АРМИНФОЦЕНТР: В Армении стартовал первый этап программы "Ари Тун" ("Вернись домой") 2013 года. Открытие программы состоялось в Министерстве диаспоры Армении. Կայացավ «Արի տուն» ծրագրի 2013թ առաջին փուլի բացման արարողությունը Հունիսի 17-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում կայացավ Սփյուռքի երիտասարդների՝ Հայաստան ճանաչողական այցելությունների «Արի տուն» ծրագրի 2013թ առաջին փուլի բացումը: «Արի տուն» ծրագրին մասնակցելու առիթով Հայրենիքում հյուրընկալված սփյուռքահայ երիտասարդներին ողջունեց ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Վահե Ջիլավյանը: Նա հույս հայտնեց, որ երկու շաբաթվա ընթացքում երիտասարդները կճանաչեն Հայրենիքը և իրենց բնակության երկրներ կվերադառնան հայրենիքի հետ կապված հաճելի հիշողություններով ու զգացողություններով, Հայաստանի ու հայ մշակույթի մասին նոր տեղեկություններով ու գիտելիքներով: Ծրագիրը երիտասարդներին ներկայացրեց ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի համահայկական ծրագրերի վարչության գիտակրթական ծրագրերի բաժնի պետ Սիրվարդ Համբարյանը: Ծրագրի այս փուլում սփյուռքահայ երիտասարդներին հյուրընկալել են Երևանի վարչական շրջանները, ինչպես նաև երևանամերձ Կոտայքի, Արարատի մարզերի, Եղվարդ, Բյուրեղավան, Մասիս համայնքները: Սփյուռքահայ երիտասարդներին ողջունեցին և ՀՀ սփյուռքի նախարարության հետ համագործակցության համար շնորհակալություն հայտնեցին Լոս Անջելեսի «Նարեկ» կրթամշակութային հաստատության վարժարանի տնօրեն Ռիմա Սարյանը, վարչական շրջանների և հյուրընկալ ընտանիքների ներկայացուցիչներ: «Արի տուն» ծրագիրն այս տարի իրականացվելու է հունիսի 16-ից օգոստոսի 31-ը՝ 8 փուլով: Այս տարի ծրագրի մասնակիցների համար կազմակերպվելու են հայոց լեզվի արագացված դասընթացներ, որոնք անցկացվելու են Ստ. Շահումյանի անվան դպրոցում: Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս ծրագիրն ունի 4-օրյա ճամբարային ծրագիր Աղավնաձորում: Ճամբարային օրերին կիրականացվի ակտիվ հանգստի, ժամանցի և ճանաչողական միջոցառումների ծրագիր, կանցկացվեն հանդիպումներ պետական այրերի, մշակույթի անվանի գործիչների հետ, կկազմակերպվեն ազգային երգի ու պարի, հայրենագիտության դասեր, մարզումներ, սպորտային այլ միջոցառումներ: «Արի տուն» ծրագրի 2013թ առաջին փուլին մասնակցում է շուրջ 90 երիտասարդ՝ աշխարհի 10 երկրից: Источник: Министерство диаспоры Армении
|