АРМИНФОЦЕНТР: Что делать, кто мы, куда мы идем? Эти
вопросы постоянно преследуют меня, и уверена, также и многих других. В наше
неспокойное время, почти невозможно жить без тревог, особенно, если ваш образ
жизни и образ мыслей просто не вписываются в собственную черепную коробку. Ինչ անել, ով ենք մենք, ուր ենք գնում. այս հարցերը շարունակ հետապնդում են ինձ, վստահ եմ, նաեւ շատերին. Մեր խիտ ու անհանգիստ ժամանակներում գրեթե անհնար է ապրել առանց տագնապների, մանավանդ, եթե ապրելու կերպդ ու մտածումդ սոսկ սեփական կեղեւի մեջ չի տեղավորվում. Ամենավախեցնողը թերեւս այն զգացումս է եղել, թե ինչու հայ մարդն օտարվեց ազգային հարցից, սեփական հողից, նույնն է թե, ինքն իրենից Ինչպես կարողացանք այսքան հուսահատ ու հոռետես դարձնել սեփական ժողովրդին. Արտագաղթը կոտրում է մեր մեջքը. Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության սահմանահատումների հաշվառման տվյալների համաձայն, այս տարի 90 հազար 799 քաղաքացի արտագաղթել է Ըստ էության, վտանգված է ոչ միայն այսօրվա, այլեւ մեր վաղվա գոյության դաշտը. Տագնապ ու պարտություն միեւնույն ժամանակ, իսկ երիտասարդության 70% - ն իր ապագան Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս է տեսնում.
Այդ ինչպես ստացվեց, որ այսօր Հայաստանում ամենամեծ դեֆիցիտը հավատի, արդարության ու բարոյականության դեֆիցիտն է, արդյոք մենք բարոյապես պարտվել ենք: Եվ ինչու «ինձ էլ ինչ կտաս, կտաս» փիլիսոփայությունն ու վարքակերպն են դարձել տիրապետող , երբ քրիստոնեական ու համամարդկային անանցի մեջ վավերական ու անքննելի է «իսկ ես ինչ կտամ» բանաձեւը. Սրանք հենց այնպես, պարապ ժամանակի հարցեր չեն. հարցեր եւ իրողություններ են, որ իրավունք չունենք անտեսել, հենց այն անառարկելի ճշմարտությամբ, որ դրանք տեղավորվոււմ են Հայաստանի պետականության հեռանկարի, ազգային բարոյականության, արժանապատվության, ի վերջո, երկրի եւ մեզանից յուրաքանչյուրի ապագայի տեսլականում. Գուցե 600 տարի չունեցած պետականության դիմաց ենք հատուցում: Ում ենք պարտվել եւ արդյոք պարտվել ենք Անհանգիստ ու չկայացած հասարակություններին բնորոշ այս որոնումներիս մեջ, մտքումս շարունակ Հրանտ Մաթեւոսյանի հետ եմ խոսում 2000 -.. ին, երբ մեր անկախությունն արդեն տասնամյա պատմություն ուներ, իսկ Արցախյան ազատամարտն արյամբ նվաճած հայրենի հողի ազատագրում ու հաղթանակ էր արձանագրել, Հրանտ Մաթեւոսյանը գրում էր. «Մենք մեզ սիրելի չենք». Ու երբ Հրանտ Մաթեւոսյանին հարցնում էին `ով է այսօրվա հայը` Իշխանը, թե Ավետիքը, ասում էր `Իշխանն էլ, Ավետիքն էլ. Այն ժամանակ էլ, տասը տարի առաջ, ինչպես եւ այսօր, ամբարտավաններն ու զոռբաներն իրենց աղմուկով լցրել էին ասպարեզը, ու Մաթեւոսյանը, որ հաստատ մահապարտ զինվորի չափ հող պահող էր ու հուսահատվող տեսակ չէր, պարզապես իրավունք չուներ, պարզորեն հանճարեղ ճշմարտության էր հանգել, հավատում էր յուրաքանչյուրի եւ ամեն մեկի ազնիվ ճիգին: Արդյոք մեզ կհաջողվի հասնել այն եզրագծին, երբ ազգային միտքն ու ազգային կապիտալը միասին կորոնեն «Ինչ անելու» բանաձեւը, - շարունակում եմ մտածել ես ու հավատալ, ինչպես Հրանտ Մաթեւոսյանն էր հավատում 1990 - ին. «Ուզում եմ գուրգուրել այն միտքը, թե մնացորդն անգամ բավական կլինի, որպեսզի դարձյալ երկիրը կոչվի Հայաստան եւ աշխարհի համար բարոյականության օրինակ, բարոյականության չափանիշ լինի». Սեփական սխալները տեսնելն իրապես հեշտ չէ, ավելին, քաջություն եւ քաղաքական որակներ են պահանջում, որովհետեւ, նախ, սխալները չտեսնելու, իսկ հետո դրանք չշտկելու կարճամիտ համառության համար հատուցելու է յուրաքանչյուր հայ, այսօր եւ վաղը:
Ուղիղ մեկ ամիս առաջ, սեպտեմբերի 19 -... Ին, այս բոլոր տագնապները մտքիս մեջ շարունակում էին կենսունակ լինել, երբ «Օգնիր եղբորդ» կոչով դիմում էինք մեր հայրենակիցներին Անտարբեր լինելու իրավունք չունեինք Սիրիահայ համայնքը ծանր օրեր էր ապրում եւ ապրում է Պահն էր, երբ ողջ հայությունը պիտի ցույց տար իր միասնականությունը, միավորվեր, անկախ գաղափարական ու աշխարհագրական սահմաններից Պարզապես անհրաժեշտ էր հավատալ համահայկական ներուժի զորությանն ու մասնակից դառնալ համազգային հանձնառությանը Մենք կարողացանք ... Հոկտեմբերի 15 -... ին տասնչորս տոննա մարդասիրական օգնությունը ճեղքեց Թուրքիայի օդային սահմանն ու հասավ Հալեպ Ինձ ու մեզ համար հավասարապես նվիրական ու թանկ են 2 հազար դրամ նվիրած տարեց թոշակառուի հանձնառությունն էլ, 40 միլիոնի պարենամթերք տրամադրած գործարարի նվիրատվությունն էլ. Այստեղ կանգ չենք առնում, պատերազմը շարունակվում է ... Բայց առավել թանկ ու անգնահատելի է զգացողությունն ու համոզումը, որ մենք սիրելի ենք դառնում, որ մեր մեջ կենսունակ են անհատի նվիրումը, սերը, խղճին հավատարիմ մնացած տիրոջ տեսակը, ազգային նույնականության գիտակցումը. Արտաքին բոլոր վտանգները ոչինչ են, եթե ներքին իմունիտետ ունես, ամրապնդվում է փայփայելի համոզումս. Այո, մենք կենսունակ ենք ու հզոր, երբ միասին ենք, երբ մեկ ենք .
Լիլիթ ԳԱԼՍՏՅԱՆ, "Hraparak.am"
|