АРМИНФОЦЕНТР: Տիգրան Փաշաբեզյան. Հայկական խնդիրները, հայ ազատամարտիկը, ԵՄ-ն ու փորձագետ Ամանդա Փոլը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Բրյուսելում գործող Եվրոպական քաղաքականության կենտրոնի փորձագետ Ամանդա Փոլը պատասխանելով հարցերից մեկին, մասնավորապես ասում է. «Օրինակ՝ 2001 թվականին Վարուժան Կարապետյանին Ֆրանսիան արտահանձնեց Հայաստան, որտեղ անմիջապես ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նրան ներման արժանացրեց: Կարապետյանը դատապարտվել էր ցմահ ազատազրկման` 1983 թվականին Օրլի օդանավակայանում պայթուցիկ տեղադրելու համար, ինչի արդյունքում 8 մարդ էր մահացել: Իհարկե, այդ օրերին Հարավային Կովկասի եւ միջազգային հանրության միջեւ հարաբերությունները բավական տարբեր էին այսօրվանից: Անշուշտ, ԵՄ-ն ոչ մի դերակատարություն չուներ, իսկ այսօր ԵՄ-ն շատ ավելի ակտիվ է ներգրավված նման գործընթացներում» (1):
Առաջին կեղծիքները, ստերը փորձագետ Ամանդա Փոլը վերը ներկայացված պարբերության մեջ է թույլ տալիս: Սրբագրենք դրանք: Վարուժան Կարապետյանին Ռոբերտ Քոչարյանը ներում չի շնորհել եւ, ի դեպ, հերոսի կոչման էլ չի արժանացրել եւ բնակարան էլ չի նվիրել… ինչպես նաեւ մեր մյուս ազատամարտիկներին, որոնք իրենց պատիժն ամբողջությամբ կրեցին աշխարհի տարբեր երկրների բանտերում ու գերադասեցին վերադառնալ Հայաստան: Կան, որ պատիժը կրում են մինչեւ այսօր: Վարուժանը Ֆրանսիայում դատապարտված էր ցմահ, որից 18 տարին նա արդեն անցկացրել էր բանտում: Ֆրանսիական իշխանությունները կարող էին եւ ցանկանում էին նրան ազատ արձակել, մնում էր ճշտել երկիրը, ուր նա արտաքսվելու էր: Վարուժանը ընտրեց Հայաստանը: Ներկայացնենք փաստերից մեկը, միգուցե դա փորձագետին հավելյալ օժանդակություն լինի փորձագիտական գիտելիքները լրացնելու եւ օգնելու նրան, որպեսզի չփորձի մոլորություն մեջ գցել հայ հասարակությունը, այդ թվում՝ հայկակական լրատվամիջոցի միջոցով: Որպեսզի ոչ ոք, ո՛չ փորձագետը, ո՛չ էլ ուրիշ որեւէ մեկը իրավունք չունենա հավասարության նշան դնել՝ զոհի եւ հանցագործի, ազատամարտիկի եւ մարդասպանի միջեւ: Իսկ այն ինչ պատահեց այնուհետեւ՝ 1909, 1915-17, 1918-23 թթ., այստեղ արժե՞ նշել: Իհարկե ո՛չ, համոզված ենք դրանց մասին նույնպես փորձագետն ավելին գիտե, քան մենք: Ուստի նշենք միայն, որ Հայերի համընդհանուր ցեղասպանությունը ազգային ատելության՝ ռասիզմի հողի վրա, իրականացվեց թուրքական երեք եւ ավելի ահաբեկիչ կառավարությունների պետական ահաբեկչության միջոցով, եվրոպական գերտերությունների հանցավոր անտարբերության, հաճախ քաջալերության, հաճախ սադրանքների ու աջակցության պայմաններում: Արժե՞ որ հիշեցնենք օրինակ՝ ՄԱԿ-ի ընդունած «Ռասայական խտրականաւոթյան բոլոր ձեւերի վերացման մասին» (21-ը դեկտեմբերի 1965 թ.) եւ «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ դրա համար պատժի մասին» (9-ը դեկտեմբերի 1948 թ.) Կոնվենցիաների մասին նույնպես, միգուցե