Меню сайта
Рубрики
АРМЕНИЯ [40]
- Республика Армения [611]
- Западная Армения [414]
- - Правовой пакет [1]
Правовой пакет Западной армении
- - Паспорт гражданина [5]
- Арцах [233]
- Амшен [28]
Амшен
- Джавахк [36]
- Нахичевань [3]
Армянская Церковь [193]
Армянский язык [12]
ДИАСПОРА [23]
- Российская община [138]
- Московская община [37]
- Европейские общины [37]
- Ближневосточная община [50]
- Американская община [26]
Геноцид [218]
Армянский вопрос [88]
- Ай Дат и АСАЛА [54]
- Фидаи и «Немезис» [16]
- Международные договора [9]
--- Московский договор [15]
Аналитика [161]
Политика [296]
Официоз [22]
- Партии [25]
Великая Победа [18]
Знаменитые армяне [67]
СМИ [49]
Мир [46]
Россия [153]
Европа [96]
США [91]
Ближний Восток [211]
Турция [352]
Азербайджан [247]
Грузия [87]
СНГ [71]
Азия и Африка [0]
Религия [108]
Энциклопедия [10]
Юриспруденция [12]
История [248]
Культура [99]
Литература [31]
Наука & образование [32]
- ИСН [17]
Происшествия [54]
Досуг [5]
- Женский клуб [58]
- Мужской клуб [8]
- Молодёжный клуб [2]
- Детский клуб [0]
- Клуб знакомств [6]
- Здоровье & спорт [68]
- Туризм [9]
- Традиции [30]
- Кулинария [5]
- Увлечения [3]
- Юмор [1]
- Музыка [20]
- Кино [19]
- TV [2]
Экономика [10]
- Банки & бизнес [14]
- Бизнес клуб [3]
- Работа & заработок [0]
Технологии [7]
Авто [3]
Справка [1]
Неопознанное [15]
ВИДЕО [302]
Видео сайта
Архив записей
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Форма входа
Главная » 2014 » Май » 26 » Արևմտյան Հայաստանի վարչապետ «Մենք ՀՀ-ին վերաբերվում ենք որպես ՄԱԿ-ի անդամ պետություններից մեկը»
01:05
Արևմտյան Հայաստանի վարչապետ «Մենք ՀՀ-ին վերաբերվում ենք որպես ՄԱԿ-ի անդամ պետություններից մեկը»

АРМИНФОЦЕНТР: Премьер-министр Западной Армении: Мы относимся к Республике Армения, как к одной из стран - членов ООН.

2011թ. փետրվարի 4-ից  սկսվել է Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարություն ստեղծելու գործընթացը: Այսօր, արդեն կա կառավարություն, խորհրդարան: Նպատակներից է՝ կյանքի կոչել ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի կայացրած Իրավարար վճիռը:

Վտարանդի Կառավարության, ծրագրերի, Արեւմտյան Հայաստանի քաղաքացիության անձնագրեր ստանալու, հայ-թուրքական հարաբերությունների, ՀՀ կառավարության կողմից Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարությունը ճանաչելու և այլ հարցերի շուրջ Asekose.am-ի թղթակիցը զրուցել է Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության վարչապետ Տիգրան Փաշաբեզյանի հետ:

Ե՞րբ, ինչպե՞ս եւ ո՞ւմ կողմից որոշվեց ստեղծել Արեւմտյան Հայաստանի կառավարություն:

-Այս խնդիրը նախապատմություն ունի: Նախ՝ 2004 թ. դեկտեմբերի 17-ին՝ Շուշիում, ստեղծվել է Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդը Արցախյան ազատամարտին մասնակից մի խումբ ազատամարտիկների կողմից, որտեղ կառույցի աշխատանքների համակարգող, իսկ հետագայում նախագահ է ընտրվել ազատամարտիկ Արմենակ Աբրահամյանը՝ արմատներով Արեւմտյան Հայաստանի Կարին քաղաքից: Հետագայում՝ 2011 թ. փետրվարի 4-ին, սկսվել է Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարություն ստեղծելու գործընթացը, Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի ընդունած հատուկ հռչակագրի հիման վրա: Այս նոր գործընթացն սկսելիս հաշվի է առնվել պատմական այն փորձը, ըստ որի՝ վերջին շուրջ 100 տարիների ընթացքում Հայերի ցեղասպանության ճանաչման ու դատապարտման, ցեղասպանության հետեւանքների վերացման, Արեւմտյան Հայաստանի նկատմամբ Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների հաստատման տեսակետից՝ հայկակական հասարակական, քաղաքական, կրոնական կառույցների կողմից իրականացված աշխատանքները շոշափելի հաջողություններ չեն կարողացել արձանագրել: Ուստի, հաշվի առնելով նաեւ Արեւմտյան Հայաստանի հայերի արդեն իսկ հաստատված իրավունքների հարցը Փարիզի վեհաժողովի հատուկ որոշումներով, Սեւրի դաշնագրով, ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի կայացրած Իրավարար վճռով եւ այլ փաստաթղթերով, որոշում է կայացվել այդ խնդիրը հետապնդել եւ հաջողության հասնել Արեւմտյան Հայաստանի հայերի կողմից ստեղծված պետական հաստատությունների միջոցով, որոնցից են Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարությունը, Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովը (Խորհրդարանը) կազմավորված 2013 թ. դեկտեմբերի 17-ին, որի առաջին գումարման առաջին նիստը գումարվել է 2014 թ. հունվարի 18-20-ը՝ Փարիզում:

Որո՞նք են կառավարության ծրագրերը:

-Կառավարության ծրագրերի մեջ մտնում են մի քանի խնդիրներ, ներքին եւ արտաքին: Դրանցից են կառավարության կազմավորման միջոցով Արեւմտյան Հայաստանի հայերի պետական համակարգի կազմավորմանը նպաստելը, այդ կազմավորումը ամբողջացնելը, այդ թվում Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) աշխատանքներին աջակցելու միջոցով: Ի դեպ այստեղ նշեմ, որ խորհրդարանին է վերապահված Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ ընտրելու իրավասությունը: Փարիզում՝ 2014 թ. հունվարին, խորհրդարանը Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետության գլուխ՝ նախագահ ընտրեց Արմենակ Աբրահամյանին, խորհրդարանի նախագահ ընտրեց Արմեն Տեր-Սարգսյանին, վարչապետ հաստատեց Տիգրան Փաշաբեզյանին:

Հաջորդ խնդիրը ՄԱԿ-ի կառույցների եւ ՄԱԿ-ի անդամ պետությունների հետ հարաբերություններ հաստատելու միջոցով Արեւմտյան Հայաստանի հայերի բոլոր իրավունքների պաշտպանության եւ իրականացման հարցն է, այդ թվում՝ Արեւմտյան Հայաստանի նկատմամբ:

Մեկ այլ խնդիր է Արեւմտյան Հայաստանի կառավարության համակարգի ձեւավորման եւ գործարկման խնդիրը, նկատի ունեմ նախկինում համապատասխան հանձնաժողովների, իսկ այսօր նախարարությունների աշխատանքների կազմավորման ու գործարկման խնդիրը, որպեսզի Արեւմտյան Հայաստանի հայերի պետական համակարգը դառնա ինքնաբավ եւ կարողություն ձեռք բերի ինքնուրույն կերպով լուծումներ տալու ծագող խնդիրներին, ինչպես օրինակ Մերձավոր Արեւելքի հայության դեպքում ծագող ժամանակակից խնդիրներին:

Ինչպիսի՞ն է կառավարության կազմը: Քանի՞ անձից է բաղկացած:

-Ոչ միայն կառավարության մեջ, այլեւ ամբողջ համակարգում նախկինում աշխատանքներն իրականացվում էին երկու-երեք տասնյակ նվիրյալների միջոցով: Բնականաբար այսօր, երբ ծրագրերն ընդլայնվում են, նոր ներուժի ներգրավման խնդիր գոյություն ունի: Պետք է ասեմ, որ նոր անդամների, համակիրների ու համախոհների ներգրավման խնդիրը հաջողությամբ է ընթանում, որովհետեւ Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության գործընթացի կարեւորությունը գնալով ավելի ու ավելի է ընդունվում հայության ամենալայն խավերի կողմից:

Կառավարությունը կազմված է 5 նախարարություններից՝ արտաքին գործերի, արդարադատության, ներքին գործերի, կրթության եւ գիտության, մշակույթի: Այս պահին ամենահրատապ ծրագրերն իրականացնելու տեսակետից այսքանը բավարար է, նոր նախարարությունների կազմավորումը կապված կլինի նոր իրադրության եւ նոր ծրագրերի հետ, որոնք իրենց հերթին կապված կլինեն մերձավոր-արեւելյան եւ կովկասյան տարածաշրջանային ռազմա-քաղաքական մարտահրավերների զարգացումների հետ:

