Меню сайта
Рубрики
АРМЕНИЯ [40]
- Республика Армения [611]
- Западная Армения [414]
- - Правовой пакет [1]
Правовой пакет Западной армении
- - Паспорт гражданина [5]
- Арцах [233]
- Амшен [28]
Амшен
- Джавахк [36]
- Нахичевань [3]
Армянская Церковь [193]
Армянский язык [12]
ДИАСПОРА [23]
- Российская община [138]
- Московская община [37]
- Европейские общины [37]
- Ближневосточная община [50]
- Американская община [26]
Геноцид [218]
Армянский вопрос [88]
- Ай Дат и АСАЛА [54]
- Фидаи и «Немезис» [16]
- Международные договора [9]
--- Московский договор [15]
Аналитика [161]
Политика [296]
Официоз [22]
- Партии [25]
Великая Победа [18]
Знаменитые армяне [67]
СМИ [49]
Мир [46]
Россия [153]
Европа [96]
США [91]
Ближний Восток [211]
Турция [352]
Азербайджан [247]
Грузия [87]
СНГ [71]
Азия и Африка [0]
Религия [108]
Энциклопедия [10]
Юриспруденция [12]
История [248]
Культура [99]
Литература [31]
Наука & образование [32]
- ИСН [17]
Происшествия [54]
Досуг [5]
- Женский клуб [58]
- Мужской клуб [8]
- Молодёжный клуб [2]
- Детский клуб [0]
- Клуб знакомств [6]
- Здоровье & спорт [68]
- Туризм [9]
- Традиции [30]
- Кулинария [5]
- Увлечения [3]
- Юмор [1]
- Музыка [20]
- Кино [19]
- TV [2]
Экономика [10]
- Банки & бизнес [14]
- Бизнес клуб [3]
- Работа & заработок [0]
Технологии [7]
Авто [3]
Справка [1]
Неопознанное [15]
ВИДЕО [302]
Видео сайта
Архив записей
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Форма входа
Главная » 2013 » Ноябрь » 23 » Карине Айрапетян: Ռուս տամ Բազի՝ ռազմական պար
04:03
Карине Айрапетян: Ռուս տամ Բազի՝ ռազմական պար

АРМИНФОЦЕНТР: Публикуем третью статью руководителя комиссии Правительства Западной Армении по вопросам науки и образования Карине Айрапетян об историческом и культурологическом значении некоторых ритуальных и самобытных армянских танцах и какое значение имеет танец в культуре армянского народа.

Հայկական Ծիսական պարերի մէջ առանձնակի նշանակութիւն ունի Ռազմական Պարը, որը մեր ընկալումներում կապուած է Արեւի, Կրակի եւ Հայոց Ռազմի Աստուած Վահագնի հետ: 

Ռազմական Պարերը իրենց մէջ հիմնականում ամփոփում են որոշակի ռազմական արարողակարգ, որը նպատակ ունի բարձրացնելու զինուորների մարտական ոգին, պարը նաեւ Ռազմի Աստծուց զօրութիւն առնելու աղօթքի ծէս է: Ռազմական Պարը կապուած է հայոց էպոսի, հայ դիցահաւատամքային գաղափարախօսութեան, արիականութեան, պատերազմի եւ յաղթանակի, սերնդի ռազմական դաստիարակութեան եւ սերնդափոխութեան խնդիրների հետ:

