АРМИНФОЦЕНТР: Интервью Президента Западной Армении Арменака Абрамяна информационному агентству "1im.am" о некоторых задачах стоящих перед армянами диаспоры и об итогах работы первой сессии Национального Собрания (Парламента) Западной Армении первого созыва, прошедшего в Париже с 17 по 20 января 2014г. Փարիզում գործող Արևմտյան Հայաստանի նորընտիր խորհրդարանի նպատակը Ցեղասպանությունից մազապուրծ, ամբողջ աշխարհում սփռված հայերի սերունդների խնդիրները վեր հանելն է ու դրանց լուծում տալը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց Արևմտյան Հայաստանի Ազգային խորհրդի նախագահ Արմենակ Աբրահամյանը՝ հավելելով, որ ինքը հատուկ է օգտագործում Արևմտյան Հայաստանի հայություն եզրույթը և ոչ թե արևմտահայություն:
«1920 թվականից մինչ օրս Արևմտյան Հայաստանի հայությունն իր իրավունքների պաշտպանության համակարգ չի ձևավորել: Մեր խորհրդարանն այսօր իր առջև տարբեր խնդիրներ է դրել: Դրանցից ամենակարևորը բնիկ ժողովուրդների իրավունքների պաշտպանության հարցն է: Այս կետը Արևմտյան Հայաստանի հայությանն իրավունք է տալիս հիմնական անձնագրերին զուգահեռ՝ ունենալ իր ազգությունը և Արևմտյան Հայաստանի պատմական պատկանելությունը ցույց տվող փաստաթուղթ: Սա շատ կարևոր կետ է: Ցեղասպանությունից հետո բոլոր հայերն ունեին Նանսենի անձնագրեր, իսկ այժմ ակնհայտ է, որ բնիկ ժողովուրդը չի կարող հայրենիք ու պատմություն չունենալ»,- ասաց Արմենակ Աբրահամյանը:
Նրա խոսքով՝ տարբեր երկրների հետ հարաբերությունները բարելավելու շրջանակներում իրենք Արևմտյան Հայաստանի հայության իրավունքների վերաբերյալ փաթեթներ են ներկայացնում նույն այդ երկրների արտգործնախարարություններ:
«Ես ՄԱԿ-ում Արևմտյան Հայաստանի պատվիրակության ներկայացուցիչն եմ, ուղիղ կապեր ունեմ տարբեր երկրների ներկայացուցիչների հետ, ելույթներից բացի՝ նրանց հետ շփումներում ներկայացնում եմ մեր խնդիրներն ու նպատակները: Մեր աշխատանքները տալիս են իրենց անուղղակի արդյունքները, այն է՝ հայության նկատմամբ միջազգային կառույցների վերաբերմունքը փոխվել է»,- ասաց Արևմտյան Հայաստանի Ազգային խորհրդի նախագահը:
Արմենակ Աբրահամյանը տեղեկացրեց, որ Արևմտյան Հայաստանի նորընտիր խորհրդարանն իր աշխատանքները սկսել է հունվարի 18-ին:
«Արևմտյան Հայաստանի խորհրդարանի ընտրությունները կայացել են 2013թ. դեկտեմբերի 17-ին: Շուրջ երկու ամիս տևած ընտրությունների արդյունքում ընտրվել է 64 պատգամավոր: Ընտրություններին առցանց մասնակցել է 17837 ընտրող՝ աշխարհի 41 երկրներից»,- նշեց նա:
Հարցին՝ ի՞նչ են ձեռնարկում իրենք՝ նպաստելու համար Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող՝ արդեն իսկ մեկ անգամ տապալված օրինագծի վերստին շրջանառությանը, Արմենակ Աբրահամյանը պատասխանեց. «Մենք անձնապես չենք կարող ֆրանսիացի պատգամավորների միջոցով այս խնդրի լուծմանը հասնել: Պարզապես մեր փաստաբանի հետ կարողացել ենք Ֆրանսիայի ազգային ներքին դատարանում դատի տալ ֆրանսիական կառավարությանը և արդեն հունվարի 30-ին սպասելու ենք դատարանի պատասխանին: Մենք կարող ենք ազդել միայն դատարանի միջոցով, և Ֆրանսիայի կառավարությունը պետք է պատասխան տա մեզ:
Մենք դեմ ենք այն բանին, որ ֆրանսիական պետությունն իր Սահմանադրության մեջ չընդունեց ԵԽ՝ ցեղասպանությունների ժխտողականության մասին այս օրենքը: Ֆրանսիան 2008-2011 թվականներին կարող էր ընդունել այդ օրենքը, սակայն ուշանալու և չընդունելու համար հիմա պետք է հատուցի: Եթե ֆրանսիական դատարանի վճիռը չբավարարի մեր հայցը, մենք դիմելու ենք Եվրոպական կամ ԵԽ դատարան»,- ասաց նա:
|