АРМИНФОЦЕНТР: Շնորհավորում ենք բոլոր մտահոգ հայերին Լավ է որ այս թեմայով քննարկումները սկսված են եւ այսքան կարեւոր ու նշանակալի մակարդակում: Ափսոս միայն, որ մի քիչ դանդաղ եւ մի քիչ էլ ծրագրային ոչ ամբողջական հենքով: Որովհետեւ մեր խնդիրները իրականում կարգավորվում են չորս ոլորտներում: Նշենք դրանք. 1. Ոչ թե ինտեգրում, այլ լիակատար անկախություն, զինված չեզոքություն, 2. Ոչ թե մասնակցություն ռազմական տարբեր բլոկների, այլ համապարփակ ինքնապաշտպանություն, բանակի կազմավորման շվեյցարական համակարգ, 3. Ոչ թե ազատ շուկա, այլ տնտեսական զարգացման սոցիալական համակարգ, 4. Ոչ թե քաղաքական շահարկումներ, այլ իրավունքների պաշտպանություն՝ միջազգային իրավական բոլոր ուղղություններում եւ հարթակներում: Այստեղ կրկնենք միայն, որ առանցքում եւ առաջին հերթին ՀՀ-ի անկախության հարցն է, ինչպես դա արվել է Արեւմտյան Հայաստան պետության դեպքում, որից հետո է միայն հնարավոր դառնում մնացած հարցերի կարգավորումը: Տիգրան Փաշաբեզյան
|