АРМИНФОЦЕНТР: Պատերազմը ավերում է Սիրիան Սիրիահայությունը մեր աջակցության կարիքն ունի եւ մենք նրանց
կողքինենք
Շաբաթ օրը (04/08/2012), ժամը 13-ին, տեղի ունեցավ պատմական հանդիպում՝ դեմոկրատական միության կուսակցության նախագահ Մոհամեդ Սալեհ Մուսլիմի, Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի նախագահ Արմենակ Աբրահամյանի եւ Սիրիայի քրդերի բարձրաստիճան ներկայացուցիչների միջեւ:
Ժողովի վերջում պարոն Արմենակ Աբրահամյանը որոշեց մեկնել Սիրիա:
Օրվա վերջում պարոն Արմենակ Աբրահամյանը հանդիպեց Սիրիայի Քրդերի Ազգային Խորհրդի նախագահ Աբդուլ Հակիմ Բաշարին, որպեսզի արտահայտի իր մտադրություններն ու մտահոգությունը:
Այս ամենից հետո պետք էր գնալ եւ տեղում սեփական աչքերով տեսնել ստեղծված իրավիճակը:
Սիրիայում լինելը հնարավորություն տվեց տեղում ապրել եւ զգալ քուրդ - հայ բնակչության անմոռանալի, եզակի փորձառությունը, որ ապրել են նրանք Հայոց ցեղասպանության ժամանակ:
<<Մենք նույնն ենք, մենք նույն արյունն ունենք>>
Այս տարածաշրջանի բնակիչների առավել մեծ մասը Հայոց ցեղասպանությունից փրկվածներն են: Այսօր քրդերն ու հայերը ասում են, որ նրանք հայամետ են եւ նշում են <<Մենք նույնն ենք, ունենք նույն արյունը>>:
Այս ընտանիքները դարձել են մահմեդական եւ չեն խոսում իրենց նախնիների լեզվով՝ պնդելով, որ իրենք հայկական ծագում ունեն:
Արմենակ Աբրահամյանը ընտանիքներին վստահեցրեց, որ Արեւմտյան Հայաստանի՝ներառյալ Կիլիկյան հաստատությունների կողմից տարածաշրջանում բնակվող եւ ոչ մի ժողովրդի նկատմամբ խտրականություն չի լինելու:
Շատերը ցանկանում են վերականգնել իրենց ծնողների հավատը, հայերեն սովորել: Նրանք հույս ունեն, որ հայ եւ քուրդ ժողովուրդները միասին կապրեն խաղաղության մեջ եւ եղբայրաբար: Բոլոր երիտասարդները զինված են, պատրաստ պաշտպանելու իրենց գյուղը, քաղաքը, իրենց բնակավայրը, ընտանիքները, ժողովուրդը:
Այսօրվա վիճակը նկատի առնելով, Պարոն Սալեհ Մուսլիմը եւ Պարոն Աբրահամյանը մտադրվեցին յուրաքանչյուր քաղաքում կազմակերպել Ժողովուրդների մասնակցության մի կառույց, որտեղ յուրաքանչյուր տարածքից կլինեն տարբեր ժողովուրդների ներկայացուցիչներ (քրդեր, արաբներ, հայեր, ասորիներ եւ մյուսներ):
Քրդերը խոստացել են պաշտպանել, եւ աջակցել սիրիահայությանը, բայց
Պրն. Աբրահամյանը ցանկանում է, որ Սիրիայի հայերն էլ ինքնապաշտպանության միջոցներ ձեռնարկեն:
Սիրիայում քրդական կազմակերպությունների առավել ազդեցիկ նախագահի՝ ՊարոնՍալեհ Մուսլիմի հետ հանդիպման ընթացքում, պարոն Արմենակ Աբրահամյանը նկատեց, որայն քաղաքներում, որոնք վերահսկվում են քրդերի կողմից՝ բռնություն է թաքնված, այնկարող է առաջանալ ցանկացած պահի, սակայն Հալեպում, ուր կա մոտ 60.000-ից 80.000 հայբնակչություն, ամեն օր բռնության ենթարկվելու վտանգ կա:
