լեզվի, կրոնի ու ազգային ինքնագիտակցության մասին տեղեկություններ, նպատակ ունի օգնելու ոչ միայն թեման ուսումնասիրող տարբեր մասնագետների, այլև մեկ դար շարունակ իրենց նախնիների գյուղերը և կորած ազգականներին փնտրողներին:

Ինչպե՞ս փրկվեցին հայերը Սասունում

Անշուշտ, Սասունի լեռնային անառիկ դիրքը մեծ նշանակություն է ունեցել այստեղ հայերի փրկության հարցում: Սակայն, ի պատիվ սասունցիների, պետք է նշենք, որ նրանց կազմակերպած ինքնապաշտպանությունը ահռելի մեծ դեր խաղաց, ու թեև Սասունի 1915թ. ինքնապաշտպանությունը ի վերջո ճնշվեց, սակայն այն ապարդույն չանցավ: Նույնը կարելի է ասել մուսալեռցի, վանեցի, շեպինգարահիսարցի հայերի մասին, որոնք փրկվել էին հիմնականում զինված դիմադրության շնորհիվ (1):

Հայ որբերին փրկել են նաև որոշ քրդական և արաբական աշիրեթներ:

«Փրկել» հասկացությունն, անշուշտ, հարաբերական է, քանի որ փրկողներն հիմնականում հետապնդում էին իրենց շահերը. որբ աղջիկներին տանում էին որպես աղախիններ կամ ապագա հարսնացուներ, իսկ տղաներին՝ որպես ձրի աշխատուժ, այլ կերպ ասած՝ ստրուկներ: Անշուշտ հայ որբերին իսկապես պաշտպանող ընտանիքներ նույնպես եղել են, որոնք նրանց մեծացրին որպես հայերի:

Այսպիսով՝ 1920-ականների երկրորդ կեսին, երբ այս որբերը մեծացան և իրենց սեփական տնտեսությունն ու ընտանիքները հիմնեցին, փորձեցին առանձնանալ աշիրեթներից, հայտնվեցին մահմեդական հարևանների հետ հողային վեճերի ու կռիվների մեջ, ուստի հաճախ ստիպված էին տեղափոխվել գյուղից գյուղ՝ փորձելով իրենց համար գտնել համեմատաբար հանգիստ միջավայր:
Կարևոր է նշել, որ անգամ Թուրքիայի Հանրապետության հռչակումից հետո, երբ փաստացի վերացվեց «աղայական համակարգը», միևնույն է, Սասունում փրկված հայերը միշտ ընկալվել են որպես ինչ-որ մի աղայի սեփականություն:

Իսլամացված հայերի մասին իրենց ուսումնասիրությունում այս խնդրին հատուկ անդրադարձել են նաև Լ. Ռահթերն ու Մ. Սվազլյանը. նրանք նշում են, որ, բացի հայերի զինված դիմադրությունից, մեծ դեր է խաղացել այն, որ Սասունում ֆեոդալական համակարգը չափից դուրս հզոր էր, ու թեև աղաների ձեռքում հայերը հաճախ ստրկացված էին, փաստն այն է, որ դա ինչ-որ չափով ապահովում էր նրանց ֆիզիկական գոյությունը:

Նույն աշխատության մեջ հեղինակները իրավացիորեն նշում են ներհամայնքային ամուսնությունները՝ որպես ևս մեկ փրկության միջոց (2):

Եվ իսկապես, Թուրքիայում որևէ սասունցի հայ ընտանիքի տոհմածառն ուսումնասիրելիս անհնար է չշփոթվել: Պատճառն այն է, որ ինչպես իրենք են ասում, «Միմյանց մեջ ենք աղջիկ առել-տվել», ինչի արդյունքում ազգակցական կապերն արդեն նմանվել են խճճված թելի կծիկի: Այսպիսով` Սասունի գյուղերում մնացած հայերը Ցեղասպանությունից հետո նույնպես շարունակել են ամուսնանալ միայն հայերի հետ: Իհարկե, բացառությամբ այն դեպքերի, երբ հայ աղջիկներին փախցնում էին մահմեդականները:

Իսկ իսլամացված հայերի մեջ նույնիսկ հանդիպում ենք ազգականների միջև ամուսնության դեպքերի: Թեև նրանք գիտակցում են, որ ըստ հայկական ավանդույթի նման ամուսնությունները դատապարտելի են, սակայն հաճախ նախընտրել են նման ամուսնությունը, քան քրդերին կամ արաբներին աղջիկ տալը: Բացի այդ՝ սասունցիների մոտ չափազանց ամուր են ընտանեկան կապերը, և մինչ օրս նրանց մեծ մասը չի խախտում ներհամայնական ամուսնությունների ավանդույթները: Միայն վերջին ժամանակաշրջանում՝ Ցեղասպանությունից հարյուր տարի անց, Թուրքիայում սասունցիների մեջ սկսվել են գրանցվել խառն ամուսնությունների հատուկենտ դեպքեր:

Սասունցիների ընտանիքները բավականին բազմանդամ են. «մեկ տուն» կամ «մեկ գերդաստան» հասկացության տակ կարելի է նկատի ունենալ նվազագույնը 200-300 հոգի: Իսկ որոշ տոհմեր անդամների թիվն հասնում է 800-1000 հոգու: Դա բնական է, քանի որ Սասունում հայերը Ցեղասպանությունից հետո իրենց ժառանգներին խրախուսում էին հնարավորինս շատ երեխաներ ունենալ: Այդ առիթով ասում էին. «Այս աշխարհում բոլորովին մենակ մնացինք, պիտի բազմանանք»: Մինչև անցյալ դարի վերջերը սասունցի հայերի ընտանիքներում կարելի էր հաշվել միջինը 8-9 երեխա, կան անգամ մինչև 20 երեխա ունեցող մայրեր: Վերջին 15 տարում պատկերը փոքր-ինչ այլ է. պատճառը հիմնականում դեպի քաղաք մեծ արտագաղթն է:

Սասունը ժամանակակից Թուրքիայի քարտեզի վրա

[web] Առաջին դժվարությունը, որի հետ ուսումնասիրողները բախվում են, քարտեզի վրա Սասունի ամբողջական տարածքը գտնելն է: Ինչպես հայտնի է, պատմական Սասունի տարածքն այսօր տրոհված է. Թուրքիայի Բաթման նահանգի մարզ հանդիսացող «Սասոն»-ը պատմական Սասունի միայն մի փոքրիկ մասն է կազմում, իսկ մյուս շրջանները տարբեր տարիներին միացվել են Դիարբեքիրի, Մուշի, Բիթլիսի ու Սղերդի նահանգներին: Բացի Մոտկանից, որը Սասունից անջատվեց դեռևս 1877-ին, մնացած բոլոր տրոհված շրջանները վարչականորեն բաժանվել ու անվանափոխվել են Ցեղասպանությունից հետո:

Այս բաժանումներն, անշուշտ ազդել են նաև փրկված սասունցիների հետագա կյանքի պայմանների վրա: Ըստ այդմ՝ կարելի է Արևմտյան Հայաստանում բնակվող սասունցիներին բաժանել մի քանի խմբերի, որոնք երբեմն տարբերվում են իրարից թե ազգային ինքնագիտակցության, թե մի շարք այլ առումներով:

Այս աշխատության մեջ փորձել ենք առանձնացնել պատմական Սասունի այն շրջանները, որտեղ Ցեղասպանությունից հետո պահպանվել են հայաբնակ գյուղեր, նշված են այս շրջանների նոր թուրքական անուններն ու այն նահանգները, որոնց կազմի մեջ են մտցվել այդ շրջանները:

Խոսվում է նաև սասունցի հայերին հատուկ կրոնական, լեզվական և այլ առանձնահատկությունների մասին՝ ըստ շրջանների և գյուղերի:

Սասունի հայաբնակ գյուղերը Ցեղասպանությունից հետո

Ցեղասպանությունից հետո տասնամյակներ շարունակ Սասունի լեռներում մեկուսի կյանք վարող հայերի խմբերի մասին առաջին անգամ պաշտոնապես խոսել է Կ. Պոլսի Հայոց պատրիարք Շնորհք Գալուստյանը՝ իր հայտնի երուսաղեմյան ելույթում: Նա տեղեկացնում է, որ իր ձեռքում կա Սասունի այն 35 գյուղերի ցուցակը, որտեղ դեռ ապրում էին հայեր:

Ինչպես հայտնի է, Շնորհք պատրիարքն այն եզակի նվիրյալներից էր, ով արհամարհելով բազում վտանգներ ու պետության կողմից հետապնդումները, ձեռնամուխ եղավ Արևմտյան Հայաստանի տարբեր գավառներում մնացած և իսլամացված հայ մանուկներին դարձի բերելու գործին՝ Կ. Պոլսում նրանց հայեցի կրթություն տալով և վերջնական ձուլումից փրկելով (Արևմտյան Հայաստանի տարածքում Ցեղասպանությունից հետո երբևէ չեն գործել հայկական դպրոցներ): Պատրիարքին իր մի քանի հավատարիմ աշխատակիցների հետ հաջողվեց մոտ 8000 հայ մանուկների մկրտել և հայկական դպրոցներ ուղարկել (3):

Պատրիարքի գործակիցները, ովքեր ամիսներ շարունակ դեգերում էին Արևմտյան Հայաստանի տարբեր գավառներում, հասան նաև լեռնային Սասուն: Այստեղ նրանք որոշ դժվարությունների հանդիպեցին ոչ միայն գավառի անառիկ դիրքի կամ այն պատճառով, որ Ցեղասպանությունից հետո ծպտյալ հայերը հաստատվել էին Սասունի ամենաբարձրադիր ու անմատչելի գյուղերում: Ըստ մի շարք վկայությունների՝ հանդիպում էին հակազդեցության հենց հայ գյուղացիների կողմից, քանի որ ոմանք կտրականապս դեմ էին իրենց զավակներին Կ. Պոլիս ուղարկելու և գյուղը լքելու գաղափարին: Ու թեև պատրիարքի մարդկանց գործունեությունը Սասունի հայաբնակ գյուղերում այդքան մեծ արդյունք չունեցավ, որքան մյուս գավառներում, սակայն նրանց ուսումնասիրությունների շնորհիվ պատրիարքի ձեռքում հայտնվեց հենց այդ հայաբնակ գյուղերի առաջին ու միակ ցուցակը:

Այս ցուցակից բացակայում էր միայն պատմական Սասունի Մոտկանի շրջանը՝ դեռևս հայաբնակ մնացած ընդհամենը 5 գյուղերով, քանի որ այն դեռ մինչ Ցեղասպանությունը պաշտոնապես կցվել էր Բիթլիսի նահանգին: Բացի այդ՝ այս ցուցակի մեջ չէին մտել նաև Ռաբաթ, Զիլան, Դերե և Հազզո գյուղերը, որոնք հայաթափվել էին 1930 – ականներին: Այդ մի քանի գյուղերի անուններն էլ ավելացնելով՝ կարող ենք հաշվել շուրջ 44 գյուղ, որտեղ Ցեղասպանությունից հետո շարունակել են ապրել սասունցի հայեր:

Ներկայում այդ գյուղերի թիվը նվազել է մինչև 15-20 (թվերը տատանվում են, քանի որ որոշ գյուղերում հայերը լինում են միայն ամռանը, իսկ ձմեռում են Ստամբուլում):

Եվս մեկ նկատառում. Խոսքն այն գյուղերի մասին է, որտեղ դեռ կարելի է գտնել իրենց ծագման մասին չմոռացած հայերի, մինչդեռ ամբողջովին ձուլված հայերի թոռներ ապրում են Սասունի գրեթե ամեն գյուղում:

Իսլամացված և քրիստոնյա սասունցիների թվաքանակը և առանձնահատկությունները

Իսլամացված կամ ծպտյալ հայերի մասին խոսելիս մարդկանց, թերևս, ամենաշատը հետաքրքրում է նրանց թվաքանակը: Եթե ավելի իրատես լինենք և հաճախ քննարկվող այդ մի քանի միլիոնից հանենք նրանց, ում կապը հայության հետ սահմաափակվում է զուտ կենսաբանական իմաստով և ոչ ավելին, և եթե փորձենք փնտրել փրկված հայերի այն ժառանգներին, ովքեր դեռ մեկ դար անց գիտակցում ու պահպանում են իրենց ազգային իքնությունը, ապա շատ ավելի համեստ թվեր կստանանք:

Ինչ վերաբերում է հայ տատիկներ ունեցողներին, ապա պարզ է մեկ բան. այդքան շատ մարդկանց՝ «տատիկս հայ էր» խոսոտվանությունների տակ թաքնված է հիմնականում երկու բան. կամ պապիկը շարքային ցեղասպաններից էր, որոնց հայ կանայք ավարի տեսքով էին հասնում, կամ պապիկն էլ է հայ, բայց տվյալ անձն իր հայ լինելը ամբողջությամբ հաստատելու խիզախություն, գիտակցություն կամ ցանկություն չունի:

Կրկին վերադառնալով Շնորք Գալուստյանի երուսաղեմյան ելույթին՝ դրանից մեջ բերենք Արևմտյան Հայաստանի գավառահայության հիմնական չորս խմբերի մասին նրա բնորոշումը.

1. Հայեր, որոնք գիտակցաբար և կամավոր կերպով իսլամացել են, խզվել են հայությունից և ապրում են թուրքերի մեջ:

2. Հայեր, որոնք երեք սերունդ առաջ իսլամացել են և քրդական աշիրեթական ձևերով ապրում են մեկուսի և չեն խառնվում: Գիտեն, թե հայ են և երազում են վերադառնալ իրենց կրոնին, եթե պայմանները ներեն:

3. Կամա թե ակամա իսլամացած հայեր, որոնք իրենց հայկական զգացումը պահել են և Կ.Պոլիս հասնելուն պես դատարանի միջոցով իրենց անձնագրի մեջ նշված «իսլամ» բառը փոխարինում են «Էրմենի»-ով:

4. Բուն գավառահայեր, որոնք ի պատիվ իրենց, բոլոր զգալի և անզգալի դժվարությունների՝ հայ են մնացել և այսօր Ստամբուլի հայության մեծագույն մասը նրանցից է բաղկանում :

Սասունում մնացած հայերին կարելի է դասել պատրիարքի առանձնացրած այս չորս խմբերից վերջին երեքին միանգամից (4):

Բացի այս խմբերից՝ կարելի է առանձնացնել սասունցի հայերի ևս մեկ խումբ, որն իսլամաց(վ)ել է ավելի ուշ՝ 1970-80 թթ. ճնշումների ժամանակ: Այս մարդիկ դեռևս տիրապետում են հայերենին և չեն թաքցնում իրենց հայկական ծագումը, սակայն քրիստոնեությանը վերադառնալու միտք չունեն:
Ինչ վերաբերվում է Թուրքիայի սասունցիների թվաքանակին, նշենք, որ Կ.Պոլսի հայ համայնքի միայն 1/3 -ը, այսինքն՝ 20 000-ը հենց սասունցիներ են: Նրանց շատերը Կ. Պոլիս են գաղթել 1970-80-ական թթ.: Համայնքում նրանց ասում են «նոր եկածներ», քանի որ գավառահայերի շրջանում ամենավերջինը հենց սասունցիներն են դուրս եկել Արևմտյան Հայաստանից և հաստատվել Կ. Պոլսում:

Կ. Պոլսում հաստատված և հայ համայնքի մաս կազմող քրիստոնյա սասունցիների թիվը հստակ է, քանի որ նրանք երկրի օրենքի համաձայն իրենց փասթաթղթերում էլ են գրանցում իրենց քրիստոնյա լինելը: Իսլամացված սասունցիների թիվը պարզելը շատ ավելի բարդ է. մեր ձեռքի տակ եղած տեղեկություններով կարող ենք հանգել մոտավոր տվյալների:

Բաթմանի և Բիթլիսի նահանգներում Իսլամացված սասունցիների թիվն անցնում է 15 000 – ը (չհաշված Ստամբուլ արտագաղթած ազգականները):

Մոտ 6000 – 7000 Իսլամացված հայեր կան պատմական Սասունի արևմտյան հատվածում՝ Խուլբի շրջանում, որը ներկայում Դիարբեքիրի կազմում է:

Ըստ տարբեր տվյալների՝ միայն Մուշում բնակվում է Սասունի լեռնային գյուղերից այստեղ տեղափոխված 15 – 20 000 իսլամացված հայ :

Իսլամացված սասունցիներ կան նաև Սղերդի նահանգի Քուրթուլան շրջանում (պատմական Սասունի Խարզանի շրջան), որոնց թիվը, սակայն անհայտ է: Սրանք համեմատաբար փոքրաթիվ լինելու և տարբեր աշիրեթեների միջև ցրվածության պատճառով համայնք դառնալու հնարավորություն չեն ունեցել և ձուլվել են:

1. Բոզկանի շրջան կամ Բուն Սասուն

Ցեղասպանությունից հետո հայկական բնակչություն ունեցող գյուղերը՝ Գելիեգուզան, Քաղքիկ, Սեմալ, Շենիկ, Աղբիկ:

Բացի Քաղքիկից, որը Բաթմանի նահանգի Սասոն գավառի կազմում է, նշված մյուս գյուղերը մտցվել են Մուշի գավառի կազմի մեջ:

Վերը նշված գյուղերի հայկական բնակչությունն ամբողջովին իսլամացված է. իսլամացման գործընթացն այս շրջանի հայերի մեջ սկսվել է 1930-ականների երկորդ կեսից և շարունակվել մինչ 1940-ականների կեսերը: Թեև որոշ ընտանիքներ կարողացել են գաղտնի կերպով պահպանել քրիստոնեական որոշ ավանդույթներ, սակայն հետագա տարիներին հիմնականում Մուշի կենտրոն տեղափոխված այս հայերի մեծ մասն այնտեղ ամբողջովին անցավ մահմեդական կենսակերպի:

Ցեղասպանությանը հաջորդած քսան տարիների ընթացքում այս գյուղերից պարբերաբար արտագաղթեր են գրանցվել դեպի Ղամիշլի և Հալեպ:

1930-ականներին՝ քրդական ընդվզումների ժամանակ, այն հայերը, ովքեր չբարձրացան լեռները, քուրդ ապստամբների հետ միասին աքսորվեցին Թուրքիայի արևմտյան շրջաններ: Որոշ ժամանակ անց սրանց մի մասը վերադարձավ հայրենի Սասուն:

Այս գյուղերի բնակչության զգալի մասը պետության անմիջական վերահսկողությամբ հետագա տարիներին տեղափոխվեց Մշո դաշտի գյուղեր և Մուշի կենտրոն. այս վերաբնակեցումը շարունակվեց մինչև 1990-ականների կեսերը:

Վերոնշյալ գյուղերի հայ բնակչության մեծ մասն արաբախոս է, որոշները՝ քրդախոս: Ավագ սերնդի շրջանում դեռևս կարելի է գտնել մի քանի հայախոսողների:

Այս հատվածի կրոնափոխ սասունցիներին կարելի է առանձնացնել իրենց հատուկ կրոնամոլությամբ, ինչպես նաև նրանով, որ հենց այս գյուղերում են բնակվում ամենամեծ թվով ծպտյալները (իրենց ինքնությունը թաքցնողները): Սովորաբար Սասունի գյուղերում հայերը թեև հաճախ հանդիպել են ամենատարբեր հալածանքների, սակայն ծպտյալ կենսակերպ վարողները շատ չեն, քանի որ բոլորն էլ ճանաչում են միմյանց: Մինչդեռ պատմական Սասունի հենց այս հատվածում ամենաշատն են քրդի կամ արաբի ինքնությամբ ներկայացողները: Թեև Սասունի այլ շրջաններում հայկական ինքնության և Ցեղասպանության վերաբերյալ հարցերն արդեն ազատ քննարկվում են, Գելիեգուզանի և Սեմալի պես գյուղերում դեռևս առկա է վախի մթնոլորտն ու ինքնությունը ծածկելու սովորությունը: Սակայն առավել քան ուշագրավ է այն փաստը, որ այստեղ իրենց հայկական ծագման մասին խոսել չցանկացողներն անգամ մյուսների պես շարունակում են ամուսնանալ միայն իրենց պես կրոնափոխ հայերի հետ:

Այս տարածքում վերջին մի քանի տարիներին կարելի է նկատել որոշ տեղաշարժ՝ անցյալն ավելի մանրամասն ուսումնասիրելու և հայկական ինքնությանն ավելի մոտ կանգնելու վարակիչ մի ձգտում, ինչ-որ չափով նաև զարթոնք, որը հատկապես նկատելի է երիտասարդների շրջանում, որոնց մեծ մասն արդեն բնակվում է Մուշ քաղաքում: Դրան մեծապես նպաստել է նաև Մուշում հայկական առաջին հայրենակցական միության հիմնումը:

Գելիեգուզանի բնակչության մեծ մասը տեղափոխվել է Մուշ, սակայն գյուղում դեռևս բնակվում է հայկական ծագում ունեցող երկու մեծ գերդաստան: Սեմալցիների մի մեծ և բավականին ակտիվ զանգված ապրում է Մուշին հարակից գյուղերից մեկում, իսկ անմիջապես Սեմալում մնացած հայ ընտանիքների մասին որևէ հստակ տեղեկություն հաղորդելը բարդ է այնքանով, որ Սեմալում ապրողները փաստացի ոչ միայն ձուլված են կրոնով, լեզվով և մշակույթով, այլև բացարձակապես չեն խոսում իրենց անցյալի մասին, թեև Մուշ իջած սեմալցիների պնդմամբ հայրենի գյուղում միանշանակ մնացել են հայեր, և նրանք քիչ չեն: Ճիշտ նույն իրավիճակն է տիրում Շենիկ և Աղբի գյուղերում:

Սակայն նույնը չի կարելի ասել քաղքիկցիների մասին, որոնք դեռևս շարունակում են իրենց ներկայացնել որպես հայ, ավելին՝ ակտիվ շփում ունեն Սփյուռքի և Հայաստանի սասունցիների հետ: Քաղքիկ գյուղի կրոնափոխ հայերից մի մեծ գերդաստան բնակվում է Մուշում, երեքը մնացել են Քաղքիկում և մի քանի քրիստոնյա ընտանիք վաղուց արդեն Ստամբուլ է տեղափոխվել:

[Kulp.8] 2. Խուլբ և Խիյանք (ներկայում Դիյարբաքըրի նահանգի Քուլպ շրջան և Բաթման նահանգի Սասոն շրջան)

Այս շրջանները հայկական աղբյուրներում ներկայացված են որպես մեկ շրջան, թեև վաղուց առանձնացված են իրարից: Խուլբը ներկայում ամբողջությամբ կցված է Դիարբեքիրին, իսկ Խիյանքի զգալի հատվածը դեռ Սասունի (ժամանակակից քարտեզով Սասոն) կազմում է:
Հայաբնակ գյուղերը.

Խուլբում՝ Ահարոնք, Փասուր, Խըռուջ, Փարկա, Շիրնաս, Արտկունք, Գարըկ, Թիահա, Ջըկսե:

Խիյանքում՝ Արխունդ, Բերմ, Բադե:

Խուլբի և Խիյանքի հայերին բավականին ծանր ճակատագիր բաժին հասավ այն առումով, որ հենց այս շրջաններում են հաստատվել Ցեղասպանությանն ամենաակտիվ մասնակցությունն ունեցած քրդական աշիրեթները: Մազապուրծ եղած հայերը, ավարի հետ միասին, հիմնականում բաժին էին հասել այս աշիրեթներին` որպես ստրուկ:

Ցեղասպանության շրջանում ու դեռևս դրանից առաջ բռնի իսլամացված այս հայերի մեջ եղան այնպիսինները, ովքեր կարողացան ներհամայնքային ամուսնությունների շնորհիվ պահպանել հայությունը, թեև ամբողջովին քրդախոս դարձան: Նրանցից շատերն ավելի ուշ նաև քրդական շարժման ակտիվ մասնակիցեր են եղել:

Խուլբի հայությունն ամբողջովին իսլամացվեց Ցեղասպանության շրջանում և դրան հաջորդած մի քանի տարիներին:

Նրանք պահպանել են հայկական ազգային մի քանի պար և հայկական խոհանոցի որոշ առանձնահատկություններ:

Բավականին բազմամարդ և ակտիվ են Խըռուջ, Փասուր և Փարկա գյուղերի հայկական գերդաստանները: Նրանց մեջ այսօր նկատվում է որոշ ազգային զարթոնք, ինչը դրսևորվում է երեխաներին հայկական անուններ դնելով, հայերենով ու հայկական մշակույթով հետաքրքրվողների թվի աճով, Հայաստանում և Սփյուռքում գտնվող ազգականների հետ շփումների հաստատումով կամ վերականգնումով և այլն: Վերջիններս հիմնականում ամուսնանում են իրենց պես կրոնափոխ հայերի հետ, թեև լինում են նաև բացառություններ:

Բադե գյուղի քրդացած հայերը ներկայում բնակվում են Սիլվանում, քրդական շարժման ակտիվ մասնկիցներ են և վաղուց արդեն ոչ մի կապ չունեն հայության հետ:

Նույն վիճակում է Բերմ գյուղի միակ փրկված հայկական ընտանիքի ժառանգների մի մասը, ովքեր այժմ բնակվում են Բաթմանի կենտրոնում. նրանք արդեն վաղուց չեն անդրադառնում իրենց հայկական արմատներին: Մինչդեռ նրանց ազգականների մի մասը պահպանեց և ազգային, և կրոնական ինքնությունն ու տեղափոխվեց Ստամբուլ:

Հայկական ինքնությունից ամբողջովին հեռացել են նաև Խուլբի մյուս գյուղերում ապրողները:

Առանձին ուշադրության է արժանի Արխունդ գյուղի հայությունը, որի մի մասը մինչ օրս քրիստոնյա է: Խիյանքի շրջանում ամենաշատը հենց նրանց է հաջողվել պահպանել ազգային ինքնությունը և կրոնը:

Տարբեր ժամանակներում գյուղի բնակչության թվաքանակը տատանվել է. եղել է մի շրջան, երբ հասել է 42 տան: Ցեղասպանության շրջանում բռնի իսլամացված այս հայերի մի հատվածը բավականին երկար ժամանակ կարողացավ գաղտնի կերպով պահպանել ազգային և կրոնական որոշ ավանդույթեր, սովորույթներ ու ծեսեր, երբեմն էլ, երբ հանգամանքները թույլ էին տալիս, կարողանում էին ավելի բացահայտ քրիստոնեական կենսակերպ վարել: Թեև նրանց մեջ գրեթե չէին մնացել մայրենի լեզվին տիրապետողներ, այնուամենայնիվ, նրանցից շատերը Ստամբուլ արտագաղթելուն պես շտապեցին մկրտել ու հայկական դպրոցներ ուղարկել իրենց երեխաներին:

Արխունդ գյուղի հայության մի հատվածը գյուղից հեռացավ քրդական PKK-ի ակտիվացման շրջանում, երբ գյուղի բնակիչներին պարտադրվում էր համալրել իշխանամետ գյուղական պահակախմբերի շարքերը և կռվել քուրդ զինյալների դեմ: Արխունդի քրդացած հայերի զգալի հատվածը հրաժարվեց PKK-ի դեմ զենք բարձրացնել ու հեռացավ դեպի արևմուտք, հիմնականում` Ստամբուլ: Արխունդի հայերն այսօր Կ. Պոլսում ունեն իրենց առանձին հայրենակցական միությունը` Հերենդի (Արխունդի քրդերեն անունը) հայերի միություն:

Արխունդից հայերի արտագաղթի մյուս պատճառը հարևան մահմեդական բնակչության տևական ճնշումներն էին, որոնց հետևանքով արխունդցիների մի մասը մահմեդական դարձավ, իսկ որոշները մինչև վերջ պահպանեցին կրոնն ու լքեցին գյուղը: Շատերը իսլամանում էին ձևականորեն՝ ճնշումներից ազատվելու համար: Իսլամ ընդունելուց հետո էլ շարունակեցին ներհամայնքային ամուսնությունները՝ չխառնվելով քրդերի հետ:

1960-ականներին քրիստոնյաների դեմ բացահայտ հարձակումներն այստեղ մշտական բնույթ ստացան: Գյուղի քրիստոնյա բնակչությունը պաշտոնապես իսլամացվել է 1968թ., երբ Արխունդի եկեղեցին վերածվեց մզկիթի, իսկ տեղի բոլոր քրիստոնյա բնակիչերը հաշվառվեցին որպես մահմեդականներ: Թուրքական մամուլը չշրջանցեց այս դեպքերը. «Հյուրիեթ» թերթը շտապեց այս ամենը ներկայացնել որպես Աջար գյուղի (Արխունդի թուրքական անունը) քրիստոնյա բնակչության կամավոր մահմեդականացում և անգամ մեջ բերեց գյուղի «հոգևոր առաջնորդի» հետևյալ խոսքը «Մենք վաղուց էինք համակրում այս կրոնին, և վերջապես մեր հոգիները կխաղաղվեն»:

Միչդեռ հայտնի է, որ Արխունդի հայերը ցույց էին տվել դիմադրություն. բախումների ընթացքում երեք հոգի սպանվեց հայերի կողմից և երեքը՝ քրդերից:

Անդրադառնալով «Հյուրիեթ»-ի հոդվածին՝ պետք է նշենք, որ սա այն դասական սցենարն է, որը սովորաբար հաջորդում էր հայերին բռնի իսլամացնելու դեպքերին. մամուլի և շրջակա մահմեդական բնակչության կողմից «հայերի կամավոր իսլամացման» մասին լուրերի տարածում, իսկապես կամավոր կրոնափոխության գնացող մի քանի անհատների կողմից ամբողջ համայնքի անունից հայտարարությունների ակտիվ պրոպագանդում ու վերջիններիս որոշ հողատարածքերի բաշխում :

[Sason.8] 3. Խաբլջոզ և Հազզո (ներկայում Բաթման նահանգի Սասոն և Քոզլուք շրջաններ)

Պատմական Սասունի Հազզոյի շրջանի մեծ մասը, Սասունից անջատելով և Քոզլուք անվանափոխելով, դարձրել են Բաթման նահանգի առանձին շրջան, իսկ Խաբլջոզը հանդիսանում է ժամանակակից Սասունի կենտրոնը, որի մի հատվածը զբաղեցնում է Սասոն քաղաք-շրջկենտրոնը:

Հայաբնակ գյուղերը` Կուսգետ, Հազզո, Հասոփիկ, Իրիցանք, Փիրշենք, Կորով, Կոմեկ, Խարվեռ, Նադոբան, Դերե, Բադըրմուտ, Քորամ, Ըկուզնակ

Սխալված չենք լինի, եթե ասենք, որ Ցեղասպանությունից հետո Սասունում ամենաշատ թվով հայեր մնացել են հենց այս շրջանում: Հատկապես Խաբլջոզի լեռնային անառիկ գյուղերում` Մարաթուկի փեշին են կենտրոնացած եղել փրկված հայերի փոքրիկ համայնքները:

Սա հենց Սասունի արաբացած հայերի ամենամեծ շրջանն է, նշված բոլոր գյուղերում բնակչությունն ամբողջովին արաբախոս է: Սակայն սասունցիների այս խումբը, թերևս, ամենաշատն է պահել հայկականությունը (հին հավատալիքներն ու ավանդույթները, երգերը, պարերը, խոհանոցը, իսկ մի շարք գյուղերում մինչև 1980-ականները պահպանել էին նաև լեզուն), ինչպես նաև անում էին հնարավոր ամեն բան՝ օտարների հետ ամուսնական կապերը բացառելու համար:

Այս շրջանում են նաև պահպանվել ամենաշատ քրիստոնյա ընտանիքները, որոնց զգալի մասը Ստամբուլ արտագաղթեց 1970-80-ական թթ., երբ բռնի իսլամացման և տարատեսակ ճնշումների նոր ալիք բարձրացավ Արևմտյան Հայաստանի բոլոր այն գավառներում, որտեղ դեռ հայեր կային: Այստեղի իսլմացվածների զգալի հատվածը (չենք սխալվի, եթե ասենք մոտ 70-80%) կրոնափոխ է եղել հենց այդ ժամանակ և ոչ թե Ցեղասպանության շրջանում, իսկ քրիստոնեությունը պահողները արտագաղթեցին Ստամբուլ: Եվ իհարկե հենց այս շրջանից տեղի հայերի մեջ հայերենն իր տեղը աստիճանաբար զիջեց արաբերենին:

Հարկ է նշել նաև, որ այստեղ հայերը ձախակողմյան կամ քրդամետ չեն, ավելին` Սասունի այս շրջանը բառի բուն իմաստով «հակաքրդական» է (արաբացած հայերի խնդրին ու քրդական շարժման մեջ նրանց դերին ավելի մանրամասն կանդրադառնանք ավելի ուշ):

Խաբլջոզի շրջանում թերևս ամենահայաշատը եղել է Փիրշենքը. այստեղ հայերի տները տասից ավելի էին, իհարկե այս թիվը տատանվում էր տարբեր ժամանակներում: Ներկայում գյուղում մնացել է երեք տուն հայ` մեկը՝ քրիստոնյա, երկուսը մահմեդական: Իրիցանք գյուղում ծպտված հայերի տները թեև ավելի քիչ էին, քան Փիրշենքում, սակայն պակաաս բազմամարդ չէին: Վերջիններս դեռևս երեսուն տարի առաջ կրոնական ճնշումների հետևանքով տեղափոխվեցին Ստամբուլ:

Երեք քրիստոնյա ընտանիք դեռևս ապրում է Կոմեկ գյուղում:
Հասոփիկ, Նադոբան, Խարվեռ և Կորով գյուղերում մնացել են վերջին մի քանի կրոնափոխ հայ ընտանիքները:

Կուսգետ գյուղի քրիստոնյա հայերը Ստամբուլ տեղափոխվեցին 1960-70թթ. (ի դեպ 10 կուսգետցիների գնդակահարության պատմությունը որոշակիորեն արտացոլում է հայերի վիճակը Սասունում 1927-38 թթ. քրդական ընդվզումների ընթացքում. գնդակահարությունները թուրք զինվորներն իրականացրեցին 1937-ին, թեև այս հայերը ոչ մի կապ չունեին քրդերի ապստամբության հետ և գնդակահարության վայր էին բերվել խաբեությամբ) (5):

Բավականին շատ հայ որբեր են պահվել Բադըրմուտ գյուղի քուրդ աղայի տանը, որոնց մի մասը փախչելով փրկվեց գերությունից, սակայն շատ հայ աղջիկներ և կանայք Բադըրմուտում ձուլվեցին պարտադրված խառն ամուսնությունների պատճառով: Բադըրմուտի որբերից ոմանք, միմյանց հետ ամուսնանալով, կարողացան խուսափել ձուլումից, սակայն այդպես էլ չվերադարձան քրիստոնեության: Այդպիսի մի քանի ընտանիք ներկայում ապրում է Մշո դաշտի գյուղերից մեկում:
Դերե գյուղի միակ հայկական ընտանիքը ներկայում բնակվում է Սիլվանում, մեծահասակներն իսլամացվել են դեռևս Ցեղասպանության տարիներին՝ որբանալուց հետո:

Հազզո գյուղից հայերն արտագաղթել էին Սիրիայի Ղամիշլիի շրջան դեռևս 1930-ականներին:

Ընկուզնակում և Քորամում մինչ օրս էլ ապրում են կրոնափոխ ընտանիքներ, Սասունի վարչականկենտրոնին շատ մոտ գտնվելու պատճառով նրանք ավելի անազատ են հայկական ինքնությամբ ապրելու հարցում և ավելի հեռու են Սասունի մյուս հայերից, ովքեր հիմնականում բարձրադիր լեռնային գյուղերում են ապրում: Քորամում և Ընկուզնակում բազմաթիվ հայուհիների փախցրել են արաբներն ու քրդերը:

4. Փսանք (ներկայում Բաթման նահանգի Սասոն շրջան)

Հայաբնակ գյուղերը` Հռութ, Մըջգեղ, Փշուտ, Բըքսե, Խնձորենք , Մըկտենք, Ռաբաթ, Զիլան:

Հռութ և Փշուտ գյուղերը Ցեղասպանությունից հետո մինչ 1980-ականների վերջը եղել են ամենախիտ հայ քրիստոնյա բնակչությունն ունեցող գյուղերն ամբողջ Սասունում: Սրանց մեծ մասը տիրապետել է հայերենի, սակայն երիտասարդ սերունդն ավելի շատ արաբախոս է: Այսօր այդ գյուղերում քրիստոնյաներ ընդհանրապես չեն բնակվում, կան ընդհամենը մի քանի կրոնափոխ հայ ընտանիքներ, սակայն նրանց քանակն էլ տարեցտարի նվազում է:

Մըկտենք և Բըքսե գյուղերի հայերն իրականում նույն գերդաստանի անդամներն են, մկտենքցիների վերջին երկու ընտանիքներն էին Սասունում Ցեղասպանությունից հետո: Սակայն Գևորգ Չաուշի ծննդավայր Մկտենքում հաստատված Կենդո աշիրեթի քրդերը բռնի գաղթեցրեցին այս վերջին երկու հայ ընտանիքներին դեպի Բըքսե գյուղ, որտեղ էլ նրանք ապրում են մինչ օրս, սակայն մեկ դար անց արդեն լինելով ոչ թե երկու, այլ երեսուն ընտանիք: Բըքսեի հայերը մահմեդական են, հայերեն չգիտեն և քրդախոս են: Բըքսե գյուղն այդ շրջանի քիչ գյուղերից է, որի բնակչությունը հրաժարվեց կռվել քրդերի դեմ, ինչի պատճառով թուրք զինվորները 1990-ականներին երեք անգամ այրել են Բըքսեն:

Ռաբաթ և Զիլան գյուղերից վերջին հայերը գաղթել են 1930-40-ական, իսկ Մըջգեղից ու Խնձորենքից` 1970-ական թվականներին:

[Mutki.8] 5. Մոտկան (ներկայում Բիթլիս նահանգի Մուտկի շրջան)

Հայաբնակ գյուղերը` Նիչ, Արփի, Շենիստ, Աղբնջեր, Քերհո:

Ներկայում Շենիստ գյուղում ապրում է ինը իսլամացված հայ ընտանիք, որոնք բավականին բազմանդամ են, ամուսնանում են միայն իրենց պես կրոնափոխ հայերի հետ: Մի քանի կրոնափոխ հայ ընտանիք դեռևս ապրում է Աղբնջեր գյուղում:

Նիչը և Ցեղասպանությունից առաջ, և հետո եղել է Մոտկան գավառի ամենահայաշատ գյուղը: Ցեղասպանությունից հետո այստեղ ապրող հայ ընտանիքների թիվը հստակ չէ, քանի որ քրիստոնյա նչեցիները, տարբեր հանգամանքներից ելնելով, հաճախ արտագաղթել, բայց նորից ետ են վերադարձել գյուղ: Նչեցիները նաև հաճախ տեղափոխվել են կողքի գյուղերը` ամենաշատը Արփի գյուղ: Այսօր Նիչի և Արփիի հայերի բազմաթիվ գերդաստանների կարելի է հանդիպել Ստամբուլում, որոնք քաղաք հասնելուն պես մկրտվել են ու վերականգնել հայկական անունները: Ներկա պահին Նիչում մնացել է մեկ քրիստոնյա տուն և բազմաթիվ կրոնափոխներ, Արփիում բոլորը կրոնափոխ են (14 տուն):

Մոտկան գավառի և հատկապես այս երկու գյուղերի հայերի գլխավոր առանձնահատկությունը կարելի է համարել այն, որ թե քրիստոնյա և թե կրոնափոխ`վերջիններս Ցեղասպանությունից հետո ութ-ինը տասնամյակ շարունակել են օգտագործել հայերենը: Թեև Մոտկանի գյուղերի հայության մեծ մասը, բացի հայերենից, տիրապետել է նաև արաբերենի, քրդերենի (քուրմանջի) և զազայերենի, սակայն նրանց շրջանում եղել են նաև հայեր, ովքեր, բացի հայերենից, այլ լեզու չգիտեին: Ավելին` նրանց հարևան արաբներն ու քրդերը նույնպես հայերեն էին խոսում նրանց հետ:

Քերհո գյուղի հայերն աքսորվել են 1937-ին: Թուրքիայի արևմուտքում անցկացրած աքսորի տարիներից հետո միայն երկու ընտանիք կարողացավ վերադառնալ գյուղ, ընտանիքներից մեկը իսլամացավ և մնաց հայրենի գյուղում, իսկ մյուսները Քերհոյում ապրուստ չհայթհայթելու պատճառով բռնեցին նախ՝ Սղերդի, իսկ այնուհետև՝ Ստամբուլի ճանապարհը: Վերջինններս երկար տարիներ ծպտյալ կերպով պահպանեցին քրիստոնեությունը, իսկ Ստամբուլ հասնելուց հետո մկրտվեցին (6):

Նյութի պատրաստմանն աջակցելու համար հատուկ շնորհակալություն Սևան Շենոլին, Մեհմեդ Ջեմշիին, Աստղիկ Բալջըին, Դավիթ Արուշին, Բեսսե Քաբաքին, Ս. Շարքլըին, Վեյսի Զենգիլին, Հ. Ակդաշին, Իսահակ, Թունջայ, Ավնի և Մելիսա Զունգյորներին, Ն. Յունթուրին, Կարոտ և Ռուբեն Ավջըներին, Նուրի Թաշին, Օրհան Քաբեին, Իրֆան Գեզին,Մելիքե Ակքուշին, Սիլվա Զ.-ին, Նազան Ջ.-ին, Այհան Դերինջեին, Արսեն Դեմիրին:

______________________________

Հղումներ

1. Հայկազուն Ալվրցյան, Կրոնափոխ հայերի խնդիրները Թուրքիայի Հանրապետությունում («Փրկվածները» բաժինը):

2. Max Sivaslian, Laurence Ritter, Kılıç Artıkları, Hrant Dink Vakfı Yayınları, 2013 – ”Hayatta kalma strajedisi olarak ”endogami” evlilik.

3. Max Sivaslian, Laurence Ritter, Kılıç Artıkları, Hrant Dink Vakfı Yayınları, 2013 – 1/ Bir Misyoner gibi Patrik Kalustyan.

4. Մեջբերումն ըստ Կարէն Հ. Խանլարիի՝ Հայ բնակչութեան էթնոկրօնական վերակերպումները Թուրքիայի Հանրապետութիւնում (1923-2005 թթ.) գրքի:

5. Ferman Toroslar, Sürgün, Aras Yayıncılık , 2013.
6. Ferman Toroslar, Sürgün, Aras Yayıncılık , 2013.

___________________________

Լուսանկարներ

1.Ամառը Մարաթուկի լանջին գտնվող «Օթնակ» (Յոթն ակ – Յոթնաղբյուր) յայլայում անցկացնող արաբախոս հայեր , 2014թ.

2. Նիչ գյուղից Դերդոն իր տան թոնրի առաջ, 2014թ.

3. Կոմեկ գյուղի քրիստոնյա սասունցիները , 2015թ.

4. Մուշ տեղափոխված սասունցիների ընտանիքում, 2015թ.

5. Մարաթուկ, արաբացած հայեր, 2015թ

6. Դիարբեքիրում ապրող սասունցի հայուհի, 2015թ.

7. Սասունի Կորով գյուղի երեխաները, 2014թ.

8. Փիրշենք գյուղի վերջին քրիստոնյա ընտանիքի հայուհիները ցորեն մանրացնելիս, 2015թ.

9. Կոմեկ գյուղ, քրիստոնյա ընտանիքում, 2014թ.

