АРМИНФОЦЕНТР: Публикуем Обращение
№ 7 к армянским СМИ редколлегии журнала «УХТ АРАРАТИ» - «Они вспомнили АСАЛА (ASALA)» (на армянском
языке)
Հայկական ԶԼՄ-ներին-7.
«Նրանք
հիշել
են
ԱՍԱԼԱ-ին…»
(7-րդ փաթեթ) Ամեն անգամ, երբ հիշել են ԱՍԱԼԱ-ին` պարզ է դարձել, որ մի
կողմից տարածաշրջանի գլխին ինչ որ նոր ամպեր են կուտակվում, մյուս կողմից, զուգահեռ,
ցանկացել են բռնության դեմ հայ ժողովրդի ըմբոստությունն ու ինքնապաշտպանությունը ներկայացնել,
որպես ահաբեկչություն, որպեսզի զրկեն հայությանը ինքնապաշտպանության դիմելու թե ցանկությունից,
թե հնարավորությունից:
Նրանք, որ հիշել են ԱՍԱԼԱ-ին` հետեւյալներն են. Ա. Աբգարյան, «Վամպիրների խրախճանքը» («Չորրորդ իշանություն» , ՀՀ), Արմեն Կաքավյան, «Ես երբեք չեմ ասել, թե հայերը պետք է ներողություն խնդրեն թուրքերից եւ երբեք չեմ պնդել,
որ դրա համար պետք է ստորագրություն
հավաքել: Ես պարզապես քննարկման ընթացքում հայտնեցի իմ տեսակետն այն հարցի շուրջ, որ ԱՍԱԼԱ-ի կողմից իրականացված ահաբեկչությունները բարոյապես արդարացված չէին միջազգային իրավունքի տեսակետից» (Սիդնեյ, Ավստրալիա), Վաչե Սեմերջյան, «Անդրանիկ Անդրէասեան` կուսակցական եւ վաստակավոր խմբագիրը» հոդված, «Անդրէասեան եւ ԱՍԱԼԱ-ն» բաժին (Լոս Անջելես, ԱՄՆ), Վահե Ավետյան, «Աբսուրդի երկիր Հայաստանս» (Ստոկհոլմ, Շվեդիա), Սուրեն Սուրենյանց, «ԱՍԱԼԱ-ն ահաբեկչական կազմակերպություն է՝ ինձ համար նույնքան զազրելի, որքան մյուս նմանատիպ կառույցները» (ՀՀ), Լուսինե Շահբազյան, «Տեռորիստների՞, թե՞ հայրենասեր երիտասարդների միավորում» («Հրապարակ», ՀՀ):
Վերոհիշյալները հիշել են ԱՍԱԼԱ-ին, մենք էլ հիշենք, որ ամեն մի նոր անունի հետ` մի նոր սադրանք է հյուսվում տարածաշրջանում, հայության եւ Հայաստանի նկատմամբ:
Այս փաթեթում ներկայացված նյութերն այդ ելույթների նկատմամբ մեր արձագանքներն են: Պատահել է, որ արձանագրել ենք
հերթական ելույթը, բայց չենք արձագանքել: Մեկ այլ փաթեթի թեմա է այն հարցը, որ ժամանակ առ ժամանակ թուրքերն էլ են հիշում ԱՍԱԼԱ-ին: Դա առանձին նպատակներ է հետապնդում եւ առանձին դեպքերում է իրականացվում: Օրինակ, Հայաստան-Թուրքիա Արձանագրությունների առիթով:
Այստեղ տեղին է հիշեցնել, որ ՄԱԿ-ի 1948 թվականի դեկտեմբերի 10-ի Մարդու Իրավունքների Համընդհանուր Հռչակագրի նախաբանում երկու անգամ հատուկ ընդգծված է. «Ուշադրություն հրավիրելով առ այն, որ մարդու իրավունքներն անհրաժեշտ է, որ պաշտպանվեն օրենքի իշխանությամբ, որպեսզի մարդը, որպես վերջին միջոց,
հարկադրված չլինի ապստամբելու բռնակալության ու ճնշման դեմ»:
Պարզապես հիշեցնենք բոլոր կողմերին, որ
հայության իրավունքները պաշտպանված չեն եւ ճնշումները նրա նկատմամբ երբեք չեն դադարել,
ինչի դեմ էլ ընդվզեց ԱՍԱԼԱ-ն:
Հաղթանակը
մեր ժողովրդինն է լինելու:
«Ուխտ Արարատի» պարբերականի խմբագրակազմ
04.07.2012 թ.
|