Ցուցարարները, «Արդարադատությունը վաճառքի համար, գնորդը` սուլթան Ալիևը», «Արդարադատության արժեքը 3 միլիարդ է», «Պահանջում ենք արդարադատություն Գուրգեն Մարգարյանի համար», «Հունգարիան փոխանակում արդարադատությունը նավթի հետ», «Արդյոք անվտանգ է Եվրոմիությունում» պաստառներով և «Ամոթ» վանկարկելով մոտեցել են դեսպանությանը և պահանջել Հունգարիայի դեսպանին` բողոքի նամակը հանձնելու համար:
Բողոքի նամակում ասվել է, որ Ադրբեջանն իր այս գործողությամբ ոչ միայն ցույց է տվել իր հայատայցությունը, այլև ծաղրել է եվրոպական արադարադատության համակարգը Եվրոմիության անդամ երկրի` Հունգարիայի միջոցով:
«Մենք` Դանիայում ապրող հայերս և Հայաստանի բարեկամները ուզում ենք իմանալ, թե Ձեր կառավարությունն ինչպես է արձագանքելու այս իրողությանը, որտեղ է ձեր արդարադատությունը և սա է արդյոք եվրոպական միության անդամ պետության կեցվածքը:
Նամակի վերջում հույս է հայտնվել, որ այնուամենայնիվ, եվրոպական հանրության անդամ երկրի կառավարությունը, հարգելով միջազգային իրավունքը, կդատապարտի Բաքվին իր արարքի համար և բոլոր նրանց, ովքեր գործել են ընդդեմ արդարադատության, համամարդկային արժեքների և խաղարկել են Հունգարիայի հեղինակությունը:
Հունգարիայի դեսպանությունից որևէ մեկը դուրս չի եկել ցուցարարների մոտ բողոքի նամակը վերցնելու և այն գցվել է դեսպանության փոստարկղը:
Նամակի պատճենները հայ ցուցարարները ուղարկել են Դանիայի Արտաքին գործերի նախարարության եվրոպական հարցերով նախարար Նիկոլայ Վամենին, ԵԱՀԿ ԽՎ Գլխավոր քարտուղար Սպենսեր Օլիվերին և դանիական լրատվամիջոցներին: