Меню сайта
Рубрики
АРМЕНИЯ [40]
- Республика Армения [611]
- Западная Армения [414]
- - Правовой пакет [1]
Правовой пакет Западной армении
- - Паспорт гражданина [5]
- Арцах [233]
- Амшен [28]
Амшен
- Джавахк [36]
- Нахичевань [3]
Армянская Церковь [193]
Армянский язык [12]
ДИАСПОРА [23]
- Российская община [138]
- Московская община [37]
- Европейские общины [37]
- Ближневосточная община [50]
- Американская община [26]
Геноцид [218]
Армянский вопрос [88]
- Ай Дат и АСАЛА [54]
- Фидаи и «Немезис» [16]
- Международные договора [9]
--- Московский договор [15]
Аналитика [161]
Политика [296]
Официоз [22]
- Партии [25]
Великая Победа [18]
Знаменитые армяне [67]
СМИ [49]
Мир [46]
Россия [153]
Европа [96]
США [91]
Ближний Восток [211]
Турция [352]
Азербайджан [247]
Грузия [87]
СНГ [71]
Азия и Африка [0]
Религия [108]
Энциклопедия [10]
Юриспруденция [12]
История [248]
Культура [99]
Литература [31]
Наука & образование [32]
- ИСН [17]
Происшествия [54]
Досуг [5]
- Женский клуб [58]
- Мужской клуб [8]
- Молодёжный клуб [2]
- Детский клуб [0]
- Клуб знакомств [6]
- Здоровье & спорт [68]
- Туризм [9]
- Традиции [30]
- Кулинария [5]
- Увлечения [3]
- Юмор [1]
- Музыка [20]
- Кино [19]
- TV [2]
Экономика [10]
- Банки & бизнес [14]
- Бизнес клуб [3]
- Работа & заработок [0]
Технологии [7]
Авто [3]
Справка [1]
Неопознанное [15]
ВИДЕО [302]
Видео сайта
Архив записей
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Форма входа
Главная » 2014 » Июнь » 3 » Премьер-министр Западной Армении Тигран Пашабезян отвечает на вопросы сирийского информационного портала "«Հայկական Կանթեղի»
21:39
Премьер-министр Западной Армении Тигран Пашабезян отвечает на вопросы сирийского информационного портала "«Հայկական Կանթեղի»

АРМИНФОЦЕНТР: Премьер-министр Западной Армении Тигран Пашабезян отвечает на вопросы сирийского информационного портала "«Հայկական Կանթեղ» (Սիրիա):

Նկատի ունենալով որ վերջերս շատ մը անհասկանալի բացատրութիւններ կը շրջէին մարդոց մէջ, ոչ միան Միջին Արեւելքի այլ աշխարհի չորս ծագերուն մէջ տարածուած Հայութեան քով, հարց մը որուն նկատմամբ կարիքը կար լուսաբանութեան:

Նիւթը՝ Արեւմտեան Հայաստանի Վտարանդի Կառավարութեան պարագան էր: Մաս մը մարդիկ նոյնիսկ չէին լսած եւ վերջերս լսեցին, ուրիշներ լսած էին բայց ոչ մէկը հստակ գաղափար չունէին, թէ ո՞վ է այս կառավարութիւնը, ի՞նչ կը ներկայացնէ, ի՞նչու կազմուած է, եւ այսպիսի շարան մը հարցումներ որոնք լուսաբանութեան կարիքը ունէին:

Թէեւ Հայկական Կանթեղը ընդհանրապէս քաղաքական հարցերով չ՛զբաղուիր, բայց որովհետեւ այս հարցը Ազգային նիւթ մըն է եւ Հայ Ազգը հետաքրքրող հարց մըն է, մտածեցինք դիմել ուղակի պատասխանատու աղբիւրներուն:

Տիգրան Փաշաբեզեանը Արեւմտեան Հայաստանի Վտարանդի Կառավարութեան վարչապետն է: Դիմեցինք իրեն որպէսզի հարցազրոյց մը շնորհ է մեզի, լուսաբանելու համար մտահոգւող մարդոց մտքերը, պատասխանելով մեր հարցումներուն: Սիրայօժար ընդունեց կապի մէջ մտնել եւ էլէկդրոնային ցանցի միջոցաւ հարցազրոյց մը իրականացնել:

Ստորեւ կը ներկայացնենք հարցազրոյցը ամբողջութեամբ Ձեր բոլորին:

Հ-1: Առաջին հերթին մեր շնորհակալութիւնը կը յայտնենք որ սիրով ընդունեցիք մեր առաջարկը, երկրորդ՝ ինչպէս որ ծանօթացաք հիմնական հարցին, կը փափաքինք որ յարգոյ ընդերցողներուն լուսաբանէք կենսական որոշ կետեր՝ Ո՞վ է Արեւմտեան Հայաստանի Վտարանդի Կառավարութիւնը, ի՞նչ է պատճառը անոր կազմութեան մինչ մենք ունինք Ազատ Անկախ Հայաստանի Հանրապետութիւնը, Ե՞րբ կազմուեցաւ եւ սկսաւ իր գործունէութիւնը, ի՞նչ նպատակներ կը հետապնդէք եւ ի՞նչ է Ձեր հիմնական նպատակը եւ ձգտումը:

Պ-1: Արեւմտեան Հայաստանի Վտարանդի Կառավարութիւն կազմելու պատճառները երկուսն են: Առաջին, որ Արեւմտեան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանութեան ուղղութեամբ վերջին շուրջ 90 տարիների ընթացքում հասարակական, քաղաքական կամ կրոնական հաստատութիւնների միջոցով իրականացված աշխատանքերը շոշափելի արդիւնքներ չեն արձանագրել: Եւ երկրորդ, որ ներկայիս Ազատ Անկախ Հայաստանի Հանրապետութիւնը մի այնպիսի իրավիճակում է հայտնվել, որ հնարավորութիւն չունի ազգային պետական հիմնահարցերով: Հայաստանի Հանրապետութիւնն ինքը կենտրոնացած է այնպիսի հրատապ մարտահրավերների դիմակայութեան հարցերով, ինչպիսիք Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխանութեան պահպանման եւ Արցախի անվտանգութեան ապահովման խնդիրներն են:

Հ-2: Միջազգային երկիրներու առումով, ի՞նչ է դիրքը այս Կառավարութեան, ըլլայ այդ ՄԱԿ-ի, Եւրոպական Երկիրներու, միջազգային մարմիններու եւ դատարաններու նկատմամբ:

Պ-2: Արեւմտեան Հայաստանի Վտարանդի Կառավարութեան գործունեութեան հիմնական թիրախը Ձեր թվարկած ՄԱԿ-ի անդամ պետութիւններն են եւ միջազգային կազմակերպութիւններն են ու: 2011 թվականից սկսած մենք պարբերաբար դիմումներ ենք հղել այդ հաստատութիւններին եւ տերութիւններին՝ հաստատելով մեր հանձնառութիւնը պաշտպանելու Արեւմտեան Հայաստանի հայերի բոլոր իրավունքները, այդ թվում՝ Արեւմտեան Հայաստանի նկատմամբ, իրավական – քաղաքական բոլոր հետեւքներով հանդերձ: Ընդհանրապէս բոլոր հիմնական դերակատարներն ու կողմերը լավ տեղեկացված են իրավական - քաղաքական մեր փաթեթի մասին, որն իր մէջ ներառում է Արեւմտեան Հայաստանի մասին Ռուսաստանի Կառավարութեան դեկրետը, Սեւրի դաշնագիրը եւ պայմանագիրը, Վիլսոնի Իրավարար վճիռը, Կիլիկիայի Անկախութեան հռչակագիրը եւ այլ հարակից կարեւոր փաստաթղթեր:

Հ-3: Կը կարդանք կառավարութեան հրամանագիրներուն մէջ, Դեկտեմբեր 17. 2004-ին, Պաշտօնական յայտարարութիւն կ՛ըլլայ թէ՝ Արեւմտեան Հայաստանի Հայութիւնը ինքնորոշման իրաւունք ունի, կ՛ուզենք որ լուսաբանէք մեզի, թէ ի՞նչի հիման վրայ այս հռչակումները կը կատարուին:

Պ-3: Ինքնորոշման իրավունքը միջազգային իրավունքի ամենակարեւոր դրոյթներից ու հոդվածներից է, որը հնարավորութիւն է տալիս ինքնորոշվելու՝ ընդհուպ մինչեւ անկախութիւն, ինչպէս օրինակ նշված է Արեւմտեան Հայաստանի մասին Ռուսաստանի Կառավարութեան դեկրետում: Սա իրավունքներն իրականացնելու միջոցներից մեկն է, որի արհեստական կերպով արգելափակելու դեպքում աշխատում են Արեւմտեան Հայաստանի հայերի ճանաչված այլ իրավունքները, որոնք նշեցինք վերեւում: Այսինքն, մենք պարտադրված չենք մեր իրավունքների պաշտպանութեան հարցերում պատանդ մնալու մեկ դիրքորոշման, մեկ ուղղութեան: Այնուհանդերձ, առանցքային նշանակութիւն ու կարեւորութիւն ունեն Սեւրի դաշնագիրը, Վիլսոնի իրավարար վճիռը, որի ամբողջական անվանումն է՝ «Ամերիկայի Միացեալ Նահանգների նախագահի որոշումը Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանի, Հայաստանի ծով ելքի եւ հայկական սահմանին հարակից թուրքական տարածքի ապառազմականացման վերաբերեալ», վավերացման ամսաթիվը՝ 22-ը նոյեմբերի, 1920 թ.:

Հ-4: Հստակ է բոլորիս համար Վիլսոնի Իրաւարար վճիռը Արեւմտեան Հայաստանի Իրաւունքները կը պաշտպանէ, բայց ի՞նչու կեդրոնացած էք, Վիլսոնի Իրաւարար վճիռին վրայ, ի՞նչ է պատճառը, արդեօք կայ ուրիշ տարբեր կենսական պատճառ կամ պատճառներ որ ամէն գնով աշխատանք կը տանիք վերակենդանացնելու համար այդ վճիռը: Օրինակի համար՝ կա՞յ ժամկետի հարց, որ կ՛ուզէք մինչեւ 2020 թուականը իրագործուած ըլլայ այս վճիռը:

Պ-4: Արեւմտեան Հայաստանի հայերի իրավունքների մասով ժամանակին ընդունված բոլոր փաստաթղթերը կարեւոր են եւ դրանք փոխլրացնում են մեկը մյուսին իրավունքների մասով՝ Հայրենիքի նկատմամբ: Կա կարծիք, որ Իրավարար վճիռները գործում են 100 տարի, իսկ երբ իրավունքի տերը չի հայտնվում, ապա դրանք գործածութիւնից դուրս են բերվում: Հնարավոր է, որ այդպէս է եւ այդ մասին իրավաբանները իրենց հստակ խոսքը կասեն: Բայց 1923 թ. մինչեւ մեր օրերը, երբ դրա մասին գիտեին կամ չգիտեին՝ միեւնոյնն է, արտերկրի հայութիւնը հստակորեն չի ձեւակերպել եւ, ըստ այդմ, հստակորեն չի ներկայացրել իր իրավունքների խնդիրը: Այստեղ կարեւորը հետեւեալն է: Արտերկրի հայութիւնը, իսկ ավելի ճշգրիտ՝ Արեւմտեան Հայաստանի հայը, կամ վերադառնում է իր ազգային ինքնութեանը եւ հայտնում այդ մասին, եւ կամ չի վերադառնում, ինչպէս եղել է անցնող տարիների ընթացքում: Բացառութիւն է վերջին 10 տարիների իրողութիւնը, երբ 2004-2006 թթ. Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհուրդն աշխատանքներ սկսեց ՄԱԿ-ի բնիկ ժողովուրդների փորձագիտական մեխանիզմի շրջանակում եւ երբ 2011-2014 թթ. սկսվեց Արեւմտեան Հայաստանի Վտարանդի Կառավարութեան, Արեւմտեան Հայաստանի Ազգային ժողովի ()Խորհրդարանի) եւ Արեւմտեան Հայաստանի Նախագահի ինստիտուտի ձեւավորման գործընթացը՝ Արեւմտեան Հայաստանի հայերի ազգային ինքնութեան եւ քաղաքացիութեան համակարգի հիմքի վրա, որն իր տրամաբանական ավարտին հասավ 2014 թ. հունվարի 20-ի ընտրութիւններով: Այդ իմաստով ստացվում է, որ Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհրդի եւ Արեւմտեան Հայաստանի Վտարանդի Կառավութեան աշխատանքների արդիւնքում ինքնաբերաբար ժամկետի հարցը վերանում է, որովհետեւ Արեւմտեան Հայաստանի պետութեան աշխատանքների միջոցով Արեւմտեան Հայաստանի հայը հայտարարում են իր իրավունքների մասին, այդ թվում՝ Իրավարար վճռի վերաբերեալ: Հավելենք, որ եթե Իրավարար վճիռը վերաբերում է Արեւմտեան Հայաստանի չորս վիլայեթներին, ապա Արեւմտեան Հայաստանի մնացեալ տարածքներին վերաբերում են այն բոլոր փաստաթղթերը, որոնք ներկայացրինք վերեւում: Ուստի հիմնահարցին ամբողջական լուծում տալու տեսակետից ներկայացված բոլոր փաստաթղթերը կարեւոր են:

Հ-5: Վերջերս զանազան տեսակի ոտնձգութիւններ եւ աշխատանքներ կը կատարուին՝ Թուրքիոյ, Նաթօի, Ատրպէճանի եւ զանազան մարմիններու կողմէ կասեցնելու եւ չէզոքացնելու ԱՄՆ-ի 28-րդ Նախագահ՝ Ուոդրո Ուլսընի իրաւարար վճիռով որոշուած Հայկական հողերու տարածութեան հարցը: Ի՞նչպիսի աշխատանքներ կը տանիք կանխարգելելու համար այդպիսի աղէտ մը:

Պ-5: Հարցը ոչ թե վերաբերում է «Հայկական հողերու տարածութեանը», ինչպէս Դուք եք ձեւակերպում, այլ Արեւմտեան Հայաստանի պետութեանը: Կարելի է վստահաբար ասել, որ Արեւմտեան Հայաստանի Վտարանդի Կառավարութեան եւ Արեւմտեան Հայաստանի պետութեան կազմավորմամբ ու գոյութեամբ եւ այն դիմումնագրերով, որ ուղարկվեցին ՄԱԿ-ի Անվտանգութեան Խորհրդին, ՄԱԿ-ի անդամ պետութիւններին, Սեւրի դաշնագիրը ստորագրած պետութիւններին՝ աղետն արդեն իսկ կանխարգելված է:

Հ-6: Ի՞նչ է Հայաստանի Հանրապետութեան կեցուածքը Արեւմտեան Հայաստանի Վտարանդի Կառավարութեան հանդէպ: Կա՞ն դրական կեցուածքներ, օժանդակութիւններ եւ համագործակցութիւն: Հեռատեսիլի միջոցաւ յայտարարութիւններ կամ լուրերու փոխանցումներ:

Պ-6: Մեզ համար Հայաստանի Հանրապետութիւնը ՄԱԿ-ի անդամ պետութիւններից մեկն է եւ մենք այդ համատեքստում տրամաբանական ենք համարում պետական մակարդակով մեր համագործակցութիւնը նրա հետ, ինչպէս ՄԱԿ-ի անդամ միւս պետութիւնների հետ: Հայաստանի Հանրապետութեան լրատվութեան դաշտում խնդիրներ չունենք, մեզ վերաբերող նյութերն այնտեղ բավարար չափով լուսաբանվում եւ մեկնաբանվում են:

Հ-7: Տարիներ է ի վեր մենք ունինք Հայ Դատի պաշտպան եանձնախումբ, որը կը հետապնդէ այս հարցը, արդեօ՞ք աւելի լաւ եւ դրական արդիւնքներ պիտի չունենար Ձեր աշխատանքը համագործակցելով Հայ Դատի պաշտպան եանձնավումբին հետ, որ երկար տարիներ է ի վեր այս աշխատանքով կը զբաղի:

Պ-7: Հայ Դատի պաշտպան հանձնախմբի գործունեութեան հիմնական ոլորտն ու ուղղութիւնը Հայերի ցեղասպանութեան ճանաչման խնդիրն է: Այս հարցով 2011 թ.-ից սկսած Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհուրդը եւ Արեւմտեան Հայաստանի Վտարանդի Կառավարութիւնը պաշտոնական նամակներով դիմեցին Թուրքիայի Հանրապետութեան Նախագահին ճանաչելու եւ դատապարտելու Հայերի ցեղասպանութիւնը, որ տեղի ունեցավ 1894-1923 թթ.՝ իրականացված թուրքական երեք իրարհաջորդ կառավարութիւնների կողմից՝ Արեւմտեան Հայաստանի տարածքում: Այս դիմումնագրերի հղումը կարծում ենք առաջին դեպքն է հայ իրականութեան մեջ: Այնուհանդերձ այստեղ նշենք, որ մենք շատ որոշակիորեն հետապնդում ենք Արեւմտեան Հայաստանի հայերի իրավունքները կեանքի կոչելու եւ իրականացնելու խնդիրը: Իսկ հայկական կառոյցների միջեւ ցանկացած արդիւնավետ համագործակցութիւն ողջունելի է, ցանկալի: Հուսանք, որ այդպիսի համագործակցութիւն տեղի կունենա:

Հ-8: Ինչպէս որ գիտէք, մենք ունինք պատմական մեծ արժանիքներ եւ փորձառութիւն ունեցող վաւերական երեք կուսակցութիւններ՝ Հ. Յ. Դաշնակցութիւնը, Հնչակեան եւ Ռամկավար կուսակցութիւնները, որոնք հիմնականին մէջ, Արեւմտեան Հայաստանի պաշտպաններն էին, իսկ հիմա կան նաեւ վաւերական ուրիշ կուսակցութիւններ Հայաստանի Հանրապետութեան մէջ, ի՞նչ է Ձեր համագործակցութեան չափանիշը վերոյիշեալ բոլոր կուսակցութիւններուն հետ, որքանո՞վ նեցուկ կը կենան Ձեզի եւ կը գործակցիք միասին:

Պ-8: Մեր դիտարկումների եւ վերլուծութիւնների համաձայն՝ հայութեանն ու Հայաստանին ուղղված մարտահրավերները մի քանիսն են, օրինակ՝ Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխանութեան պահպանման եւ Արցախի անվտանգութեան ապահովման, Հայերի ցեղասպանութեան ճանաչման, դատապարտման եւ հետեւանքների վերացման, Արտերկրի հայութեան ապագայի եւ ինքնութեան պահպանման, Մերձավոր Արեւելքի հայութեան անվտանգութեան, Արեւմտեան Հայաստանին եւ Կիլիկիային ուղղված սպառնալիքների դիմակայութեան, Հայոց պատմութեան եւ քաղաքակրթական արժեքների եւ հուշարձանների պաշտպանութեան խնդիրները: Ակնհայտ է, որ մարտահրավերները բազմազան են եւ նոյնիսկ Հայաստանի Հանրապետութիւն պետութիւնը հնարավորութիւն եւ ներուժ չունի այս բոլոր հարցերով զբաղվելու: Մեր առաջարկն է յուրաքանչյուր մարտահրավերին հակադրել մեկ առանձին ներուժ: Սա իր հերթին նշանակում է երկու բան, որ ամեն մարտահրավերի նկատմամբ ձեւավորենք եւ ուղղորդենք հատուկ մի ներուժ, իսկ մնացեալ հարցերում իրականացնենք արդիւնավետ համագործակցութիւն: Այլապէս կստացվի այնպէս, որ ամեն կողմ միաժամանակ կզբաղվի ամեն ինչով, մինչեւ վերջ չզբաղվելով դրանցից ոչ մեկով: Մենք մեր կարգին ստանձնել ենք Արեւմտեան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանութեան խնդիրը Արեւմտեան Հայաստանի նկատմամբ եւ մեր կարգին պատրաստ ենք շատ լայն համագործակցութեան, բոլոր կողմերի հետ:

Հ-9: Հասկանալի է որ ամէն մէկը իր իւրայատուկ կերպով աշխատանք պէտք է տանի, բայց մեր հիմնական հարցումն էր՝ Երէք հիմնական կուսակցութիւններուն եւ նորաստեղծ կուսակցութիւններուն համագործակցութեան մասին հստակ պատկերացում տալ, Դուք առաջարկներ տուած էք գործակցութեան եւ որոնք ընդառաջաց են Ձեր հրաւերին: Ձեռք երկարելու մասին մտածողներ եղած են, թէ մնացած էք առանձին այս պայքարի ճանապարհին: Այս մասին հստակօրէն անդրադարձէք, որովհետեւ շատերու մտքին մէջ հստակ չէ գաղափարը, թող մարդիկ իմանան թէ ով կը գործակցի եւ որոնք դիտողի դերին մէջ կը գտնուին: Ապագային երբ ԱՀՎԿ-ը, կարենայ իրագործել իր ձգտումը եւ աշխատանքը, եանկարծ չորս կողմէն հարցին տէր եղողներ չյայտնուին: Թող կետերը տարերուն վրայ դրուին հստակօրէն:

Պ-9: Նախ եւ առաջ նկատի առնելով հայ հասարակական - քաղաքական կեանքի անցեալի ու ներկայի իրողութիւնը՝ հասկանալի է, որ սա երկարատեւ եւ աշխատատար գործընթաց է, բայց մենք համբերատար ենք: Մենք չենք զլանում բոլոր կողմերի հետ հարաբերութիւնների մէջ մտնելու եւ բոլոր կողմերին սիրով ներկայացնելու մեր աշխատանքների հիմնական ուղղութիւններն ու նպատակները: Ավելին, մենք շնորհակալ ենք նրանց՝ իրենց կողմից կատարված աշխատանքների համար: Մենք չենք հավակնում արտերկրում իրականացնել աշխատանքներ ու ծրագրեր, որոնք նրանք են իրականացրել նախկինում կամ իրականացնում են ներկայիս: Եւ երկրորդ. պետք է կարողանալ տարանջատել պետական աշխատանքը կուսակցական աշխատանքից: Այնպէս չէ, որ գրչի մի հարվածով կառավարութիւն կարելի է ստեղծել: Կառավարութիւնը՝ պետութիւնը, պետք է ունենա իր իրավական – քաղաքական հիմքը՝ հենարանը: Մնում է կողմերը հասկանան, որ մենք ձեռնարկել են աշխատանքներ այն ուղութեամբ, որտեղ վերջին շուրջ 90 տարիների ընթացքում բավարար չափով հետեւողական ու ճշգրիտ ծրագրավորված աշխատանքներ չեն իրականացվել: Մեր ծրագրերը հստակ են ձեւակերպված: Ապագան ցոյց կտա, թե համագործակցութեան ոլորտում ի՞նչ զարգացումներ կան եւ կամ չօգտագործված ի՞նչ հնարավորութիւններ: Բայց անհրաժեշտ եմ համարում կրկնել, որ մեր իրավական - քաղաքական հենարանը Արեւմտեան Հայաստանի քաղաքացին է, ազգային ինքնութեանը վերադարձած հայը, մեխանիզմը՝ Արեւմտեան Հայաստանի պետութիւնը:

Հ-10: Ո՞վ կրնայ Ձեզ անդամակցիլ եւ ի՞նչպէս, մանաւանդ որ Սուրիաբնակ Հայերը կարողութիւնը չունին վաւերական թուղթեր ղրկելու, եւ վճարումներ կատարելու, այս պարագային Սուրիահայերը, որոնք անխնտիր Արեւմտեան Հայաստանի հայորդիներ են, զերծ պիտի մնա՞ն եւ զրկուի՞ն անդամակցութենէն:

Պ-10: Արեւմտեան Հայաստանի քաղաքացի կարող են դառնալ աշխարհի բոլոր հայերը, այդ թվում՝ եւ Սիրիայում բնակվող հայերը: Դրա համար բավարար է, որ նրանք համացանցի միջոցով դիմեն Արեւմտեան Հայաստանի Վտարանդի Կառավարութեան Ներքին գործերի նախարարութիւն հետեւյալ հասցեով՝
: Կարծում եմ Սիրիայի հայերի պարագայում վճարումը կարող է լինել պայմանական մի գումարի սահմաններում, օրինակ 1 դոլարի, 5 դոլարի սահմաններում եւ չեմ կարծում, թե Ներքին գործերի նախարարութիւնը զլանա նրանց ազգային ինքնութեան եւ քաղաքացիութեան անձնագրեր տրամադրել: Մյուս կողմից, որեւէ հայորդի կարող է իր վրա վերցնել օրինակ Սիրիայի 10 հայերի անձնագրեր տրամադրելու ծախսերը: Այնպէս որ, ոչ ոք չի զրկվելու անդամակցութիւնից եւ մեր աշխատանքներին մասնակից դառնալուց, որի միակ նախապայմանը քաղաքացիութեան ձեռքբերումն է:
Հ-11: Սուրիաբնակ Հայութիւնը ըստ տեղական օրէնքներուն եւ պայմաններուն երբէք հնարաւորութիւնը չունի նոյնիսկ մէկ տոլար փոխանցելու, այս հարցը ի՞նչպէս կարելի է լուծել, երբ հստակ օրէնք կայ այս մասին: Ի՞նչպէս պիտի կարենան Արեւմտեան Հայաստանի քաղաքացի դառնալ, երբ այս պայմանը չեն կրնար իրագործել:

Հ-11: Սիրիայի հայութիւնը հայտնվել է արտակարգ իրավիճակում, առաջին հերթին նկատի առնելով անվտանգութեան խնդիրը: Եթե անվտանգութեան խնդիրը մեզ համար կարեւոր է ազգային, համայնքային, իրավական - քաղաքական եւ այլ իմաստներով եւ մենք այդ ուղղութեամբ հատուկ աշխատանքներ ենք իրականացնում, ապա անձնագրեր տրամադրելու խնդիրը մեզ համար հպարտութեան եւ պատվի խնդիր է: Արտակարգ իրավիճակի պարագայում բնական է, որ արտակարգ աշխատանքներ իրականացվեն այն ուղղութեամբ, որ անձնագրեր ստանալու ցանկութիւն հայտնած Սիրիայի հայերը ստանան ազգային ինքնութեան եւ քաղաքացիութեան իրենց հասանելիք անձնագրերը: Այստեղ քննարկումները նոյնիսկ ավելորդ են:

Հ-12: Հրամանագրերուն մէջ կայ անձագիրներ ստանալու պարագան, այս անձագրերով կարելի՞ է ճամբորդել, որ երկիրները ընդունած են այս անձագիրները: Կայ նաեւ ուրիշ հարց մըն ալ, Սփիւռքահայութեան մեծ մասը, որոնք գաղթեցին Միջին Արեւելքէն ունէին իրենց ապրած երկրի անձագրերը, որոնց վրայ աւելցաւ ներկայիս հաստատուած երկիրներուն անձագիրները, այսինքն եթէ ստանան Արեւմտեան Հայաստանի անձագիրն ալ, պիտի հասնի երեքի, իսկ եթէ ոմանք ստացած են Հայաստանի Հանրապետութեան անձագրեր, ի՞նչ պիտի ըլլայ անոնց վիճակը: Այս պարագայի մասին ի՞նչ լուծումներ եւ առաջարկներ ունիք, որպէսզի մարդիկ հակականոնագրային եւ օրէնքի խախտումի վիճակի մէջ չի յայտնուին:

Պ-12: Այս հարցերով պարզաբանումները հետեւյալն են: Առաջին: Արեւմտեան Հայաստանի անձնագրերը մենք անվանում ենք «Արեւմտեան Հայաստանի հայերի ազգային ինքնութեան եւ քաղաքացիութեան անձնագրեր» նկատի առնելով ՄԱԿ-ի բնիկ ժողովուրդների իրավունքների մասին փորձագիտական մեխանիզմի շրջանակներում 2006 թ. սկսած Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհրդի իրականացրած աշխատանքները: Սա նշանակում է, որ Արեւմտեան Հայաստանի հայերն իրենց իրավունքների պաշտպանութեան հարցում եւ դրանց ակունքներում խնդիր ունեն եւ իրավունք ունեն վերադառնալու իրենց ազգային ինքնութեանը, որն էլ ձեւավորում է ազգային ինքնութեան եւ քաղաքացիութեան միանգամայն օրինական ինստիտուտը: Երկրորդ: Անձնագրերը կարեւոր են ՄԱԿ-ում եւ այլ կառոյցներում Արեւմտեան Հայաստանի հայերի իրավունքները պաշտպանելու հարցերում, իսկ գործածական՝ բնիկութեան ողջ տարածքում՝ Հայկական լեռնաշխարհում եւ նրան հարակից տարածքում այս պահին գտնվող պետութիւնների շրջանակում:

Հ-13: Կը խնդրենք որ հստակ օրէն բացատրէք եւ հաստատէք թէ՝ անձագրերը պարզապէս Միջազգային մարմիններուն ցոյց տալով թուական պատկերը, փաստէք թէ կան քաղաքացիներ որոնք կը պատկանին Արեւմտեան Հայստանին, բայց այս անձագիրները կարելի չէ օգտագործել երկրէ երկիր ճամբորդութեան նպատակի ծառայելու համար, որպէսզի մարդիկ շփոթութեան չմատնուին: Պիտի խնդրէի որ բացատրէք Ձեր խօսքը՝ իսկ գործածական՝ բնիկութեան ողջ տարածքում՝ Հայկական լեռնաշխարհում եւ նրան հարակից տարածքում այս պահին գտնվող պետութիւնների շրջանակում: Այս հարցի լուսաբանութիւնը խիստ կարեւոր է ինչպէս որ նշած էի Ձեզի հարցազրոյցին մէջ: Կը խնդրեմ շատ պարզ կերպով պատասխանէք: Հստակացնէք բոլորին որ անձագիր ստանալը երբէք միւս Երկիրներու քաղաքացիական անձագրին հետ ԽԱՉԱՁԵՒՈՒՄ չստեղծեր եւ կապ չունի:

Պ-13: Սկսեք առաջին կետից: Եթե Արեւմտեան Հայաստանի հայերը չկան, այսինքն՝ եթե նրանք մնում են սիրիահայ, ֆրանսահայ, ամերիկահայ եւ այլ… դիրքերում, ապա Արեւմտեան Հայաստանի նկատմամբ իրավունքների խնդիրն էլ չկա: Ավելի ճիշտ՝ խնդիրը կա, անշուշտ, բայց հստակ ձեւակերպումը չկա եւ իրավունքի տերը չկա: Հետեւաբար խնդիրն այստեղ նոյնիսկ թվաբանական միավորը չէ, այլ հենց իրավունքի տիրոջ առկայութիւնը: Այդքան կարեւոր է հարցը: Երկրորդ. բնիկը ազգային ինքնութեան անձնագրով իրավունք ունի անարգել ճամփորդել բնիկութեան ողջ տարածքում: Այդպիսին է օրենքը: Մենք աշխատելու ենք եւ այս ուղղութեամբ եւ այն, որ ազգային ինքնութեան իրավունքին հավելենք քաղաքացիութեան գործոնը, որը հնարավոր է իրականացնել Արեւմտեան Հայաստանի հայերի պետութեան հաստատմամբ եւ ընդունմամբ Միջազգային ընտանիքի անդամների կողմից: Հիշեցնեմ, որ Հայաստան պետութիւնը դե ֆակտո ճանաչվել է 1920 թ. հունվարի 19-ին՝ Դաշնակից տերութիւնների կողմից եւ դե յուրե 1920 թ. մայիսի 11-ին՝ Փարիզի վեհաժողովում: Հետեւաբար պետք է ճանաչելի եւ ընդունելի լինի նաեւ այդ պետութեան քաղաքացու անձնագիրը: Եւ երրորդ. Արեւմտեան Հայաստանի հայերի ազգային ինքնութեան եւ քաղաքացիութեան անձնագիրը խաչաձեւումներ չի առաջացնում այլ անձնագրերի առնչութեամբ, պարզապէս մեր աշխատանքները շարունակելու ենք մինչեւ այդ անձնագրերը լիարժեք գործածութեան անձնագրերի հանգամանք ձեռք բերեն, ինչպէս եւ զուգահեռ այն ուղղութեամբ, որ Արեւմտեան Հայաստանի հայերի պետութիւնը հաստատվի Հայրենիքում, որպէս ազատ, անկախ, ինքնիշխան պետութիւն:

Հ-14: Արեւմտեան Հայաստան պետութեան համակարգի հիմնական պատասխանատուները՝ Նախագահ, Վարչապետ, Ազգային ժողովի Նախագահ, եանձնախումբերու ատենապետներ, այս բոլորը վստահ որ կ՛ապրին Եւրոպայի մէջ, եւ զանազան երկիրներ կը ճամբորդեն մասնակցելու համար հանդիպումներու եւ ժողովներ գումարելու, այստեղ կը ծագի հարցում մը, այս բոլոր ծախսերը ո՞վ կը հոգայ, ընդհանուր պետական համակարգի հիմնական անդամներուն Եւրոպայի մէջ կեցութեան ծախսերը Ո՞վ կը մատակարարէ, ո՞ւրկից կը ստանաք նիւթական օժանդակութիւնները:

Պ-14: Ներողութիւն եմ խնդրում, բայց այս երկար հարցին կարճ պատասխանեմ. նվիրում եւ անձնական միջոցների ներդրում: Նաեւ նվիրում ունեցող համակիրների օժանդակութիւն:

Հ-15: Ի՞նչպէս կը բացատրէք՝ հիմնական պատասխանատուներուն բոլորն ալ Հայաստանցի ըլլալը, մինչ Սփիւռքի մէջ կապրին 12 միլիոն Հայեր ո՞ւր են անոնք, չկայ այդ միլիոններու մէջ հասկցող եւ ազգասէրներ, որպէսզի միանան Ձեր պետական համակարգին եւ ստանձնեն պատասխանատու դիրքեր: Ըստ երեւոյթին, ոչ մէկ պատասխանատու անդամ կայ, նոյնիսկ հրապարակուած հրամանագրերը արեւելահայերէնով են, ի՞նչպէս կը բացատրէք այս երեւոյթը:

Պ-15: Նախ բոլորը հայաստանցիներ չեն, եթե նոյնիսկ «հայաստանցիներ» են, ապա Արեւմտեան Հայաստանի արմատներ ունեցող «հայաստանցիներ» են: Այնուհանդերձ, այդպիսի տպավորութեան առաջացման պատճառները պետք է փնտրել այլ տեղում: Նախ արտերկրի հայութիւնը տասնամյակներ առաջ ձեւակերպեց իր քաղաքական ռազմավարութիւնը, որպէս՝ Հայապահպանութեան, Հայերի ցեղասպանութեան ճանաչման եւ Հայաստանի Հանրապետութեան անկախութեան խնդիրներ: Վերջինիս միջոցով ակնկալվում էր իրականացնել ազգային պետական հիմնահարցերի հետապնդումը: Վերջին 24 տարիները ցոյց տվեցին, որ այդ ակնկալիքներն արդարացված չէին, այսինքն՝ պետք է ընդունել, որ ընդհանուր ռազմավարութեան մէջ փոփոխութիւններ իրականացնելու անհրաժեշտութիւն կա, որն այս պահին ուշանում է: Ստացվում է, որ մարտավարական նոր որակի խնդիրների առաջադրումն իրականացրին այլ շրջանակներ: Մեզանից շատերն արմատներով Արեւմտեան Հայաստանից են, ես ինքս արմատներով Կիլիկեան Հայաստանից եւ այդպիսի դեպքերը շատ են: Մեզանից շատերի կրթութիւնը արեւելահայերեն է, ուստի հրամանագրերը գրվում են արագ եւ գրվում են այդպէս, բայց կարեւոր է, որ գրվում են հայերեն: Դա չի նշանակում, որ մեր մէջ չկան արեւմտահայերենով կրթութիւն ստացած անձեր, նրանք կային երեկ, կան նաեւ այսօր: Նոր ռազմավարութիւնը նոր հորիզոններ է բացում արտերկրի հայութեան շրջանակներում եւ, ըստ այդմ, մենք ունենք նաեւ արեւմտահայերենով ձեւակերպված նյութեր եւ հրամանագրեր: Թեեւ բնական է, որ բոլոր հայերն իրավունք ունեն զբաղվելու համահայկական հիմնախնդիրներով եւ հարցերով:

Հ-16: Ո՞րոնք են Արեւմտեան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) անդամները, ո՞ր երկիրներէն են, արդեօ՞ք կը ներկայացնեն ողջ Սփիւռքահայութիւնը, անդամներու բաժանումը ի՞նչի հիման վրայ կատարուած է, որոնք 64 անդամներ են:

Պ-16: Արտերկրի հայութեան եւ ընդհանրապէս համայն հայութեան մէջ մեր քաղաքական հենարանը Արեւմտեան Հայաստանի քաղաքացին է, այն հայը՝ ով ցանկութիւն է հայտնել Արեւմտեան Հայաստանի հայերի ազգային ինքնութեան եւ քաղաքացիութեան անձնագիր ստանալու միջոցով վերադառնալու իր ակունքներին՝ ինքնութեանը: Արեւմտեան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2013 թ. ընտրութիւններին մասնակցել է շուրջ 18 հազար ընտրող, 41 երկրներից, որոնք Արեւմտեան Հայաստանի քաղաքացիներ են: Ընտրվել են 64 պատգամավոր՝ 75 թեկնածուներից:
Հ-17: Ազգային ժողովի անդամներուն պարտականութիւնը ի՞նչ է, ե՞րբ եւ ո՞ւր ժողովները կ՛ըլլան, պայմա՞ն է լիագումար թիւով ըլլալը, թէ որոշ թիւ մը եթէ ներկաեանայ արդէն օրինական կը համարուի: Քանի տարի է ԱԺ անդամին անդամակցութեան շրջանը: Ի՞նչ են վերնտրուելու առիթները:

Պ-17: Արեւմտեան Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորների ուղիղ պարտականութիւնը օրինաստեղծ գործունեութիւնն է, երկրորդ կարեւոր պարտականութիւնը՝ միջխորհրդարանական կապերի հաստատման միջոցով Արեւմտեան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանութիւնն է: Պատգամավորն ընտրվում է հինգ տարի ժամկետով: Այլ հարցերի ճիշտ է, որ պատասխաներ խորհրդարանի նախագահ Արմեն Տեր-Սարգսեանը:

Հ-18: Կառավարութիւնը կամ Վարչակազմը քանի նախարարներ է կը բաղկանայ եւ ի՞նչպիսի աշխատանքներ կը հետապնդեն անոնք: Անոնք ի՞նչպէս կը որոշուին եւ ո՞րոնք կրնան մաս կազմել կառավարութեան: Ե՞րբ կրնան փոփոխութեան ենթարկուիլ, որոշ ժամանակէ մը վերջ, թէ ըստ պահանջքին: Ո՞վ կը որորոշէ Վարչապետը: Խնդրեմ ամփոփ կերպով բացատրէք:

Պ-18: Վարչապետի թեկնածութիւնը քննարկում եւ ընդունում է խորհրդարանը, հաստատում է հանրապետութեան նախագահը: Կառավարութեան կազմը ներկայացնում է վարչապետը, քննարկում եւ ընդունում է խորհրդարանը, հաստատում է հանրապետութեան նախագահը: Կառավարութիւնը գործում է հինգ տարի ժամկետով: Փոփոխութիւնները կարող են իրականացվել եւ համապատասխան ժամկետում, այսինքն՝ հինգ տարին լրանալուց հետո, եւ վարչապետի ու կառավարութեան եւ նախագահի պահանջով, եթե դրվում է վարչապետի ու կառավարութեան հրաժարականի հարցը: Ներկայի կառավարութիւնը կազմված է հինգ նախարարութիւններից՝ արտաքին գործերի, արդարադատութեան, ներքին գործերի, կրթութեան եւ գիտութեան, մշակոյթի: Այս պահին գոյութիւն ունեցող ծրագրերն իրականացնելու տեսակետից այսքանը բավարար է, նոր նախարարութիւնների կազմավորումը կապված կլինի նոր իրադրութեան եւ նոր ծրագրերի հետ, որոնք իրենց հերթին կապված կլինեն մերձավոր-արեւելեան եւ կովկասեան տարածաշրջանային ռազմա-քաղաքական մարտահրավերների զարգացումների հետ:

Հ-19: Ի՞նչպէս կ՛ընտրուի Նախագահը: Ի՞նչպիսի տուեալներ պէտք է ունենայ Նախագահական թեկնածուն: Նախագահութեան ժամանակաշրջանը քանի տարի է: Կարելի է վերընտրել եւ քանի շրջանի համար հնարաւորութիւն կայ վերնտրելու:

Պ-19: Նախագահի թեկնածուն անվերապահորեն պետք է նվիրված լինի Արեւմտեան Հայաստանի հայերի բոլոր իրավունքների իրականացման գործին, այդ հարցում պետք է ունենա որոշակի ներդրում: Օրինակ, ներկայի նախագահը՝ Արմենակ Աբրահամեանը այս դաշտում շատ որոշակի ճանապարհ է անցել եւ շատ շոշափելի վաստակ ունի: Ճանապարհը, որ անցել է Արցախեան ազատամարտով, հետագայում Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհրդի կազմում՝ 2004 թ., ՄԱԿ-ում աշխատանքներ իրականացնելիս՝ 2006 թ., Արեւմտեան Հայաստանի Վտարանդի Կառավարութեան ձեւավորման գործում՝ 2011 թ., Խորհրդարանի կազմավորման հարցում՝ 2013-14 թթ., Սիրիայի հայերի պաշտպանութեան գործը կազմակերպելու աշխատանքներում՝ 2012-2014 թթ. եւ այլ հարակից աշխատանքներում, որոնց հիմքում Արեւմտեան Հայաստանի հայերի ազգային ինքնութեան եւ քաղաքացիութեան ինստիտուտն է՝ հիմնված ՄԱԿ-ի բնիկ ժողովուրդների փորձագիտական մեխանիզմի շրջանակներում լուրջ եւ տեւական աշխատանքեր իրականացնելու փաստի վրա: Նախագահի թեկնածուն Արեւմտեան Հայաստանի պետական համակարգի բոլոր օղակների աշխատանքները համակարգելու եւ համադրելու հմտութիւն պետք է ունենա: Խորհրդարանին է վերապահված Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան նախագահ ընտրելու իրավասութիւնը: Փարիզում՝ 2014 թ. հունվարին, խորհրդարանը Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան գլուխ՝ նախագահ, ընտրեց Արմենակ Աբրահամեանին (նստավայրը՝ Ֆրանսիա), խորհրդարանի նախագահ ընտրեց Արմեն Տեր-Սարգսեանին (նստավայրը՝ Ռուսաստան), վարչապետ հաստատեց Տիգրան Փաշաբեզեանին (նստավայրը՝ Հայաստանի Հանրապետութիւն): Նախագահի պաշտոնավարման ժամկետը հինգ տարի է, նա կարող է վերընտրվել:

Հ-20: Կը խնդրենք լուսաբանէք մեզի, ի՞նչպիսի տուեալներ նկատի առնելով որոշած էք Արեւմտեան Հայաստանի Դրօշակի ձեւաւորումը եւ ի՞նչի հիման վրայ կատարած էք:

Պ-20: Արեւմտեան Հայաստանի դրոշի եւ միւս խորհրդանիշների հարցը ծագել է այն օրից, երբ ձեռնարկվել է Արեւմտեան Հայաստանի կառավարութիւն ձեւավորելու գործընթացը: Այս հարցում 2011 թվականին բազմաթիվ մանրակրկիտ քննարկումներ են եղել Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհրդի Իրավաբանական հանձնաժողովում, որտեղ հաշվի են առնվել հանձնաժողովի բոլոր անդամների ներկայացրած տվյալներն ու կարծիքները: Ըստ այդմ, կայացվել է որոշում, որն էլ 2011 թ. հոկտեմբերի 21-ին հատուկ հրամանագրով հաստատել է Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհրդի նախագահ Արմենակ Աբրահամեանը: Ամիսներ անց հայտնաբերեցինք, որ դրոշի մէջ նշված ութանկեան քարակոփ պատկերը հավերժութեան նշանով 2000 տարի է ի վեր գոյութիւն ունի Տիգրանակերտի պարիսպների վրա:

Հ-21: Շատ պիտի խնդրէի որ ամէնակենսական հարցին՝ Դրօշակին, ամէնամանրակրկիտ կազմութեան մասին խօսիք: Հստակ է թէ ութանկիւնը իբրեւ յաւերժութեան նշան Տիգրան Մեծի օրերէն նկատի առնուած է, մնացեալ բաժիններուն մասին հստակ բացատրողական լուսաբանութիւն ներկայացրէք, սկսելով գոյներէն եւ գիծերէն հասնելով կեդրոնի նշանին:

Պ-21: Տիգրան Մեծի օրերից եւ դրանից էլ շատ առաջ դա գոյութիւն է ունեցել, պարզապէս մենք դրա քարակոփ պատկերն հայտնաբերեցինք այն բանից հետո, երբ արդեն հաստատել էինք դրոշը: Դրոշը հաստատեցինք 2011 թ. հոկտեմբերի 21-ին, պատկերը հայտնաբերեցինք 2011 թ. նոյեմբերին: Դրոշի բաց կապոյտը Արեւմտեան Հայաստանի երկինքն է, մուգ կապոյտը՝ Արեւմտեան Հայաստանի գետերն ու լճերը, ծիրանագոյնը՝ հայութեան քաղաքակրթական գոյնը, կարմիրից հրաժարվեցինք նկատի առնելով այն հանգամանքը, որ Հայոց կեանքում անմեղ արիւն չափից ավելի շատ է հեղվել, որոշեցինք այդպիսով պատմութեան անիվը մի նոր ուղղութեամբ շրջել, առանց հրաժարվելու պայքարի սրբազան գաղափարից: Ինչ մնում է դրոշի բովանդակութեանը եւ նշանակութեանը ավելի լավ է ներկայացնեմ այն հատվածը, որ ձեւակերպված է հրամանագրում: Այնտեղ ասված է. «Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան դրոշը քառագոյն է։ Կենտրոնում երկու խորհրդանշաններն են՝ մուգ կապոյտ ութանկեան մէջ՝ ծիրանագոյն հավերժութեան ութաթեւ նշանը, որոնք իմաստավորում են տիեզերական ներդաշնակութիւնը։ Ութանկեան չորս գագաթներից` սկիզբ առնող մուգ կապոյտ ճառագայթները ձգվում են չորս ուղղութեամբ, ինչպէս աշխարհի չորս ծագերը, մուգ կապոյտը երիզված է ծիրանագոյնով, դրոշի չորս հատվածները բաց երկնագոյն են: Դրոշը խորհրդանշում է Հայկական բարձրավանդակը, որպէս քաղաքակրթութեան բնօրրան։ Մուգ կապոյտը խորհրդանշում է հայ ժողովրդի հավերժականութիւնը։ Ծիրանագոյնը խորհրդանշում է հայ ժողովրդի բանախոսութիւնը, արիականութիւնը եւ ստեղծագործ ազատութեան կենսասիրութիւնը: Բաց երկնագոյնը խորհրդանշում է հայ ժողովրդի լուսավորչականութիւնը եւ առաքելականութիւնը: Սպիտակը խորհրդանշում է հայ ժողովրդի բարեպաշտութիւնը»:

Հ-22: Պարոն Փաշաբեզեան, յուսանք Ձեզ անհանգիստ չըրինք մեր հարցումներով, բայց խորքին մէջ խիստ կարեւոր էր մարդիկ ամէն ինչի մասին իմանային եւ լուսաբանուէին: Ազատ զգացէք Ձեր խօսքը ըսելու ուղելով ողջ Հայութեան որպէսզի ամէն մէկ հայ հստակ գաղափար ունենայ եւ որոշ է ապագայի իր ճակատագիրը:

Պ-22: Յուրաքանչյուր ժողովուրդ զարգանալու, առաջընթացի եւ ապագա ունենալու իրավունք ունի: Սա միջազգային իրավունքի տեսակետից ժողովուրդներին տրված ամենորոշակի իրավունքներից է: Այդպիսի իրավունք ունի նաեւ Արեւմտեան Հայաստանի հայութիւնը եւ նա Արեւմտեան Հայաստանի հայերի ազգային ինքնութեան եւ քաղաքացիութեան հիմքի վրա, Արեւմտեան Հայաստանի պետութեան ձեւավորման միջոցով, արդեն իսկ հայտ են ներկայացրել այդ իրավունքները հետապնդելու եւ հաստատելու: Սակայն դա ամբողջացնելու համար հարկավոր է երկու խնդիր իրականացնել. հետապնդել բոլոր իրավունքների իրականացումը եւ ձեւավորել հայութեան համապարփակ պաշտպանութեան համակարգը:

23.05.2014 թ.

Категория: - Западная Армения | Просмотров: 1780 | Добавил: admin | Теги: АрмИнфоЦентр ARMINFOCENTER, Парламент Зап. Армении, Сирия, Карабах Кавказ, Амшенка, Армения Ереван, церковь, Диаспора Геноцид, россия, Турция | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
RSS
Наш-RSS
Реклама

Безлимитная связь для студентов по тарифам вдвое дешевле рыночных
Тел. +7 903 250 47 25
ИА REGNUM - Армения
NEWS.am
ЛЕНТА НОВОСТЕЙ
Поиск по сайту
Видео
Календарь
«  Июнь 2014  »
ПнВтСрЧтПтСбВс
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
Голосование
Самое читаемое
[09.05.2020]
75-летие ПОБЕДЫ. Вечная слава Героям! Рядовые герои Великой Победы
[22.02.2014]
Эксклюзивное интервью Председателя Парламента Западной Армении о Парламенте и задачах армянской диаспорой в вопросе международного признания
[11.07.2013]
Телеканал "Культура": «По следам тайны: Армянское нагорье. 12 тысяч лет назад»
[07.06.2013]
Декларация о формировании Национального Собрания (Парламента) Западной Армении
[14.11.2012]
ТЕЛЕГОНИЯ: Информационная память о внебрачных сексуальных отношениях и любви. Видео.
[22.10.2012]
Истинное лицо современного ислама: Жестокая казнь за принятие христианства
[03.08.2012]
Вперед Армения! ...Лох Лава... - Առա՛ջ, Հայաստան... զում, զում, զում, զում...Լոխ լավա…или «Золотая» позиция олигархов
[25.07.2012]
Откуда родом Богородица – и за что убили Корюна Нагапетяна?
[17.07.2012]
Армения – Земля Ноя (видео)
[01.07.2012]
Свободная трибуна: Наталья Соболь - «ТАИНСТВЕННЫЙ НАРОД АМАЛЕК – ВЕХИ ИСТОРИИ»
[16.06.2012]
Свободная трибуна: Наталья Соболь - «АМЯНСКИЕ ПУШКАРИ В КАЗАНИ – Дела давно минувших дней»
[27.05.2012]
БРАВО!!! Вардапет (архимадрид) Комитас об армянском происхождении европейских наций и многих тайных страницах истории и мировой цивилизации
[24.04.2012]
ВИДЕО: Массовые акции, посвященные памяти жертв геноцида армян в Западной Армении, Киликии и в Османской Империи в 1894-1923г.г. в Мец Салах
[24.04.2012]
ОБРАЩЕНИЕ участников митинга посвященного памяти жертв геноцида армян в Западной Армении, Киликии и в Османской Империи в 1894-1923г.г.
[14.04.2012]
Обращение АРМИНФОЦЕНТРА к Президенту Армении и Католикосу всех армян по поводу антиармянских и антихристианских провокаций "Луйс Ашхар"
[21.01.2012]
Цитата из книги лауреата Нобелевской премии Шмуэля Йосефа Агнона «В сердцевине морей» об амалеках и армянах
[30.11.2011]
20 лет назад была учреждена Московская армянская община: Грустный экскурс в историю; Позорная роль Гегама Халатяна в стремлении ее разрушить
[24.07.2011]
Правда об АМАЛЕКАХ. - "Амалек – колыбель цивилизации"
[23.07.2011]
Правда об АМАЛЕКАХ. - Бог дает добро на убийство - Кто такие амаликитяне и какое они имеют отношение к армянам?
[24.06.2011]
ЗВЕРИНЫЙ ОСКАЛ ЛЕВОНОВСКОЙ ОППОЗИЦИИ: Мартовские погромы 2008 года в Ереване фактически инициировала оппозиция (аудио, видео)
[16.06.2011]
Мысли в слух: 16 июня 2000 года состоялся Учредительный съезд САР
[16.06.2011]
Видео - Страница Истории Союза армян России. Учредительный съезд, 16 июня 2000г., гостиница "Президент-отель", г. Москва.
[31.05.2011]
Позор! Экономическая и политическая элиты Армении: Депутаты Парламента, руководители партий, олигархи (Фото, Имена, Фамилии и ПРОЗВИЩА)
[28.05.2011]
ПОЗОР! Даже турки не могли себе позволить сделать такое: Памятник генералу Андранику в Сочи снесли руководители местного Союза Армян России
[24.05.2011]
Иудейский Азербайджан, или Тайны истории. Записки бывшего жителя города Баку
[24.04.2011]
Заявление Президента АРМИНФОЦЕНТРА Армена Тер-Саркисяна об инициировании в Гаагском трибунале вопроса об осуждении геноцида армян
Наши партнеры
Национальный совет Западной Армении
АМШЕНКА
Ухт Арарати
Все права защищены © 2011 Сайт АрмИнфоЦентр - Главный информационный ресурс Армянской диаспоры.
При полном или частичном использовании материала ссылка (гиперссылка) на АрмИнфоЦентр обязательна, даже если мы ссылаемся на другие источники.
Мнение АрмИнфоЦентр может не совпадать с мнением авторов отдельных материалов.
АрмИнфоЦентр не несет ответственности за содержание рекламы.
Использование материалов АрмИнфоЦентр в коммерческих целях без письменного разрешения АрмИнфоЦентр не допускается
Конструктор сайтов - uCoz