Ի սկզբանէ ռազմական պարերը իրենց բնոյթով եղել են զօրախաղեր. պարերի միջոցով պատանիներին սովորեցնում էին զէնքին տիրապետելու, վահան ու թուր գործածելու, ռազմական շարքեր կազմելու եւ վերադասաւորուելու, յարձակուելու եւ նահանջելու, մնջախաղերով թշմանուն հետապնդելու հմտութիւն:
Զօրախաղերի ընթացքում Տոհմի Աւագների կողմից օծուել եւ մարտական հաղորդութիւն են ստացել պատանիները: Ռազմական պարերի միջոցով, աւագների անմիջական հսկողութեամբ, ղեկավարութեամբ եւ մասնակցութեամբ, երիտասարդ սերնդին էին փոխանցւում պատմա-դիցաբանական եւ էպիկական անհրաժեշտ իմացութիւններ, ցեղի գաղտնիքները, ցեղի առաջնորդների, նախնիների հերոսական սխրանքներին ծանօթացնող պատմութիւնները, գովերգելով իր տեսակի վերապրած ռազմարշաւները, յաղթանակները կամ յիշատակելով կորուստները, պարտութիւնները, որի համար էլ պարը, ինչպէս ունի աջ գնալու, այնպէս էլ ձախ գնալու տարրեր:
Ռազմական պարերը պարել են նաեւ հարսանիքների, եւ այլ ուրախ, եւ տխուր ծէսերի ժամանակ, հաւանաբար արարողակարգին ուժ ու զօրութիւն հաղորդելու նպատակով:
Ռազմական պարերը կոչուել են նաեւ «Պարք Բանակաց», «Քաջերի խաղ», այդ շարքի պարերից է «Ռուս տամ Բազի» (կամ «Ռոս տամ Բազի») ռազմական պարը: Ռուս տամ բազի պարն իր էպիկական բովանդակութեամբ լիովին համապատասխանում է մեր էթնոսի ռազմահայրենասիրական կերպարին:
«Ռուս տամ Բազի» պարը ներկայացնում եւ խորհրդանշում է հերոսականութիւն, առնականութիւն, դիւցազնականութիւն: Պարը խարսխւում է այնպիսի կերպարների վրայ, որոնք ունեցել են հերոսական վարքագիծ եւ ռազմական մեծ կարողութիւն: Ռոստամ Բազին ռազմի պարի այն պահպանուած նմուշներից է, որը պարւում է շրջանաձեւ, գեօնդ պարատեսակի տեսքով: «Ռուս տամ Բազի» ընդհանուր շարժումը դէպի աջ է, ինչը վկայում է պարի յաղթական ոգու մասին:
Մեզ առաւել յայտնի է Ռուս տամ Բազի ռազմական պարի երեք տարբերակ.
ա) Ռուստամ Բազի՝ առանց դաշոյնների եւ ջահերի,
բ) Ռուստամ Բազի՝ դաշոյններով պար,
գ) Ռուստամ Բազի՝ ջահերով պար:
Ռուս տամ Բազի պարի առանց ջահերի ու դաշոյնների տարբերակն այսօր պարի առաւել յայտնի տարբերակն է: Պարն ունի մարտական եւ յաղթական բարձր ոգի, ամբողջովին արտայայտում է աստուածային արեւապաշտական գաղափար, դա է վկայում պարի յատակագծի ձեւը, որն յիշեցնում է Արեւի սկաւառակ:
Ռուս տամ Բազի դաշոյններով պարի տարբերակը պարել են փոքր դաշոյններով, պարին հաղորդելով քաջութեան, յաղթանակի առաւել բարձր ոգի, միաժամանակ ցուցադրելով Ռազմի Աստծոյ զօրութիւնը եւ հերոսական կերպարներին նմանակումը: Սակայն դաշոյնը պարից դուրս է մղուել, բնականաբար փոխելով պարի գաղափարը եւ ասելիքը, եւ այն այսօր արդէն վերականգնման կարիք ունի:
Ռուս տամ Բազի ջահերով պարը գեօնդի խիստ փակ շրջանով ռազմական պար է: Ջահերն ունեն Արեւի, Վահագնակրակի ու Լոյսի խորհուրդը: Պարը Արեւի սկաւառակից առանց շրջանը խախտելու դառնում է Արեւի ճառագայթ, առանց շրջանը խախտելու դառնում է Արեւի գունդ: Արեւի եւ Հայոց ռազմի Աստուածների հովանաւորութիւնն էլ մարտի ժամանակ ակնակալում են պարի մասնակիցները: Ռուս տամ Բազի ջահերով պարը նոյնպէս դուրս է մղուել պարարուեստից եւ սպասում է իր զարթօնքին:
Մեկնաբանութիւն
Մինչեւ այժմ մեր մշակութաբանները պարը ներկայացրել են որպէս Պարսկահայքում` Կապուտան (Ուրմիայ) լճի շրջակայքում, պարսիկ գրող Ֆիրդուսիի հերոս՝ Ռուստամ Զալին նուիրուած պար, իսկ բազի` խաղ, ռազմ-կռիվ բառարմատից, բայց զարմանալի է, որ օտար ծագում եւ պատկանելիութիւն ունեցող պարը պարում են միայն հայերը, որի համար էլ կատարեցինք լեզուական եւ պատմական հետեւեալ ստուգաբանութիւնը:
Ըստ մեր ուսումնասիրութեան «Ռուս տամ Բազի» պարի էպիկական դիմագիծը համապատասխանում է Արատտա Հայկական Ուրարտական կայսրութեան Վանի թագաւորութեան ժամանակշրջանին: Պարը նուիրուած է Արդին Տաճարի Հայօց  Ռուսայ Գահակալներին եւ կրում է Ռուսայ անունը: Ռուսա Ա (մ.թ.ա. 714) Սարդուրի Բ-ի որդին եւ յաջորդը։ Ռուսա Բ (մ.թ.ա. 685-645-) Արգիշտի Բ-ի որդին եւ յաջորդը։ Ռուսայ գահակալները Հզօր Նախնիների նման կրել են «Մեծ Արքայ», «Տիեզերաց Արքայ», «Արքայից Արքայ», «Բիայնիլիի Արքայ» տիտղոսները:
Որպէսզի ճիշտ պատկերացում կազմենք պարի ժամանակշրջանի եւ պարի ծագման մասին, անդրադառնանք «Ռուս տամ Բազի» պարի անուան լեզուական խնդիրներին եւ ներկայացնենք առաջին հերթին «Ռոս-ռուս» բառի ընդունուած ստուգաբանութիւնը հայերէնում:
Հրաչեայ Աճառեանը իր Հայերէն Արմատական Բառարանում «ռոս-ռուս» բառի ստուգաբանութիւնը ներկայացնելիս բերում է «ռոս-ռուս» բառի տարբեր իմաստներն ու նշանակութիւնները.
ռուսայ – լուսայ – լ>ռ լեզուական հնչիւնական անցումով,
ռոս – լուսաւոր, պայծառ,
ռօսանայ – լուսաւոր, լուսաքար
ռա- արեւ, լոյս, քուրմ,
ռա- ռազմ, լոյսի բազմութիւն,
ռահ-ճանապարհ,
ռայ-յաղթական դրօշ
(Հրաչեայ Աճառեան, Հայերէն Արմատական Բառարան, Տպագիր Հատոր 4, Էջ 149):
Հայկազեան բառարանում հանդիպում ենք նաեւ «Ռոս, ռուս, ռոշ, ռուշ» գրաբարեան տարբերակներին, որոնք նոյնպես բացատրւում են այսպէս.
ռոս, ռուս, ռօշ-ռօշնական – լուսաւոր, պայծառ:
(Նոր Բառգիրք Հայկազեան Լեզուի, Վենետիկ, 1836։ Տպագիր Հատոր 2, Էջ 681):
Այսինքն` «ռոս -ռուս» բառն ունի «լոյս» իմաստը եւ «պայծառ» նշանակութիւնը: Նշանակում է ռոս- ռուս, ռոշ լ<ոյ>ս, լոյս բառերը լ<ռ եւ լեզուական ու հնչիւնական անցումով ունեն մէկ՝ ԼՈՅՍ իմաստը: Ռոս- ռուս ու «լուս» բառերը հոմանիշներ են, առաջացած նոյն արմատից, իմաստային առումով նոյնացւում են, այստեղ ուղղակի առկա է Ռ>Լ եւ Ս<Շ բաղաձայնների հնչիւնական արտասանական անցումը:
Այժմ անդրադառնանք «բազի» կամ «բազէ» բառի մեկնաբանութեանը: «Բազ» բառի իմաստաբանական բացատրութիւնները Հրաչեայ Աճառեանի Արմատական Բառարանում եւ Հայկազէան Լեզուի Նոր Բառարանում տալիս են հետեւէալ պատկերը.
բազէ- ուղղական հոլով, բազայ-բազի՝ սեռական հոլով,
բազէ -շահէ թռչուն, ունի «թռչուն» իմաստը,
բազուկ – թեւ իմաստը, բազկին,
բազուկ- իշխանութիւն, զօրութիւն,
բազուկ – բանակի թեւ,
բազկել -կոտորել, ջարդել,
բազէ-ճրագ,
բազ արմատով` բազմակալ- աշտանակ, մոմակալ:
Հայկազէան լեզուի բառարանում՝
«բազէ» բառից առաջացած տարբերակները՝
1. բ -ազ -ն / աճ -ել, բ -ազ -մանալ իմաստը,
2. «բազմակ» բառը առաջացել է «բազմիլ» բայից, որը նշանակում է `«Ճրագ՝ որ բազմի վերայ աշտանակի»-ՆՀԲ,
3. «բազմիլ» բայից եւ կամ «բազուկ» բառից առաջացել է «ճրագակալ», այսինքն` բազուկք աշտանակին:
Այսպիսով Հայերէնի բ -ազ -ն / աճ -ն -ել, բ -ազ -մանալ բառից սերել են «բազ» բառի բոլոր միւս իմաստները:
Մեզ յայտնի դարձան «Ռուս տամ Բազի» պարի եզրաբառերի մեկնաբանութիւնները առանձին-առանձին, այժմ վերականգնենք անուանման ամբողջական իմաստը:
«Ռուս տամ Բազի» նշանակում է՝ ԼՈՒՍ ՏԱՄ ԲԱԶԿԻՆ, ՃՐԱԳ ՏԱՄ ԲԱԶԿԻՆ կամ ԲԱԶԷՆ ԼՈՒՍ ՏԱ: Ռուս-լուս-արեւ իմաստը, որն էլ ունի արդարութեան խորհուրդը:
Մնում է աւելացնել, որ Հայ երիտասարդական «Պարենք հայերէն» եւ պարարուեստի մշակոյթի այլ կենտրոնների նախաձեռնութեամբ, այսօր հայոց ռազմական աւանդական պարը վերածնունդ է ապրում, հայը մարդը նորից յաղթանակի ռազմական պարն է պարում:

Կարինէ  Հայրապետեան` Արեւմտեան Հայաստանի Կառավարութեան Կրթութեան եւ Գիտութեան Յանձնախումբի Պատասխանատու

Категория: Культура | Просмотров: 1507 | Добавил: admin | Теги: Россия Москва, Карабах, танец, кавказ, Амшенка, Армения Ереван, церковь, Диаспора Геноцид, ARMINFOCENTER, АрмИнфоЦентр | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
RSS
Наш-RSS
Реклама

Безлимитная связь для студентов по тарифам вдвое дешевле рыночных
Тел. +7 903 250 47 25
ИА REGNUM - Армения
NEWS.am
ЛЕНТА НОВОСТЕЙ
Поиск по сайту
Видео
Календарь
«  Ноябрь 2013  »
ПнВтСрЧтПтСбВс
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
Голосование
Самое читаемое
[09.05.2020]
75-летие ПОБЕДЫ. Вечная слава Героям! Рядовые герои Великой Победы
[22.02.2014]
Эксклюзивное интервью Председателя Парламента Западной Армении о Парламенте и задачах армянской диаспорой в вопросе международного признания
[11.07.2013]
Телеканал "Культура": «По следам тайны: Армянское нагорье. 12 тысяч лет назад»
[07.06.2013]
Декларация о формировании Национального Собрания (Парламента) Западной Армении
[14.11.2012]
ТЕЛЕГОНИЯ: Информационная память о внебрачных сексуальных отношениях и любви. Видео.
