Меню сайта
Рубрики
АРМЕНИЯ [40]
- Республика Армения [611]
- Западная Армения [414]
- - Правовой пакет [1]
Правовой пакет Западной армении
- - Паспорт гражданина [5]
- Арцах [233]
- Амшен [28]
Амшен
- Джавахк [36]
- Нахичевань [3]
Армянская Церковь [193]
Армянский язык [12]
ДИАСПОРА [23]
- Российская община [138]
- Московская община [37]
- Европейские общины [37]
- Ближневосточная община [50]
- Американская община [26]
Геноцид [218]
Армянский вопрос [88]
- Ай Дат и АСАЛА [54]
- Фидаи и «Немезис» [16]
- Международные договора [9]
--- Московский договор [15]
Аналитика [161]
Политика [296]
Официоз [22]
- Партии [25]
Великая Победа [18]
Знаменитые армяне [67]
СМИ [49]
Мир [46]
Россия [153]
Европа [96]
США [91]
Ближний Восток [211]
Турция [352]
Азербайджан [247]
Грузия [87]
СНГ [71]
Азия и Африка [0]
Религия [108]
Энциклопедия [10]
Юриспруденция [12]
История [248]
Культура [99]
Литература [31]
Наука & образование [32]
- ИСН [17]
Происшествия [54]
Досуг [5]
- Женский клуб [58]
- Мужской клуб [8]
- Молодёжный клуб [2]
- Детский клуб [0]
- Клуб знакомств [6]
- Здоровье & спорт [68]
- Туризм [9]
- Традиции [30]
- Кулинария [5]
- Увлечения [3]
- Юмор [1]
- Музыка [20]
- Кино [19]
- TV [2]
Экономика [10]
- Банки & бизнес [14]
- Бизнес клуб [3]
- Работа & заработок [0]
Технологии [7]
Авто [3]
Справка [1]
Неопознанное [15]
ВИДЕО [302]
Видео сайта
Архив записей
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Форма входа
Главная » 2012 » Декабрь » 1 » Տիգրան Փաշաբեզյան: Հայությանն ու Հայաստանին նետված ժամանակակից մարտահրավերները, Սիրիահայության իրավունքները եւ ինքնապաշտպանության իրավունքը
22:13
Տիգրան Փաշաբեզյան: Հայությանն ու Հայաստանին նետված ժամանակակից մարտահրավերները, Սիրիահայության իրավունքները եւ ինքնապաշտպանության իրավունքը

АРМИНФОЦЕНТР: V-й Национальный съезд армян Западной Армении 

Կրկին ողջունում եմ Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի 5-րդ վեհաժողովի մասնակիցներին, գործընկերներին, հյուրերին, կազմակերպիչներին:

 Մեր երկրորդ զեկույցը վերնագրել ենք՝

"Հայությանն ու Հայաստանին նետված ժամանակակից մարտահրավերները, Սիրիայի հայության իրավունքները եւ ինքնապաշտպանության իրավունքը, Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության ապագայի ծրագրերը":

Պատմական կարեւոր մի դիտարկում կա, որ պատկանում է Գարեգին Նժդեհին: Նա մի առիթով գրել է. <<Դարասկզբին անպատրաստ գտնվեցինք դեպքերի իմաստը հասկանալու, նրանք մեր ձգտումներին համընթաց դարձնելուն, անզոր եղանք ուղղություն տալու, եւ դեպքերը զարգացան բոլորովին հակառակ մեր տրամադրություններին` արտաքին իրողությունների թելադրմամբ>>:

Սա նշանակում է, որ ներկայի հայ հասարակական քաղաքական միտքը, նախ եւ առաջ, խնդիր ունի հայությանն ու Հայաստանին ուղղված մարտահրավերներն ու սպառնալիքները բացահայտելու եւ ապա դրանց դիմակայության ծրագրեր ու ուղիներ մշակելու: Իրականում դա այն է, ինչ անում է Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդը եւ Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարությունը: Ավելին, այս խնդրով մենք առաջադրում է հետեւյալ բանաձեւը. <<Ամեն մեկ սպառնալիքին, մեկ դիմակայության ծրագիր, մեկ համակարգ>>:  

 Հայությանն ու Հայաստանին նետված ժամանակակից մարտահրավերները:


Հայությանն ու Հայաստանին ուղղված ժամանակակից սպառնալիքներից չորսը հիմնական, առանցքային ու ճակատագրական նշանակություն ունեն: Դրանք են ՀՀ-ին, ԼՂՀ-ին, Արեւմտյան Հայաստանին (ներառյալ Կիլիկյան Հայաստանին) եւ Հայոց քաղաքակրթական արժեքներին ուղղված սպառնալիքների ուղղությունները:


Ամեն մեկ սպառնալիք, բարեբախտաբար, իր մեջ պարունակում է նաեւ դիմակայության ծրագիր: Այդ երեւույթը շատ դիպուկ նկատել ու հանճարեղ ձեւակերպել է Պարույր Սեւակը. <<Եվ որովհետեւ մտահոգությունն այլ բան չէ, քան թե ելքի փնտրտուք>> :


 Նշենք վերջին տասնամյակներին հայությանն ու Հայաստանին ուղղված սպառնալիքները եւ դրանց հաղթահարելու ծրագրերը:


 Սպառնալիք ՀՀ-ի ուղղությամբ:


ՀՀ-ի նկատմամբ թշնամական վերաբերմունքը Ադրբեջանից, Թուրքիայից... ՀՀ-ի շրջափակումը, շրջափակման խստացումը, այդ թվում` էներգետիկ եւ պարենային: ՀՀ-ի ժողովրդագրական ճգնաժամը եւ դրա խորացումը: ՀՀ-ում սոցիալ-տնտեսական, իրավական, բարոյա-հոգեբանական խնդիրները: ՀՀ-ում ժողովրդավարության խնդիրները: ՀՀ-ի համար հետխորհրդային ինտեգրման խնդիրն ու դրա պարտադրանքը, որովհետեւ Եվրոպական ինտեգրումը երբեք չի առաջարկվելու, դա շղարշ է պարզապես Կովկասյան կամ մեկ այլ ձեւաչափ մի օր հանկարծակի օրակարգ բերելու: ՀՀ-ի նկատմամբ զինաթափման պահանջը եւ խաղաղապահ ուժերի հնարավոր տեղակայման պարտադրանքը ՀՀ-ի սահմաններում եւ այլն…


Այստեղ սպառնալիքներին դիմակայելու ուղին մեկն է, դա ՀՀ-ի Անկախության Հռչակագրի պահանջների համաձայն ՀՀ-ի անկախության ու ինքնիշխանության վերականգնումն է:


 Սպառնալիք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ուղղությամբ:


Ադրբեջանում պետական մակարդակի բարձրացված ռասիստական, հակահայ քարոզչությունը: Ադրբեջան պետության սպառազինվելու մոլուցուքն ու ռազմատենչ հռետորաբանությունը, դրա հնարավոր աղետալի ու բացասական հետեւանքները տարածաշրջանի պետությունների ու ժողովուրդների համար: Ընդգծված թշնամական վերաբերմունքը ԼՂՀ-ի անկախության եւ ինքնիշխանության նկատմամբ: ԼՂՀ հակամարտության կարգավորման ձգձգումը, որը խոչընդոտում է ԼՂՀ բնակչության ապագա ունենալու ու զարգանալու հիմնարար իրավունքին: Հիշեցնենք, որ 2006-ին հրապարակված Ռալֆ Պիտերսի <<Միջին Արեւելքի նոր քարտեզը ըստ արյունակցական կապերի եւ հավատի նմանությունների>> հոդվածում ու քարտեզում, ԼՂՀ-ն ընդհանրապես բացակայում է:


Այստեղ դիմակայության ծրագիրը հետեւյալն է: ԼՂՀ-ի՝ որպես պետական միավորի, իրավունքների եւ բնակչության անվտանգության, ազատության, ինքնորոշման, զարգացման եւ առաջընթացի իրավունքների պաշտպանությունը: Ադրբեջանից բռնագաղթված հայության քաղաքացիական իրավունքների վերականգնման հարցը` միջազգային օրենքների շրջանակներում, այդ թվում` ժամանակակից Ադրբեջանի պետական եւ հասարակական կյանքին մասնակցելու լիիրավ իրավունքը: Ադրբեջանի մեջ ապրող այլ ժողովուրդների իրավունքների ճանաչման ու հաստատման եւ նրանց Ադրբեջանի պետության կառավարմանը լիարժեք մասնակցության իրավունքի հարցերը: Ատրպատական - Ադրբեջան պատմական կեղծ անցումների հարցը, իրականում Ադրբեջան - Ատրպատական - Աղվանք քաղաքակրթական անցումների հարցը:


 Սպառնալիք Արեւմտյան Հայաստանի եւ Կիլիկյան Հայաստանի, Միջին Արեւելքի հայության ուղղությամբ:


<<Արաբական գարուն>> ծրագրի անվան տակ Միջին Արեւելքում ընթացող ռազմա-քաղաքական սպառնալի իրադարձություններն ու զարգացումները: Զուգահեռ, արեւմտյան որոշ ծրագրերում նկատելի Վիլսոնյան Իրավարար վճիռն ու Սեւրի դաշնագրի Հայաստանին վերաբերող դրույթները շրջանցելու ձեռագիրը: Այդ նպատակով հրապարակ բերված Հայաստան-Թուրքիա Արձանագրությունները, որոնք շատ հաճախ սխալմամբ կոչում են հայ-թուրքական արձանագրություններ: Միջին Արեւելքի հայկական գաղթավայրերին ուղղված ժամանակակից մարտահրավերները:


Այստեղ դիմակայության ծրագիրը հետեւյալն է: Վիլսոնյան Իրավարար վճռի թղթածրարի վերաբացումն ու իրականացումը: Արեւմտյան Հայաստանի հայերի՝ որպես Միջին Արեւելքի պետությունների քաղաքացի, որպես տարածաշրջանի բնիկ, որպես բնօրրան հայրենիքում ցեղասպանված եւ բնօրրան հայրենիքից՝ Արեւմտյան Հայաստանից (ներառյալ Կիլիկյան Հայաստանից), տարագրված հավաքականության բոլոր իրավունքների պաշտպանությունը, այդ թվում՝ բնօրրան հայրենիք վերադարձի իրավունքի, դրա իրավական քաղաքական հետեւանքներով: Արեւմտյան Հայաստանի օկուպացված տարածքներից թուրքական զինված ուժերի դուրսբերումը: Գաղութային երկրներին (օկուպացված տարածքներին) ու ժողովուրդներին անհապաղ անկախություն տալու մասին ՄԱԿ-ի ընդունած 1960 թ. Կոնվենցիայի դրույթների համաձայն՝ 1920 թ. օգոստոսի 4-ի Կիլիկյան Հայաստանի անկախության ճանաչումը: Հայերի ցեղասպանության դատապարտումը, ոչ ճանաչումը, այլ դատապարտումը միջազգային իրավական ատյաններում եւ ցեղասպանության հետեւանքների վերացման գործընթացի սկզբնավորումը: Միջին Արեւելքի հայության ինքնապաշտպանության իրավունքի ապահովումը:


 Սպառնալիք Հայոց լեզվի, Հայոց պատմության, մշակույթի եւ քաղաքակրթական արժեքների ուղղությամբ:


Հայոց լեզվի աղճատումն ու ձեւախեղումը ԶԼՄ-ների եւ իբրեւ թե ազատ խոսքի, ազատ արտահայտվելու կողմնակից <<ազատ մտավորականների>>, իրականում գռեհկաբանների այլանդակությունների միջոցով: Հայոց պատմության եւ քաղաքակրթական արժեքների կեղծարարությունն ու հայկական հուշարձանների ոչնչացումը: Միջազգային ծավալներով եւ պետական, հասարակական եւ ԶԼՄ-ների մակարդակով իրականացվող հակահայ այլատյացություն, ռասիզմի քարոզչությունը:


Դիմակայության ծրագիրը: Հայոց լեզուն՝ մայրենին, եւ քաղաքակրթական մնացած արժեքները, կարող է պաշտպանել իսկապես ազատ, անկախ, ինքնիշխան պետությունը, ինչպես նաեւ իր իրավունքներին քաջատեղյակ եւ այդ իրավունքները պաշտպանելու ձգտող կազմակերպված հավաքականությունն ու ազգը:


 Նշված բոլոր ուղղություններում ՀՀ-ի ուղղությունը կարելի է գերակա համարել, բայց կյանքը ցույց է տալիս, որ մնացյալ ուղղությունները պետք չէ անտեսել եւ թողնել հեռագնա ժամանակների ծրագրավորման ու գործունեության: Ընդհակառակը, պետք է առաջնորդվել, ինչպես արդեն ասել ենք՝ <<Ամեն մեկ սպառնալիքին, դիմակայության մեկ ծրագիր>>, սկզբունքով:


 Սիրիայի հայության իրավունքները եւ ինքնապաշտպանության իրավունքը:


«Մենք ուրիշ ելք չունինք. չենք կրնար կողմ ըլլալ, չենք կրնար զինվիլ, ոչ ալ զենքով պաշտպանվիլ». «Առաջին լրատվական»-ի նկարահանող խմբին ասել է Բերիո թեմի Հայ Կոթողիկե եկեկեցու առաջնորդ Պետրոս արքեպիսկոպոս Մարիաթյանը (1in.am, 24.08.2012)։ Հավանաբար այսպես մտածել եւ ասել են, հավանաբար, այսպես խուճապ են առաջացրել նաեւ 1915-ի օրերին: Մինչդեռ ճիշտ էին նրանք, ովքեր ինքնապաշտպանության էին կոչում եւ փրկվեցին նրանք, ովքեր դիմեցին ինքնապաշտպանության:

Այսօր իրավիճակը տարբեր է, անշուշտ, սակայն խնդիրը նույնն է:

Բարեբախտաբար կա սեփական իրավունքների գիտակցության եւ դրանք պաշտպանելու որոշակի ներուժ եւ վճռականություն:

 Նախ խոսենք իրավունքների մասին:


 Սիրիայի հայությունը բազմաթիվ իրավունքներ ունի, որոնցից՝


1. որպես Սիրիայի պետության լիարժեք քաղաքացի կյանքի, ինչքի ապահովության եւ անվտանգության իրավունք,


2. որպես տարածաշրջանի բնիկ՝ սեփական ինքնությունը եւ ինքնատիպ մշակույթը պահպանելու եւ պաշտպանելու իրավունք,


3.որպես Արեւմտյան Հայաստանում (ներառյալ Կիլիկիայում) ցեղասպանության եւ բռնագաղթի ենթարկված Արեւմտյան Հայաստանի հայ՝ բնօրրան հայրենիք վերադառնալու իրավունք, դրա իրավական քաղաքական բոլոր հետեւանքներով,


4.որպես Արեւմտյան Հայաստանի հայ՝ ապագա ունենալու ու զարգանալու իրավունք, դրա իրավական քաղաքական բոլոր հետեւանքներով:


 Սա ասում ենք, որպեսզի, նախ եւ առաջ, հստակեցնենք Սիրիայի հայության (եւ, ի դեպ, հին, թե նոր՝ Միջին Արեւելքի, հայության, որ նույնն է, թե Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքները), որպեսզի որեւէ մեկին չթվա, թե հայությունը մանկուրտ է, որբ է, եւ որ հնարավոր է անպատիժ նրան ենթարկել ամեն տեսակի փորձությունների ու հալածանքների: Որպեսզի մենք էլ գիտակցենք, թե ինչ իրավունքներ ունենք եւ ինչպես պետք է դրանք պաշտպանենք:


 Սիրիայի հայությունը ինքնապաշտպանության իրավունք ունի.


Սիրիայի դեպքում քննության առնենք հայությանը սպառնացող հիմնական մարտահրավերները: Դրանք երեքն են. առաջին, երբ Սիրիայում ներքին քաղաքական ճգնաժամ է, ինչպես այսօր, երկրորդ, երբ Սիրիան ենթարկվում է արտաքին ագրեսիայի եւ երրորդ, երբ Սիրիայի հայությունը, ինչպես երկրի այլ ժողովուրդներ եւս, ենթարկվում է սադրանքների ու հալածանքների:


Նշված բոլոր դեպքերի համար Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդը կանխատեսել ու ամրագրել է սպառնալիքները հաղթահարելու իրավական - քաղաքական հստակ միջոցներ ու մեխանիզմներ: Դրանք ձեւարկերպված են Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի 2011 թվականի Մարտի 29-ին ընդունած «Արեւեմտյան Հայաստանի հայերի եւ Արեւմտյան Հայաստանի Մշտական, զինված, դրական չեզոքության մասին» հատուկ որոշման մեջ, համաձայն՝ «Չեզոք պետությունների եւ անձանց իրավունքների եւ պարտավորությունների մասին ցամաքային պատերազմի ժամանակ» Կոնվենցիայի, ընդունված՝ Հաագա, 18 հոկտեմբեր 1907 թ.:


 Հաշվի առնելով տվյալ երկրի, այս դեպքում՝ Սիրիայի (Իրանի կամ Միջին Արեւելքի մեկ այլ պետության) ներքին քաղաքական հնարավոր ճգնաժամը, ըստ որոշման 3-րդ հոդվածի՝ առաջարկվել է հետեւյալ լուծումը.


3. «Արեւմտեան Հայաստանի Հայերը, ներառեալ` Հայկական գաղթավայրերու բնակչութիւնը, ժամանակակից աշխարհի մէջ տեղի ունեցող նախայարձակ պատերազմներու, յեղաշրջումներու, ազգամիջեան եւ միջկրօնական ընդհարումներու, նաեւ այսպէս կոչուած քաղաքակրթութիւններու բախման, եւ անոնցմէ բխող բռնութիւններուն, կոտորածներուն եւ ցեղասպանութիւններուն, առաւել, հրահրուած կամ ուղղորդուած քաոսային վիճակներուն չմասնակցելու իրաւունք ունի, համաձայն` «Չեզոք պետութիւններու եւ անձանց իրաւունքներու եւ պարտաւորություններու մասին ցամաքային պատերազմի ժամանակ»` Հաակա, 18 հոկտեմբեր 1907 թ. Պայմանադրութեան (Convention V)»:


 Հաշվի առնելով տվյալ երկրի, այս դեպքում՝ Սիրիայի (Իրանի կամ Միջին Արեւելքի մեկ այլ պետության) նկատմամբ հնարավոր ագրեսիան, ըստ 4-րդ հոդվածի՝ առաջարկվել է.


4. «Արեւմտեան Հայաստանի Հայերը, ներառեալ` Հայկական գաղթավայրերու բնակչութիւնը, յաջորդական բռնութիւններէ, յարձակումներէ, բռնագաղթերէ ու կոտորածներէ պաշտպանուելու, ինչպէս նաեւ իր բնակութեան երկիրն արտաքին յարձակումներէ պաշտպանելու իրաւունք ունի, համաձայն` ՄԱԿ-ի կանոնադրութեան 51-րդ յօդուածի, որ կը շեշտէ` «Անհատական եւ հաւաքական ինքնապաշտպանութեան իրաւունքը:


5. Հաշվի առնելով տվյալ երկրի, այս դեպքումէ Սիրիայի հայության (Իրանի կամ Միջին Արեւելքի մեկ այլ պետության մեջ ապրող հայության) կյանքի, ինչքի եւ անվտանգության իրավունքների նկատմամբ հնարավոր սադրանքներն ու ոտնձգությունները, ըստ 6-րդ հոդվածի՝ առաջարկվել է.


