1929թ. այս օրը ծնվեց հայտնի տրամաբան և փիլիսոփա, պրոֆեսոր Էդուարդ Հարությունյանը
1929թ. այս օրը ծնվեց հայտնի տրամաբան և փիլիսոփա, ԵՊՀ փիլիսոփայության և տրամաբանության ամբիոնի պրոֆեսոր Էդուարդ Շամիրի Հարությունյանը:
Էդուարդ Հարությունյանը ծնվել է Հարթավայրային Արցախում (Գանձակ), 1953թ. ավարտել ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի հոգեբանության, տրամաբանության և հայոց լեզվի բաժինը, իսկ 1954-ին՝ Մոսկվայի համալսարանի հասարակագիտական առարկաների դասախոսների պատրաստման դասընթացները:
Զբաղվել է գիտական և մանկավարժական աշխատանքով: Երկար տարիներ զբաղեցրել է ԵՊՀ նախապատրաստական ֆակուլտետի դեկանի պաշտոնը:
Նրա գրչին են պատկանում շուրջ 20 գիտական աշխատություններ` մենագրություններ, գրքույկներ, ուսումնական ձեռնարկներ, հոդվածներ, այդ թվում՝ «Հայ փիլիսոփայական միտքը 19-րդ դարի առաջին կեսին» (1965թ.) , «Դեդուկտիվ տրամաբանության տեսության հարցեր» (1972թ.), «Տրամաբանության փիլիսոփայություն» (1979թ.):
Վախճանվել է 1996թ. հուլիսի 12-ին Երևանում: