Главная » 2013»Ноябрь»30 » Այսօր ավարտվում է Արեւմտեան Հայաստանի Խորհրդարանի ձեւավորումն ապահովող առցանց քվեարկությունը
23:57
Այսօր ավարտվում է Արեւմտեան Հայաստանի Խորհրդարանի ձեւավորումն ապահովող առցանց քվեարկությունը
АРМИНФОЦЕНТР:Այսօր` 2013 թ. նոյեմբերի 30-ին ավարտվում է Արեւմտեան Հայաստանի Խորհրդարանի ձեւավորման հերթական փուլը` առցանց քվեարկությունը: Այս պահի տվյալներով քվեարկությանը մասնակցել են հազարավոր ընտրողներ` աշխարհի շուրջ 35 երկրներներց: Քվեարկությունը կատարվում է միայն առցանց` http://www.western-armenia-election.org/votes/Consultation2013.php հղումով: Այստեղ կարելի է գրանցվել եւ ծանոթանալ պատգամավորության թեկնածուների ցանկը: Ստորեւ ներկայացնում ենք Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի տարածած մամլո հաղորդագրությունը:
ՀՐԱՎԵՐՔ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Արեւմտեան Հայաստանի պատմութեան մեջ առաջին անգամ հայ ժողովուրդը հրավիրվում է մասնակցելու օրենսդրական նախաձեռնութեան՝ ընտրութիւնների, որի նպատակն է ստեղծել` Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողով (Խորհրդարան): Իսապես մեծ պատիվ եւ հպարտութիւն է, այն կարողութիւնը, որ մենք միասին կառուցենք առաջին պետական կառույցը, որն արդեն կազմված կլինի Ազգային Խորհրդից եւ Կառավարութիւնից, չնայած որ՝ մեր ավանդական տարածքները բռնազավթված են: Քվեարկութեան կարգը պարզեցվել է, որպեսզի շատերը հնարավորութիւն ունենան մասնակցելու ընտրութիւններին: http://www.western-armenia-election.org/votes/Consultation2013.php 1) Սեղմեք ցուցակի վրա, որպեսզի ծանոթանաք պատգամավորութեան թեկնածուների ցուցակի հետ: 2) Գրանցվեք եւ մասնակցեք, եթե դուք կողմ եք կամ դեմ պատգամավորութեան թեկնածուների ցուցակին: 3) Դուք կարող եք ձեռնպահ մնալ, ձեր քվեարկութիւնը միեւնույնն գրանցվելու է: Ընտրութիւնները տեղի կունենան 2013 թվականի նոյեմբերի 22-ին ժամը 08:00-ից մինչեւ 2013 թվականի դեկտեմբերի 1-ը 00:00: Ընտրութիւնների արդիւնքները կ՛հաստատվեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից եւ կ՛հրատարակվեն երեքշաբթի՝ 2013 թվականի դեկտեմբերի 17-ին: http://www.western-armenia-election.org/