դրանց դրույթներից հատուկ հոդվածներ մեջբերենք, որոնք կփաստեն, որ ռասայական խտրականություն քարոզելը եւ պատերազմի քարոզչությունը՝ հանցագործություններ են, որ զոհի ու հանցագործի միջեւ հավասարության նշան դնելը՝ ռասայական խտրականության, պատերազմի հրահրման ու նոր ցեղասպանության քարոզչություն է: Հարցնենք նրան. ինչո՞ւ եք հենց այսպես ձեւակերպել պատասխանը, Եվրոպայում եւ Ձեր պատկերացումներում քնած մարդուն կացնահարողը «քաջ ու հարգված անձնավորությու՞ն է»: Մեր պատկերացումներում այդպիսին վախկոտ մարդասպան է, ոճրագործ: Այս դեպքում նաեւ այլատյաց – ռասիստ, որոնց ի դեպ շատ էլ չեն սիրում Եվրոպայում, թե՞ սխալվում ենք: Անշուշտ կարող եք չտեսնելու տալ եւ կամ համարել, թե դրանք առանձին դեպքեր են, բայց եթե նույնիսկ դրանք առանձին դեպքեր են, Ձեր իսկ օգնությամբ դառնում են ընդհանուր, եւ դրա համար նույնպես շնորհակալություն: «Ուխտ Արարատի» պարբերականի խմբագիր 08. 09. 2012 թ. Ծանոթագրություն 1. «2001-ին էլ Վարուժան Կարապետյանին Ֆրանսիան արտահանձնեց Հայաստան եւ նա ներման արժանացավ». Ամանդա Փոլ, 1in.am, 23:00 | 2012-09-07 | Հայաստան | Խոսք | Արմենուհի Ղազարյան, «Առաջին լրատվական»-ի անգլերեն էջի խմբագիր: 2. 1947-ին ՄԱԿ-ի կողմից ընդունված «Ստահոդ կամ խեղաթյուրված տեղեկատվություն», 15-ը նոյեմբերի 1947թ. Կոնվենցիայով արգելվում է ստահոդ կամ խեղաթյուրված տեղեկատվության տարածումը: Մյուս հարցը: Ամանդա Փոլը, եվրոպական մակարդակի փորձագետը, պետք է, որ լավ իմանար, որ նախկինում եվրոպական տերությունները, այսօր ԵՄ-ն միշտ էլ մեծ դերակատարություն են ունեցել միջինարեւելյան եւ հայկական խնդիրներում, մեծ եւ վճռական եւ ըստ այդմ, նույնքան մեծ պատասխանատվություն են կրել եւ կրում են այն պատմական իրադարձությունների համար, որոնց արդյունքում՝ Արեւմտյան Հայաստանի հայությունը 1894-1923 թթ. ենթարկվեց ցեղասպանության, բռնագաղթի, հայրենազրկման, իսկ այսօր՝ զրկված է ապագա ունենալու եւ զարգանալու իրավունքից, ինչի համար նրա զավակները 1975-85 թվականներին ընդվզեցին շարունակվող անարդարության, բռնության եւ ճնշման դեմ: Ճիշտն ասած մեր նպատակը միայն Ամանդա Փոլին պատասխանելը չէ, այլեւ հայ եւ օտար ընթերցողին տեղեկատվական ստից ու կեղծիքից պաշտպանելը եւ նրանց ճիշտ տեղակատվություն տրամադրելը (2):
1894-96 թթ. Համիդյան ջարդերին նախորդեցին մի քանի միջազգային կոնֆերանսներ, այդ թվում՝ 1878-ին Սան-Ստեֆանոյի, Բեռլինի, որոնց հետեւանքում եւ եվրոպական գերտերությունների անմիջական մասնակցությամբ ու մեղքով, Սուլթան Աբդուլ Համիդը ձեռնարկեց Հայկական Հարցը հայերի կոտորածների միջոցով լուծելու գործը, որը հետագայում ավանդեց երիտթուրքերին ու քեմալականներին: Դրա վերաբերյալ փաստերը շատ են: Այստեղ հիշեցնենք միայն, որ Սան Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ հոդվածը Բեռլինում փոխելով 61-ի եվրոպական դիվանագիտությունը լորդ Շերբրուկի պատկերավոր արտահայտությամբ Թուրքիայի քրիստոնյաների համար «փակեց դժոխքից դուրս գալու ելքը»:
Մի հարց տանք. ինչպե՞ս են կոչվում այն մարդիկ, ովքեր ՄԱԿ-ի Մարդու Իրավունքների Համընդհանուր Հռչակագրի նախաբան դրույթի պարբերության համաձայն՝ «իրավունք ունեն ընդվզելու բռնության ու ճնշման դեմ»: Այլախո՞հ, հեղափոխակա՞ն, ազատամարտի՞կ… Միգուցե ահաբեկի՞չ, այլատյաց ոճրագործ մարդասպա՞ն: Մենք հայերս, նրանց կոչել ենք ֆիդայիներ, ազատամարտիկներ… Դուք ինչպե՞ս եք համարձակվում օրը ցերեկով խախտել միջազգային իրավունքի հիմնարար դրույթներն ու նորմերը եւ հավասարության նշան դնել ազատամարտիկի ու ոճրագործի միջեւ: Դա Ձեզ Եվրոպայում էլ թույլ չէին տա: Երեւի մտածում եք հայաստանյան Ձեր «ազատ մտորումների արգասիք» հարցազրույցը Եվրոպա չի հասնի: Կարող եք անհանգստանալ, մենք դա եվրոպական շրջանակներին կհասցնենք:
Փորձագետը, իբրեւ թե զարմացած՝ ոճրագործին Ադրբեջանին հանձնելու փաստով, իր «ազատ մտորումներով>> կիսվում է թղթակցի հետ. «Հաշվի առնելով այն փաստը, որ Սաֆարովն Ադրբեջանում դիտարկվում է որպես քաջ եւ հարգված անձնավորություն, քիչ հավանական էր, որ Ադրբեջանի իշխանությունը հետեւողական կլիներ հետագա 25 տարիներին նրան անազատության մեջ պահելու հարցում»:
Բայց լավ է, որ այս դեպքը կատարվեց, ապա թե ոչ հայ հասարակության մեջ շատ բարձր կարծիք կար Ձեր մասին եւ, թվում էր, թե Հայաստանի եվրոպական ինտեգրումն այլընտրանք չունի: Շնորհակալություն, իսկապես օգնեցիք մեր հասարակությանը ուղղակի եւ միարժեք մտածելու, որ իրականում Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը այլընտրանք չունի, խուսափելու համար Ձեր առաջադրած ու առաջարկած եվրոպական ինտեգրումից: Ահա թե ի՞նչ են գրում հայերը ֆեյսբուքյան իրենց գրառումներում, առանց հեղինակը նշելու, սակայն թվագրված՝ 31.08.2012-ով. «Միամիտ Հայեր, դեռ դաս չառաք պատմությունից: Մի՞թե Եվրոպան չէր առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, երբ իր դաշնակից Հայաստանի ժողովրդին իր իսկ հայրենիքում… սրի քաշեցին ու մէկ ու կէս միլիոն անմեղ մարդկանց ոչնչացրին, ոչ մէկը պաշտպանեց իր դաշնակցին: Նույնն է եւ այժմ, ինչ Եվրոմիություն, ինչ բան: Բացի այն, որ Հայաստանի ձեռքն ու ոտքը պիտի կապվի, չկարողանա իր ազգային արժեքներին հավատարիմ լինել, ուրիշ ոչինչ: Մեր փրկությունը՝ ըստ Չարենցի, մեր միասնականութեան մեջ է, ոչ հյուսիսային, ոչ արեւմտյան երկրների»:
Տիգրան Փաշաբեզյան, «Ուխտ Արարատի» պարբերականի խմբագիր 09. 09. 2012 թ. ———————– Ծանոթագրություն 1. «2001-ին էլ Վարուժան Կարապետյանին Ֆրանսիան արտահանձնեց Հայաստան եւ նա ներման արժանացավ». Ամանդա Փոլ, 1in.am, 23:00 | 2012-09-07 | Հայաստան | Խոսք | Արմենուհի Ղազարյան, «Առաջին լրատվական»-ի անգլերեն էջի խմբագիր: 2. 1947-ին ՄԱԿ-ի կողմից ընդունված «Ստահոդ կամ խեղաթյուրված տեղեկատվություն», 15-ը նոյեմբերի 1947թ. Կոնվենցիայով արգելվում է ստահոդ կամ խեղաթյուրված տեղեկատվության տարածումը:
|