Վանի
տարածաշրջանի
մասին բանավոր
առաջին տեղեկությունը
կապված է Հայկի
եւ Բելի դյուցազնա մարտի հետ, որը ըստ ավանդույթի տեղի
է ունեցել 3500 տարի. Ք. ա., որի հաղթական ավարտից հետո Վանա
Ծովի մերձակայքում
հաղթանակած Հայկը հիմում է Հայկաշեն բնակավայրը եւ դյուցազնամարտի
զոհերի գերեզմանը, որտեղ համաձայն ավանդույթի թաղված է Բելը:
Այսպիսով, Վանա
Ծովը ի սկզբանէ ներկա է հայոց պատմության մեջ:Վանա Ծովը մասնակից
է վիշապասանձ
Վահագնի ծնունդին
եւ հովանավոր է Սասնա Ծռեր էպոսի հայոց դյուցազուներին
:
Համաձայն
մեկ այլ ավելի ուշ շրջանի ավանդույթի, Արեգակը մայր
է մտնում Վանա Ծովում, Ծովի հատակում Արեգակին մայրը կերակրում է կրծքով: Առավոտյան Արեգակն
իր տասներկու թիկնապահների օգնությամբ
հաղթում է իր ճանապարհին կանգնած հրեշներին ու կրկին ծագում է:
Հեթիթների
ավանդապատումներում , արեգակը ծագում էր «Արևելյան ծովից» այսինքն Վանա Ծովից:
Վանա Ծովի եւ Վան քաղաքի հետ է կապված նաեւ Մարաստանի արքայադուստր Ամիտիսը, ով պատմության մեջ հայտնի է Շամիրամ/ Սեմիրամիդա/ անուններով , նա թոռնուհին էր Սալմանասար
III-ի և կինը Շամշի-Ադադ V-ի , Ասորեստանի աքադդացի թագավոր Սինաքքերիբի , Ամիտիս /Սեմիրամիդա/ Շամիրամի պատվին Սինաքքերիբը կառուցում է հանրահայտ «կախովի այգիները»: Ըստ ավանդույթի, մարաց արքայադուստր Ամիտիս/ Շամիրամը կառուցում Վանի հռչակավոր ջրանցքը, նա մեծ ցանկություն ուներ տիրանալ Վանը եւ նրա գաղա- փարախոսությանը, որը փոխաբերական իմաստով Հայոց Արա Գեղեցիկին էր կամ գեղեցիկ արարողը:
Վանա ծովի ափից քիչ հեռու կա մի երկայնաձև ժայռաբլուր, որը ունի 1,5 կմ երկարություն, 70–80 մ լայնություն և մինչև 100 մ բարձրություն, հարավային կողմից ժայռը խիստ ուղղաձիգ է և անմատչելի , հյուսիսային կողմից բերդը շրջապատված է ժայռի մեջ փորված հարթակների վրա բարձրացող ամուր պարիսպներով, այս ժայռաբլուրի վրա է գտնվում Վան բերդը:
Վան բերդի
1989–1991 թթ. իրականացված պեղումների արդյունքում հայտնաբերվեց երկսրահ մի կառույց, որի տակ հայտնաբերվեցին ժայռափոր արքայական դամբարաններ, հայտնաբերված պալատը, տաճարը եւ ժայռափոր դամբարանները պատկանել են Սարդուրի I-ին և նրա ընտանիքին:
Վանի միջնաբերդից դուրս, արևելյան խանդակի մերձավորությամբ, գտնվում է խիստ հանդիսավոր ճակատ ունեցող մեկ այլ դամբարան, որը, պատկանել է Սարդուրի II-ին: Այն բաղկացած է խոշոր սրահից և դրա հետ կապված երեք փոքր սենյակներից, Սարդուրի II-ի դամբարանի ընդհանուր Ժայռափոր կառույցների եւ որմնախորշերի թիվը հասնում է 78-ի:
Միջնաբերդի հարեւանությամբ են գտնվում Իշպուինիին և Մենուային պատկանող դամբարանները: Միջնաբերդը պաշտպանող արևմտյան խանդակից դուրս գտնվում է Արգիշթի I-ի դամբարանը, որը հայտնի է նաև«Խորխորյան անձավ» անունով, Արգիշթի I-ի դամբարանումի ընդհանուր Ժայռափոր կառույցների եւ որմնախորշերի թիվը հասնում է 34-ի:
Այսպիսով, փաստացիորեն, Վանի բերդը նաեւ դամբարանների համակարգ է, որտեղ գործող եւ հեռացած արքաները կազմում են կառավարող համակարգի անբաժանելի մաս, այս ավարտուն համակարգի իրավահաջորդներից մեկը դարձավ Պարսը, որը իր հերթին կրկնօրինակեց Վանի դամբարանակարգի փիլիսո փայությունը:
Բայց մինչեւ Պարսի արքայական դամբարանաշարին անցնելը, ներկայացնենք Վանի արքաներին, որոնց հետ մենամարտելը մեծ պատիվ էր նույնիսկ Ասորիքի համար:
Այսպիսով, սկսված Ք. ա. 900 թվականներից հայոց հաջորդ իշխանական համակարգը Ասորական աղբյուրներում ներկայացվում է որպես Ուրարտու:
Սկսված Ք. ա. 900 թվականներից տարածաշրջանում քաղաքակրթական իրավունքները վիճարկում են երկու հզոր կայսրություններ, Հայոց կայսրություն՝ Ուրարտուն եւ Ասորիքը:
Կայսերական հակամարտության մասին առաջին տեղեկությունները մեզ են հասել ասորական թագավոր Աշշուրնածիր-ապալ II-ի իշխանության ժամանակաշրջանից սկսված (Ք. ա. 884–858 թթ.):
Ասորիք
կայսրության հաջորդ թագավոր Սալմանասար III-ը (Ք. ա. 858–824 թթ.) չհանդուրժելով
հայոց Ուրարտուի արքա Արամուի հավասարը հավասարի հետ հանդես գալու իրավունքը պատերազմում
է Արամուի
դեմ: Ըստ
մեզ հասած արձանագրության
,
Սալմանասար
III-ը կարճ
ժամա նակով կարողացել է հարկ ստանալ Արամու
արքայից «Տուրուշպա
քաղաքում». սա Վան քաղաքի մասին առաջին գրավոր հիշատակությունն
է՝ ասորական սեպագիր
աղբյուրներում
:
Ասորիքին հարկատու
դառնալուց հետո, Արամուն, ըստ հայոց ավանդույթի՝ կայսրության
գահը զիջում է Լութիպրիի որդի Սարդուրին (Ք.
ա. մոտավորապես 840–830 թթ.): Հայոց
կայսրության նոր գահակալ Սարդուրին այսպես է ներկայանում՝
«որդիn
Լութիպրիի, մեծ արքայի, հզոր արքայի, տիեզերքի արքայի. Նաիրիի արքայի, արքայի, որին հավասարը չկա…
Արամ Մկրտչյան, մշակութաբան, ազգագրագետ
Գերմանիա
Продолжение следует