АРМИНФОЦЕНТР: Աշխարհասփիւռ հայորդիք ի՞նչ կը մտածեն Եկեղեցւոյ, Մայր Աթոռի և Ընդհանրական Հայրապետին մասին Что могут подумать армяне всего мира об Армянской
Апостольской Церкви, Святом Престоле и Верховном Патриархе? В распоряжение «Первый армянский информационный» попало сенсационное письмо Патриарха Константинопольского архиепископа Месропа Мутафяна, датированное 3 ноября 2000 года, и адресованное Верховному Патриарху Католикосу Всех армян Гарегину Второму, в котором автор, (еще в то время), выражает свое удивление и глубокое недовольство по поводу того, что Католикос не следует требованиям Устава Армянской Церкви, игнорирует мнения Патриархов по важнейшим вопросам церковной жизни, в нарушение требований Устава принимает единоличные решения: то «внезапно лишает сана» главу Российской епархии архиепископа Тирана, то распускает Высший Духовный Совет Армянской Апостольской Церкви и самолично назначает его новых членов. Представляем письмо целиком и полностью, откуда станут понятны истоки возникновения нынешнего кризиса в Армянской Апостольской Церкви. --------------- Մեր ձեռքի տակ է հայտնվել Կ.Պոլսի հայոց պատրիարք Մեսրոպ Արքեպիսկոպոս Պատրիարք Մութաֆյանի 2000 թ-ի նոյեմբեր 3-ին Գարեգին Բ-ին ուղղված նամակը, որում Պատրիարք Մութաֆյանը դեռ այն ժամանակ զարմանք եւ դժգոհություն է հայտնում Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից եկեղեցու կանոնադրությամբ չառաջնորդվելու, պատիրաքների կարծիքը եկեղեցական կարեւոր հարցերում հաշվի չառնելու, Հայ եկեղեցու կանոնադրությանը հակառակ միանձնյա որոշումներ կայացնելու, Մոսկվայի թեմի առաջնորդ Տիրան սրբազանին «հանկարծակի պաշտոնանկ անելու» եւ Գերագույն հոգեւոր խորհուրդը միանձնյա ցրելու ու նոր անդամներ նշանակելու առթիվ: Ներկայացնում ենք նամակն ամբողջությամբ, որից պարզ է դառնում, թե ինչ պատճառով են սկիզբ առել Առաքելական եկեղեցու ներքին խնդիրները: Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԾԱՅՐԱԳՈՅՆ ՊԱՏՐԻԱՐՔ ԵՒ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ Մայր Աթոռ Սուրբ էջմիածին, Հայաստան Սիրելի Վեհափառ, Ժամանակին անկանոն ձևով, երբեմն մինչև իսկ Երուսաղեմի միջոցով (*) ստացեր էինք Ձեր 6 (հ. 1002) և Մայիս (հ. 1060), 30 Յունիս (հ. 1387), 4 (հ. 1630), 11 (հ. 1669) և 14 Օգոստոս (հ. 1695) և 13 Սեպտեմբեր (հ. 1858), վերջերս ալ՝ 6 (հ. 2001), 7 (հ. 2003) և 17 Յոկտմբեր (հ. 2071) թուակիր գրութիւնները: Պոլսահայութեան համար յատկապէս ծանր այս օրերուն ոչ ժամանակ ոչ ալ բաբաաք ունինք ուղղակի Պատրիարքական աթոռոյս հետ աղերս չունեցող հարցերով զբաղելու: Մի քանի կէտեր կան սակայն, զորս պիտի փափաք էինք յանձել Ձերդ Սրբութեան նկատառման: ա) հ. 1002 և հ. 1669 գրութիւններէն զգալի է, որ Պատրիարքարական Աթոռն-երուն կը վերաբերիք որպէս թեմական առաջնորդութիւններ, ինչ որ ներհակ է Հայ Առաքելական Եկեղեցւոյ հնամենի աւանդութիւններուն, 22.x.1925թ Կանոնադրութեան (յօդ. 5), 19. VI. 1945թ. Կանոնադրութեան (յօդ. 5, 6, 9բ և 19), 21. IX. 1995թ. Սահմանադրութեան Նախագծի (յօդ 3, 7, 21) և 11. XII. 1991թ.