Տեղյակ եմ, որ մի շարք մարդկանց անձնագրեր եք տրամադրում, ավելի կոնկրետ՝ ՀՀ-ի եւ ԼՂՀ -ի 1915թ.-ի ժառանգները հնարավորություն ունեն Արեւմտյան Հայաստանի քաղաքացիության անձնագրեր ստանալ: Ի՞նչ է տալու այս նախաձեռնությունը:

  • Անձնագրերի տրամադրումը ինքնանպատակ գործողություն չէ: Արեւմտյան Հայաստանի անձնագրերը մենք անվանում ենք «Արեւմտյան Հայաստանի հայերի ազգային ինքնության եւ քաղաքացիության անձնագրեր»: Այս հարցում, ՄԱԿ-ի բնիկ ժողովուրդների իրավունքների մասին փորձագիտական մեխանիզմի շրջանակներում, 2006 թ. սկսած մեծ ծավալի աշխատանք է իրականացրել Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդը: Սա նշանակում է, որ Արեւմտյան Հայաստանի հայերը իրենց իրավունքների պաշտպանության հարցում եւ դրանց ակունքներում խնդիր ունեն եւ իրավունք ունեն վերադառնալու իրենց ազգային ինքնությանը, որն էլ ձեւավորում է ազգային ինքնության եւ քաղաքացիության միանգամայն օրինական ինստիտուտը: Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2013 թ. ընտրություններին մասնակցել է շուրջ 18 հազար Արեւմտյան Հայաստանի քաղաքացի - ընտրող: Այսօր այդ թիվը շատ ավելի մեծ է: Այս բոլոր տվյալները, այսօր եւ հետագայում, կարեւոր նշանակություն են ունենալու ՄԱԿ-ի հետ տարվող մեր աշխատանքներում: Արեւմտյան Հայաստանի քաղաքացի կարող են դառնալ աշխարհում ապրող բոլոր հայերը, առանց որեւէ խտրականության: Դրա համար բավարար է, որ նրանք դիմեն Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության Ներքին գործերի նախարարություն` այս հասցեով՝ http://www.western-armenia-election.org/votes/Enregistrement-fr-arm.php:

Անձնագրերի տրամադրումն իրավական հիմք ունի՞: Արդյո՞ք անձնագրերը անարժեք չեն: Չէ՞ որ մեր պապենական հողերը փաստացի այլ երկրի կազմում են:

-Ինչպես ասացի, անձնագրերի տրամադրումը իրականացվում է իրավական հիմքերի առկայությամբ՝ նկատի առնելով Արեւմտյան Հայաստանի հայերի իրենց ազգային ինքնությանը վերադառնալու հրամայականը, կարեւորելով Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության ողջ համալիր փաթեթն աշխարհում: Ինչ վերաբերում «մեր պապենական հողերին, որոնք փաստացի գտնվում են այլ երկրի կազմում» ձեւակերպմանը, ապա նկատենք, որ այդ տարածքները, որոնք ժամանակին արդեն իսկ ճանաչվել ու հաստատվել են որպես Հայաստանին ու հայությանը պատկանող տարածքներ, այսօր բռնազավթված են: Հետեւաբար ճիշտ ձեւակերպումը հետեւյալն է. ինչ վերաբերում է «մեր պապենական հողերին, որոնք փաստացի բռնազավթված են այլ երկրի կողմից», ապա այդ բռնազավթումը՝ օկուպացիան, անօրինական գործողություն է եւ ենթադրում է հատուկ պատասխանատվություն եւ հատուցում դրա համար, որոնց մասին կխոսեն տարբեր իրավաբաններ ու քաղաքական գործիչներ, տարբեր հարթակներում ու վայրերում: Այսինքն, ոչ թե հարցը փակելու կամ փակված համարելու, այլ բացելու եւ զարգացնելու խնդիր գոյություն ունի այստեղ, ինչն անշուշտ վերաբերում է Մերձավոր Արեւելքում շահեր եւ ծրագրեր ունեցող բոլոր կողմերին, բայց առաջին հերթին մեզ, որպես Արեւմտյան Հայաստանի պետական կառույց, պետական համակարգ:

Չե՞ք կարծում, որ բնակեցումը, կամ անձնագրեր տալը էլ ավելի կսրեն հայ-թուրքական հարաբերությունները:

-Ավելի ճիշտ է ձեւակերպել, որպես Հայաստանի Հանրապետություն-Թուրքիայի Հանրապետություն հարաբերություններ, որովհետեւ հայ-թուրքական հարաբերություններ, որպես այդպիսիք, գոյություն չունեն: 2009-ին Ցյուրիխում նախաստորագրված արձանագրությունները Հայաստանի Հանրապետություն-Թուրքիայի Հանրապետություն հարաբերություններին ինչ-որ սկիզբ հաղորդելու նպատակ էին հետապնդում, այլ հարց, որ արձանագրություններում կային կետեր, որոնք առանձին-առանձին վերցված ընդունելի չէին ո'չ Հայաստանի Հանրապետության, ո'չ Թուրքիայի Հանրապետության համար: Ընդհարապես այս հարցերում չափազանց մեծ է Միջազգային հանրության պատասխանատվությունը, եւ դերակատարությունը, որովհետեւ խնդիրն այստեղ հայության եւ Հայաստանի համապարփակ իրավունքների վերակագնմանն է վերաբերում: Հաստատված այդ իրավունքների մասով հիշեցնենք՝ 1917 թվականի դեկտեմբերի 29-ի (11 հունվարի 1918-ին նոր տոմարով) Խորհրդային Ռուսաստանի Ժողովրդական Կոմիսարների Խորհրդի «Թուրքա-Հայաստանի մասին» (Արեւմտյան Հայաստանի մասին) դեկրետը, 1920 թ. հունվարի 19-ի Դաշնակից տերությունների կողմից Հայաստանի դե ֆակտո անկախության ճանաչումը, 1920 թ. մայիսի 11-ի Փարիզի վեհաժողովի կողմից Հայաստանի դե յուրե անկախության ճանաչումը, 1920 թ. օգոստոսի 10-ի Սեւրի դաշնագրի Հայաստանին վերաբերող հոդվածներն ու պայմանագիրը, 1920 թ. նոյեմբերի 22-ի Վուդրո Վիլսոնի վավերացրած Իրավարար վճիռը, 1920 թ. օգոստոսի 4-ի Կիլիկիայի անկախության հռչակագիրը եւ վերջապես 1920 թ. փետրվար 24-ի Փարիզի վեհաժողովի որոշումը Հայաստանի արեւելյան սահմանների սահմանազատման վերաբերյալ: Մերձավոր Արեւելքի խնդիրների, այդ թվում, այսպես կոչված, «հայ-թուրքական հարաբերությունների» կարգավորումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ կյանքի են կոչվում եւ իրականացվում հայությանն ու Հայաստանին վերաբերող իրավունքների հոդվածներն ու որոշումները:

Կա նաեւ դրոշ: Ե՞րբ է հաստատվել, ինչպիսի՞ տեսք ունի, ի՞նչ է խորհրդանշում:

-Արեւմտյան Հայաստանի խորհրդանիշների հարցը ծագել է անմիջապես, երբ ձեռնարկվել է Արեւմտյան Հայաստանի կառավարություն ձեւավորելու գործընթացը: Այս հարցում բազմաթիվ քննարկումներ են եղել Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի Իրավաբանական հանձնաժողովում, որից հետո կայացված վերջնական որոշումը 2011 թ. հոկտեմբերի 21-ին հատուկ հրամանագրով հաստատել է Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի նախագահ Արմենակ Աբրահամյանը: Հետաքրքիր է, որ ամիսներ անց դրոշի մեջ նշված ութանկյան քարակոփ պատկերը հավերժության նշանով մենք հայտնաբերեցինք Տիգրանակերտի ամրոցի պարիսպների վրա: Այստեղ սիրով քաղվածքներ կտրամադրեմ այդ հրամանագրից, որտեղ ասված է. «Արեւմտյան Հայաստանի Հանրապետության դրոշը քառագույն է։ Կենտրոնում երկու խորհրդանշաններն են՝ մուգ կապույտ ութանկյան մեջ՝ ծիրանագույն հավերժության ութաթեւ նշանը, որոնք իմաստավորում են տիեզերական ներդաշնակությունը։ Ութանկյան չորս գագաթներից` սկիզբ առնող մուգ կապույտ ճառագայթները ձգվում են չորս ուղղությամբ, ինչպես աշխարհի չորս ծագերը, մուգ կապույտը երիզված է ծիրանագույնով, դրոշի չորս հատվածները բաց երկնագույն են: Դրոշը խորհրդանշում է Հայկական բարձրավանդակը, որպես քաղաքակրթության բնօրրան։ Մուգ կապույտը խորհրդանշում է հայ ժողովրդի հավերժականությունը։ Ծիրանագույնը խորհրդանշում է հայ ժողովրդի բանախոսությունը, արիականությունը եւ ստեղծագործ ազատության կենսասիրությունը: Բաց երկնագույնը խորհրդանշում է հայ ժողովրդի լուսավորչականությունը եւ առաքելականությունը: Սպիտակը խորհրդանշում է հայ ժողովրդի բարեպաշտությունը»:

Վերջերս այն օրհնեց Մեծի Տան Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսը: Որքանո՞վ եք կարեւորում նրա օրհնությունը:

-Բնականաբար շատ ենք կարեւորում: Մենք դա համարում եմ հայության նորագույն պատմության մեջ քաղաքակրթական նշանակության եւ կարեւորության հատուկ ակտ: Համարում ենք, որ դրոշի օրհնության հետ մեկտեղ օրհնություն է ստացել Արեւմտյան Հայաստանի հայերի բոլոր իրավունքների պաշտպանության գործընթացն ու գործողությունը:

Արեւմտյան Հայաստանի կառավարությունը ճանաչվա՞ծ է ՀՀ կառավարության կողմից:

-ՀՀ կառավարության կողմից Արեւմտյան Հայաստանի կառավարությունը տակավին ճանաչված չէ: Մենք ՀՀ-ին վերաբերվում ենք որպես ՄԱԿ-ի անդամ պետություններից մեկը, որպես հայության պետական կազմավորումներից մեկը: Այդ իմաստով մեզ համար առաջնային կարեւորության նշանակություն ունեն ՀՀ-ի անկախության եւ ինքնիշխանության պահպանման, Արցախի հայության եւ Արցախի անվտանգության ապահովման խնդիրները: Մնացյալում հարաբերվելու ենք այնպես, ինչպես պետություններն են սովորաբար հարաբերվում: Դա է հուշում առողջ տրամաբանությունը:

Ինչպիսի՞ն են արձագանքները:

-Չորս տարի՝ 2011-2014 թթ., մենք քրտնաջան աշխատել ենք Արեմւտյան Հայաստանի հայերի իրավունքների իրավական-քաղաքական միասնական փաթեթը ձեւավորելու վրա: Զուգահեռ իրականացվել են նաեւ կազմակերպչական որոշակի ծավալի աշխատանքներ: Հարցը, որ միշտ հնչել է մեր մեջ, հենց դա է եղել, իսկ ինչպիսի՞ն են լինելու արձագանքները: Ազնվորեն խոստովանեմ, որ այն ժամանակ էլ գիտեինք, որ արձագանքները լուրջ են լինելու եւ այդպես էլ եղան: Սկսած 2013-ի կեսերից մեր աշխատանքներով հետաքրքվեցին եւ՛ ՄԱԿ-ը, եւ՛ ՄԱԿ-ի անդամ շատ պետություններ: Այժմ հարաբերությունների հաստատման եւ ճանաչողության ձեւավորման ուղղությամբ գործընթացներն ակտիվորեն զարգանում են, ինչը հուսադրող է այն իմաստով, որ Արեւմտյան Հայաստանի կառավարության, Արեւմտյան Հայաստանի պետական կառույցների ու պետական համակարգի միջոցով Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքները կյանքի կոչելու եւ իրականացնելու խնդիրը ավելի ու ավելի հասկանալի եւ օրակարգային է դառնում: 

Հարցազրույցը` Անի Կարապետյանի

Источник: Asekose.am

Категория: - Западная Армения | Просмотров: 1961 | Добавил: admin | Теги: АрмИнфоЦентр ARMINFOCENTER, Парламент Зап. Армении, Сирия, Карабах Кавказ, Амшенка, Армения Ереван, церковь, Диаспора Геноцид, россия, Турция | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
RSS
Наш-RSS
Реклама

