Меню сайта
Рубрики
АРМЕНИЯ [40]
- Республика Армения [611]
- Западная Армения [414]
- - Правовой пакет [1]
Правовой пакет Западной армении
- - Паспорт гражданина [5]
- Арцах [233]
- Амшен [28]
Амшен
- Джавахк [36]
- Нахичевань [3]
Армянская Церковь [193]
Армянский язык [12]
ДИАСПОРА [23]
- Российская община [138]
- Московская община [37]
- Европейские общины [37]
- Ближневосточная община [50]
- Американская община [26]
Геноцид [218]
Армянский вопрос [88]
- Ай Дат и АСАЛА [54]
- Фидаи и «Немезис» [16]
- Международные договора [9]
--- Московский договор [15]
Аналитика [161]
Политика [296]
Официоз [22]
- Партии [25]
Великая Победа [18]
Знаменитые армяне [67]
СМИ [49]
Мир [46]
Россия [153]
Европа [96]
США [91]
Ближний Восток [211]
Турция [352]
Азербайджан [247]
Грузия [87]
СНГ [71]
Азия и Африка [0]
Религия [108]
Энциклопедия [10]
Юриспруденция [12]
История [248]
Культура [99]
Литература [31]
Наука & образование [32]
- ИСН [17]
Происшествия [54]
Досуг [5]
- Женский клуб [58]
- Мужской клуб [8]
- Молодёжный клуб [2]
- Детский клуб [0]
- Клуб знакомств [6]
- Здоровье & спорт [68]
- Туризм [9]
- Традиции [30]
- Кулинария [5]
- Увлечения [3]
- Юмор [1]
- Музыка [20]
- Кино [19]
- TV [2]
Экономика [10]
- Банки & бизнес [14]
- Бизнес клуб [3]
- Работа & заработок [0]
Технологии [7]
Авто [3]
Справка [1]
Неопознанное [15]
ВИДЕО [302]
Видео сайта
Архив записей
Статистика

Онлайн всего: 2
Гостей: 2
Пользователей: 0
Форма входа
Главная » 2012 » Ноябрь » 30 » Տիգրան Փաշաբեզյան: Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարություն - իրողությունը եւ երկամյա գործունեությունը
21:56
Տիգրան Փաշաբեզյան: Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարություն - իրողությունը եւ երկամյա գործունեությունը

АРМИНФОЦЕНТР: V-й Национальный съезд армян Западной Армении

Тигран Пашабезян: Правительство Западной Армении в изгнании - действительность и двухлетняя деятельность.

Ողջունում եմ Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի 5-րդ վեհաժողովի մասնակիցներին, գործընկերներին, հյուրերին, կազմակերպիչներին: Բոլորին մաղթում եմ քաջառողջություն եւ շատ արդյունավետ աշխատանք:

Մեր առաջին զեկույցը վերնագրել ենք՝

"Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարություն - իրողությունը եւ երկամյա գործունեությունը"  

 

Եվ այսպես նախ իրողությունը

Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության իրողությունը, այլ կերպ ասած՝ սկզբնավորումը, թելադրված է մի քանի հիմնարար պատճառներով ու հրամայականներով:

Նշենք դրանցից մի քանիսը.

-1920 թվականի օգոստոսի 10-ին կնքված եւ 1920 թվականի նոյեմբերի 22-ին ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի կայացրած Իրավարար վճռով մասնակի լուծում է տրվել Հայկական Հարցին, որը սակայն նույնպես չի իրականացվել մինչեւ այսօր:

-Դա իր հերթին նշանակում է, որ Միջազգային ընկերակցությունը 90 տարի ի վեր իրականում շրջանցել է հայության ազգային – պետական իրավունքները իր բնօրրան հայրենիքի նկատմամբ:

-Նորանկախ Հայաստանի Հանրապետության ներկայի փաստացի իրողությունը հույս չի ներշնչում, թե տեսանելի ապագայում Հայաստանի Հանրապետությունը իրական հնարավորություն կունենա հետապնդելու Հայկական Հարցի վերջնական հանգուցալուծումը:

-Հայկական Հարցի հետապնդման խնդիրների վրա անմիջական ազդեցություն են ունենում Միջին Արեւելքում տեղի ունեցող ժամանակակից ռազմա-քաղաքական զարգացումներն ու իրադարձությունները։

 

Ահա թե ինչու՝ Արեւմտյան Հայստանի Ազգային Խորհուրդը՝ հիմնված Շուշի 2004 թվականի դեկտեմբերի 17-ին, 2011 թվականի փետրվարի 4-ին հաստատակամորեն որոշեց ընթանալ Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարություն կազմելու ազգային – պետական ճանապարհով՝ պատշաճ կերպով պաշտպանելու համար Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքները ինքնության պահպանման, սեփական ճակատագիրը տնօրինելու, բնական եւ անօտարելի իրավունքները բնօրրան հայրենիքի նկատմամբ իրականացնելու համար: Դա հնարավոր չէ իրականացնել առանց նոր ազգային – պետական ձեւաչափի, այս դեպքում՝ առանց Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության կազմության ու գործունեության:

 

Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդը, Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարությունը ընտրել է իրավական ուղիներով ընթանալու եւ երկու խնդիր լուծելու ճանապարհը:

Առաջինը, իրավական բոլոր միջոցներով հայության բոլոր իրավունքների եւ, առաջին հերթին, Հայաստանի տարածքային ամբողջականության պահանջների պաշտպանության խնդիրն է։

Երկրորդը, հայությանն ու Հայաստանին ուղղված մարտահրավերներն ու սպառնալիքները չեզոքացնելու խնդիրը։

 

Առաջինը հնարավոր է, եթե հայությունը՝ այս դեպքում Արեւմտյան Հայաստանի հայը հանդես գա որպես իրավունքի սուբյեկտ, որպես բնիկ ժողովուրդ, ով իրավունք ունի իր բնօրրան հայրենիքում ինքնորոշման իրավունքի, ընդհուպ մինչեւ անկախություն։ Ով իրավունք ունի իր հայրենիքի նկատմամբ իր մասով, որպես իրավահաջորդ վիլսոնյան իրավարար վճռի, ով իրավունք ունի իր հայրենիքի նկատմամբ, որպես Կիլիկյան Հայաստանի անկախության պահանջատեր իրավահաջորդ:

Երկրորդը, հնարավոր է, եթե հատկապես Միջին Արեւելքում գտնվող հայությունը, օգտվելով բնական եւ մարդկային իրավունքի սկզբունքներից ու նորմերից, օգտվելով Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի եւ Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության կայացրած Մշտական, զինված, դրական չեզոքության մասին որոշումից /29, մարտ, 2011 թ./ ձեռնարկի իր ինքնապաշտպանության ուժերի կազմավորումը։

 

Ամփոփելով արդեն իսկ ասվածը՝ նշենք, որ Արեւմտյան Հայաստանի հայության եւ Արեւմտյան Հայաստանի իրավունքները պաշտպանելու այլ ճանապարհ չկա, քան Արեւմտյան Հայաստանի Կառավարության ձեւաչափը, որովհետեւ մնացած հասարակական – քաղաքական ձեւաչափերը բազմիցս ապարդյուն փորձարկվել են անցնող 90 եւ ավելի տարիների ընթացքում:

 

Երկամյա գործունեությունը

Այժմ խոսենք անցած երկու տարիներին Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի եւ Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության իրականացրած ծրագրային աշխատանքների մասին:

 

Արդեն նշել ենք, որ 2011 թվականի փետրվարի 4-ին Արեւմտյան Հայաստանի Հայերի Ազգային Խորհուրդը հռչակեց Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության կազմության սկիզբը:

2011 թվականի մարտի 6-ին Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի հատուկ հրամանագրով ստեղծվել է Արեւմտյան Հայաստանի Ժառանգության ազգային հանձնախումբը:

2011 թվականի մարտի 30-ին Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդը որոշում կայացրեց Արեւմտյան Հայաստանի հայերի եւ Արեւմտյան Հայաստանի Մշտական, զինված, դրական չեզոքությունը հայտարարելու մասին։

2011 թվականի ապրիլի 14-ին Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդը եւ Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարությունը դիմեց Սեւրի դաշնագիրը ստորագրած պետություններին՝ իր մասով իրավահաջորդության դիմումով։

2011 թվականի մայիսի 28-ին Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդը որոշում կայացրեց Հայերի ցեղասպանության, Մեծ Եղեռնի հանցագործության իրականությունը հիմնավորելու Իրավաբանական հատուկ հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ:

2011 թվականի սեպտեմբերի 4-ին Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդը եւ Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարությունը դիմեց ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին՝ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճիռը վերստին կյանքի կոչելու դիմումով։

2011 թվականի սեպտեմբերի 13-ին Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդը եւ Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարությունը դիմեց Եվրոպառլամենտի պատգամավորներին 1987 թվականի հունիսի 18-ին ընդունված <<Հայկական հարցի քաղաքական լուծման մասին>> բանաձեւի որոշ դրույթներ վերանայելու եւ վերաձեւակերպելու դիմումով։

2011 թվականի հոկտեմբերի 6-ին Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդը եւ Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարութիւնը ձեռնարկեց համաժողովրդական էլեկտրոնային հարցապնդում՝ հետեւյալ երկու ծրագրային խնդիրներով` 1. Վիլսոնեան Իրավարար վճռի իրականացման ծրագիր, 2. Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության Խորհրդարանական ընտրությունների ծրագիր։

2011 թվականի հոկտեմբերի 21-ին Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի նախագահի հատուկ հրամանագրով կյանքի կոչվեց Արեւմտյան Հայաստանի Դրոշը:

2011 թվականի դեկտեմբերի 26-ին Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի նախագահի հատուկ հրամանագրով հայտարարվեց Արեւմտյան Հայաստանի հայերի ինքնապաշտպանության եւ անվտանգության ապահովման ազգային համակարգի ստեղծման գործընթացի սկիզբը:


 2012 թվականը շրջադարձային է հայությանն ու Հայաստանին ուղղված ահագնացող մարտահրավերների ու սպառնալիքների իմաստով: Միջին Արեւելքում սկիզբ առած Արաբական գարունը հասավ նաեւ Սիրիա վտանգելով տեղի հայ գաղթավայրի անդորրն ու բնականոն կենսագործունեությունը:


Չափազանցած չենք լինի, եթե ասենք, որ այդ իմաստով 2012 թվականի փետրվարը ամենավճռական հանգրվանը եղավ Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի եւ Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության գործունեությունը մի նոր վճռական հուն ուղղորդելու համար:


Ընդհանուրին համակած անորոշության, երբեմն հուսահատության հասնող համընդհանուր հենքի վրա Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարությունը հիմնվելով Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի եւ նրա նախագահ Արմենակ Աբրահամյանի խորհրդատվության ու աջակցության վրա՝ հայտարարեց Միջին Արեւելքի հայության, այդ թվում՝ Սիրիայի հայության իրավական - քաղաքական միակ ճիշտ կողմնորոշման մասին, այն մասին, որ Միջին Արեւելքի հայությունը այլեւս նահանջելու այլ տեղ չունի, այլեւս գնալու այլ տեղ չունի բացի բնօրրան հայրենիքից՝ Արեւմտյան Հայաստանից եւ Կիլիկյան Հայաստանից:


 2012 թվականի գործունեությունը, անշուշտ այլ աշխատանքների իրականացմանը զուգընթաց, ինչի մասին կզեկուցեն մեր հարգարժան գործընկերները, հիմնականում նպատակաուղղվեց Սիրիայի հայության իրավունքների պաշտպանության գործին: Բայց այդ եւ այլ խնդիրների մասին ավելի հանգամանալի մեր երկրորդ զեկույցում, որը վերնագրված է՝ <<Հայությանն ու Հայաստանին նետված ժամանակակից մարտահրավերները, Սիրիայի հայության իրավունքները եւ ինքնապաշտպանության իրավունքը, Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության ապագայի ծրագրերը>>: Այդ ելույթը կներկայացվի վաղվա նիստին, Երեւանի ժամանակով ժամը 20:00-ին:


 Խորին շնորհակալություն հայտնելով մեր գործընկերներին, համակիրներին, հյուրերին, Արեւմտյան Հայաստանի քաղաքացիներին, Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանությանը լծված բոլոր նվիրյալներին՝ հատուկ նշենք, որ՝


մենք միասին ենք եւ հաղթանակը մերն է լինելու:


 Շնորհակալություն բոլորիդ:


 

Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության Վարչապետ`


Տիգրան Փաշաբեզյան


30.11.2012 թ. 

Прикрепления: Картинка 1
Категория: - Западная Армения | Просмотров: 1503 | Добавил: admin | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
RSS
Наш-RSS
Реклама

