АРМИНФОЦЕНТР: 2012թ. հոկտեմբերի 4-6-ը ընթանում է «Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ» խորագրով լրագրողների համահայկական 6-րդ համաժողովը, որը կազմակերպել են ՀՀ սփյուռքի նախարարությունը, Լրատվամիջոցների համահայկական ընկերակցությունը եւ Հայաստանի ժուրնալիստների միությունը: Ներկայացնում ենք համաժողովի ուղիղ հեռարձակումը Աղավնաձորից: Прямой эфир организован медиа-холдингом "Ноян Тапан" Адрес ссылки: http://nt.am/am/news/172106/ Քննարկումների առանցքային հարցն է հանդիսանում հայաստանյան և աշխարհասփյուռ հայ մամուլի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ միասնական ռազմավարության, միջազգային հանրությանը տեղեկատվության միևնույն՝ հստակ և ազդեցիկ «հաղորդագրության» մատուցումը: Համաժողովի երկրորդ օրվա նիստն ընթանում է «Հայոց ցեղասպանությունն ու հայ լրագրությունը» խորագրով: Արդեն իսկ ելույթներ են ունեցել Լիբանանի «Խոսնակ» ամսագրի գլխավոր խմբագիր Համբիկ Մարտիրոսյանը՝ ներկայացնելով Հայոց ցեղասպանության արդի հիմնախնդիրները Մերձավոր Արևելքի ԶԼՄ-ում, Ֆրանսիայի «Եվրոպա և Արևելք» ամսագրի տնօրեն Վարուժան Սիրապյանը, ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը, Հայաստանի ժուռնալիստների միության փոխնախագահ Գրիգոր Ջանիկյանը, Քուվեյթից՝ Կիրակոս Գույումջյանը, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը: Օրվա երկրորդ կեսին սկսվեց «Հեռուստատեսությունն ու ռադիոն Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում» խորագրով նիստը: Երրորդ նիստը կրում է «Հայոց ցեղասպանության հիմնախնդրի արծարծումը միջազգային մամուլում» խորագիրը: Երեկոյան Լրագրողների համահայկական 6-րդ համաժողովի մասնակիցները կհանդիպեն ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: Կամփոփվեն «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար համահայկական մրցույթի» և «Արցախն ակնթարթներում» լուսանկարների մրցույթի արդյունքները: Շարունակում ենք ներկայացնել համաժողովի ուղիղ հեռարձակումը Աղավնաձորից:
|