Безлимитная связь для студентов по тарифам вдвое дешевле рыночных
Тел. +7 903 250 47 25
ИА REGNUM - Армения
NEWS.am
ЛЕНТА НОВОСТЕЙ
Поиск по сайту
Видео
Календарь
«  Май 2014  »
ПнВтСрЧтПтСбВс
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
Голосование
Самое читаемое
[09.05.2020]
75-летие ПОБЕДЫ. Вечная слава Героям! Рядовые герои Великой Победы
[22.02.2014]
Эксклюзивное интервью Председателя Парламента Западной Армении о Парламенте и задачах армянской диаспорой в вопросе международного признания
[11.07.2013]
Телеканал "Культура": «По следам тайны: Армянское нагорье. 12 тысяч лет назад»
[07.06.2013]
Декларация о формировании Национального Собрания (Парламента) Западной Армении
[14.11.2012]
ТЕЛЕГОНИЯ: Информационная память о внебрачных сексуальных отношениях и любви. Видео.
[22.10.2012]
Истинное лицо современного ислама: Жестокая казнь за принятие христианства
[03.08.2012]
Вперед Армения! ...Лох Лава... - Առա՛ջ, Հայաստան... զում, զում, զում, զում...Լոխ լավա…или «Золотая» позиция олигархов
[25.07.2012]
Откуда родом Богородица – и за что убили Корюна Нагапетяна?
[17.07.2012]
Армения – Земля Ноя (видео)
[01.07.2012]
Свободная трибуна: Наталья Соболь - «ТАИНСТВЕННЫЙ НАРОД АМАЛЕК – ВЕХИ ИСТОРИИ»
[16.06.2012]
Свободная трибуна: Наталья Соболь - «АМЯНСКИЕ ПУШКАРИ В КАЗАНИ – Дела давно минувших дней»
[27.05.2012]
БРАВО!!! Вардапет (архимадрид) Комитас об армянском происхождении европейских наций и многих тайных страницах истории и мировой цивилизации
[24.04.2012]
ВИДЕО: Массовые акции, посвященные памяти жертв геноцида армян в Западной Армении, Киликии и в Османской Империи в 1894-1923г.г. в Мец Салах
[24.04.2012]
ОБРАЩЕНИЕ участников митинга посвященного памяти жертв геноцида армян в Западной Армении, Киликии и в Османской Империи в 1894-1923г.г.
[14.04.2012]
Обращение АРМИНФОЦЕНТРА к Президенту Армении и Католикосу всех армян по поводу антиармянских и антихристианских провокаций "Луйс Ашхар"
[21.01.2012]
Цитата из книги лауреата Нобелевской премии Шмуэля Йосефа Агнона «В сердцевине морей» об амалеках и армянах
[30.11.2011]
20 лет назад была учреждена Московская армянская община: Грустный экскурс в историю; Позорная роль Гегама Халатяна в стремлении ее разрушить
[24.07.2011]
Правда об АМАЛЕКАХ. - "Амалек – колыбель цивилизации"
[23.07.2011]
Правда об АМАЛЕКАХ. - Бог дает добро на убийство - Кто такие амаликитяне и какое они имеют отношение к армянам?
[24.06.2011]
ЗВЕРИНЫЙ ОСКАЛ ЛЕВОНОВСКОЙ ОППОЗИЦИИ: Мартовские погромы 2008 года в Ереване фактически инициировала оппозиция (аудио, видео)
[16.06.2011]
Мысли в слух: 16 июня 2000 года состоялся Учредительный съезд САР
[16.06.2011]
Видео - Страница Истории Союза армян России. Учредительный съезд, 16 июня 2000г., гостиница "Президент-отель", г. Москва.
[31.05.2011]
Позор! Экономическая и политическая элиты Армении: Депутаты Парламента, руководители партий, олигархи (Фото, Имена, Фамилии и ПРОЗВИЩА)
[28.05.2011]
ПОЗОР! Даже турки не могли себе позволить сделать такое: Памятник генералу Андранику в Сочи снесли руководители местного Союза Армян России
[24.05.2011]
Иудейский Азербайджан, или Тайны истории. Записки бывшего жителя города Баку
[24.04.2011]
Заявление Президента АРМИНФОЦЕНТРА Армена Тер-Саркисяна об инициировании в Гаагском трибунале вопроса об осуждении геноцида армян
Наши партнеры
Национальный совет Западной Армении
АМШЕНКА
Ухт Арарати
Все права защищены © 2011 Сайт АрмИнфоЦентр - Главный информационный ресурс Армянской диаспоры.
При полном или частичном использовании материала ссылка (гиперссылка) на АрмИнфоЦентр обязательна, даже если мы ссылаемся на другие источники.
Мнение АрмИнфоЦентр может не совпадать с мнением авторов отдельных материалов.
АрмИнфоЦентр не несет ответственности за содержание рекламы.
Использование материалов АрмИнфоЦентр в коммерческих целях без письменного разрешения АрмИнфоЦентр не допускается
Конструктор сайтов - uCoz