Безлимитная связь для студентов по тарифам вдвое дешевле рыночных
Тел. +7 903 250 47 25
ИА REGNUM - Армения
NEWS.am
ЛЕНТА НОВОСТЕЙ
Поиск по сайту
Видео
Календарь
«  Ноябрь 2012  »
ПнВтСрЧтПтСбВс
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
Голосование
Самое читаемое
[09.05.2020]
75-летие ПОБЕДЫ. Вечная слава Героям! Рядовые герои Великой Победы
[22.02.2014]
Эксклюзивное интервью Председателя Парламента Западной Армении о Парламенте и задачах армянской диаспорой в вопросе международного признания
[11.07.2013]
Телеканал "Культура": «По следам тайны: Армянское нагорье. 12 тысяч лет назад»
[07.06.2013]
Декларация о формировании Национального Собрания (Парламента) Западной Армении
[14.11.2012]
ТЕЛЕГОНИЯ: Информационная память о внебрачных сексуальных отношениях и любви. Видео.
[22.10.2012]
Истинное лицо современного ислама: Жестокая казнь за принятие христианства
[03.08.2012]
Вперед Армения! ...Лох Лава... - Առա՛ջ, Հայաստան... զում, զում, զում, զում...Լոխ լավա…или «Золотая» позиция олигархов
[25.07.2012]
Откуда родом Богородица – и за что убили Корюна Нагапетяна?
[17.07.2012]
Армения – Земля Ноя (видео)
[01.07.2012]
Свободная трибуна: Наталья Соболь - «ТАИНСТВЕННЫЙ НАРОД АМАЛЕК – ВЕХИ ИСТОРИИ»
[16.06.2012]
Свободная трибуна: Наталья Соболь - «АМЯНСКИЕ ПУШКАРИ В КАЗАНИ – Дела давно минувших дней»
[27.05.2012]
БРАВО!!! Вардапет (архимадрид) Комитас об армянском происхождении европейских наций и многих тайных страницах истории и мировой цивилизации
[24.04.2012]
ВИДЕО: Массовые акции, посвященные памяти жертв геноцида армян в Западной Армении, Киликии и в Османской Империи в 1894-1923г.г. в Мец Салах
[24.04.2012]
ОБРАЩЕНИЕ участников митинга посвященного памяти жертв геноцида армян в Западной Армении, Киликии и в Османской Империи в 1894-1923г.г.
[14.04.2012]
Обращение АРМИНФОЦЕНТРА к Президенту Армении и Католикосу всех армян по поводу антиармянских и антихристианских провокаций "Луйс Ашхар"
[21.01.2012]
Цитата из книги лауреата Нобелевской премии Шмуэля Йосефа Агнона «В сердцевине морей» об амалеках и армянах
[30.11.2011]
20 лет назад была учреждена Московская армянская община: Грустный экскурс в историю; Позорная роль Гегама Халатяна в стремлении ее разрушить
[24.07.2011]
Правда об АМАЛЕКАХ. - "Амалек – колыбель цивилизации"
[23.07.2011]
Правда об АМАЛЕКАХ. - Бог дает добро на убийство - Кто такие амаликитяне и какое они имеют отношение к армянам?
[24.06.2011]
ЗВЕРИНЫЙ ОСКАЛ ЛЕВОНОВСКОЙ ОППОЗИЦИИ: Мартовские погромы 2008 года в Ереване фактически инициировала оппозиция (аудио, видео)
[16.06.2011]
Мысли в слух: 16 июня 2000 года состоялся Учредительный съезд САР
[16.06.2011]
Видео - Страница Истории Союза армян России. Учредительный съезд, 16 июня 2000г., гостиница "Президент-отель", г. Москва.
[31.05.2011]
Позор! Экономическая и политическая элиты Армении: Депутаты Парламента, руководители партий, олигархи (Фото, Имена, Фамилии и ПРОЗВИЩА)
[28.05.2011]
ПОЗОР! Даже турки не могли себе позволить сделать такое: Памятник генералу Андранику в Сочи снесли руководители местного Союза Армян России
[24.05.2011]
Иудейский Азербайджан, или Тайны истории. Записки бывшего жителя города Баку
[24.04.2011]
Заявление Президента АРМИНФОЦЕНТРА Армена Тер-Саркисяна об инициировании в Гаагском трибунале вопроса об осуждении геноцида армян
Наши партнеры
Национальный совет Западной Армении
АМШЕНКА
Ухт Арарати
Все права защищены © 2011 Сайт АрмИнфоЦентр - Главный информационный ресурс Армянской диаспоры.
При полном или частичном использовании материала ссылка (гиперссылка) на АрмИнфоЦентр обязательна, даже если мы ссылаемся на другие источники.
Мнение АрмИнфоЦентр может не совпадать с мнением авторов отдельных материалов.
АрмИнфоЦентр не несет ответственности за содержание рекламы.
Использование материалов АрмИнфоЦентр в коммерческих целях без письменного разрешения АрмИнфоЦентр не допускается
Конструктор сайтов - uCoz