АРМИНФОЦЕНТР: Католикос Всех Армян Гарегин Второй и Католикос Великого Дома Киликийского Арам Первый распространили заявление, в котором требуют от Турции возвратить конфискованные армянские церкви и церковное имущество. ԹՈՒՐՔԻԱՅԻՑ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ ԲՌՆԱԳՐԱՎՎԱԾ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՆ ՈՒ ԵԿԵՂԵՑԱՊԱՏԿԱՆ ԿԱԼՎԱԾՔՆԵՐԸВ заявлении, в частности, говорится: «В 2015 году армянский народ в Республике Армения, в Нагорно-Карабахской Республике и во всей армянской диаспоре будет отмечать 100-летие Геноцида армян, осуществленного Османской империей. Жертвами Геноцида 1915 года стали более полутора миллионов армян, пережившие эти трагические события и ставшие беженцами армяне нашли пристанище в Восточной Армении - на территории нынешней Республики Армения, в Сирии, Ливане, в других арабских странах и разных государствах мира. Вместе с нажитым личным имуществом армяне, проживавшие на территории Западной Армении и Киликии, а также в других районах, входящих в состав Османской империи, лишилось и церковной недвижимости – церквей, святых мест, храмов, религиозных, образовательных и благотворительных центров, культурных и религиозных ценностей – хачкаров, рукописей, святых образов и др. Все имущество, принадлежащее армянскому народу, подвергшемуся геноциду и депортации, было присвоено турецким государством под предлогом «покинутое имущество». Спустя 98 лет после Геноцида армян нынешнее государство Турция как правопреемник Османской империи, не только отрицает факт организованного и спланированного геноцида, осуществленного его предшественниками в отношении армян, но и продолжает свою антиармянскую политику, насильственно удерживая религиозные и культурные ценности, церковное имущество армянского народа. «Мы призываем государство Турцию и требуем признать Геноцид армян, полностью компенсировать потери армянского народа, попранные человеческие и национальные права и немедленно возвратить армянскому народу как правопреемнику жертв Геноцида армян, армянские церкви, храмы, церковную недвижимость и духовно-культурные ценности. Вознося молитвы в память жертв Геноцида армян, мы осуждаем любые насильственные действия, направленные на лишение человека богом данной жизни, на унижение его человеческого достоинства, попрание справедливости. Мы с признательностью вспоминаем все народы и страны, которые в дни Геноцида дали пристанище гонимым армянам и продемонстрировали свою братскую любовь в заботе о них. Армянский народ навеки сохранит признательность и к тем государствам, которые, руководствуясь принципами гуманизма и справедливости, осудили и официально признали Геноцид армян. В преддверии 100-летия Геноцида армян мы должны приложить все усилия и совместно добиться удовлетворения требований армянского народа во имя торжества справедливости и защиты прав армянства всего мира».Источник: Armenianchurch.ru На армянском языке ԹՈՒՐՔԻԱՅԻՑ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ ԲՌՆԱԳՐԱՎՎԱԾ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՆ ՈՒ ԵԿԵՂԵՑԱՊԱՏԿԱՆ ԿԱԼՎԱԾՔՆԵՐԸ2015 թ. հայ ժողովուրդը Հայաստանի Հանրապետությունում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում և ի սփյուռս աշխարհի նշելու է 100-րդ տարելիցը Օսմանյան Թուրքիայի կողմից կազմակերպված Հայոց ցեղասպանության: 1915 թ. ցեղասպանությանը զոհ գնացին ավելի քան մեկուկես միլիոն հայեր, աքսորի ճանապարհներին վերապրած հայերը ապաստան գտան Արևելյան Հայաստանում` ներկայիս Հայաստանի Հանրապետությունում, Սիրիայում, Լիբանանում, արաբական այլ երկրներում ու աշխարհի տարբեր պետություններում: Անհատական սեփական կալվածքների հետ Օսմանյան կայսրության ենթակայության ներքո գտնվող Արևմտյան Հայաստանում և Կիլիկիայում, ինչպես և Թուրքիայի այլ շրջաններում ապրող հայությունը կորցրեց նաև եկեղեցապատկան կալվածքներ` եկեղեցիներ, սրբատեղիներ, վանքեր, կրոնական, կրթական ու բարեսիրական կենտրոններ, մշակութային ու կրոնական մեծ արժեք ունեցող իրեր` խաչքարեր, ձեռագրեր, սրբանկարներ և այլն: Ցեղասպանության ենթարկված ու բռնի միջոցներով տեղահանված հայ ժողովրդին պատկանող բոլոր կալվածքները սեփականացվեցին Թուրքիո պետության կողմից` «լքյալ կալվածքներ» անվան տակ: Ցեղասպանությունից 98 տարիներ անց Թուրքիո ներկա պետությունը` որպես իրավահաջորդը Օսմանյան կայսրության, ոչ միայն մերժում է իր նախորդների ծրագրած ու իրագործած ցեղասպանությունը, այլև շարունակում է իր հակահայ քաղաքականությունը` բռնագրավված պահելով հայ ժողովրդի կրոնական ու մշակութային արժեքները` եկեղեցապատկան կալվածքներն ու իրերը: Հետևաբար, կոչ ենք ուղղում Թուրքիո պետությանը և պահանջում. 1)Ճանաչել Հայոց ցեղասպանությունը 2)Ամբողջապես հատուցել հայ ժողովրդի կրած կորուստների և մարդկային ու ազգային ոտնահարված իրավունքների դիմաց 3)Անհապաղ վերադարձնել հայ ժողովրդին` որպես իրավատիրոջ, հայկական եկեղեցիները, վանքերը, եկեղեցապատկան կալվածքները և հոգևոր-մշակութային արժեքները: Աղոթքով հիշելով Հայոց ցեղասպանության զոհերին` դատապարտում ենք ամեն բռնարարք` ուղղված աստվածապարգև կյանքի, մարդու արժանապատվության և մարդկության խաղաղ համակեցության դեմ, քանզի «Աստված խռովության Աստված չէ, այլ` խաղաղության» (Ա Կորնթ. 14.33), որ մարդկանց կոչել է սիրո, համերաշխության և գործակցության: Երախտագիտությամբ ենք հիշում բոլոր ժողովուրդներին ու պետություններին, որոնք Ցեղասպանության օրերին ապաստան տվեցին տեղահանված հայերին և հոգատարություն ու եղբայրական սեր ցուցաբերեցին հայրենազրկված ու տարագրված հայերի հանդեպ: Հայ ժողովուրդը հավետ երախտագետ է լինելու նաև այն բոլոր պետություններին, որոնք մարդասիրության և արդարության սկզբունքներով առաջնորդված` դատապարտել և պաշտոնապես ճանաչել են Հայոց Ցեղասպանությունը: Հայոց Ցեղասպանության հարյուրամյակի նախասեմին մեր բոլոր կարելիությունները ի գործ պիտի դնենք` միասնաբար իրականացնելու հայ ժողովրդի պահանջները` հանուն արդարության և հայության իրավունքների պաշտպանության:
ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՐԱՄ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍ ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈ
ԱՊՐԻԼ 24, 2013
|