ՀՀ մօտ պաշտօնապէս գրանցուած «Ներքին Սփիւրքի Կանոնադրութեան» նախաշաւղի տրամադրութիւններուն. Կաթողիկոսը, Պատրիարքի մը իրաւասութեան սահմաններուն միջամտող նամակներ պէտք չէ գրէ: «Պատրիարք» և «Առաջնորդ» եզրերը պատմականօրէն ոչ նոյնանիշ, ո'չ ալ հոմանիշ են: բ) Ի մասին վատիկան տրուելիք այցելութեան (հ. 1695 և հ. 2002). Բոլորով սրտիւ համաձայն և զօրավիգ ենք Ձեզի, երբ կը հետապնդէք «քոյր եկեղեցիներու հետ մեր Եկեղեցւոյ կապերու նորոգումն ու ամրացումը»: Սակայն Սուրբ Գրիգոր «Լուսաւորչի Մասունքներու ստացումը» անհասկնալի թուեցաւ մեզի: Անթիլիաս Երուսաղեմ և Պոլիս Սուրբ գրիգորի մասունքները յատուկ և պատմական պահարաններու մէջ կը պահուին: Վստահ ենք, որ մեր Հաւատքի Հօր մասունքները ունիք նաև Մայր Աթոռի գանձատան մէջ: ինչո՞ւ դիմել քայլի մը, որ անհասկնալի պիտի թուի լայն զանգուածներուն: Հայ Եկեղեցին իր առաջի ապաշտօնական Հայրապետին մասունքները Հռոմէն պիտի ստանայ: Ապագային պիտի չելլեն գրողներ, որոնք պիտի փութան յիշեցնել, որ 1700 ամեակին օծուող Երևանի Մայր Տաճարի հիմքին դրուած Սուրբ Լուսաւորչի Մասունքներն «անգամ» տրամադրուած են հռոմի Պապին կողմէ: Այս մասին արդեօք խորհրդակցութեան պէտք չկա՞ր եպիսկոպոսաց՝ և կամ գոնէ Նուիրապետական Աթոռներու դահականերուն հետ: գ) Հռոմի հետ կապուած ուրիշ հարց մըն ալ կայ: քանի մը օրէն Հռոմ կը մեկնիք և ցարդ տեղեկութիւն ստացած չենք, թէ ի՞նչ պիտի ստորագրէք, Հռոմի Պապին հետ: Անհրաժեշտ է յիշել, թէ որևէ փաստաթուղթ, որուն ՆԱԽԱՊԷՍ համաձայնութիւն չէ տուած եկեղեցական որևէ ՕՐԻՆԱԿԱՆ մարմին, յետագային կանոնական վաւերականութիւն չ'ունենար և կը դասուի Կաթողիկոսի սեփական թղթակցութեանց կարգին, ինչպէս արդարև եղաւ Ձեր Երջանկայիշատակ Նախորդին կողմէ նոյն Պապին հետ ստորագրուած փաստաթուղթի պարագային: դ) Դուք արդէն տարի մը ի վեր Կաթողիկոս էք և Ձեր իշխանութիւնը ապացուցելու համար պէտք չունիք «Ներգին սփիւրքի Կանոնադրութեան» Ե. 68-րդ յօդուածի տրամադրութենէն օգտուելու: Թեմակալ առաջնորդ մը ազատ արձակելու «ձևն» ալ կարեւոր է: Այսօր, Սրբազան Պապն իսկ իրաւունք չունի իր ուզած եպիսկոպոսը յանկարծակի պաշտօնանկ ընելու: Ամենայն Հայոց Կաթողիկոսն ալ պէտք է ընկալեալ կարգ-կանոնով և աւանդութեամբ առաջնորդուի: Նման պարագաներուն պէտք է յստակ և փաստացի ըլլայ ազատ արձակուող առաջնորդի դէմ բերուած ամբաստանութիւնը պէտք է քննել ատեան կազմել, ենթակային ինքնապաշտպանութեան առիթ տալ և ապա արդիւնքը հրապարակել: ե) Յոկտեմբերի 9-ին անակնկալի եկանք երբ ֆաքսով ստացանք Ձեր 7 Յոկտ. Թուակիրը (հ.2003), որուն կցուած էր ԳՀԽ-ի անդամներու «նոր ցանկ մը» առանց որևէ յաւելեալ տեղեկութեան: Քանի մը օր յետոյ այս անգամ Մայր Աթոռի մամլոյ դիւանի կողմէ հրապարակում մը եղաւ, ըստ որում կը ծանուքուէր, որ «Հայրապետական տնօրինութեամբ» ԳՀԽ-ի նոր անդամներ «նշանակուած են»: 19.VI-1945 թ. Կանոնադրութեան (յօդ. 7) և 21. IX.1995 թ. Սահմանադրութեան Նախագծի (յօդուած 117) համաձայն, ԳՀԽ-ը Եկեղեցւոյ բարձրագոյն գործադիր իշխանութիւնն է. կ'ընտրուի Պատգամաւորական Ժողովի կողմէ: 1995-ի ազգային Պատգամաւորական Ժողովին յստակ դրուած էր, որ ԳՀԽ-ը ՎԱՒԵՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ և ՅԵՂԻՆԱԿՈՒԹԻՒՆ ունենալու համար անոր անդամները ընտրութեամբ պէտք է պաշտօնի կոչուէին: Գալով այժմու ԳՀԽ-ին, անոր կազմին մէջ ամենևին պէտք չկար որևէ փոփոխութիւն ընելու մինչև Ազգային Եկեղեցական Պատգամաւորական յաջորդ ժողովը (կամ Ներկայացուցլական ժողովը): Ձեր Երանաշնորհ նախորդն ալ այդպէս ըրած էր արդէն: Փոփոխութիւնները, կամ նոր նշանակումները, եթէ այնքան անհրաժեշտ կը նկատէիք, այժմու ԳՀԽ-ի անդամներու հետ, կամ առ նուազն ատենապետ Պատրիարքներու հետ խորհրդակցաբար կրնայիք ընել: այդ ալ չեղաւ: այժմ հարց կը ծագի, թէ ի՞նչ է ԳՀԽ-ի անդամ դառնալու չափանիշը: Պարզապէս Կաթողիկոսի կողմէ նշանակու՞մ: Այդ ընդունելի կ'ըլլար միայն այն պարագային եթէ ԳՀԽ-ը լոկ «Ամենայն Հայոց Կաթողիկոսի խորհրդատու մարմին է» (ներգին Սփիւռքի Կանոն յոդ. Գ.25): և եթէ այս վերջին տրամադրութիւնով պիտի ղեկավարուէինք, այդ պարագային, «նոր ցանկը» ինչո՞ւ 12 սփիւռրքահայերու ընդգրկմամբ կը հակասէ Մեր Սփ. Կան. 29-րդ յոդուածին: Գալով Պատրիարքներու մասնակցութեան, 1945-ի և 1995-ի կանոնադրութեանց Տրամադրութիւնները աւելի քան պարզ են. Պատրիարքները Կաթողիկոսին Կողմէ որևէ պաշտօնի չեն «նշանակուիր», կարգ մը ժողովներու Ի ՊԱՇՏՕՆԷ կը նախագահեն կամ կ'ատենապետեն: զ) Ձեր անմիջական շրջանակէն դուրս, աշխարհով մէկ ձրուած հայորդիք ի՞նչ կը մտածեն Եկեղեցւոյ, Մայր Աթոռի և իրենց Ընդհանրական Հայրապետին մասին: Ջախքախիչ մեծամասնութիւնը չի կարդար Մամլոյ Դիւանի հաղորդագրութիւնները, իսկ հերուստատեսային հաղորդումներուն կը հետևի կասկածամտութեամբ և դառն քննադատութիւններով: Սոցիալ-տնտեսական լուրջ խնդիրներ, «եկեղեցին՝ դա ժողովուրդն է». լոզունգի գործնական սնանկացումը, Եկեղեցիի և եկեղեցականներու նիւթական շուայլութիւններն ու նանրասիրութիւնը, միջնադարեան ձևի, գործելակերպի և ինքնարտայայտման զգալի անհաղորդականութիւնը և յատկապէս հոգևոր առաքելուեան անքարունակ և անջողակ վիճակն անմիջական ուսումնասիրութեան կարօտող ծանր փաստեր են: Դեռ կան Էջմիածին-Անթիլիաս թոխ-յարաբերութիւններու, միջեկեղեցական և միջկրօնական յարաբերութիւններու, եկեղեցի-պետութիւն փոխ-յարաբերութիւններու հետ կապուած լուրջ հարցեր: Վերոյիշեալ և այլ պարգայից վերաբերեալ մենք միշտ պատրաստ ենք Ձեզի հետ խորհրդակցելու, և կ'առաջարկենք, որ յարմար առիթով մը երբ Եւրոպա գտնուիք, թերևս միմիայն երեքս՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Սուրբ Երուսաղէմի և Կ. Պոլսոյ Աթոռակալներս մէկտեղուինք խորհրդակցութեան մը համար Հայցելով Տիրոջմէ Աստուածային օրհնութիւն Եպիսկոպոսապետիդ և Մայր Աթոօոյ Միաբանութեան վրայ, խոնարի աղօթակցութեամբ մնամք՝Եղբայրական սիրով ի Քրիստոս, Մեսրոպ Արգեպիսկոպոս Պատրիարք Մութաֆեան Источник: "Первый армянский информационный"
|