10.  Հայ երեխա Փշուտ գյուղից, 1980-ականներ

11. Քաղքիկ գյուղի քրիստոնյա հայերը, 1960-ականների կեսեր

12. Մուշ գաղթած սասունցի ընտանիք, 1991 թ.

13. Սասունի Հասոփիկ գյուղից հայկական մի գերդաստան 1952թ.(այս ընտանիքը լուսանկարելու պահին Հասոփիկի հայ ընտանիքները դեռևս քրիստոնյա էին, իսկ ուղիղ 25 տարի անց այս մեծ գերդաստանում բոլորն արդեն իսլամացված էին)

14.Իսլամացված սասունցի ընտանիք,Մուշ, 1990թ.

15. Ներկայում Սասունի վերջին քրիստոնյա հայուհիներից մեկը՝ Սաբրիյեն, լուսանկարն արվել է 1995թ., գյուղ Քաղքիկ

16. «Հյուրիյեթ» թերթի աղմկահարույց անդրադարձը Արխունդ գյուղի հայերի իսլամացմանը

Источник: Akunq.net

Категория: - Западная Армения | Просмотров: 1420 | Добавил: admin | Теги: Сасун, АрмИнфоЦентр ARMINFOCENTER, Муш, Сирия, Армения Ереван, Амшенка, кавказ, церковь, Диаспора Геноцид, россия | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
RSS
Наш-RSS
Реклама

Безлимитная связь для студентов по тарифам вдвое дешевле рыночных
Тел. +7 903 250 47 25
ИА REGNUM - Армения
NEWS.am
ЛЕНТА НОВОСТЕЙ
Поиск по сайту
Видео
Календарь
«  Март 2016  »
ПнВтСрЧтПтСбВс
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
Голосование
Самое читаемое
[09.05.2020]
75-летие ПОБЕДЫ. Вечная слава Героям! Рядовые герои Великой Победы
[22.02.2014]
Эксклюзивное интервью Председателя Парламента Западной Армении о Парламенте и задачах армянской диаспорой в вопросе международного признания
[11.07.2013]
Телеканал "Культура": «По следам тайны: Армянское нагорье. 12 тысяч лет назад»
[07.06.2013]
Декларация о формировании Национального Собрания (Парламента) Западной Армении
[14.11.2012]
ТЕЛЕГОНИЯ: Информационная память о внебрачных сексуальных отношениях и любви. Видео.
[22.10.2012]
Истинное лицо современного ислама: Жестокая казнь за принятие христианства
[03.08.2012]
Вперед Армения! ...Лох Лава... - Առա՛ջ, Հայաստան... զում, զում, զում, զում...Լոխ լավա…или «Золотая» позиция олигархов
[25.07.2012]
Откуда родом Богородица – и за что убили Корюна Нагапетяна?
[17.07.2012]
Армения – Земля Ноя (видео)
[01.07.2012]
Свободная трибуна: Наталья Соболь - «ТАИНСТВЕННЫЙ НАРОД АМАЛЕК – ВЕХИ ИСТОРИИ»
[16.06.2012]
Свободная трибуна: Наталья Соболь - «АМЯНСКИЕ ПУШКАРИ В КАЗАНИ – Дела давно минувших дней»
[27.05.2012]
БРАВО!!! Вардапет (архимадрид) Комитас об армянском происхождении европейских наций и многих тайных страницах истории и мировой цивилизации
[24.04.2012]
ВИДЕО: Массовые акции, посвященные памяти жертв геноцида армян в Западной Армении, Киликии и в Османской Империи в 1894-1923г.г. в Мец Салах
[24.04.2012]
ОБРАЩЕНИЕ участников митинга посвященного памяти жертв геноцида армян в Западной Армении, Киликии и в Османской Империи в 1894-1923г.г.
[14.04.2012]
Обращение АРМИНФОЦЕНТРА к Президенту Армении и Католикосу всех армян по поводу антиармянских и антихристианских провокаций "Луйс Ашхар"
[21.01.2012]
Цитата из книги лауреата Нобелевской премии Шмуэля Йосефа Агнона «В сердцевине морей» об амалеках и армянах
[30.11.2011]
20 лет назад была учреждена Московская армянская община: Грустный экскурс в историю; Позорная роль Гегама Халатяна в стремлении ее разрушить
[24.07.2011]
Правда об АМАЛЕКАХ. - "Амалек – колыбель цивилизации"
[23.07.2011]
Правда об АМАЛЕКАХ. - Бог дает добро на убийство - Кто такие амаликитяне и какое они имеют отношение к армянам?
[24.06.2011]
ЗВЕРИНЫЙ ОСКАЛ ЛЕВОНОВСКОЙ ОППОЗИЦИИ: Мартовские погромы 2008 года в Ереване фактически инициировала оппозиция (аудио, видео)
[16.06.2011]
Мысли в слух: 16 июня 2000 года состоялся Учредительный съезд САР
[16.06.2011]
Видео - Страница Истории Союза армян России. Учредительный съезд, 16 июня 2000г., гостиница "Президент-отель", г. Москва.
[31.05.2011]
Позор! Экономическая и политическая элиты Армении: Депутаты Парламента, руководители партий, олигархи (Фото, Имена, Фамилии и ПРОЗВИЩА)
[28.05.2011]
ПОЗОР! Даже турки не могли себе позволить сделать такое: Памятник генералу Андранику в Сочи снесли руководители местного Союза Армян России
[24.05.2011]
Иудейский Азербайджан, или Тайны истории. Записки бывшего жителя города Баку
[24.04.2011]
Заявление Президента АРМИНФОЦЕНТРА Армена Тер-Саркисяна об инициировании в Гаагском трибунале вопроса об осуждении геноцида армян
Наши партнеры
Национальный совет Западной Армении
АМШЕНКА
Ухт Арарати
Все права защищены © 2011 Сайт АрмИнфоЦентр - Главный информационный ресурс Армянской диаспоры.
При полном или частичном использовании материала ссылка (гиперссылка) на АрмИнфоЦентр обязательна, даже если мы ссылаемся на другие источники.
Мнение АрмИнфоЦентр может не совпадать с мнением авторов отдельных материалов.
АрмИнфоЦентр не несет ответственности за содержание рекламы.
Использование материалов АрмИнфоЦентр в коммерческих целях без письменного разрешения АрмИнфоЦентр не допускается
Конструктор сайтов - uCoz