6. «Արեւմտեան Հայաստանի Հայերը, բոլոր այն դէպքերուն, երբ հարկադրուած են պաշտպանելու իրենց Մշտական, Զինուած, Դրական Չէզոքութիւնը՝ կը կազմակերպեն հասարակական կարգի եւ համայնքի անվտանգութեան, պաշտպանութեան եւ տարածքային ապահովութեան զինուած ոյժեր, համաձայն` ՄԱԿ-ի կանոնադրութեան 51-րդ յօդուածի, որ կը շեշտէ` «Անհատական եւ հաւաքական ինքնապաշտպանութեան իրաւունքը:


 «Չեզոք պետությունների եւ անձանց իրավունքների եւ պարտավորությունների մասին ցամաքային պատերազմի ժամանակ» Կոնվենցիայի եւ Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի 2011 թվականի Մարտի 29-ին ընդունած «Արեւեմտյան Հայաստանի հայերի եւ Արեւմտյան Հայաստանի Մշտական, զինված, դրական չեզոքության մասին» որոշման հոդվածներից իրավունք ունի օգտվելու Սիրիայի հայությունը, իսկ դա նշանակում է, որ Սիրիայի հայությունը իրավունք ունի ինքնապաշտպանության, ապագա ունենալու եւ զարգանալու:


 Այստեղ ազգային գիտակցությունը ամրացնելու եւ ազգային պետական իրավունքներն ամրագրելու նպատակով հիշենենք կրկին, որ Հայությունը այլեւս այլ տեղ չունի նահանջելու, բացի իր բնօրրան հայրենիքից՝ Արեւմտյան Հայաստանից եւ Կիլիկյան Հայաստանից:


 Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության ապագայի ծրագրերը:


Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարությունը ապագայի գործունեության տեսակետից կարեւորում է հետեւյալ ուղղությունները.


-Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանությունը միջազգային իրավական – քաղաքական հարթակներում:  


-Սիրիայի հայերի իրավունքների պաշտպանությունը եւ ինքնապաշտպանության իրավունքի կազմակերպումն ու իրականացումը:


-Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի ձեւավորման նախապատրաստական աշխատանքների ամփոփումն ու եզրափակումը:


-Առաջադրված ծրագրերին համահունչ Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության բոլոր հանձնաժողովների աշխատանքների աշխուժացումն ու ակտիվացումը, այդ թվում՝ Արեւմտյան Հայաստանի քաղաքացիություն շնորհելու հարցով առավել համակարգված ու նպատակասլաց աշխատանքների իրականացումը:  


 Արդյո՞ք կարիք կա հիշեցնելու, որ՝


մենք միասին ենք եւ հաղթանակը մերն է լինելու:


 Շնորհակալություն բոլորիդ եւ բարի երթ դեպի նպատակների ու ծրագրերի իրականացում:


Տիգրան Փաշաբեզյան


 Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության Վարչապետ`


01.12.2012 թ. 

Прикрепления: Картинка 1
Категория: - Западная Армения | Просмотров: 1549 | Добавил: admin | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
RSS
Наш-RSS
Реклама