[22.10.2012]
Истинное лицо современного ислама: Жестокая казнь за принятие христианства
[03.08.2012]
Вперед Армения! ...Лох Лава... - Առա՛ջ, Հայաստան... զում, զում, զում, զում...Լոխ լավա…или «Золотая» позиция олигархов
[25.07.2012]
Откуда родом Богородица – и за что убили Корюна Нагапетяна?
[17.07.2012]
Армения – Земля Ноя (видео)
[01.07.2012]
Свободная трибуна: Наталья Соболь - «ТАИНСТВЕННЫЙ НАРОД АМАЛЕК – ВЕХИ ИСТОРИИ»
[16.06.2012]
Свободная трибуна: Наталья Соболь - «АМЯНСКИЕ ПУШКАРИ В КАЗАНИ – Дела давно минувших дней»
[27.05.2012]
БРАВО!!! Вардапет (архимадрид) Комитас об армянском происхождении европейских наций и многих тайных страницах истории и мировой цивилизации
[24.04.2012]
ВИДЕО: Массовые акции, посвященные памяти жертв геноцида армян в Западной Армении, Киликии и в Османской Империи в 1894-1923г.г. в Мец Салах
[24.04.2012]
ОБРАЩЕНИЕ участников митинга посвященного памяти жертв геноцида армян в Западной Армении, Киликии и в Османской Империи в 1894-1923г.г.
[14.04.2012]
Обращение АРМИНФОЦЕНТРА к Президенту Армении и Католикосу всех армян по поводу антиармянских и антихристианских провокаций "Луйс Ашхар"
[21.01.2012]
Цитата из книги лауреата Нобелевской премии Шмуэля Йосефа Агнона «В сердцевине морей» об амалеках и армянах
[30.11.2011]
20 лет назад была учреждена Московская армянская община: Грустный экскурс в историю; Позорная роль Гегама Халатяна в стремлении ее разрушить
[24.07.2011]
Правда об АМАЛЕКАХ. - "Амалек – колыбель цивилизации"
[23.07.2011]
Правда об АМАЛЕКАХ. - Бог дает добро на убийство - Кто такие амаликитяне и какое они имеют отношение к армянам?
[24.06.2011]
ЗВЕРИНЫЙ ОСКАЛ ЛЕВОНОВСКОЙ ОППОЗИЦИИ: Мартовские погромы 2008 года в Ереване фактически инициировала оппозиция (аудио, видео)
[16.06.2011]
Мысли в слух: 16 июня 2000 года состоялся Учредительный съезд САР
[16.06.2011]
Видео - Страница Истории Союза армян России. Учредительный съезд, 16 июня 2000г., гостиница "Президент-отель", г. Москва.
[31.05.2011]
Позор! Экономическая и политическая элиты Армении: Депутаты Парламента, руководители партий, олигархи (Фото, Имена, Фамилии и ПРОЗВИЩА)
[28.05.2011]
ПОЗОР! Даже турки не могли себе позволить сделать такое: Памятник генералу Андранику в Сочи снесли руководители местного Союза Армян России
[24.05.2011]
Иудейский Азербайджан, или Тайны истории. Записки бывшего жителя города Баку
[24.04.2011]
Заявление Президента АРМИНФОЦЕНТРА Армена Тер-Саркисяна об инициировании в Гаагском трибунале вопроса об осуждении геноцида армян
Наши партнеры
Национальный совет Западной Армении
АМШЕНКА
Ухт Арарати
Все права защищены © 2011 Сайт АрмИнфоЦентр - Главный информационный ресурс Армянской диаспоры.
При полном или частичном использовании материала ссылка (гиперссылка) на АрмИнфоЦентр обязательна, даже если мы ссылаемся на другие источники.
Мнение АрмИнфоЦентр может не совпадать с мнением авторов отдельных материалов.
АрмИнфоЦентр не несет ответственности за содержание рекламы.
Использование материалов АрмИнфоЦентр в коммерческих целях без письменного разрешения АрмИнфоЦентр не допускается
Конструктор сайтов - uCoz