Այժմյան տվյալներով, քրդերը Հալեպում երկու շրջաններ են վերահսկում, որոնք մոտ են հայկական թաղամասերին եւ գտնվում են քաղաքի կենտրոնում:
(Հիշեցում. Ըստ 2011 թվականի վիճակագրության պաշտոնական տվյալների, Սիրիան ունի 22 մլն բնակիչ, 74% սուննի մահմեդականներ, 16% շիա մահմեդականներ, 15% քրդեր, 11% ալեւի, 3% դրուզ եւ 10%-ը քրիստոնյաններ՝ տարբեր եկեղեցիների: Հայերը ներկայացնում են մոտ 3%-ը, այսինքն՝ Սիրիայի բնակչության մոտ 300.000 ը հայեր են:
http://www.minorityrights.org/5266/syria/syria-overview.html
Այսօր քրդերը պատրաստ են աջակցելու հայկական թաղամասերի պաշտպանությանըՀալեպում, սակայն առանց մուտք գործելու այնտեղ: Մարդկանց եւ գույքի պաշտպանությունըկլինի հայերի կողմից, Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհրդի հովանու ներքո, շահագրգիռ բոլոր կողմերի մասնակցությամբ եւ համաձայնության դեպքում, կորոշվիիրադարձությունների զարգացման ընթացքին զուգահեռ:
Սիրիայի հայերի մեծամասնությունը տիրապետում է քրդերենին եւ արաբերենին, դահամեմատաբար հեշտացնում է նրանց շփումը ընդհանուր կառույցներում:
Ինչպես նաեւ պետք է նշել, որ 2012 թվականի օգոստոսի 9-ին հայերըինքնակառավարման եւ ինքնապաշտպանության կառույցներին մասնակցելուպատրաստակամություն են հայտնել՝ պետության պաշտպանության բացակայությանպաճառով, կառույցներ են ձեւավորվել Կոբան քաղաքում:
Աշխարհով մեկ սփռված հայերի համար առաջնահերթություն է ծագել աջակցելու Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդին, որի առաքելությունն է հաշվի առնել եւհիմնվել Սիրիայի հայ ժողովրդի կամքի եւ ներուժի վրա: ( http://www.western-armenia.eu/ )
Հորդանանը 700 միլիոն դոլլար է պահանջում հնարավոր 240.000 փախստականներ իր տարածքում ընդունելու համար,
միաժամանակ Սիրիայում 300.000 հայեր դեռ ապրում են ռմբակոծությունների ներքո:
http://www.lexpress.fr/actualite/monde/proche-orient/la-jordanie-reclame-700-millions-de-dollars-pour-accueillir-les-refugies-syriens_1155466.html
Սիրիայի հայերը հնարավորինս արագ մեր օգնության կարիքն ունեն տեղում՝
-դպրոցները պահպանելու համար,
-շտապ օգնության կենտրոններ ստեղծելու,
-Տրամադրել անհրաժեշտ սննդային աջակցություն,
http://www.liberation.fr/monde/2012/09/04/syrie-les-quartiers-rebelles-d-alep-souffrent-de-penurie-alimentaire_843800
http://www.lepoint.fr/monde/syrie-la-situation-humanitaire-se-degrade-le-chef-du-cicr-en-visite-dans-le-pays-05-09-2012-1502635_24.php
-հոգեբանական օժանդակություն մատուցելու եւ փախստականների ժամանակավոր կացարաններ ապահովելու:
ՄԱՍՆԱԿՑԵՆՔ, ՕԳՆԵՆՔ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԱԿՑԻՆԵՐԻՆ
ուղարկելով Ձեր օժանդակությունը հետեւյալ
CNA
BP 61
92224 BAGNEUX CEDEX հասցեով:
Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի Լրատվական բաժին
04.09.2012
|