Безлимитная связь для студентов по тарифам вдвое дешевле рыночных
Тел. +7 903 250 47 25
ИА REGNUM - Армения
NEWS.am
ЛЕНТА НОВОСТЕЙ
Поиск по сайту
Видео
Календарь
Голосование
Самое читаемое
[09.05.2020]
75-летие ПОБЕДЫ. Вечная слава Героям! Рядовые герои Великой Победы
[22.02.2014]
Эксклюзивное интервью Председателя Парламента Западной Армении о Парламенте и задачах армянской диаспорой в вопросе международного признания
[11.07.2013]
Телеканал "Культура": «По следам тайны: Армянское нагорье. 12 тысяч лет назад»
[07.06.2013]
Декларация о формировании Национального Собрания (Парламента) Западной Армении
[14.11.2012]
ТЕЛЕГОНИЯ: Информационная память о внебрачных сексуальных отношениях и любви. Видео.
[22.10.2012]
Истинное лицо современного ислама: Жестокая казнь за принятие христианства
[03.08.2012]
Вперед Армения! ...Лох Лава... - Առա՛ջ, Հայաստան... զում, զում, զում, զում...Լոխ լավա…или «Золотая» позиция олигархов
[25.07.2012]
Откуда родом Богородица – и за что убили Корюна Нагапетяна?
[17.07.2012]
Армения – Земля Ноя (видео)
[01.07.2012]
Свободная трибуна: Наталья Соболь - «ТАИНСТВЕННЫЙ НАРОД АМАЛЕК – ВЕХИ ИСТОРИИ»
[16.06.2012]
Свободная трибуна: Наталья Соболь - «АМЯНСКИЕ ПУШКАРИ В КАЗАНИ – Дела давно минувших дней»
[27.05.2012]
БРАВО!!! Вардапет (архимадрид) Комитас об армянском происхождении европейских наций и многих тайных страницах истории и мировой цивилизации
[24.04.2012]
ВИДЕО: Массовые акции, посвященные памяти жертв геноцида армян в Западной Армении, Киликии и в Османской Империи в 1894-1923г.г. в Мец Салах
[24.04.2012]
ОБРАЩЕНИЕ участников митинга посвященного памяти жертв геноцида армян в Западной Армении, Киликии и в Османской Империи в 1894-1923г.г.
[14.04.2012]
Обращение АРМИНФОЦЕНТРА к Президенту Армении и Католикосу всех армян по поводу антиармянских и антихристианских провокаций "Луйс Ашхар"
[21.01.2012]
Цитата из книги лауреата Нобелевской премии Шмуэля Йосефа Агнона «В сердцевине морей» об амалеках и армянах
[30.11.2011]
20 лет назад была учреждена Московская армянская община: Грустный экскурс в историю; Позорная роль Гегама Халатяна в стремлении ее разрушить
[24.07.2011]
Правда об АМАЛЕКАХ. - "Амалек – колыбель цивилизации"
[23.07.2011]
Правда об АМАЛЕКАХ. - Бог дает добро на убийство - Кто такие амаликитяне и какое они имеют отношение к армянам?
[24.06.2011]
ЗВЕРИНЫЙ ОСКАЛ ЛЕВОНОВСКОЙ ОППОЗИЦИИ: Мартовские погромы 2008 года в Ереване фактически инициировала оппозиция (аудио, видео)
[16.06.2011]
Мысли в слух: 16 июня 2000 года состоялся Учредительный съезд САР
[16.06.2011]
Видео - Страница Истории Союза армян России. Учредительный съезд, 16 июня 2000г., гостиница "Президент-отель", г. Москва.
[31.05.2011]
Позор! Экономическая и политическая элиты Армении: Депутаты Парламента, руководители партий, олигархи (Фото, Имена, Фамилии и ПРОЗВИЩА)
[28.05.2011]
ПОЗОР! Даже турки не могли себе позволить сделать такое: Памятник генералу Андранику в Сочи снесли руководители местного Союза Армян России
[24.05.2011]
Иудейский Азербайджан, или Тайны истории. Записки бывшего жителя города Баку
[24.04.2011]
Заявление Президента АРМИНФОЦЕНТРА Армена Тер-Саркисяна об инициировании в Гаагском трибунале вопроса об осуждении геноцида армян
Наши партнеры
Национальный совет Западной Армении
АМШЕНКА
Ухт Арарати
Все права защищены © 2011 Сайт АрмИнфоЦентр - Главный информационный ресурс Армянской диаспоры.
При полном или частичном использовании материала ссылка (гиперссылка) на АрмИнфоЦентр обязательна, даже если мы ссылаемся на другие источники.
Мнение АрмИнфоЦентр может не совпадать с мнением авторов отдельных материалов.
АрмИнфоЦентр не несет ответственности за содержание рекламы.
Использование материалов АрмИнфоЦентр в коммерческих целях без письменного разрешения АрмИнфоЦентр не допускается
Конструктор сайтов - uCoz